Անցած 2015 թվականը Վրաստանի համար խնդիրներով լեցուն և ողբերգական էր: Թբիլիսիի բնակիչների համար այդ տարին առաջին հերթին կհիշվի հունիսի 13-14-ի ողբերգությամբ, երբ առատ տեղումների պատճառով Վերե գետը դուրս եկավ հունից և տեղի ունեցավ ջրհեղեղ, ինչի հետևանքով մահացան մարդիկ, ավիրվեց Թբիլիսիի կենդանաբանական այգին, մայրաքաղաքը ահռելի նյութական կորուստներ կրեց:
Այս իրադարձություններին ավելացավ ազգային դրամի հերթական արժեզրկումը, դժվարություններ, որոնք ակտուալ կլինեն նաև 2016թ.-ին Վրաստանի համար, որի ընթացքում կառավարությունը խոստանում է բարձրացնել կենսաթոշակները և աշխատավարձերը:
Վերը նշվածից բացի` 2015թ-ին եղել են նաև դրական պահեր: Այսպես` Վրաստանը ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքեց, իսկ տարվա վերջին ավարտեց բանակցությունները վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ և համաձայնություն ստացավ` շենգենյան տարածքների երկրներ կարճաժամկետ մուտք գործող վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի գործընթացն սկսելու համար: Բացի դա` սկսվել են տրանզիտային երկրի ֆունկցիների վերականգնման աշխատանքները` ակտիվորեն միանալով «Մետաքսե մեծ ճանապարհը» միջազգային նախագծին և փորձելով դառնալ Ասիան և Եվրոպան իրար կապող վայր:
Վրաստանը զերծ չմնաց նաև փառատոնային կյանքից: Նախորդ տարի այստեղ անցավ երիտասարդական ամառային օլիմպիադան, որին մասնակցեցին 49 երկրներից ժամանած 3000 մարզիկներ: Մասնակիցները մրցեցին 9 սպորտաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ, գանդբոլ, լող, թեթև ատլետիկա, հեծանվասպորտ, ձյուդո, մարմնամարզություն, թենիս: Օլիմպիական կրակը վառվեց մայիսի 26-ին Աթենքում, ինչից հետո այն բերվեց Բաթումի, որտեղից էլ սկսեց նրա երթը երկրի 67 քաղաքացիական կենտրոններով: Էստաֆետին մասնակցեցին 700 ջահակիրներ: Այս մասշտաբների միջոցառում դեռևս չէր կազմակերպվել Կովկասի ողջ տարածքում:
Կինոսերներին այս տարվա վերջում միավորեց 16-րդ «Թբիլիսյան միջազգային կինոփառատոնը», որն այս անգամ միացավ կանանց բռնության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը և նվիիրված էր կանանց իրավունքների պաշտպանությանը և գենդերային հավասարությանը: Փառատոնին մասնակցեցին մոտ 60 արտասահմանցի հյուրեր և ցուցադրվեցին շուրջ 120 ֆիլմ` 40 երկրներից: Մայրաքաղաքի կինոթատրոններում համաշխարհային կինոմատոգրաֆի գլուխգործոցների տոն էր, իսկ պատվավոր «Պրոմեթևս» մրցանակը ստացան Վրացի և հայ ռեժիսորներ Լանա Գոգոբերիձեն և Հարություն Խաչատուրյանը:
Տարվա ավարտը անկանխատեսելի էր: Երկրի երիտասարդ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ինքնակամ լքեց կառավարության ղեկավարի պաշտոնը` նախապես բնակչության առաջ ելույթ ունենալով և ներկայացնելով անցած երեք տարիների ընթացքում իր թմի հասած հաջողությունները և ապագայի ծրագրերը: Կառավարության վարչակազմերի աշխատակիցները ջերմորեն հրաժեշտ տվեցին վարչապետին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:
Միևնույն ժամանակ վրացական հասարակությանը ավելի ու ավելի էր հետաքրքրում Իրակլի Գարիբաշվիլիի հեռանալու պատճառը: Ոմանք կարծում են, որ պատասխանը թաքնված է «Վրացական երազանք» իշխող կուսակցության կազմի մեջ գտնվող «Հանրապետական կուսակցության» աճող ազդեցության մեջ: Մյուսները նման քայլը համարում են կոալիցիայի ներսում կադրային փոփոխությունների վրա որևէ հեղինակավոր մեկի ազդեցություն, բայց կան նաև այնպիսիք, ովքեր վարչապետ հրաժարականը դրական են համարում և գտնում են, որ սա ընդամենը իշխանությունների նախընտրական ռազմավարությունն է:
Խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքերով` նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հրաժարականից հետո երկրում ստեղծվեց մի իրավիճակ, որը խախտեց 90-ականների ավանդույթները, երբ քաղաքական գործիչները կառչում էին իրենց պաշտոններին և արյան գնով ու մարդկային կյանքերի հաշվին թողնում էին առաջնորդության իրենց դերը:
«2012թ-ից երկրում լրիվ այլ կյանք սկսեց, իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այլևս չեն ձգտում ամեն գնով պահել իրենց պաշտոնները: Նրանք պատրաստ են զիջել իրենց տեղը նրան, ով ավելի արդյունավետ կկատարի իր նախորդի պարտականությունները: Երկու տարիների ընթացքում Իրակլի Գարբաշվիլին հաջողությամբ էր վարում գործերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քաղաքականության մեջ, ինչպես սպորտում կամ բիզնեսում, գալիս է որոշակի էտապ, երբ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա նոր գաղափարների հետ ծանոթանալ: Հաճախ մարդիկ դադար են առնում իրենց կարեռայում այն ժամանակ, երբ իրենց հաջողակ են համարում»,- ասաց Դավիդ Ուսուպաշվիլինի «Շաբաթվա գունապնակը» թերթի հետ զրույցի ժամանակ:
«Վրաստանի հայրենասերների ալյանսի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին Իրակլի Գարիբաշվիլիի երկամյա վարչապետությունը բնութագրեց հաջողված: Ինաշվիլիի համար կարևոր է, որ լինելով վարչապետ, Գարիբաշվիլին կառավարման մարդասիրական սկզբունքեր սահմանեց և ինքն էլ երբեք չկատարեց որևէ հացագործություն: Նրա կարծիքով` «Հանրապետական կուսակցության» ջանքերի շնորհիվ իրականացված քաղաքական կայուն համակեցության պայմաններում` Գարիբաշվիլին միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, ով բաց, կտրուկ և չափազանց պարզ արտահայտվեց «Միասնական ազգային շարժում» կուսակցության բոլոր չարագործությունների և դրանց արդարացի դատապարտման մասին: Այս ամենին զուգահեռ «Հանարապետական կուսակցությունը» նշեց, որ «Միասնական ազգային շարժման» համար փրկությունը, որպես քաղաքական ուժ, հանդիսանում է վրացական դեմոկրատիայի կարևորագույն խնդիրը:
Իրմա Ինաշվիլիի գնահտմամբ` Գարիբաշվիլին նաև հաջողած ներքին գործերի նախարար էր, չնայած այն բանի, որ որոշակի դժվարություններ նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել: «Ամենակարևորն այն է, որ Գարիբաշվլին կառավարման մարդասիրական համակարգ է ստեղծել և ոչ սպանությունների և թալանի վրա հիմնված: Արտաքին քաղաքականության տեսակետից` Գարիբաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում երկիրը հասավ վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչը պակաս կարևոր չէ Վրաստանի համար»,- հայտնեց Ինաշվիլին:
Սակայն, «Վրաստանի հայրենասերներ ալյանսի» առաջնորդը չի մոռանում նախկին վարչապետի գործունեության բացասակա կողմերի մասին` չկարողացավ խոչընդոտել Սագարեջոյում ընտրությունների ֆալսիֆիկացմանը, մարդիկ` առանց համապատասխան փորձի և կայուն կենսագրության նշանակվում էին պաշտոնների տարբեր նախարարություններում, երկրի քաղաքացիների 90%-ը ականատես չեղան այդքան սպասված արդարադատության ցնծությանը և այլն:
Իրմա Ինաշվիլին Գարբաշվիլիի հրաժարականը կապում է «Հանրապետական կուսացության» վարած քաղաքականության հետ, որը փորձում է իշխող կոալիցիայի մեջ հեղափոխություն անել: Նրա կարծիքով` այդ կուսակցությունը փորձում է իր ձեռքը վերցնել երկրի ղեկավարման բոլոր գործիքները, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանց կհաջողվի համոզել Բիձինա Իվանաշվիլիին, որ առանց հանրապետականների առաջնորդների կոալիցիան կփլուզվի: Նրանք ձգտում են ցույց տալ, որ իրենք հանդիսանում են կոալիցիայի ամենաինտելեկտուալ ներկայացուցիչները և եթե իրենք չլինեն կոալիցայի կազմում, ապա արևմտյան գործընկերների աչքերում իշխանությունը կկորցնի արևմտյան աժեքները գնահատող կառավարության հեղինակությունը:
Dalma News-ի հետ զրույցի ժամանակ նախկին օմբուցմեն և քաղաքական գործիչ Նանա Դեվդարիանին Իրակլի Գարիբաշվիլիի հեռանալը արժանապատիվ քայլ համարեց և ավելացրեց, որ դրա պատճառը սպասվող ընտրություններն են: Դեվդարիանիի խոսքերով` «Վրացական երազանքի» համար դժվար կլինի հաղթել 2016թ.-ի ընտրություններում, եթե երկրում առկա խնդիրների լուծման համար կոնկրետ քայլեր չձեռնարկվեն:
«Դեռ մեկ տարի առաջ ես կանխատեսում արեցի, ըստ որի ընտրություններից մեկ տարի առաջ խորհրդարանում փոփոխություններ կլինեն, և մենք նոր վարչապետ կունենանք: Եվ դա ոչ այն պատճառով, որ Գարիբաշվիլին վատ վարչապետ է, այլ, որովհետև նման փոփոխությունը պետք է ընտրողների համար նշան լինի: Ինչու՞ Գարիբաշվիլին չգնաց այս քայլին ազգային դրամի դեվալվացիայի ժամանակ: Կներեք, բայց մի՞թե որևէ փորձագետ, կամ լրագրող հավատում է, որ լարիի փոխարժեքի պատասխանատվությունը Խադուրիի կամ Գարիբաշվիլիի վրա է: Լարիի դիրքերը իրական էկոնոմիկայով ամրապնդված չէ, մենք բոլորս կախված ենք դոլարի կուրսից: Եվ քանի որ բնակչության հիմնական մասը ապրում է արտասահմանից արված դրամական փոխանցումներով, ապա լարին ամբողջովին կախված է արտասահմանյան փոխանցումներից (մասնավորապես Ռուսաստանից և Եվրոպայից): Դա է ազգային դրամի փոխարժեքի անկման պատճառը, այնպես որ այս դեպքում կադրային փոփոխությունների մասի խոսք չի գնում, այստեղ պետք է համակարգային մոտեցումը փոխել»,- գտնում է Նանա Դեվդարիանին:
Նրա գնահատմամբ` անցած երեք տարիների ընթացքում Իրակլի Գարիբաշվիլին վարչապետի պաշտոնում իր քաղաքական գործունեության համար բավական լավ շահութաբաժին ստացավ: Այդ ժամանակահատվածում նա մեծ փորձ ձեռք բերեց, այդ պատճառով, ինչպես կարծում է Դեվդարիանին, հավանականություն կա, որ 2016թ.-ի ընտրություններում մենք Գարիբաշվիլիին ներկայացված կտեսնենք «Վարացական երազանքի» կողմից առաջին համարի տակ: Այն հարցին, թե արդյոք Բիձինա Իվանաշվիլին ոչ պաշտոնապես ազդեցություն ունի իշխող կոալիցիայի վրա` Դեվդարիանին պատասխանեց, որ զարմանալի ոչինչ չկա, եթե պարզ դառնա, որ կոալիցիայի ներկայացուցիչները դեռ խորհրդակցում են նրա հետ:
«Այսօր Իվանաշվիլին մեծ հեղինակություն է վայելում, որը չունեն Վրաստանի բոլոր քաղաքական գործիչները միասին վերցրած, և նրա հետ դեռ հաշվի են նստում, ինչպես ԱՄՆ-ում Քիսենջերի հետ, ով արդեն մի քանի տասնյակ տարի է այլևս չի զբաղեցնում պետքարտուղարի պաշտոնը: Եթե կանխատեսումները ճիշտ լինեն, և սպասվող խորհրդարանական ընտրություններում Գարիբաշվիլին իսկապես առաջին տեղով ներկայացվի «Վրացական երազանքի կողմից», ապա ժողովուրդը դրական կընդունի այդ քայլը: Դա ազդանշան կլինի, որ ապագա խորհրդարանը հանրապետական չի լինի: Գարիբաշվիլիի քաղաքական կարեռան դեռ առջևում է (նա արդեն հասցրել է լինել ներքին գործերի նախարարի և Վրաստանի վարչապետի պաշտոններում) և, փառք Աստծո, որ վարչապետի հրաժարականը երկրում կյանքի ու մահու խնդիր չէ»,- հայտնեց Նանա Դեվդարիանին:
Ինչպիսի՞ն էր 2015 թվականը
2012թ.-ին Վրաստանի բնակչությունը մեծ հույսեր էր կապում «Վրացական երազանք» կոալիցիայի հետ: Մարդիկ սպասում էին սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և հույս ունեին վերադարձնել Միխայիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականության պատճառով կորցրած սեփականությունը: Մինչ դեռ փորձագետների գնահատմամբ` 2015թ-ը բարդ տարի էր Վրաստանի համար` տնտեսական և սոցիալական առումով: Լարիի փոխարժեքի անկման պատճառով ավելի պակասեց շարքային քաղաքացիների եկամուտները և բարդացավ կենսաթոշակների բարձրացման խնդիրը: Սակայն, միևնույն ժամանակ, պետությունն իր վրա վերցրեց իր քաղաքացիների առողջության խնդիրը` բարեփոխումներ անելով ընդհանուր առողջապահության ոլորտում: Վրաստանին հատուկ չեն սոցիալական անկարգությունները, մարդիկ այստեղ առաջնային են համարում մարդկային արժանապատվությունը և արդարությունը: Այլ հարց է` արդյոք հանդիսանում է դա ցիվիլ հասարակության նշան, թե ոչ:
«Բարդ է դա գնահատել հիմա, այդպես է ձևավորվել պատմականորեն: Չեմ ասի, որ դա վատ է: Սոցիալական զանգվածային անկարգությունները սարսափելի և արյունոտ երևույթ է ցանկացած ազգի համար: Չնայած նրան, որ 1991-92թթ.-ին մենք դրա շատ վատ օրինակն ունեցանք, երբ պետական հեղաշրջման արյունոտ փորձ նախաձեռնվեց: Ընդհանուր առմամբ` մենք կարողանում ենք խուսափել արյունահեղություններից: Մենք այլ տեսակի սխալներ ենք թույլ տալիս, բայց, բարեբախտաբար, դրանք չեն ազդում բնակչության սոցիալական հավասարակշռության վրա»,- հայտնեց Նանա Դեվդարանին Dalma News-ին:
Տիկին Դեվդերիանին գտնում է, որ վրացական քաղաքականության մեջ դրական շարժ է համարվում այն, որ վրաց-ռուսական հարաբերությունների հարցը դադարել է հիստերիկ բնույթ կրել, ինչը չկար նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք:
«Ի տարբերություն Ուկրաիանայի` ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց հետո ռուսական կողմը մեզ հետ կոնֆլիկտի սրացման չգնաց: Դրան նպաստեց կողմերի «Աբաշիձե-Կարասին» համագործակցության ֆորմատը: Եվ պետք է նշել Գարիբաշվիլիի վաստակը, քանի որ Աբաշիձեն առանձին գործող մարին չէ, նա հանդիսանում է նախկին վարչապետի ներկայացուցիչը: Զուրաբ Աբաշիձեն շատ փորձառու դիվանագետ է, և նա հրաշալի է կատարում իր աշխատանքը»,- ասաց նախկին օմբուցմենը:
Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի ազատականացմանը` Նանա Դեվդարիանին ենթադրում է, որ դեռ վաղ է ուրախանալ ստացած արդյունքով, քանի որ համաձայնագրի ստորագրումից հետո այս առավելություններից կարող են առաջին հերթին օգտվել Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր նախկինում նույնպես առանց խնդիրների կարողացել են մտնել ԵՄ երկրներ:
«Վիզային ազատականացումը ենթադրում է, որ դուք չեք կարող գնալ սովորել կամ աշխատել Եվրոպայում, դուք պարզապես կարող եք մեկնել, գումար վատնել և վերադառնալ: Իսկ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի կարգավորման դեպքում իրավիճակը այլ է: Շատ վրացիներ իրենց բիզնեսն ունեն Ռուսաստանի տարածքում և լավ են վաստակում և ֆինանսապես աջակցում են Վրաստանում գտնվող իրենց ընտանիքներին: Եվ այստեղ նորից կարելի է նշել Գարիբաշվիլիի ջանքերը»,- գտնում է Նանա Դեվդարիանին:
Այս տարի խորհրդարանական ընտրություններ են սպասվում: 2016-ը բեումնային տարի կլինի «Վրացական երազանք» կոալիցիայի համար: Նանա Դեվդորիանին սարսափելի չի համարում այն հավանականությունը, որ 2016թ.-ի խորհրդարանում «երազանքը» մեծամասնություն չի կազմի: Նախկին օմբուցմենի կարծիքով` ներկայիս վրացական քաղաքական դաշտում կան այլ արժանի ուժեր, նրանց թվում է Նինո Բուրջանաձեի (խորհրդարանի նախկին նախագահ` խմբ.) և «Հայրենասերների ալյանս» կուսակցություններն են, ովքեր արդեն հաղթահարել են տեղական մարմինների ընտրությունները:
«Եթե նոր խորհրդարանը բազմակուսակացական լինի, ապա ընտրողները դրանից միայն կշահեն: Այդպիսով կառավարական շրջաններում բարձր կոնկուրենցիա կլինի և քաղաքական գործիչները ավելի շատ կմտածեն, թե ինչ լավ բան անեն ընտրողների համար»,- գտնում է տիկին Դեվդարիանին:
Կպահպանի՞ արդյոք իշխող կոալիցիան իր միասնությունը: Քաղաքական ի՞նչ ռազմավարություն կընտրեն կառավարության շրջանակներում և ո՞ր կուսակցություններն են ընտրողների վստահությանը արժանի: Այս ամենը կիմանանք ժամանակի ընթացքում: 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ինչպիսի գործադիր իշխանություն կլինի Վրաստանում:
Շորենա Պապաշվիլի