Համաշխարհային քաղաքականության օրակարգի գլխվոր թեմա են հանդիսանում Մերձաևոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում կատարվող գործընթացները: Հակամարտությունը նոր զարգացում ստացավ, երբ «խաղի» մեջ մտավ Ռուսաստանը, թեև առանց դրա էլ այնտեղ «ձանձրալի չէր». այս հակամարտության տարածաշրջանային և արտաքին մասնակիցները այս տարածքում ակտիվ գործունեություն են ծավալել:
Սիրիական պատերազմին մասնակցելու Կրեմլի որոշումը, Կասպից ծովի կողմից ԻԳ-ին հարվածելը պարզ ցույց են տալիս, թե որքան է մերձարևելյան կոնֆլիկտը մոտեցել Հարավային Կովկասի սահմաններին: Չէ որ Ռուսաստանը, Իրանի և Թուրքիայի հետ մեկ շարքում, դարձել է երկրրորդ երկիրը, որն ակտիվ գործողություններ է ծավալում այս անկայուն տարածաշրջանում:
Հարկ է նշել, որ Սիրիական գործընթացին մասնակցելու Ռուսաստանի որոշումը չէր կարող չդիպչել Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին, որի համար Սիրան գտնվում է կենսական կարևորություն ունեցող հետաքրքրությունների բնագավառում: Հետևաբար Ռուսաստանի և Թուրքիայի հետաքրքրությունների բախումն անխուսափելի էր, ինչը, բնականաբար, չէր կարող անցնել Ադրբեջանի կողքով. չէ որ Ռուսաստանը Ադրբեջանի հյուսիսային հարևանն է, շատ հարցերում նրա ռազմավարական գործընկերը, այն դեպքում, երբ Թուրքիան ավանդաբար համարվում է նրա ռազմավարական դաշնակիցը և «եղբայրը»: Ադրբեջանը կարևոր է Թուրքիայի համար և պետք է նրան, ինչպես ռազմավարության, այնպես էլ տնտեսական նկատառումներով` ապահովելով թուրքիական ապրանքների ելքը դեպի Միջին Ասիա: Իսկ Ռուսաստանի համար Ադրբեջանը նախկին դաշնակից պետություն է և Ռուսաստանը Ասիայի երկրներին` Իրանին, Հնդկաստանի և այլն, կապող հանգույց:
Տեղի է ունեցել ողբերգություն: Թուրքիան խփել է ռուսական ինքնաթիռը: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակն ավելի խճճված և բարդ է դարձել, իսկ Ադրբեջանը հայտնվել է ոչ միանշանակ իրավիճակում:
Հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը` Ադրբեջանը փորձում է հնարավորինս հեռու պահել իրեն ռուս-թուրքական կոնֆլիկտից` ջանալով հավասարակշռություն պահել, տատանվելով եղբայրական Թուրքիայի և «հյուսիսային հարևանի» միջև այնպես, որպեսզի նրանցից ոչ մեկը նեղացած չմնա: Հարկ է նշել, որ Բաքվի դիրքորոշումը մասամբ ձեռնտու է և Մոսկվային, և Անկարային քանի որ Ադրբեջանի` նրանցից որևէ մեկի հանդեպ կայացրած միանշանակ ընտրությունը նշանակում է, որ հակամարտող մյուս կողմը կորցնու է Ադրբեջանին:
Այս ֆոնի վրա հատուկ նշանակություն է ստանում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի սպասվելիք այցը Ադրբեջան, որին ուշադիր կհետևեն Կրեմլում:
Խճճված խաղ…
Ռուս քաղաքագետ, «Однако Евразия» թերթի խմբագիր Սեմյոն Ուրալովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան, նշեց, որ Էրդողանը դաշնակիցներ գտնելու նպատակով սկսել է խաղի մեջ մտցնել տարածաշրջանային իր խաղաքարտերը: «Ադրբեջանը Թուրքիայի համար առանցքային երկիր է` Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում: Այդ պատճառով Անկարան երկու ռազմավարություն է գործադրում Ադրբեջանի նկատմամբ` խնդրել Բաքվին` Մոսկվայի հետ կոնֆլիկտի կարգավորման համար միջնորդ հանդիսանալ կամ փորձել Ադրբեջանի հետ հակառուսական ուղղվածություն ունեցող ալյանս կնքել»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքերով` եթե ընտրությունը կանգնել է «խաղաղարար» ռազմավարության վրա, ապա դրա արդյուքնները մենք շուտով կտեսնենք ադրբեջանի ղեկավարության միջնորդական նախաձեռնություններում: «Իսկ եթե մտադրություն կա ալյանս ստեղծելու, ապա Բաքվին մի քանի բարդ սցենարներ կարող են սպասել: Եվ գլխավոր ռիսկերը ոչ թե ռազմական, այլ քաղաքական բնագավառում են: Թուրք-ադրբեջանական ալյանսի ստեղծումը կբերի նրան, որ ռուսական կառավրությունը սահմանափակումներ կմտցնի ադրբեջանցի աշխատանքային էմիգրանտների և Ադրբեջանական բիզնեսի համար: Հատկապես կտուժի Մոսկվայում խոշոր առևտրային և գյուղատնտեսական կապիտալը: Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը դժվար իրավիճակում կհայտնվի` ստիպված լինելով ընտրություն կատարել էթնիկական և քաղաքացիական հայրենիքների մեջ»,- ասաց Ուրալովը:
Փորձագետը նաև նշեց, որ Թուրքիայի հետ ալյանս կազմելը կարող է նաև վատթարացնել հարաբերությունները Իրանի հետ, որը սիրիական հակամարտության շրջանակներում հանդես է գալիս Ռուսաստանի կողմից: «Անկարայի հետ ալյանսը կարող է Բաքվին եռակողմյան շրջափակման բերել` անբարյացակամ պետությունների կողմից: Նաև հարկ է հիշել, որ Ադրբեջանում, ինչպես և Իրանում, գերակշռողը շիա կրոնական ուղղվածությունն է, այսինքն` Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների լարվածությունը հավատացյալների կողմից կարող է ընդունվել որպես հակամարտություն հավատակիցների հետ»,- ասաց նա:
Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության մեջ ամենաանբարենպաստ վիճակում է հայտնվել Ադրբեջանը: «Որովհետև մի կողմից գոյություն ունի մշակութային և լեզվային կոմպլիմենտարությունը Թուրքիայի հետ, կրոնական և տարածքային մոտիկությունը` Իրանի, և մշակութային ու տնտեսական ընդհանրությունը Ռուսաստանի հետ: Այսքանով հանդերձ` կարևոր է ադրբեջանական սփյուռքի գործոնը և Մասկվայում ռուս-ադրբեջանական կապիտալը: Կարծում եմ` Բաքվի ղեկավարությունը մեզանից լավ է տեսնում հակասությունների այս կծիկը, որը հերթական անգամ խճճվել է Տիգրիսի, Եփրատի, Սիրիական անապատի և Անդրկովկասի միջև: Եվ որոշում կկայացնի Ադրբեջանի շահերից ելնելով և ուժերի օբյեկտիվ բաշխմամբ»,- եզրափակեց Ուրալովը:
Թուրքիային պետք չէ պատերազմ Ռուսաստանի հետ
Dalma News-ի հետ Էրդողանի Ադրբեջան այցելելու նպատակի մասին խոսելիս Առաջընթացի աջակցման Ամրիկա-ադրբեջանական ֆոնդի գլխավոր փորձագետ Ալեկսեյ Սինիցինը հայտնեց, որ Էրդողանի այցը Ադրբեջան առաջին հերթին պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն աստիճանի Խորհրդի նիստով:
«Խորհուրդն, ինչպես հայտնի է, զբաղվում է երկկողմանի հարաբերությունների ողջ սպեկտրով` երկու եղբայրական երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային համագործակությունների վերաբերյալ: Եվ, իհարկե, այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն կայանալիք նախագահական գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց նա:
Քաղաքագետը նաև ասաց, որ կանխատեսում է, որ այդ այցը բազմաթիվ սպեկուլյացիաների պատճառ կդառնա որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներում, որոնք ղարաբաղյան հակամարտության տածքում հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման տակ տեսնում են Անկարայի թաքնված ձեռքը: «Իրականում, դա, միանշանակ, այդպես չէ: Եթե Թուրքիան ցանկություն ունենար ընդլայնել Ռուսաստանի հետ առճակատման գոտին` Ռուսաստանի և իր թյուրքական դաշնակիցների ձևաչափում, ապա դա արդեն տեղի ունեցած կլիներ, և հասարակությունը ականատես կլիներ Ռուսաստանի լուրջ հիասթափությանը` թյուրքական պետությունների հետ հարաբերություններում»,- նշեց փորձագետը:
Սինիցինը նաև ավելացրեց, որ մենք դեռևս ոչ մի անգամ չենք տեսել Անկարայի փաստացի ճնշումը Հայաստանի վրա, և թուրք-հայկական սահմանին բավական հանգիստ իրավիճակ է: Թուրքական ԶԼՄ-ներում ոչ ոք Երևանի դեմ քարոզարշավներ չի կազմակերպում:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի և Թուրքիայի միջև անպայման կկայանա Սիրիայի կոնֆլիկտի վերաբերյալ կարծիքների փոխանակում: «Նախ առջևում է անվտանգության մասին Մյունխենյան կոնֆերենսը: Եվ հետո, իսկ ավելի ճիշտ` առաջին հերթին` նախքան Ադրբեջանի և Թուրքիայի գագաթնաժողովը, պարզ կլինեն ոչ միայն Սիրիայում կրակի դադարեցման մասին ռուսաստանյան ծրագրի քննարկումնների արդյունքները` 2016թ.-ի մարտի 1, այլև դրա վերաբերյալ` սիրիական ճգնաժամի դադարեցման գործընթացի մեջ ներքաշված կողմերի պաշտոնական արձագանքները»,- գտնում է վերլուծաբանը:
