Միացյալ Նահանգների դեսպանատունը Երևանում, ի պատասխան Aysor.am հայցին ամերիկյան դիրքորոշման վերաբերյալ՝ կապված Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական առաքելության հետ, փետրվարի 13-ին Հայաստանին տրամադրեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պատասխանը.

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,– նշեցին Պետդեպարտամենտում:

Ակնհայտ են Վաշինգթոնի՝ սուվերեն երկրի ներքին գործերին խառնվելու, հատկանիշները, համեմված խորհուրդներով այն մասին, թե ինչպես պետք է վարվի Երևանը, ում հետ ընկերություն անի և ինչից զերծ մնա:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունում չպատասխանեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը՝ չցանկանալով լարել իրավիճակը:

«Չարժե ներգրավվել այդ բանավեճի մեջ և լարել իրավիճակը»,- ասաց EADaily աղբյուրը հայկական պաշտպանական գերատեսչությունում:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունից ոչ մի մեկնաբանություն չհաջողվեց ստանալ: Սակայն, կասկածներ չկան, որ այնտեղ հակված են «չլարել իրավիճակը»:

Մինչ ԱՄՆ Պետդեպարտամենտի նշված հայտարարությունը, երբ Երևանը դեռևս նոր որոշում էր, ուղարկե՞լ սեփական մարդասիրական առաքելությունը Սիրիա, թե՞ ոչ, ամերիկյան կողմը համառորեն խորհուրդ էր տալիս Հայաստանին «դիտարկել երկընտրանքային տարբերակները՝ սիրիական հայերին աջակցելու համար, մասնավորապես ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով»:

«Մենք հասկանում ենք Հայաստանի կառավարության ցանկությունը աջակցել Սիրիայում բնակվող հայերին: Մենք նաև անհանգստացած ենք սիրիական պատերազմի մարդասիրական հետևանքներով, որոնք Ասադի ռեժիմի գործողությունների արդյունքն են: Դրանք հակասում են (միջազգային) կոնվենցիաներին՝ մարդու իրավունքների և քիմիական զենքի չտարածման մասին: Այդ կապակցությամբ մենք առաջարկում ենք Հայաստանի կառավարությանը դիտարկել սիրիական հայերին աջակցելու այլընտրանքային տարբերակները, մասնավորապես, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով»,– ի պատասխան EADaily հարցմանն ավելի վաղ պատասխանել էին ԱՄՆ դեսպանատանը Հայաստանում:

Սիրիա առաքելություն ուղարկելը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այն երկու հիմնական նպատակներ է հետապնդում՝ ապահովել հայկական համայնքի անվտանգությունը արաբական հանրապետության կոնկրետ տարածաշրջանում (Հալեպ քաղաք) և մարդասիրական աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժած սիրիական ժողովրդին:

Փետրվարի 8-ին մի խումբ հայ հումանիտար ականազերծման մասնագետներ, բժիշկներ և անձնակազմ, մասնագետների անվտանգությունը ապահովելու համար, ընդհանուր թվով 83 մարդ ժամանեցին Սիրիական Արաբական Հանրապետություն՝ մարդասիրական մասնագիտացված օգնություն ցուցաբերելու համար սիրիական ժողովրդին:

«Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,- նշեցին հայկական ռազմական գերատեսչությունում:

Հիշեցնենք, Հայաստանի՝ սիրիական մարդասիրական առաքելությանը մասնակցելու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս 2017 թ․-ից: Սակայն, առաջին անգամ պետությունների ղեկավարների մակարդակում որոշումը հայ մասնագետներ ուղարկել ՍԱՀ բարձրաձայնվեց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքում, որը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետը, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, հայտարարեց, որ, թեկուզ և Հայաստանը ներգրավված է խաղաղության պահպանմանն ուղղված գործընթացներում աննախադեպ լայն աշխարհագրական մասշտաբերով՝ Ավղանստանից մինչև Լիբանան, Կոսովո, Մալի, այնուամենայնիվ այն պատրաստ է ընդլայնել իր մարդասիրական առաքելությունը դեպի Սիրիա:

