Photo: IDEA Foundation

Գարնան հեղափոխական իրադարձությունները Հայաստանում չվնասեցին այդ երկրի զբոսաշրջային ոլորտին. ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների արդեն առաջին կիսամյակում օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը աճել է 10,2%-ով անցյալ տարվա վեց ամիսների համեմատ՝ հասնելով մինչև 686 հազար մարդու, գրում է Eadaily-ին:

Առաջիկա ամիսներին կարող ենք կանխատեսել Ռուսաստանից զբոսաշրջիկնրի թվի հետագա ավելացում՝ շնորհիվ ցածր սակագներով նոր ավիաուղիների ստեղծմամբ: Սակայն, Հայաստանը դեռևս չի բախվել ռուսական զբոսաշրջության նույն բումի հետ, ինչպես հարևան Վրաստանը, նույնիսկ չնայած այն բանի, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան ներքին անձնագրերով: Մասամբ սա պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով՝ ավիատոմսերի բարձր արժեք, ենթակառուցվածքների պակաս, ծովի բացակայություն: Միաժամանակ հարկավոր է ընդունել, որ Ռուսաստանում հայկական զբոսաշրջության ներուժի առաջընթացի աշխատանքը դեռևս շատ հեռու է համակարգայինից:

Չնայած ռուբլու կուրսի հերթական անկմանը, հանգիստը Հայաստանում շարունակում է բավականին մատչելի մնալ շատ ռուսների համար: Կանգ առնելով մասնավոր հանգստարաններում՝ առանց աստղերի, սնվելով ոչ թանկարժեք սրճարաններում, որոնք Հայաստանում հանդիպում են ամեն քայլափոխի, տեղաշարժվելով հասարակական տրանսպորտով, կարելի է հանգիստ տեղավորվել օրական 3-4 հազար ռուբլի բյուջեյի մեջ մեկ անձի համար: Ճիշտ է այդ գումարի մեջ չի մտնի Ռուսաստանից դեպի Հայաստան ավիափոխադրումը՝ զբոսաշրջային ուղևորությունների հիմնական ծախսը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայան Մոսկվայից դեռևս ժամանանում են «դասական» ավիաընկերություններ՝ ռուսական «Աէրոֆլոտը», «Ուրալյան ավիաուղիները», S7, Red Wings: Սեպտեմբերի կեսերին Մոսկվայից Երևան երկկողմանի տոմսի արժեքը սկսվում է 13 հազար ռուբլուց մեկ շաբաթ ընդմիջումով (շաբաթից շաբաթ): «Պոբեդա» դիսքաունտերով կարելի է հասնել Հայաստանի՝ նշանակալիությամբ երկրորդ օդանավակայան՝ «Շիրակ» (Գյումրի), որը գտնվում է մայրաքաղաքից մոտավորապես 120 կիլոմետր հեռավորության վրա: Այնուհետև «Պոբեդան» առաջարկում է Երևան հասնել ավտոբուսով (կարելի է գնել այնպիսի տոմս, որի արժեքի մեջ կմտնի տրանսֆերի արժողությունը), բայց նման փոխադրումը ոչ բոլորին է ձեռնտու:

Օրերս «Պլատով» օդանավակայանից (Ռոստովի շրջան) և Ստավրոպոլից Երևան շաբաթական երեք անգամ թռչելու պլանների մասին հայտարարեց «Ազիմուտ» նոր բյուջետային ավիաընկերությունը, որը ռեյսեր է իրկանացնում հայրենական Superjet100-ով: «Պլատով»-ից միակողմանի թռիչքի նվազագույն սակագինը հայտարարված է 29 եվրո, ինչը էապես ավելի ցածր է, քան «Ուրալյան ավիաուղիներ»-ի գործող սակագները, որոնք վերահսկում են Ռոստով-Երևան ուղղությունը՝ «Դոնավիա» ընկերության գործունեության դադարից հետո, որը համարվում էր «Աէրոֆլոտի» տեղի «դուստրը»: Նոր փոխադրողի ստեղծումը հույս է տալիս, որ Ռոստովի համար, որը պատմականորեն սերտ կապված է Հայաստանի հետ, Երևանը կդառնա ոչ թանկ զանգվածային զբոսաշրջության ուղղություն:

«Հարուստ հանրության համար, որը կարող է իրեն թույլ տալ ճանապարհորդություններ դեպի Եվրամիություն, Հայաստանը այնքան էլ հետաքրքիր չի,- հաստատում է Ալեքսան Մկրտչյանը, «Վարդագույն փիղ» զբոսաշրջային գործակալությունների ֆեդերալ ցանցի տնօրեն, որը հիմնվել է Ռոստով-նա-Դոնու քաղաքում։ Այդ պատճառով ռուսական շուկայում Հայաստանի գլխավոր մրցակիցը Վրաստանն է, ուր գնում են շարքային ռուսները ոչ մեծ գումարներով: Ռուսների համար Վրաստանի գրավչության երկու հիմնական գործոններն են գինը և ծովի առկայությունը, որը չկա Հայաստանում: Նրանք բարձրաձայնում են նույնիսկ այն, որ Հայաստան մուտք գործելու համար ռուսներին նույնիսկ պետք չէ օտարերկրյա անձնագիր, որ Հայաստանում առկա է հարուստ էքսկուրսիոն ծրագիր, հիանալի խոհանոց, իսկ ռուսների հանդեպ վերաբերմունքը Վրաստանում շատ հեռու է այն վերաբերմունքից, որը ցուցաբերում են Հայաստանում, թեպետ Ռուսաստանում ցավոք սրտի այդ ամենը դեռևս չեն հասկացել: Այդ պատճառով դեպի Հայաստան հոսքի էական աճ կգրանցվի այն պարագայում, եթե հաջողվի առաջարկել մատչելի տուրեր, իսկ դա հնարավոր կլինի միայն ավիափոխադրման մրցունակ արժեքի պայմաններում»:

Հայաստանի նախորդ իշխանությունները ակնկալում էին, որ 2017թ․ սկսած ռուսաստանցիների թույլատրումը մուտք գործել երկիր ներքին անձնագրերով «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով, էական խթան կհանդիսանա զբոսաշրջային հոսքի աճի համար, որը էապես թուլացել էր զբոսաշրջային հոսքի տնտեսական ճգնաժամի պատճառով: Ռուսաստանյան հյուրերի ռեկորդային քանակը մոտ 470 հազար մարդ է Հայաստանում գրանցվել 2014թ., սակայն 2016թ․ այն կրճատվել էր մինչև մոտ 450 հազար մարդու:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը անցյալ տարվա ապրիլին ՌԻԱ «Նորությունների» հետ հարցազրույցի ժամանակ ասում էր, որ իր գերատեսչությունը պատրաստվում է գրավել այն 70% ռուսների մոտավորապես տասներորդ մասը, ովքեր օտարերկրյա անձնագիր չունեն: Արդյունքում հույս էր հայտնում Զեյթունցյանը, արդեն 2017թ․ զբոսաշրջային հոսքը կարող է աճել 30-50%-ով:

Անցյալ տարվա արդյունքներով Հայաստանում զբոսաշրջիկների քանակը իսկապես ավելացել է, համաձայն hայկական կառավարությանն առընթեր Զբոսաշրջության խորհրդի վիճակագրական տվյալների, ընդհանուր առմամբ երկիր է ժամանել 1,49 մլն մարդ, կամ 18,7%- ով ավելի, քան մեկ տարի առաջ․ ռուսական զբոսաշրջիկները այդ թվի մեջ կազմել են 20,3%: Իսկ ըստ ռուսական սահմանային ծառայության վիճակագրության, 2017թ․ դեպի Հայաստան ռուսների կատարած ճանապարհորդությունների թիվն աճել է 20%-ով, այսինքն մինչև 410 հազար մարդ: Սակայն այդ ընդհանուր ցուցանիշներից հնարավոր չէ եզրակացություն անել այն մասին, թե այդ թվից որ մասն են կազմել «մաքուր» զբոսաշրջիկները, որոնք գնացել են Հայաստան ծանոթանալու երկրի տեսարժան վայրերի հետ, այլ ոչ թե այցելելու հարազատներին կամ հանդիպելու գործընկերների հետ: Ընթացիկ տարում զբոսաշրջային հոսքի աճը շարունակվում է. ըստ «Տուրստատ» գործակալության տվյալների Ռուսաստանից դեպի Հայաստան կատարած ուղևորությունների թիվը առաջին եռամսյակում կազմել է 79 հազար մարդ, ինչը 22%-ով ավել է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար:

Սակայն, համեմատած նույն Վրաստանի զբոսաշրջային վիճակագրության հետ, Հայաստանը դեռևս դժվար է անվանել ռուսաստանցիների զանգվածային զբոսաշրջության զարգացած ուղղություն: Ինչպես այս տարվա սկզբին հայտարարեց Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն, 2017թ․երկիր են այցելել 1.4 մլն ռուս քաղաքացիներ, կամ 34,1%-ով ավելին, քան 2016թ: Իսկ այս տարվա 7 ամիսների ընթացքում Վրաստանում են եղել 892,5 հազար Ռուսաստանի քաղաքացիներ, կամ 22,9%-ով ավելին, քան 2017թ․ հունվար-հուլիս ամիսներին: Հուլիսին ռուսները առաջին անգամ վերջին 12 տարիների ընթացքում առաջին տեղը գրավեցին զբոսաշրջային հոսքում երկրի կտրվածքով (247. 2 հազար մարդ, կամ Վրաստանի բոլոր հյուրերի 22,8%)։

Այնուամենայնիվ, վրացական զբոսաշրջիկների հաշվարկներում որոշակի խորամանկություն կա: Ըստ տեղի վիճակագրության, անցյալ տարի Վրաստանը հերթական ռեկորդն է սահմանել միջազգային զբոսաշրջիկների այցերի հաշվով, ավելի քան 7.5 մլն մարդ, կամ 18,8%-ով ավելի համեմատած 2016թ․ հետ: Սակայն զբոսաշրջիկները, բառի խիստ իմաստով, այսինքն նրանք, ովքեր երկրում անցկացրել են գոնե մեկ գիշեր, նշվածներից կեսից պակաս էր՝ 3.5 մլն մարդ (գումարած տարեկան 27,9%), ինչը հեշտ բացատրվում է Հայաստանի և Ադրբեջանի հարևանությամբ, այդ երկրների քաղաքացիները կատարում են բազմաթիվ մեկօրյա ուղևորություններ Վրաստան, սակայն միաժամանակ համարվում են որպես զբոսաշրջիկներ: Միաժամանակ Վրաստանի եկամուտները զբոսաշրջությունից ըստ 2017թ․ պաշտոնական տվյալների աճել են մոտ 700 մլն դոլարով, մինչև մոտավորապես 2,7 մլրդ դոլար։

«Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային շուկաները վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել գեոֆիզիկական գործոնները,- մտորում է երևանյան փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Դավթյանը։ Այսօր աշխարհում նույնիսկ ամենաբազմազան և անսպասելի այլընտրանքային տուրմթերքների առկայության դեպքում, այնուամենայնիվ գերակշռությունը շարունակում են պահպանել ծովային ուղղությունները և դա անկասկած առավելություն է, որը թույլ է տալիս Վրաստանին ապահովել բավականին լավ ցուցանիշներ: Գաղտնիք չէ, որ Վրաստանում գլխավոր զբոսաշրջային ուղղությունը արդեն տասը տարի համարվում է սևծովյան Աջարիան: Իհարկե, մերձափնյա զբոսաշրջությունը զարգանում է նաև Ադրբեջանում, սակայն հաշվի առնելով այն, որ և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը ըստ էության չեն հանդիսանում հայտնի ուղղություններ համաշխարհային զբոսաշրջային շուկայում, դրանց հարկավոր է դիտարկել բացառապես տարածաշրջանային համատեքստում»:

Հենց այստեղ, ընդգծում է Դավթյանը, պետք է դիմել վիճակագրությանը. վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի հիմնական զբոսաշրջային հոսքերը ապահովվում են գլխավորապես Հայաստանից և միայն հետո զբոսաշրջիկները հաջորդում են Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Հետևաբար, ենթադրում է փորձագետը, Վրաստանի, որպես Հարավային Կովկասի գլխավոր զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակի վրա ազդեցություն է թողնում նաև քաղաքական իրավիճակը: Բացի այդ, Անդրկովկասում զբոսաշրջության յուրահատկությունը կայանում է նրանում, որ Եվրոպայից, ԱՄՆ-ից և մասամբ Մերձավոր Արևելքից զբոսաշրջիկների մեծամասնությունը հաճախակի տուրեր են կատարում Հարավային Կովկասում և հազվադեպ են այցելում միայն մեկ առանձին երկիրը տարածաշրջանի երեք երկրներից:

«Կարելի է եզրակացնել, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը չեն կարող հանդես գալ որպես մրցակիցներ, ավելին, ակնհայտ է ընդհանուր տարածաշրջանային շահը, որը ցավոք սրտի բացակայում է մնացած բոլոր ոլորտներում,- ասում է Վահե Դավթյանը։ Սակայն, եթե դիմենք Հայաստնում իրականացվող զբոսաշրջային քաղաքականությանը, ապա այն դեռևս չունի կոնցեպտուալ և ռազմավարական բնույթ, չնայած վերջին տարիների բավականին լավ ցուցանիշներին: Ընդհանուր առմամբ, զբոսաշրջության համամասնությունը երկրի ՀՆԱ-ում կազմում է մոտ 4%, և այստեղ մենք, ի դեպ, շատ հետ չենք մնում Վրաստանից, որտեղ տվյալ ցուցանիշը մոտավորապես 7% է»:

Դավթյանի կարծիքով հայկական զբոսաշրջության հիմնային խնդիրը կայանում է նրանում, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում առաջընթաց են ապրել նախ և առաջ այլընտրանքային, բավականին էկզոտիկ զբոսաշրջային ապրանքները, նույնիսկ գյուղական զբոսաշրջության նկատառումով որպես արդյունաբերության լոկոմոտիվ։ «Համոզված եմ, որ նման ածանցյալ միջոցառումներն անընդունելի են ավանդական տուրիզմի ձախողման պայմաններում,- կարծում է փորձագետը։ Արդյունքում Հայաստանը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ անհայտ ուղղություն համաշխարհային զբոսաշրջային շուկայում: Չնայած թավշյա հեղափոխությունը, համաձայն պաշտոնական տեղեկատվության դրական ազդեցություն է թողել երկրի միջազգային իմիջի վրա և հետևաբար զբոսաշրջային հոսքի ավելացման վրա: Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիտարկում է զբոսաշրջությունը, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների հետ մեկտեղ որպես երկրի տնտեսական զարգացման հիմնային ուղղություններից մեկը: Մնում է մշակել շուկայի մոդել և գործնական քայլեր սկսել դրա ներդրման ուղղությամբ:

Որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն անկասկած ձեռնարկվել են: «Ժամանակին ինձ հիացրել էր բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանի որոշումը, ով իմաստուն կերպով մտածեց, որ, որպեսզի զբոսաշրջությունը սկսի ազդել Հայաստանի բարօրության վրա, անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջիկները վերջապես դուրս գան Երևանի սահմաններից,- ասում է Պոլինա Շերբատյուկը, ով 2014-2015թթ. Երևանում և Ջերմուկում Hyatt Place հյուրանոցների գլխավոր մենեջերի տեղակալն էր։ Չէ որ, Գառնիի, Գեղարդի, Զվարթնոցի հայտնի մշակութային հուշարձանները, և նույնիսկ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստյան գոտին շատ հեռու չեն գտնվում մայրաքաղաքից, մեկ ժամ գնալ, մեկ ժամ վերադառնալ, ճաշեցիր և վերջ: Զգայուն զբոսաշրջիկ-ինդիվիդուալիստի համար անհրաժեշտ են թանկարժեք և հանգիստ կետեր քարտեզի վրա: Անհրաժեշտ են փոքր գանձեր, որոնք զբոսաշրջիկը կկարողանա բացահայտել իր համար հեռու Կասկադից և Օպերայից, և ցանկություն կլինի նորից վերադառնալ դրանց մոտ, ինչպես հանճարեղ կերպով մտածել են «Միշլենը» Ֆրանսիայում:

Այդ պատճառով Վարդանյանը մեկնարկեց Տաթևի վանքի վերականգնման նախագիծը, որը գտնվում է հեռու լեռներում, ոչ մատչելի վայրում, Երևանից ութ ժամ տևողությամբ ճանապարհին, գրեթե Լեռնային Ղարաբաղի հետ սահմանամերձ գոտում: Շատ գեղեցիկ է ընտրված կետը քարտեզի վրա, և այնտեղ ստեղծվեց ոչ միայն ևս մեկ թանգարան, այլ իսկական ձգման վայր, աշխարհում ամենաերկար ճոպանուղին, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքի մեջ, ոգին գրավող տասը րոպեանոց թռիչք լեռնագագաթների վրայով, վանքի հնագույն պատերը վերևում և լավ կազմակերպված զբոսաշրջիկների ընդունման կայանը ներքևում, բավականին լավ ռեստորաններով: Եվ ահա արդեն զբոսաշրջիկը պետք է երկար ճանապարհ ընկնի դեպի Տաթև, ճանապարհին մտնելով Արենի և Ջերմուկ: Երբ ես Հոնկոնգում պատմում էի չինական զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչներին Երևանում և Ջերմուկում մեր հյուրանոցների մասին, գործակալները միանգամից հարցնում էին «մուտքի և ելքի կետերի» մասին: Ապահովված չինացիները հաճույքով կթռչեն Հայաստան,- ասացին ինձ,- նրանց համար դա էկզոտիկա է»:

Բայց, շարունակում է Շերբատյուկը, նման զբոսաշրջիկներին հետաքրքիր չի լինի ժամանակի կեսը շարժվել այնտեղ և հակառակ ուղղությամբ սեփական հետքերով, նրանց համար անհրաժեշտ կլինի օղակաձև երթուղի երկրով հագեցած ծրագրով, որպեսզի մեքենայի մեջ չանցկացնեն օրական 3-4 ժամից ավել: Եվ այստեղ առաջանում են ենթակառուցվածքային հարցեր. «Երևանից Տաթև ճանապարհը ոչ այնքան լավ վիճակում է: Իսկ եթե դու մեքենա վերցնես և ցանկանաս վերադառնալ Սևանով… Հայաստանից մեկնելուց առաջ ես շրջապտույտ կատարեցի Սևանի շուրջ և եթե անկեղծ լացս գալիս էր: Հիանալի գեղեցկությամբ լիճ և չխնամված ճանապարհ, հատկապես սահմանային կողմից, հաճախ առանց ելքի դեպի լճի ափը: Լքված կիսակառույց և արդեն փլուզված հանգստյան տներ: Ավտոճանապարհը, որի վրայով տեղ-տեղ պետք է երթևեկել 20 կմ/ժ արագությամբ: Նույնիսկ Երևանի կողմից պետք է շատ զգուշորեն մոտեցնել զբոսաշրջիկին Սևանավանքին, որպեսզի երաժշտության դղրդոցը և անհասկանալի կառույցները չփչացնեն տպավորությունները, որոնք զբոսաշրջիկը ստանում է Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու հետ հանդիպելիս: Նույն պատմությունն է Ջերմուկում: Ջուրն այնտեղ հիանալի է, սակայն քաղաքը, ավելի ճիշտ, նույնիսկ գյուղը, գրեթե փլուզված է, առկա են միայն երկու ճանապարհներ: Օդանավակայանը, որն այնտեղ եղել է խորհրդային տարիներին, այժմ վերածվել է բախչաների: Ճանապարհը մայրուղուց վերև, դեպի Ջերմուկ, ձմռանը հաճախ անանցանելի է լինում, և արդյունքում այնտեղի բնակիչները աշխատում են տարվա մեջ 2-3 ամիս՝ զբսաշրջային սեզոնին: Իսկ ձմռանն այնտեղ անելու ոչինչ չկա, որքան էլ մենք մեզ մոտ տարբեր խմբեր ենք կանչել զանազան թիմբիլդինգի, բոլորը պատասխանում էին՝ ձեզ մոտ լավ է, սակայն հնարավոր չէ ճանապարհն անցնել: Ես նույնիսկ լրջորեն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է Ջերմուկում կազմակերպել ուղղաթիռային հարթակի ստեղծումը»:

Այդպիսով, Հայաստանում զբոսաշրջության ապագան կախված է երկու, առաջին հայացքից, միմյանցից հեռու, սակայն գործնականում փոխկապակցված գործոններից, ներդրումներ ենթակառուցվածքի մեջ և «նուրբ կարգավորումներ», որոնց շնորհիվ երկրի թաքնված գանձերը հայտնի և մատչելի կդառնան գնահատողների համար: Օրինակ՝ Հայաստանը ունի հիանալի հեռանկարներ զարգացնելու համար աշխարհում չափազանց հայտնի գինեզբոսաշրջության ուղղությունը: Բոլոր հետխորհրդային երկրներից, երևի թե հենց Հայաստանն է ամենահեռուն գնացել ալկոհոլի որակի վերահսկման ազգային համակարգի մշակման գործում, իսկ փոքր, սակայն բավականին հետաքրքիր գինի արտադրողների և թորիչների քանակը արդեն անցնում է տասնյակներ, եթե ոչ հարյուրավորներ: Եվս մեկ հեռանկարային ոլորտ է ամառային հանգիստը այն մարդկանց համար, որոնց հակացուցված է տաք արևի տակ մնալը. Այստեղ քիչ են Դիլիջանին հավասարները իր միկրոկլիմայով, թեպետ այդ հանգստյան գոտու ենթակառուցվածքը կրկին ենթադրում է բավականաչափ ներդրումներ: Հայաստանն էական պահանջարկ կարող է ունենալ նաև արվեստի և ազգային արհեստի կոլեկցիոներներից, տաղանդներն այս երկրում միշտ լի են եղել: Այս ոլորտների սահմանումը և համակարգային աշխատանքը դրանց նպատակային լսարանների հետ շատ կարևոր են ամբողջ աշխարհում, քանի որ դա թույլ կտա հավասարացնել զանգվածային զբոսաշրջության ռիսկերը, որոնք տիպիկ են համեմատաբար մատչելի գներով զբոսաշրջություն ունեցող երկրների համար։

«Հայկական զբոսաշրջության մեջ էական ներդրումների հարկավոր է սպասել նաև սփյուռքից,- նշում է Պոլինա Շերբատյուկը։ Ամբողջ աշխարհից հայերի վերադարձը հայրենիք, արդեն երկրին բազմաթիվ լավ բաներ է բերել, և հուսով եմ, որ երկրի նոր ղեկավարը հավատարիմ կմնա իր խոսքին և կաջակցի այդ գործընթացին: Զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախագծերից կարելի է նշել Zorah և ArmAs գինեգործական ընկերությունները, դրանք հենց վերադարձածներն են: Եվս մեկ կարևոր, այդ թվում նաև լոգիստիկ առումով նախագիծ է Tufenkian Heritage Hotels: Դրա հիմնադիրը՝ Ջեյմս Տուֆենկյանը, ֆիլանտրոպ և բիզնեսմեն է ԱՄՆ-ից, Հայաստանում վերածնունդ է տալիս արհեստներին, այդ թվում նաև գորգագործությանը: Ինձ շատ է դուր գալիս նրա հյուրանոցների ոճը, մի փոքր պոետականացված հայկական ոճ, առանց «փչոցների», սակայն քարի և փայտի փորագրություններով: Դեռևս Հայաստանի բազմաթիվ հետաքրքիր վայրեր ավելացված չէն քարտեզի վրա, թեպետ այստեղ օգնության կարող է հասնել օրինակ՝ Yerevan Food Fest հիմնադիր Աննա Մազմանյանի բլոգը, որն այս տարի անցկացվելու է երկրորդ անգամ: Հայաստանում դրա առավելություններն են՝ ռեստորանային բիզնեսի զարգացումը, գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացումը, երկրի ճանաչելիության, դրա գաստրոնոմիկ յուրահատկությունների, շեֆ-խոհարարների և տեղի հաստատությունների ճանաչելիության բարձրացումը: Հենց նրա մոտից էլ կարելի է իմանալ հետաքրքիր նախագծերի մասին, որոնք գոյություն ունեն Հայաստանի ամենահեռավոր վայրերում, թե ինչպես են սահմանամերձ գյուղի տղաները ռեստորան բացել, թե ինչպես են այլ գյուղի բնակիչներին օգնում լավ մակարդակի հասցնել նրբուտեստների արտադրությունը, որոնցով հայտնի է Հայաստանը: Ես հիշում եմ նման նախագծեր, դրանցից մեկի հետ մենք գործ ունեինք, երբ բացվում էինք Ջերմուկում: Մի քանի գյուղերի բնակիչներ փորձում էին կազմակերպել այն նույն հրաշալի հայկական մուրաբայի, չրերի, պանրի արտադրությունը և բախվել էին այն բանի հետ, որ շատ դժվար է այդ ամենը փոխադրել և անհասկանալի է ինչպես և որտեղ վաճառել: Քանի որ սահմանն անցանելի է միայն երկու կետերում՝ դեպի Վրաստան և դեպի Իրան»:

 

Նիկոլայ Պրոցենկո