Հայաստանում հայտնի են Սահմանադրության նախագծի քվեարկության նախնական արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությանը հաջողվեց դրական արդյունք ապահովել: Երկրի ԿԸՀ-ի տվյալների համաձայն` բարեփոխումներին կողմ են քվեարկել 825622 մարդ (հանրաքվեի մասնակիցների 63,35%-ը) կամ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների շուրջ 32%-ը` այն դեպքում, երբ պահանջվում է ամենաքիչը 25%-ի քվեները: Դեմ են արտահայտվել 421593 մարդ (32.35% մասնակից), կամ ընտրացուցակների մեջ ընդգրկված քաղաքացիների 16,42%-ը:

Серж Саргсян
Սերժ Սարգսյան

Այսպիսով` Սերժ Սարգսյանը կրկնեց իրեն նախորդողների կողմից սահմանված ավանդույթը` Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը իրենց կառավարման տարիներին նույնպես սահմանադրական բարեփոխումներ են արել: Տարօրինակ համընկնումով` ՀՀ նախագահներից յուրաքանչյուրը սահմանադրական փոփոխություններ է կատարել 10 տարին մեկ` 1995, 2005 և 2015թթ:

Левон Тер-Петросян
Լևոն Տեր-Պետրոսյան

Տեր-Պետրոսյանի սահմանադրությունը կոչված էր ապահովել անկախություն ձեռք բերած Հայաստանին Հիմնական օրենքով: Քոչարյանի սահմանադրական բարեփոխումները կոչված էր ավելի շատ լիազորություններ տալ խորհրդարանին, դրանով բացառել իշխանության թեքումը դեպի նախագահը: Սարգսյանը ավելի հեռուն գնաց` և ահա ողջ իշխանությունը խորհրդարանի և կառավարության ձեռքերում է, իսկ նախագահին, փաստորեն, տրված է «անգլիական թագուհու» արարողակարգային դերը:

Ռոբերտ Քոչարյան

Իշխանության համար այս հարցի դրական լուծում ստանալու կասկածները ցրվեցին այն ժամանակ, երբ տարեսկզբին փաստացի ավիրվեց առաջնորդող, ոչ իշխանական քաղաքական ուժերից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Դրանից հետո հետագա գործընթացը ընդամենը տեխնիկայի հարց էր` չէ որ հայկական իշխանությունները ստեղծել են ընտրությունների ժամանակ ձայների ցանկալի քանակ ապահովելու էֆեկտիվ մեխանիզմ:

Раффи Ованнисян
Ռաֆֆի Հովհաննիսյան

Բացի դա` հայկական ընդդիմությունը իր հերթին չկարողացավ միավորվել և միասնական ճակատ ստեղծել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու համար, նրանք բաժանվեցին երկու շարժումների: Առաջինը` հասարակության փրկության «Նոր Հայաստան» ճակատն է` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանի և ղարաբաղյան պատերազմի վետերան, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Այս ճակատի ներկայացուցիչների մեջ կարելի է առանձնացնել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգազյանին, «Վեր կաց Հայաստան» քաղաքացիական շարժման միության անդամ Անդրեաս Ղուկասյանին, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Քաղաքագետների միության ղեկավար Համայակ Հովհաննիսյանին, «Դեմոկրատական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մաքեյանին:

Երկրորդ շարժումն է «Ոչ» ճակատը, որի կազմում են Հայ ազգային կոնգրեսը (առաջնորդն է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (Ստեփան Դեմիրճյան) և «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը:

Սակայն հենց այդ շարժումների ներսում նկատվում էին լուրջ տարաձայնություններ` պայքարի միջոցների վերաբերյալ: Ամենավառ օրինակն է «Նոր Հայաստան» ճակատը, որը հանրաքվեից մի քանի օր առաջ նախաձեռնեց փողոցային ակցիաների անցկացում: Եթե Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է կտրուկ քայլերի, իշխանությունների հետ առճակատման, ապա Ռաֆֆի Հովհաննիդյանը, իր բնավորության առանձնահատկություններից ելնելով, հանդիսանում է պայքարի խաղաղ մեթոդների կողմնակից, ինչը պարզ երևաց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ինքը զբաղեցրեց երկրորդ տեղը 36,74%-ով (անձամբ ինքը կարծում էր, որ հաղթել է ընտրություններում):

Եվ այս ամենը առանց հաշվի առնելու այն, որ մի շարք ընդդիմադիր ուժեր կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, օրինակ` ՀՅԴ Դաշնակցությունը: Հենց սահմանադրական բարեփոխումների հանդեպ ունեցած դիրքորոշումն էր պատճառը, որ Դաշնակցությունը դուրս եկավ «իշխող քառյակից», որի մեջ էին մտնում նաև «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Դաշնակցությանը կարելի է հասկանալ` այն կուսակցական աշխատանքի մեծ փորձառություն ունի և այն, երևի, միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը ոչ մի կերպ կախված չէ իր լիդերի ազդեցիկությունից (ՀՀԿ), փողից կամ հեղինակությունից, քանի որ ըստ կուսակցության կանոնադրության` նրանք չունեն լիդեր:

64109

Առհասարակ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքը մի հետաքրքիր երևույթ է բացահայտում` սեփական քաղաքականությունը վարելու փոխարեն, ընդդիմությունը կենտրոնացած է իշխանությունների գործողությունների վրա` սկզբունքորեն դեմ գնալով նրանց բոլոր նախաձեռնություններին: Այս փաստն առավել ակնհայտ երևաց սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ` անգամ այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մինչ այդ ելույթ էին ունեցել խորհրդարանական կառավարման տեսակին անցնելու համար, այժմ սկզբունքորեն դեմ էին այդ որոշմանը: Նրանք կարծում են, որ բարեփոխումների գլխավոր նպատակը իշխող ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի համար կառավարման վերսկսումն է` վերջինիս նախագահության ժամկետի սպառվելուց հետո: Անգամ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ ինքը հավակնություններ չունի վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնների համար, ընդդիմության ներկայացուցիչների համար համոզիչ չեղան: Ավելին` իրերի այս դասավորության դեպքում` իրենց կարծիքով` Հայաստանին սպասվում է պարտոկրատիա, որի դեպքում որոշումների կայացման կենտրոնը խորհրդարանից կտեղափոխվի ՀՀԿ գրասենյակ:

Քվեարկությունը ևս մի հետաքրքիր միտում ցույց տվեց` ընտրություններին մասնակցություն ունեցած ընտրողների թվի կրճատում: Այդպես 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցություն ունեցավ ընդհանուր ընտրազանգվածի 62,33%-ը, 2013թ-օ նախագահական ընտրություններին` 60,18%-ը, իսկ 2015-ի հանրաքվեին ընտրողների հաճախելիությունը կազմեց միայն 50,51%-ը: Ի դեպ նախորդ` 2005թ-ի հանրաքվեին մասնակցել էին ընտրողների 65,3%-ը:

Այս ամենը վկայում է այն բանի մասին, որ ժողովուրդը հիասթափվել է ինչպես իշխանությունից, ով չի կարողանում լուծել սոցիալական և տնտեսական խնդիրները, այնպես էլ ընդդիմությունից, ովքեր չեն կարողանում մի կողմ թողնել սեփական ամբիցիաները և միավորվել: Այդ մասին էր խոսում նաև «Նոր Հայաստան» ճակատի բողոքի ակցիան հանրաքվե նախօրեին:

Ինչ վերաբերվում է հանրաքվեի արդյունքներին, ապա այն երկրի առաջ նոր իրականություն է բացում: Առաջնորդող քաղաքական ուժերը պատրաստվում են երկրի ճակատագիրը որոշել ոչ թե 2018թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, այլ մեկ տարի շուտ` 2017թ-ին: Սակայն հաշվի առնելով ընդդիմական դաշտի իրավիճակը, ընդդիմադիր առաջնորդների վարկաբեկումը և նոր առաջնորդների կամ ուժերի բացակայությունը, դժվար թե իշխանությունները լուրջ կոնկուրենցիայի հանդիպեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ, անգամ եթե սահմանադրական բարեփոխումները կատարվել են իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքերում թողնելու նպատակով, այն, այնուամենայնիվ, հետագայում կնպաստի իշխանական բուրգի թուլացմանը: Դժվար թե վարչապետը, անկախ նրանից, թե ով կլինի, ունենալով լիակատար իշխանություն (և մանավանդ ողջ պատասխանատվությունը իր վրա կրելով) կհամաձայնի երկար ժամանակ հանդուրժել արտաքին ղեկավարումը:

Այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ Հայաստանի ապագան կախված է ոչ թե հենց Սահմանադրությունից, այլ նրանից, թե ինչպես այն կիրագործվի գործնականում, և ով կլինի իշխանության գլխում: Առայժմ իշխանություններին հաջողվել նոր Սահմանադրության նախագծի միջոցով շեղել հասարակության ուշադրությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրներից, և ընդդիմույունը բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, որոշեց զբաղվել դրա արտաքին դրսևորումներով:

Հայկ Խալաթյան` հատուկ Dalma News-ի համար