Մարդիկ միայնակ են, քանզի կամուրջների փոխարեն պատեր են կառուցում
Ստանիսլավ Եժի Լեց
Այս պորտալը ստեղծվել է Հարավային Կովկասի մի խումբ երիտասարդ լրագրողների կողմից, որոնք անկեղծորեն ոգեշնչվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի նախագահների և վարչապետների խոսքերից, թե անհրաժեշտ է մարդասիրական կապեր հաստատել տարածաշրջանի երկրների միջև, որոնք կօգնեն մեզ բոլորիս ավելի լավ հասկանալ միմյանց, ընդունել մեկմեկու այնպիսին, ինչպիսին որ կանք, և ընդհանուր լեզու գտնել: Առավել ևս, որ պատմական, աշխարհագրական և այլ հանգամանքների շնորհիվ մենք իսկապես շատ ընդհանրություններ ունենք՝ և՛ լավ, և՛ ոչ այնքան:
Այսպիսով, այս կայքը մեր ներդրումն է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև «մարդասիրական կամուրջների» կառուցման մեջ: Բանալի բառն է՝ «մարդասիրական»: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք որքան հնարավոր է հեռու մնալ քաղաքականությունից: Մենք պատմում ենք այն մասին, թե ինչպես և ինչով է ապրում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի երատասարդությունը և միջին սերունդը, փորձում ենք ավելի սերտորեն ծանոթացնել նրանց միմյանց հետ, թույլ տալ շփման ընդհանուր եզրեր գտնել և այլն: Ի վերջո, մի կողմից, մենք շատ նմանություններ ունենք, իսկ մյուս կողմից էլ հաճախ պատկերացում անգամ չունենք, թե ինչ են իրենցից ներկայացնում հարևան երկրների մեր հասակակիցները, և ինչ է ներկայացնում իրենից նրանց կյանքը:
Դե ինչ… Ծանոթանա՞նք: