Ադրբեջանական կինոպատոգրաֆի պատմությունն սկիզբ է առնում 1916թ-ից, հենց այդ ժամանակ, ռուս կինոգետ Ուլվ Մեխտի համոզմամբ, էկրան բարձրացավ Ուզեիր Գաջիբաևի հեղինակային աշխատանքը` «Արշին մալ ալան»  օպերետի թեմայով, որը մեծ հաջողություն ունեցավ: Բաքվում կոմունիստների` իշխանության գալուց հետո կինոն, որպես քարոզչության և ագիտացիայի գործիք, ստանում է ոչ միայն գեղարվեստական, այլև քաղաքական ենթատեկստ: Խորհրդային գաղափարախոսությանը համապատասխանեցնելու նպատակով` կինոարտադրությունն անցնում է պետական ապարատի ենթակայության տակ և ֆինանսավորվում է պետության կողմից:

Ադրբեջանական կինոարտադրության հենց խորհրդային շրջանն է նշանավորվում հայտնի ռեժիսորների անունների մեծ թվով:

1992թ-ին էկրան է բարձրանում առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` ռեժիսոր Վ. Վալլյուզեկովի «Օրիորդաց աշտարակի լեգենդը», որը բաղկացած էր երկու մասերից: Նկարահանման և մոնտաժի ցածր որակի պատճառով ֆիլմը բացասական արձագանքների արժանացավ քննադատների կողմից, բայց, չնայած դրան, մեծ շահույթ բերեց:

Այնուհետև նկարահանվում են մի շարք ֆիլմեր կոմունիստական ռեժիմի մասին` Բաքվի նավթարդյունաբերության, Կարմիր բանակի, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման: «Հրդեհ Սուրախանի նավթահանքերում», «Մ. Ֆրունզեի ժամանումը Բաքու», «Ճանապարհորդություն դեպի Ադրբեջան»` ահա այդ ժամանակաշրջանում հայտնի ֆիլմերի ոչ լրիվ ցանկը:

1940թ-ին «Ասք Կասպից նավթարդյունահանողների մասին» և «Ծովի նվաճողները» ցուցադրվում են Կաննի կինոփառատոնում, որպես «լիրիկական և աշխատավոր մարդու անհատականությունը ընդգծող» ֆիլմեր: Պատերազմի տարիներին նկարահանվում են հայրենասիրական բովանդակությամբ  ֆիլմեր, XX դարի կեսերին` վավերագրական, գեղարվեստական և հրապարակախոսական: 50-ականներին ֆիլմերի թեմատիկան զգալի ընդլայնվում է:

Գաղափարային բազմազանությունը ավելի շատ զգալի է դառնում 80-ականներին: Այդ ժամանակ բոլոր ֆիլմերը արդեն նկարահանվում էին գունավոր և ընդգրկում էին ավելի մեծ թեմատիկ տարածք: Այդ ժամանակաշրջանում ստեղծվում են պատմական, քաղաքական, էթնոգրաֆիկ, այրենասիրական և անգամ ֆանտաստիկ ֆիլմեր:

Խորհրդային միության փլուզումից հետո կինորատադրությունը անկում ապրեց` աղքատությունը, կոռուպցիան, ոչ ինքնուրույն և ոչ լիարժեք ենթակառույցները հնարավորություն չէին տալիս Ադրբեջանին շարունակել առաջընթացը կինորատադրության ոլորտում:

Հետագա 15 տարիների ընթացքում մեկ տարում 1-2 ֆիլմ նկարահանելը բավարար էր համարվում և հենց այդ պատճառով Ադրբեջանը հնարվորություն չունեցավ հպարտանալու միջազգային կինոփառատոններում ստացած բարձր գնահատաաններով: Դա զարմանալի չէ` 90-ականներին Ադրբեջանում ոչ մի մասշտաբային ֆիլմ չնկարահանվեց:

Այնուամենայնիվ ամեն ինչ ավելի լավ էր վավերագրական ֆիլմերի դեպքում: Ադրբեջանցի կինեմատոգրաֆների գործերը բարձր գնահատականի էին արժանանում ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի կինոքննադատների կողմից: «Արևելք-Արևմուտք» 8-րդ միջազգային ամենամյա մշակույթի փառատոնի շրջանակներում անցկացվեցին Վավերագրական ֆիլմի օրեր, որտեղ ցուցադրվեցին նաև ադրբեջանական աշխատանքներ, որոնք բարձր գնահատվեցին ռուս մասնագետների կողմից: Ադրբեջանական վավերագրությունը կշիռ և հեղինակություն ունի միջազգային հարթակում:

2008թ-ին դրությունը կտրուկ փոխվեց, այդ ժամանակ պետության կողմից ընդունվեց կինոարտադրության զարգացման մասին տասնամյա ծրագիրը, ինչից հետո 42-րդ Միջազգային Հյուսթոնի կինոփառատոնում «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ոսկե մրցանակ ստացավ ադրբեջանական «40-րդ դուռը» դրաման:

2012թ-ին կինեմատոգրաֆիայի հետագա զարգացման համար ստեղծվեց Ադրբեջանական Հանրապետության պրոդյուսերների գիլդիան, որը միավորեց 18 կինոընկերություններ: Բարեփոխումներն արդյուքն տվեցին: Կինոարտադրության ծավալները մեծացան, իսկ ստեղծագործական միջավայրը զգալի բարելավվեց:

Ադրբեջանական վերջին ամենաթարմ ֆիլմերից մեկը «Ալին և Նինոն» ֆիլմը նկարահանվել է ադրբեջանական գրականության դասական համարվող Կուրբան Սաիդի համանուն վեպի հիման վրա:

Ասիֆ Կապադիա

Ֆիլմի նկարահանումները սկսել են 2015թ-ի փետրվարի 24-ին և տևել են 4 ամիս: Սցենարը գրել է բրիտանացի գրող և ռեժիսոր «Օսկար» մրցանակի դափնեկիր Քրիստոֆեր Հեմփթոնը: Որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Հեյդար Ալիևի ֆոնդի փոխնախագահ Լեյլա Ալիևան: Կինոնկարի պրոդյուսերն է անգլիացի Քրիս Տիկեն, ով առաջին անգամ ներկայացել է «Աստղերի փոշի» ֆիլմով: Ֆիլմի ռեժիսորն է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր և բրիտանական ազատ կինոյի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչված Ասիֆ Կապադիան:

Ֆիլմը պատմում է ադրբեջանցի մուսուլման Ալի Խան Շիրվանշիրի և վրացուհի, քրիստոնյա կայսրուհի Նինո Կիպիանիի սիրո մասին: Իրադարձությունները ծավալվում են Ադրբեջանում, Պարսկաստանում և Վրաստանում Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Գլխավոր հերոսները ճակատագրի բերումով հայտնվում են քաղաքակական անկարգությունների, արյունահեղությունների և պատերազմների մեջ: Ֆիլմում մանրամսն նկարագրվում է 20-րդ դարի կյանքը մայրաքաղաքում` հեղափոխության, եղբայրասպան պատերազմի, 1918թ-ի մարտյան դեպքերի, Բաքվի անգլիական օկուպացիայի, անգլիացիների հեռանալու, առաջին Ադրբեջանական Դեմոկրատ Հանրապետության ստեղծման, բոլշևիկների կողմից Բաքում գրավելու, Ադրբեջանի խորհրդայնացման և այլ իրադարձությունների տարիներին:

Ֆիլմի հեղինակները փորձեցին այն ժամանակվա քաղաքական քաոսի տեսանկյունից ներկայացնել հակասությունները արևելքի և արևմուտքի, իսլամականի և քրիստոնեականի դոգմաների միջև, «ավանդույթի» և «պրոգերսի», ազատական գաղափարի և պահպանողականության հակամարտությունը, կնոջ և տղամարդու իսկզբանե միմյան հակասող տեսակները, ինչպես նաև ճշմարտության որոնումները տրամագծորեն միմյանց հակառակ գաղափարների հաշտեցման միջոցով:

Գլխավոր դերերում խաղացել են Ադամ Բաքրին (Ալի Խան Շիրվանշիր), Մարիա Վալվերդե (Նինո Կիպիանի), Խոմայուն Էրշադի (Ալիի հայրը), Մենդի Պետինկին (Կիպիանի կայսրը), Քոննի Նիլսեն (Կիպիանի կայսրուհին), Խալիտ Էրգենչ (Միրզա Ֆատալի Խան Խոյսկիյ), Ֆախրադին Մանաֆով (Հաջի Տագիև): Պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ին հունվարի 27-ին ԱՄՆ-ում Sundance միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Բացի այդ` BBC հեռուստաընկերությունը ֆիլմի մասին ռեպորտաժ է նկարահանել, որտեղ հարցվողի դերում հանդես է գալիս ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Ասիֆ Կապադիան:

«Ալին և Նինոն» ֆիլմը ադրբեջանական կինեմատոգրաֆի կողմից` իր մասին ավելի բարձր և ավելի վառ բարձրաձայնելու փորձ է: Քննադատների գնահատմամաբ` փորձը հաջողված է:

Կարելի է միայն մի բան ասել` եթե Ադրբեջանն այսպես շարունակի ապա դա կարելի կլինի անվանել ոչ միայն ռենեսանս, այլև տեղի կինեմատոգրաֆի նոր բրենդ, որն  առաջընթաց է ապրում:

Պատրաստեց Ռավիլ Ալազովը