«Հայ համայնքի գոյությունը Սիրիայում գտնվում է էքզիստենցիալ վտանգի տակ՝ տևական ճգնաժամի պատճառով: Հայաստանը ձգտում էր ներդրում ունենալ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցով: Մենք պատրաստ ենք ընդլայնել Հայաստանի մարդասիրական առաքելությունը, որն ուղղված է Սիրիայում մեր համայնքի կենսական կարիքների բավարարմանը: Որպես երկիր, որը վերապրել է ցեղասպանության արհավիրքները, մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ապահովել ժողովրդի անվտանգությունը, և մենք պատրաստ ենք անել ամեն հնարավոր բան դրա պաշտպանության համար»,– նշեց Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից:

Սիրիական Հալեպում մարդասիրական առաքելության իրականացման օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպեց իր հայ գործընկերոջ՝ Դավիտ Տոնոյանի հետ: Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և նշեց, որ Երևանը մնում է ՌԴ հուսալի դաշնակիցը և առանցքային գործընկերը Անդրկովկասում: Հանդիպման ընթացքում Շոյգուն շնորհակալություն հայտնեց Տոնոյանին՝ Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման համար: Հենց Հայաստանն առաջինը արձագանքեց մեր կոչին՝ աջակցել արաբական հանրապետության խաղաղ բնակչությանը, ընդգծեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Հնարավոր է, հենց այս հանգամանքը (Երևանը ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ մայրաքաղաքների թվում, առաջինը որոշում կայացրեց մարդասիրական աջակցություն ցուցաբերել Մոսկվային Սիրիայում) բացահայտ վրդովմունք առաջացրեց ամերիկյան Պետդեպարտամենտի շրջանակներում:

Արձագանքը օվկիանոսի այն կողմից սպասելի էր. Սպիտակ տակ ադմինիստրացիան դեռևս անցյալ տարի, երբ Հայաստանը սկսեց մանրակրկտորեն դիտարկել ՍԱՀ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը, Երևանին նախազգուշացնում էր հետևանքների մասին: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցյալ տարվա հոկտեմբերին ժամանել էր հայկական մայրաքաղաք՝ այդ թվում նաև նպատակ ունենալով հետ համոզել այդպիսի «ոչ միանշանակ քայլ կատարելուց»: Թեպետ, բացարձակ ոչ միանշանակ է հենց Վաշինգթոնի դիրքորոշումը, հատկապես հաշվի առնելով դրա վերաբերմունքը Հայաստանի խաղաղասփյուռ առաքելություններին ոչ միայն աշխարհագրական առումով, այլև բարոյական:

Հայաստանի առաքելությունը Սիրիայում կրում է խիստ ոչ ռազմական բնույթ: Հայկական ռազմական և քաղաքացիական մասնագետների ներգրավվման ռիսկը ռազմական գործողությունների մեջ հասցված է նվազագույնի: Հայաստանի Պաշտպանության նախարարությունում և ԶՈՒ Գլխավոր շտաբում հավաստիացնում են, որ հստակ թվերի են տիրապետում՝ հայկական բնակչության ներկայության մասին ռազմական տարբեր խմբավորումներից ազատագրված տարածքներում: Նաև նշվում է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների մարդասիրական առաքելության գործառութային ծանրաբեռնվածության հստակ գիտակցումը: Դա մեծամասամբ կդառնա Հայաստանի բարոյական աջակցությունը Սիրիայում իր հայրենակիցներին, որոնց մեծ մասը, ինչպես հայտնի է, ապաստան է գտել պատմական հայրենիքում: Այդ պատճառով ամերիկյան կողմի թափանցիկ ակնարկները Սիրիայում հայկական մարդասիրական օգնության անցանկալիության մասին քննադատության չեն դիմակայում: Առավել ևս, եթե հիշենք Հայաստանի ԶՈՒ զինվորների և սպաների շարունակվող խաղաղաստեղծ գործուղումների մասին դեպի Կոսովո (40 խաղաղաստեղծներ) և Ավղանստան (65 և 56 հայ խաղաղաստեղծներից կազմված ստորաբաժանումներ շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել երկու բազաներում՝ համապատասխանաբար Մազարի Շարիֆում և Կաբուլեյում): Եվս 32 զինծառայող Հայաստանի ԶՈՒ խաղաղաստեղծ կազմից իրենց ծառայությունն են կրում ՄԱԿ առաքելության կազմում՝ Լիբանանում:

Դժվար է տրամաբանություն գտնել ամերիկյան դատողություններում այս թեմայի շուրջ, երբ հայկական զինվորների խաղաղաստեղծ առաքելությունները ողջունվում են մուսուլմանական Կոսովոյում և Ավղանստանում, աֆրիկյան Մալիում, սակայն բացասական են դիտարկվում Սիրիայի նկատմամբ, որի առանձին հատվածներում դեռևս շարունակում են բնակվել հայեր:

Մարդասիրական առաքելության «քաղաքական ենթատեքստի» վրա հղումները նույնպես ծայրահեղ կասկածելի են: Հայ զինծառայողները ժամանել են ՍԱՀ ոչ թե Դամասկոսում Բաշար Ասադի կառավարությանը քաղաքական աջակցության նպատակով, այլ արաբական հանրապետության բազմաչարչար ժողովդրի կյանքի նորմալիզացման մեջ ներդրում կատարելու համար, որի անբաժան մասն է կազմում դրա հայ համայնքը: Բացի այդ, Երևանը Մոսկվայի հետ միասին գտնվում է անվտանգության ապահովման տարածաշրջանային միասնական համակարգում՝ ՀԱՊԿ-ում: Իսկ դա եղել և մնում է շատ ավելի ծանրակշիռ փաստարկ՝ Ռուսաստանի հետ միասին մասնակցելու համար սիրիական առաքելությանը, քան երրորդական դերերում գտնվելը նատովյան նախագծերում Կոսովոյում և Ավղանստանում:

Միացյալ Նահանգներն իրենց զորքերը մտցրել են Սիրիա՝ առանց տեղի կառավարության համաձայնության և առանց ՄԱԿ-ի կողմից մանդատի: Դա բացարձակ վոլյունտարիստական որոշում էր մտածված ապելյացիայով այն առումով, որ, իբրև թե, Վաշինգթոնը Դամասկոսի իշխանությունները չի ճանաչում, որպես օրինական և այդ պատճառով կարող է և չհայցել որևէ մեկի թույլտվությունը: Այժմ նրանք հեռանում են ՍԱՀ-ից, ամեն դեպքում, նրանց նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է լքել արաբական հանրապետության սահմանները, և զուգահեռաբար խրատներ են կարդում այլ երկրներին: Հայաստանի դեպքում ամերիկյան կողմի քարոզչությունները չեն սահմանափակվում սիրիական ուղղությամբ: Արդեն բավականին երկար ժամանակ է դրանք իրենց մեջ են ներառում նաև ՀՀ-ին, որը լուրջ տրապսպորտային դժվարություններ է կրում տարածաշրջանում (Հայաստանի երկու սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ արգելափակված են մինչ այժմ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պատճառով) համոզել զերծ մնալ Իրանի հետ համագործակցությունից:

«Փաստացի, Հայաստանը մասնակցում է Ավղանստանի հետ պատերազմին, որպես կոնֆլիկտի կողմ, ինչո՞ւ այն իր դաշնակցի հետ չի կարող մասնակցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին»,– հռետորական հարց է հղում Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանատան վերը նշված հայտարարությունը՝ այլ սուվերեն պետության ներքին գործերին խառնվելու վառ միտումով, չարժանացավ հանրային դատապարտման հայկական սուվերենիտետի «պաշտպանների» կողմից ոչ իշխանական հատվածից, որն, ինչպես հայտնի է, նստած է արևմտյան «գրանտային ասեղի վրա»: Հեշտ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի քննադատությամբ տեղի «ակտիվիստները», «բլոգերները» և «իրավապահները» կհարձակվեին Ռուսաստանի վրա, եթե դրա դեսպանությունը Երևանում հանդես գար քննադատությամբ՝ հայ զինծառայողների մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի խաղաղաստեղծ առաքելություններում Ավղանստանում և Կոսովոյում:

 

Նյութի աղբյուրը EADaily