Նա նաև ավելացրեց, որ կրակի դադարեցման ծրագիրը կընդունվի ամերիկամետ կոալիցիայի կողմից, սակայն, դեռ ժամանակ կլինի` ռուսական առաջարկի մեջ որոշակի ուղղումներ մտցնելու, որոնք կօգնեն մոտեցնել առավել ազդեցիք արտաքին մասնակիցների դիրքերը` Վաշինգտոն, Անկարա և Մոսկվա:
«Եվ այստեղ ադրբեջանի նախագահի կարծիքը, ով բավական լայն պատկերացում ունի սիրիական խնդրի վերաբերյալ ռուսական հայացքների մասին, բարդ է գերագնահատել: Սիրիայում իրադարձությունների զարգացման ամենապատասխանատու, եթե չասենք` կրիտիկական պահին, պաշտոնական Բաքուն կարող է առաջրկել, եթե ոչ լարվածության թուլացում, ապա, ամենաքիչը, որոշակի կոնսենսուս, որպեսզի չխորանա հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև` ի դեպ` այսօրվա դրությամբ ռազմական տեսանկյունից ամենահզոր եվրոպական երկրների: Բաքուն կարող է իր հարևաններին ավելին տալ, քան պարզապես հարաբերությունների վերկանգնման համար միջնորդ լինելն է, և կարծում եմ, որ այն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը» ,- ավարտեց փորձագետը:
Անկարայի և Մոսկվայի միջև ճգնաժամը դեռ կարող է նահանջել
Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների սրացման ժամանակ` քաղաքագետ Իլգար Վելիձեն նշեց, որ պետք է հասկանալ, որ ադրբեջանական ու թուրքական և ադրբեջանական ու ռուսական ուղղվածությունները հանդիսանում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության երկու սկզբունքորեն տարբեր ուղղվածություններ:
«Մեզանից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, զարգացման իր արագությունը և վեկտորը: Նրանք, ովքեր լավ չեն կողմնորոշվում այս հարաբերությունների ժամանակաշրջանում, հակված են սխալ ենթադրություններ անել այն մասին, որ թուրք-ռուսական հարաբերությունների վատթարացումը անապյման կբերի Ադրեբջանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների վատացման, ինչը հիմնովին սխալ է: Այդ առումով Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան իր յուրահատկությունն ունի և հիմնվում է այն բազայի վրա, որը ձևավորվել է այս երկրների միջև վերջին 20-25 տարիների ընթացքում»,- ասաց նա:
Փորձագետը չի պնդում, որ թուրք-ռուսական հարաբերությունների սրացումը չի ազդի Բաքվի և Անկարայի հարաբերությունների վրա, բայց խոսքը գնում է միայն առանձին ուղղությունների կարգավորման մասին, օրինակ` էներգիայի կամ տրանսպորտի բնագավառների:
Նա նաև ասաց, որ այդ նախագծերը հին պատմություն ունեն և չեն առաջացել ռուս–թուրքական ճգնաժամի արդյունքում:
«Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած ռազմաքաղաքական համագործակցության մասին: Հիմա ենթադրություններ կան, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ տեղ զբաղեցնել Թուրքիայի` Ռուսաստանին Կովկասից հանելու ծրագրերում: Ես այդ ենթադրությունը սպեկուլյացիա եմ համարում, ինչը ոչ մի ընդհանրություն չունի իրական դրության հետ և գործը չի հասնի բաց պատերազմի: Ոչ Անկարան, որ Մոսկվան դրանում հետաքրքրված չեն»,- գտնում է քաղաքագետը:
Վերլուծաբանը նաև ավելացրեց, որ ԶԼՄ-ներում իրավիճակի ծանրացման ֆոնին, Գազպրոմը ավելացնում է Թուրքիա ներկրվող գազի ծավալը, իսկ ռուս դեսպանը հայտարարում է, որ Թուրքական հոսքի նախագիծը բնավ դադարեցված չէ, այլ միայն հետաձգվել է ստեղծված կրիզիսային իրավիճակի պատճառով:
«Ես կարծում եմ, որ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամային իրավիճակը կարող է դեռ նահանջել, թեև դրա համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել»,- ասաց Վելիձեն:
Հ.Գ. Ավարտելով ուզում եմ ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան ավելի շատ կշահեն միմյանց հետ համագործակցելով, քան պատերազմելով: Չեմ կարծում, որ այս երկու երկրների մեջ պատերազմի անհրաժեշտություն կա և ռազմավարական կարևոր նշանակություն ունի երկու ազգերի համար: Այո, կան խնդիրներ, բայց դրանք հնարավոր է լուծել, եթե կան ընդհանուր հետաքրքրություններ: Իսկ դրանք Ռուսաստանի և Թուրքիայի միջև շատ են:
Նիջատ Գաջիև