Մոտ ապագայում եվս երեք նոր նավեր կսկսեն ծառայել Ադրբեջանի սահմանամերձ ջրերում: Այս մասին հայտնում է «Oxu.Az»-ը՝ հղում անելով Պետական սահմանապահ ծառայության պետի խոսքերին, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեվի սահմանապահ զորքերը:
Նրա խոսքերով, այդ կերպ Պետական սահմանապահ ծառայության նավաշինական գործարանը իր լուման է ներդնում ծովային սահմանների պաշտպանության մեջ: «Գործարանի հաշվին զգալի կերպով մեծանում են սահմանամերձ ջրերում մեր պետական շահերի պաշտպանության հնարավորությունները, և վերջին հաշվով բարձրանում է ծովային սահմանների պաշտպանության մակարդակը, սահմանային ռեժիմի կանոնների ապահովությունը, ածխաջրածնային ռեսուրսների արտադրության և տեղափոխման մասին ենթակառուցվածքի անվտանգությունը: Արդեն 4 նավեր, որոնք կառուցվել են գործարանում, պաշտպանում են մեր ծովային սահմանները»,- հայտնել է Էլչին Գուլիեվը: