Դա նրա Վեներան էր, նրա Լուսինը, նրա Մարսը: Նրա ստեղծած մոլորակագնացները հարյուրավոր կիլոմետրներ էին անցել արբանյակի տարածքով և հարևան Երկրի վրա՝ գիտնականների համար անգին ինֆորմացիա հավաքելով՝ այդ թվում նաև վիզուալ:
Մարդու իրական մոտեցումը կյանքի արարչությանը ապահովում են ոչ միայն տեսաբանները, այլև կիրառողները, ովքեր ստեղծում են մարդկանց ներկայությունն այլ մոլորակներում՝ եթե անգամ ոչ անմիջական: Մոլորակագանցների և լուսնագնացների ստեղծումը ոչ միայն Խորհդրային միությունում, այլև ողջ աշխարհում խոշոր չափով ինժիներ-նախագծող Ալեքսանդր Քեմուրջյանի շնորհիվ է:
Բարդ սկիզբ
Դպրոցում Ալեքսանդրը գերազանցությամբ չէր սովորում, սակայն դժգոհություններ նրանից չկային: Ողջ ազատ ժամանակը նա ինչ-որ բան էր պատրաստում, ինչ-որ փոքրիկ մեքենաներ, մեխանիզմներ, որոնց անալոգներն իրականում գոյություն չունեին: Մայրը հավաքում էր նրա սենյակը, և նոր համակարգերը պարբերաբար աղբն էին նետվում: Եթե մայրն իմանար, որ այդ առաջին հայացքից անպետք մենքենաներից հետագայում սկսվելու էր տանկերի և տիեզերական սարքավորումների ստեղծումը, որոնք դեռ պետք է ներկայացվեին աշխարհին….
Հնարավոր է, որ տանեցիների այսքան ոչ հանդուրժող վերաբերմունքն ազդել էր մասնագիտության ընտրության վրա: 1940 թվականին Ալեքսանդրը տեղափախվեց Մոսկվա, ընտանինքն ապրում էր Բաքվում: Նա եկավ ընդունվելու ոչ այլ տեղ, քան Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան: Արդեն այն ժամանակ այն բուհը բարձրակարգ էր համարվում, այնտեղ ընդունվում էին նրանք, ովքեր իրենց կյանքը չէին պատկարացնում առանց տեխնիկայի: Բաումանի ինստիտուտն ու Ալեքսանդր Քեմուրջյանը շատ հարմար էին իրար:
Ինչպես կարելի է կռահել, ուսումնական առաջինի իսկ տարում գործընթացին միջամտեց պետարազմը: Այն ժամանակ որոշ ինստիտուտներ, այդ թվում Բաումանի անվան բուհը, ունեին այսպես կոչված «նախարարական վահան», որը ուսանողներին ազատում էր ծառայությունից խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի պայմաններում՝ առավել ևս:
Արտադրության աշխատակիցները, գիտնականները, արժեքավոր մասնագետները պետք էին ոչ պակաս, քան զինվորները: Քեմուրջյանը, սակայն, ծառայությունից ազատվել էր կարճատեսության պատճառով, սակայն նա չկարողացավ անմասնակից մնալ, հասավ զինկոմիսարիատ և խնդրեց իրեն որպես կամավոր ռազմաճակատ ուղարկել: Զինկոմիսարիատնին համոզելու կարիք չկար:
Հենց այսպես էլ ստացվեց, որ Ալեքսանդր Քեմուրջյանը գրեց իր զինվորական կենսագրությունը, որը հիացմունքի է արժանի: Այն գրվել է ամենաբարդ բախումների ժամնակ՝ Կուրսկի ճակատում, Դնեպրի, Վիսլայի և Օդերի համար մարտերի ժամանակ: Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի շքանշաններն հենց այնպես չեն տրվում, չհաշված դեռ մի շարք մեդալներ… Իսկ պատերազմից հետո նա փայլուն առաջադիմությամբ ավարտեց ընդհատած ուսումը, 1951 թվականին ինստիտուտից կարմիր դիպլոմով հեռանալով:
Գիտական ճակատներ
Դիպլոմին համապատասխան եղավ նաև աշխատանքի տեղավորումը. Քեմուրջյանին ուղարկեցին Լենինգրադում գտնվող ներկայումս «Տրանսմաշ» կոչվող
Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, այն ժամանակ այն «ВНИИ-100» էր կոչվում և, բնականաբար, խիստ գատղագրված էր: «Տրանսմաշ»-ը նախատեսվել էր որպես հրետանային տեխնիկայի և մեքենաշինության ոլորտում հետազոտական և փորձարարական գլխավոր կենտրոն: Առհասարակ, խորհրդային պաշտպանության ոլորտ աշախատանքի ընդունում էին միայն հատընտիր կադրեր, իսկ ահա այսպիսի ինստիտուտներ՝ առավել ևս:
Քեմուրջյանը այս ոլորտի առանց չափազանցման, լավագույն մասնագետներից էր: Ընթացիկ ծրագրային հանձնարարությունների կատարմանը զուգահեռ ողջունվում էր գիտական գործունեությունը, և 6 տարում նա թեկնածուական աշխատանք պաշտպանեց: Աշխատանքի թեման, հասարակ լեզվով ասված, նոր տիպի տանկային թրթուրներն էին: Իսկ 1959 թվականին Քեմուրջյանը դառնում է շարժման նոր սկզբունքների բաժնի ղեկավար, բաժնի անվանումն ասես ֆանտաստիկ վեպից լինի, այպես չէ՞:
Այդ ժամանակից ի վեր Ալեքսանդր Լևոնովիչի առաջնային նպատակը դառնում է անմիջապես լուսնի մակերեսի վրա աշխատանքի համար ինքնագնաց սարքի ստեղծումը: Քեմուրջյանը նախագծեց և ստեղծեց հատուկ շասսիներ, որոնք էլ հենց այդ սարքը լուսանգնաց դարձրեցին: Իսկ երբ նա դարձավ НИИ-ի գլխավոր նախագծողը, նա բախվեց նոր խնդիրների հետ՝ անհապաղ պետք էր գտնել ողջ երկրի տարածքում գտնվող բարձրակարգ, բարձր որակավորմանբ մասնագետների: Յուրօրինակ աշխատակզմը շուտով հավաքվեց:
Դրա կազմում հազվադեպ հանդիպող մարդիկ էին, ովքեր ստեղծեցին բոլորվին նոր ուղղություն՝ տիեզերքի համար տրանսպորտային մեքենաշինություն, նրանք նախագծեցին մոլորակագնացներ և փորձարկեցին դրանք: «Լուսնագնաց-1» և «Լուսնագնաց-2»-ը 1970-ականների սկզբին Լուսնի փայլուն հետազոտություն իրականացրեցին, ինչից հետո ստեղծվեցին ինքնագնաց մեքենաներ, որոնք շրջեցին Վեներայի և Մարսի վրա:
Այժմ արդեն կարելի էր խոսել Քեմուրջյանի դպրոցի մասին, որը մեկը մյուսի հետևից ներկայացնում էր նոր գաղափարներ, առաջարկում էր օրինգինալ տեխնիկական լուծումներ՝ իրականացնելով դրանք գործնականում մոդելների և փորձնական նմուշների տեսքով: Բացի այդ, այս ունիկալ թիմը սարքավորումների ինքնուրույն փորձարկում էր իրականացնում՝ դրա համար հարմար վայրեր և ճիշտ մեթոդներ ընտրելով, փորձարկման առարկա տիեզերական մարմիններին բնորոշ վակուում կամ ջերմաստիճանի, ձգողականության տարբեր ռեժիմների պայմաններ ստեղծում: ՀԳԻ-ն (Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) երկու սեփական պալիգոն ուներ՝ մեկը միջինասիական անապատում էր, մյուսը՝ Կամչատկայում:
Նորից անիվ հայտնագործելով
Լուսնագնացների մասին լրջորեն սկսեցին մտածել 1959 թվականին հայտնի ОКБ-1-ում, այնտեղ իշխում էր Սերգեյ Կորոլյովը: Առանց ասելու էլ հասկանալի է, որ լուսնային սարքը պետք է մանեվրներ իրականացնելու առավելագույն ունակություններ ունենար, և Կորոլյովին պետք չէղավ երկար փնտրել նրան, ում կարելի էր առանց մտավախության նման հանձնարարություն տալ, տանկային տեխնիկայի նախագծողները հենց այնպիսի մասնագետներ էին, ինչպիսիք անհրաժեշտ էին:
Նախնական խնդիրներ իհարկե եղան, Կիրովի գործարանը, իսկ հետո նաև Ավտոտրակտորային ինստիտուտը (НАТИ) հրաժարվեցին նախագծումից, ըստ երևույթին ուղղակի վախենալով անհայտից: Սակային «Տրանսմաշ»-ի տնօրեն Վասիլիյ Ստարավոյտովը չվախեցավ պատասխանատվությունից և «Լուսնի մակերևույթին ինքնագնաց միջոցների ստեղծման հնարավոր տարբերակների հետազոտման և պարզման խումբը ղեկավարեց Քեմուրջյանը: Անսպառ երևակայությամբ այս տեխնիկական մասնագետները փորձարկում էին քայլող, թռչկոտող, շրջվող և նույնիսկ օձաձև սողացող սարքավորումներ:
Իրականությունը, սակայն, տեղաշարժման էկզոտիկ եղանակները փակագծերից դուրս թողեց, և մշակման մեջ մնացին սովորական թրթուրային և անիվային տարբերակները: 1964 թվականին Քեմուրջյանը Կորոլյովին բացատրեց երկու եղանակների օգուտներն ու վնասները, լուրջ վեճեր տեղի ունեցան, և ակնկալվում էր, որ Կորոլյովը, իր բացարձակ հեղինակությամբ, միջնորդ դատավորի դեր կստանձնի: Սակայն լեգենդար նախագծողը, ասելով «դուք մասնագետներ ենք, ինքներդ որոշեք»-ի պես մի բան, իրավիճակը հասցրեց բարձր լարման:
Լուրջ կրքեր էին բորբոքվում, շատերն անգամ սկսեցին (ժամանակավորապես) չբարևել միմյանց, և թվում էր, որ կհաղթեն թրթուրային շարժի կողմնակիցնեերը, չէ՞ որ նրանք տանկեր նածագծողներ էին: Այո, թրթուրի անցանելիությունը ավելի մեծ էր, քան անիվինը, բայց այն ծանր էր և ոչ ապահով, թրթուրի ժամանակավոր անշարժությունը նշանակում էր սարքի ամբողջական անշարժացում, իսկ կոտրված անիվը, նույնիսկ երկու անիվները, շարժումը շարունակելու լավ շանսեր էին թողնում: Քեմուրջյանը ևս հակված էր անիվին, այդպես էլ վճռեցին:
Կամչատկայի արկածները
1965 թվականի սկզբին լուսնագնացի ստեղծման ուղղությամբ առաջին հստակ աշխատանքները սկսվեցին: Կարևորը, պետք էր հասկանալ լուսնի գրունտի հատկությունները, այն ժամանակ այդ մասին գրեթե տեղեկություն չկար: Այնտեղ էլ առանց վեճերի չանցավ, մի մասն ասում էր, որ լուսինը ամուր է, մյուսները՝ որ այն փխրուն է, երրորդները պնդում էին, որ լուսինը ծածկված է մանրաքարով: Կորոլյովն այս հարցում օգտագործեց իր հեղինակությունը՝ հրահանգելով դիտարկել «բավականաչափ ամուր, պեմզայի նման գրուտը»:
Հանճարեղ կանխատեսումը ամբողջությամբ հաստատվեց 1966 թվականի փետրվարին, երբ «Լուսին-9» կայանը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց լուսնի վրա:
Քեմուրջյանը այդ ընթացքում փորձում էր լուսնագնացի անիվը համապատասխանեցնել լուսնային գրունտի հետ՝ հաշվի առնելով չափազանց ցածր ջերմաստիճանը: Անալոգային հատկություններ փնտրում էին Երկրի վրա: Փորձում էին կվարցային ավազ, նույնիսկ հատուկ աղում էին բազալտը, սակայն վերջում համաձայնության եկան նրա շուրջ, որ ամենից համապատասխանը թարմ հրաբխային խարամն է: Դրանից շատ կա Կամչատկայում:
Հրաբխագետների օգնությամբ Քեմուրջյանը ընտրեց փորձարկումների համար հարմար 4 դաշտեր, որոնք գտվում էին հրաբուխների հարևանությամբ: Աշտանանքերը պալիգոնում պետք է սկսվեին 1969 թվականի ամռանը, օգոստոսի կեսին Շիվելուչ հրաբխից ոչ հեռու ուղարկվեց առաջին լուսնագնացը, որն աշխատում էր մարտկոցներով, հմուտ մասնագետները այն լիցքավորել էին «Дружба» բենազասղոցի շարժիչով: Իր առաջին ուղևորության ժամանակ լուսնագնացը առանց օգտավետ ծանրաբեռնվածության էր, քանի որ երկրի ձգողականությունը լուսնից 6 անգամ ավել է և շասսիները ուղղակիորեն չէին դիմանա լրացուցիչ բեռի:
Քեմուրջյանը գործընկերների հետ փորձարկումների մեկնեց: Արկածները երկար սպասել չտվեցին, Շիվելուչից քիչ հեռու գիտնականների ուղղաթիռը սկսեց ընկնել: Բարեբախտաբար, աղետ տեղի չունեցավ, սակայն կոշտ վայրէջքից հետո ուղղաթիռն այլևս չէր կարողանում թռչել, և մարդկանց մեկ այլ ուղղաթիռ տեղափոխեցին, որը նրանց Կլյուչի համայնք հասցրեց: Այժմ պետք էր վերջապես հասնել պալիգոնին, սակայն տեղական ադմինիստրացիան ուղղաթիռ չուներ: 2 օրվա ակտիվ բանակցություններից հետո հաջողվեց «Аэрофлот»-ի ինքնաթիռ գտնել, սակայն դրանում վառելիք չկար: Իրավիճակի զավշետը կայանում էր նրանում, որ ոչ ոքի չէր կարելի ասել, որ ուղղաթիռն անհրաժեշտ է տիեզերական փորձարկումների համար, ողջ օպերացիան գաղտնի էր, հետևաբար ոչինչ չկասկածող ««Аэрофлот»-ն ասաց, որ Պետրոպավլովսկից բենզինով տանկեր է դուրս եկել և տեղ կհասնի 5 օրից:
Շախմատում սա կոչվում է «պատ»՝ չկա ոչ բենզին, որ ղեկավարություն, գաղտնի լուսնագնացը՝ բոլորի կողմից լքված, կանգնած է հրաբխի մոտ, իսկ փարձարկումները կապված են Կլյուչերի հետ: Քեմուրջյանը խիստ բարկացել էր, նա որոշեց վառելիքի հարցով դիմել զինվորականներին: Եվ հենց հաջորդ առավոտ նրան ներկայացած անահասկանալի մեկը, ով երաշխավորում էր բենզին տրամադրել, սակայն պետական գնից երկու անգամ ավել վճար էր պահանջում: Դա կազմում էր 10000 ռուբլի, այն ժամանակվա համար հսկանյական գումար, և թե որտեղ դրանք գտնել աշխարհի ծայրում, հայտնի չէր:
Քեմուրջյանը նստեց հեռագրամեքենայի դիմաց և ինչ-որ հրաշքով կարողացավ անել այնպես, որ 48 ժամից գումարը հասներ իրեն: Գումարը նա ստիպվաճ էր առանց գրության տալ անծանոթ մարդու՝ կարողանալով զերծ մնալ ոստիկանությունից: Ռիսկն արդարացրեց իրեն, անհրաժաշետ քանակությամբ բենզինն անմիջապես տվեցին փորձարկող խմբին: Փորձարկումները չչեղակվեցին:
30 տարի լռողը
«Լուսնագնաց-1»-ը 1970 թվականի նոյեմբերին երկրորդ փորձից հետո վայրէջք կատարեց Անձևների ծովում, առաջին փորձարկումն անհաջողության էր մատվել Բայկանուրից մեկենլուց մեկ րոպե անց: Սարքն աշխատեց գրեթե 1 տարի, իսկ հետո ասես լուսնի տակ անցավ: Նրա վրա հսկայական անդրադարձիչներ կային, որոնք «թարթում էին» երբ նրանց վրա Երկրի լազերային լույս էր ընկնում, իսկ 1971 թվականի սեպտեմբերին թարթումը դադարեց: Այս 40 տարի շարունակ փնտրում էին ողջ մոլորակով՝ լազերով լուսավորելով լուսինը, սակայն՝ ապարդյուն:
Եվ ահա հրաշք տեղի ունեցավ, 2001 թվականի նկարներում 50-կիլոմենտրանոց բարձրության վրա մեքենան հայտնաբերվեց: Նրա վրա անմիջապես նշան բռնեցին, և անհավանական բան տեղի ունեցավ, լուսնագնացից պատասխանը ստացվեց հենց նույն վայրկյանին, և այնքան մաքուր և պարզ, ասես անդրադարձիչը մաքրել էին այդ առիթի համար, 40 տարում այն պետք է որ քերծված լիներ և շրջվեր Երկրի ուղղությամբ: Այդ սարքը լավ էր աշխատել երկրի արբանյակի վրա:
Հետո ստեղծվեցին մարսագնացներ և սարքեր, որոնք եղան Վեներայի վրա և արժեքավոր տեղեկություններ տվեցին մոտակա մոլորակների մասին: Կար նաև СТР-1 ռոբոտը, որը աշխատում էր Չերնոբիլի աղետի վարակված գոտում, ի դեպ Ալեքսանդր Քեմուրջյանը այնտեղ ևս երկար ժամանակ գործուղման է եղել: Ստացվեց այնպես, որ գաղտնի գիտնականն իր արտասահմանցի գործընկերների հետ կարողացավ շփվել միայն 1990 թվականին: Նրան անիջապես աշխատանքային մեծ առաջարկներ արվեցին ԱՄՆ-ից, սակայն Քեմուրջյանը մնաց ինստիտուտում, իր Լենինգրադում, որն այդ ժամանակ արդեն Սանկտ-Պետերբուրգ էր դարձել:
Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյան
1921թ. հոկտեմբերի 4 (Վլադիմկովկազ)- 2003թ. փետրվարի 25 (Սանկտ-Պետերբուրգ)
Աշխարհում առաջին մոլորակագնացների՝ լուսնագնացների, մարսագնացների, ինչպես նաև Երկրի վրա առանձնակի ծանր պայմաններում, այդ թվում ՝ ЧАЭС-ի վթարի լիկվիդացման ժամանակ (робот СТР-1) օգտագործվող կառավարվող և ավտոնոմ սարքերի ստեղծողն է: Հիմնադրել է մոլորակագնացների նախագծման հայրենական դպրոցը, որը զգալիորեն ազդել է այս ոլորտի համաշխարահին մասշտաբով զարգացման վրա: Առանձնացրել է մոլորակագնացների՝ որպես տիեզերական նշանակության ռոբոտատեխնիկական տրանսպորտային մեքենաների տեսությունը, նախագծումն ու փորձարկումը: Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) կողմից հրապարակված Outstanding People of the 20th Century գրքի կազմողները Ա. Լ. Քեմուրջյանին ընդգրկել են 20-րդ դարի ամենավառ մարդկանց ցուցակում: 1997 թվականին Միջազգային Աստղագիտական խորհրդի որոշմամբ՝ նրա անունով կոչվել է Արևային համակարգի փոքր մոլորակներից մեկը:
Թաղվել է Սանկտ-Պերտեբուրգի Վասիլյեվսյկի կղզու հայկական գերազմանատանը:
Ռուբեն Գյուլմիսարյան՝ հատուկ Dalma News-ի համար