Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի վթարից և Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո՝ օրակարգի գլխավոր հարցը դարձավ այն, թե ու՞մ կողմ կանցնի Ադրբեջանը:
Դեպքից գրեթե անմիջապես հետո Բաքու այցելեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշողլուն, իսկ դեկտեմբերի 3-ին՝ վարչապետ Ահմեդ Դավութողլուն, ով իր այցելության շրջանակներում քննարկեց Թուրքիայի և Ադրբեջանի հետագա համագործակցության, այդ թվում նաև ռազմաքաղաքական բնագավառի հարցերը՝ տարածաշրջանում իրավիճակի սրացման դեպքում:
Այս իրադարձություններից անմիջապես հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի փորձագետները սկսեցին քննարկել Բաքվի դերը առաջացած դժվար իրավիճակում:
Դավութողլույի այցի նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի շուրթերով պաշտոնական Բաքուն հասկացնել տվեց, որ Թուրքիան իրենց համար հանդիսանում է մտերիմ դաշնակից, իսկ Ռուսաստանը մտերիմ և բարեկամական երկիր է Ադրբեջանի համար: «Ադրբեջանը պատմականորեն կապված է այս երկու երկրների հետ: Երկու պետությունների հետ էլ կապերը բարձր մակարդակի վրա են»,- ընդգծեց Մամեդովը:
Իսկապես՝ Ադրբեջանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել: Մի կողմից արյունակից եղբայրներն են՝ թուրքերը, Թուրքիան, ինչի միջով Ադրբեջանը հնարավորություն ունի համաշխարհային շուկա հանելու իր էներգետիկ ռեսուրսները և որի հետ ռազմաքաղաքական համաձայնություն ունի կնքած, իսկ մյուս կողմից Ռուսաստանն է՝ նախկին միութենական երկիր, որի հետ Ադրբեջանը պատմականորեն ունի լավ հարաբերություններ, իսկ վերջին շրջանում այդ հարաբերությունները ավելի են ամրապնդվել:
Այդ առիթով՝ Ադրբեջանի պաշոնական մի շարք դեմքեր բարձր հարթակներում հանդես են գալիս Անկարայի և Մոսկվայի միջև միջնորդական առաքելություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցույց տալով, որ Ադրբեջանը կողմ չէ հետագա սրացումներին:
Թուրքիայի վարչապետը՝ Բաքվից վերադառնալուց հետո, հայտարարեց, որ Ադրբեջանը աջակցում է թուրքիային, ակնարկելով, որ ադրբեջանական գազը կկոմպենսացնի ռուսականին: Դավութողլուն հայտնեց նաև, որ Ադրբեջանը տրանզիտային միջանցք է տրամադրել թուրքական ապրանքներին՝ Կենտրոնական Ասիա փոխադրման համար:
Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանական ձևով…
Մեկնաբանելով այն, թե ինչ մակարդակի վրա է Ադրբեջանը աջակցել Թուրքիային և կարելի է արդյոք ասել, որ Բաքուն փաստացի հանդիսանում է Թուրքիայի կոմղնակիցը, քաղաքագետ Ռովշան Իբրագիմովը կոչ արեց կոնկրետացնել «աջակցություն» հասկացողությունը:
«Դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ Ադրբեջանը մասնակցում է այս երկու երկրների (Ռուսաստանի և Թուրքիայի) միջև առերեսմանը կամ որևէ մեկի կողմն է անցել: Դա արմատապես սխալ մեկնաբանություն է: Հաճախ շատերը կարծիք են ձևավորում՝ ընդունելով ցանկալին, որպես իրականություն: Թուրքիայի հանդեպ Ադրբեջանի աջակցությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված պատժամիջոցների պատճառով այդ երկիրը որոշ տնտեսական սահմանափակումների առաջ է կանգնել»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հասկանալով ստեղծված դժվարին իրավիճակը, որոշել է ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ Թուրքիայի համար՝ վերջինիս վիճակը թեթևացնելու համար:
«Ասենք՝ Ադրբեջանը Թուրքիայի բեռնատարներին, որոնք անցնում էին Ռուսաստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա և հիմա զրկվել են այդ հնարավորությունից, օգտվել իր տարածքից ավելի հեշտացված գործընթացներով և զեղչերով: Մի խոսքով՝ Կասպից ծովով լաստանավային բեռնափոխադրումները 20%-ով էժան են դարձել և մեկ ուղղությունը արժե 1200 ԱՄՆ դոլար: Եթե տոմս գնեն երկու ուղղությամբ, ապա գինը կիջնի միչև 2100 դոլար»,- ասաց Իբրագիմովը:
Անալիտիկը ավելացրեց, որ Ադրբեջանը նաև համաձայնություն է տվել TANAP գազատարի (Տրանսանատոլիական գազատար) շինարարությունը՝ ժամանակից շուտ, դեպի թուրքական շուկա հավելյալ գազի արտահանում սկսելու նպատակով:
«Ինչպես նաև Ադրբեջանը առաջարկել է իր միջնորդական ծառայությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակում: Ադրբեջանը հետագայում նույնպես կօգնի տարաձայնությունների հարթման հարցում»,- հավաստիացրեց քաղաքագետը:
Ինչպիսի՞ն կլինեն Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հետագայում:
Մեկնաբանելով այն, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Բաքվի և Անկարայի հարաբերություններին PolitRUS փորձագիտական-անալիտիկ հարթակի ղեկավար Վիտալի Արկովը հայտնեց, որ Մոսկվայի կողմից մեծ սխալ կլիներ «նեղանալ» Բաքվից այն բանի համար, որ Անկարայի հետ ունեցած կոնֆլիկտի ժամանակ վերջինս չշտապեց իր կոմղը անցնել:
«Ես չէի պնդի, որ Ադրբեջանը Թուրքիայի կողմն է անցել: Բաքուն փորձեց չեզոքություն պահել, որքանով դա հնարավոր էր այսպիսի դժվար և ոչ միանշանակ իրավիճակում, քանի որ և Թուրքիան, և Ռուսաստանը հանդիսանում են իր գլխավոր գործընկերները ոչ միայն տարածաշրջանում:
Եվ եթե Թուրքիայի հետ նրան կապում է «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքը, ապա Ռուսաստանի հետ՝ հստակ գիտակցումը, որ միայն Մոսկվայի հետ միության և նրա պաշտպանության տակ գտնվելով՝ Բաքուն կարող է թույլ տալ իրեն մնալ չբլոկավորված և հնարավորինս անկախ: Դա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վաշինգտոնում վաղուց են «ատամ պահում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա և պատրաստ են ցանկացած հարմար առիթով փոխարինել նրան խամաճիկային «վասալի» հետ»,- նշեց քաղաքագետը:
Արկովի կարծիքով՝ Անկարան Բաքվին «տրորելու» փորձեր է ձեռնարկել, ինչի հետ էլ, ըստ իր տվյալների, կապված էին Ադրբեջանում մի շարք աղմկահարույց հրաժարակնները: «Միտքը կայանում էր նրանում, որ կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության դրոշի տակ Միլի Մեջլիս անցկացնեն որքան հնարավոր է շատ Ազգային անվտանգության ղեկավար Էլդառ Մահմեդովի հավատարիմ պատգամավորների, իսկ հետո Էրդողանի «ընկերական խորհրդով» համոզել Իլհամ Ալիևին առաջադրել նրա թեկնածությունը Ադրբեջանի վարչապետի պաշտոնին»:
Ներկա պահին Ադրբեջանում այդ պաշտոնը նոմինալային է, սակայն ամեն ինչ կարող էր փոխվել, եթե պետությունը կառավարման նախագահական տեսակից անցներ խորհրդարանականի: Ծրագրվում էր պաշտոնակության սպառնալիքի տակ Իլհամ Ալիևեին ստիպել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարել: Այսինքն՝ Էրդողանի և մի շարք խոշոր թուրք «օլիգարխների» հետ համամիտ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունում թուրքական ծագում ունեցող խմբավորումը պատրաստում էին «փափուկ» հեղափոխություն, այսինքն՝ պետական հեղաշրջում»,- ավելացրեց նա:
Խոսելով Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունը մասին, վերլուծաբանը նշեց, որ Մոսկվան այնքան խելամիտ կգտնվի, որ ականջալուր չի լինի «գլխից պատուհաս քաղաքական գործիչների» և Բաքվի առաջ ուլտիմատնումներ դնի:
Ամեն ինչում մեղավոր է «թուրքական հոսանքը»…
Թուրքիայում բնակվող ադրբեջանցի քաղաքագետ Ռովշան Հուսեյնովը հայտարարեց, որ Ռուսական ՍՈՒ-24-ի շուրջ առաջացած իրավիճակը դարձել է դեռևս մի քնաի ամիս առաջ սպասվելիք իրադարձությունների վերջնական կետը:
Նրա խոսքերով՝ դա առիթ էր, որպեսզի միմյանց նկատմամբ կուտակված հավակնությունների ալիք բարձրանա: «Սկսենք նրանից, որ Թուրքիայի քաղաքականությունը ամբողջովին կախված է Վաշինգտոնից: Եթե դուք հիշում եմ Գեզի այգու մոտ կատարված իրադարձությունները, երբ Ստամբուլում և շատ այլ քաղաքներում բողոքի բազմահազարանոց ակցիաներ անցան…Այդ ժամանակ արդեն Էրդողանի աթոռը տեղաշարժվեց: Բայց ԱՄՆ-ին հավտարիմ մնալու նրա երդումը օգնեց նրան այդ ժամանակ խուսափել հրաժարականից: Իր մեջ ինքնավստահություն զգալով՝ Էրդողանը նորից սկսում է Ռուսաստանի հետ բանակցություններ, հասկանալով, որ Սպիտակ տան վարած քաղաքականությունը օրերից մի օր իր հետ էլ կանի նույնը, ինչ Սադամի կամ Քադաֆիի հետ»,- նշեց քաղաքագետը:
Հուսեյնովը նաև ասաց, որ ԱՄՆ-ում էրդողանին երբեք չեն սիրել, իմանալով, որ նա սայթաքուն քաղաքական գործիչ է և նրա համար քաղաքականության մեջ ընկերներ չկան: «Երբ Մոսկվայի և անկարայի միջև սկսեցին Թուրքական հոսքի նախագծի վերաբերյալ բանակցությունները, արևմուտքը նրան բազմիցս զգուշացրեց: Նույնիսկ, ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ քանիդ եռ այդ նախագիծը օրակարգում էր, իշխանության կուսակցությունը չկարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել: Եվ միայն այն բանից հետո, երբ այդ նախագիծը կանգնեցվեց, Էրդողանի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Ուզում եմ նշել, որ Էրդողանը ինքն էլ է հրաշալի հասկանում, որ ինքը ճնշման մեջ է, ինչի միջից դուրս գալը բարդ է լինելու: Նա հրաշալի հասկանում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը ուժեղ հարված էր Թուրքիայի տնտեսության համար: Բայց խաղն սկսված է, երկրի հետաքրքրությունները դավաճանելով՝ նրան անհրաժեշտ է պաշտպանել իրեն և իր շրջապատին, այդ պատճառով Թուրքիային թեժ աշուն է սպասվում»,- ընդգծեց վերլուծաբանը:
Խոսելով այն մասին, թե Ադրբեջանը այս հարցում որ կողմը կգրավի, վերլուծաբանն ասաց, որ Բաքուն միաժամանակ բարեկամական հարաբերությունների մեջ է և Թուրքիայի, և Ռուսաստանի հետ և վարում է արտաքին անկախ քաղաքականություն: «Այն, ինչ ասում են որոշ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ այ մասին, որ Ադրբեջանը կարող է միջնորդ դառնալ երկու կեղմերի հաշտեցման համար, ես համարում եմ ոչ ճիշտ: Իսկ միգուցե հենց այս իրավիճակն էլ ձեռնտու է մեր երկրին», – ասաց նա:
Հ.Գ. Ավարտելով ուզում եմ ասել՝ Բաքվում հասկանում են, որ իրավիճակը Ադրբեջանի օգտին չի զարգանում, այդ պատճառով անհրաժեշ է օգտագործել մեր դիվանագիտական ողջ հմտությունները, որպեսզի այս աշխարհաքաղաքական ընտրությունը չդրվեր մեր առաջ այսքան կտրուկ: Քանի որ ընտրությունը դրված է երկու ռազմաքաղաքական դաշնակիցների միջև, իսկ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Այդ պատճառով Ադրբեջանին չի կարելի փչացնել հարաբերությունները ոչ Մոսկվայի, ոչ Անկարայի հետ:
Մյուս կողմից՝ ստեղծված իրավիճակը ինչ-որ տեղ ձեռնտու էր Ադրբեջանին, քանի որ այն բարձրացրեց երկրի հեղինակությունը տարածաշրջանում, ինչպես նաև կանխատեսում է որոշակի քաղաքական և տնտեսական դիվիդենտներ:
Նիջատ Գաջիև