«ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի առաջ»,- հայտնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Իենս Սթոլտենբերգը` դեկտեմբերի 2-ին կայացած ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: Սակայն Վրաստանում Սթոլտենբերգի խոսքերը ընդունեցին առանց ոգևորության, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում սովորական են դարձել Բրյուսելի դատարկ խոստումները:

Իենս Սթոլտենբերգ

Իսկ այդ ընթացքում, իբր Վրաստանի համար բացված դռներով ներս է մտել Չերնոգորիան, որը դեկտեմբերի մեկին հրավեր է ստացել դառնալու Հյուսիսատլանտյան միավորման 29-րդ անդամը:

Վրաստանը, ինչպես հետխորհրդային շատ երկրներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ցանկություն հայտնեց 90-ականների սկզբին, բայց մինչև զրոյական թվականների կեսը, բոլոր կապերը ֆոռմալ բնույթի էին: Ամեն ինչ կտրուկ փոխվեց «վարդերի հեղափոխությունից» հետո, երբ Վրաստանի ռազմական դոկտրինում ֆիքսվեց Ռուսաստանի կողմից հնարավոր վտանգը և գործի դրվեց ազգային զինված ուժերի բարեփոխման գործընթացը` ալյանսի չափանիշներով:

Համապատասխանաբար` պաշտպանական գերատեսչության բոլոր ղեկավարները, սկսած Իրակլի Օկրուաշվիլիից, իրենց ելույթներում այս կամ այն չափով կողմ էին եվրո-ատլանտյան ինտեգրմանը:

Բացառություն չէր Թինաթին Խիդաշելին, ով ՆԱՏՕ-ին միանալը անվանում էր և «գլխավոր», և «հիմնական», և նույնիսկ «ստրատեգիական» խնդիր վրաց իշխանության համար: Երբ պարզ դարձավ, որ այս ամենը բավական չէ, նախարարը փոխեց ճարտասանության բովանդակությունը և ավստրիական Kurier հրատարակությանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի կոմղից մերժվելը Վրաստանի համար «ողբերգություն4 կլինի, իսկ BBC-ի եթերից հայտնեց, որ վրացիները պատրաստ են «հերոսաբար զոհվել», եթե Թբիլիսին չկարողանա ալյանսի անդամություն ստանալ: Նման հեռանկարը Վրաստանի ոչ բոլոր քաղաքացիներին դուր եկավ, ովքեր մեղադրեցն Խիդաշելիին պետական գործչին ոչ հարիր պահվածքի համար:

 

Սակայն, չնայած այս ցնցող հայտարարություններին, ՆԱՏՕ-ին միանալու հարցում առաջընթաց դեռ չի նկատվում: Առհասարակ`պարզվեց, որ Խիդաշելիին քննադատելու համար զինվորականները և փորձագետները պատճառներ շատ ունեն:

Նրան, օրինակ, անընդհատ հիշեցնում են ուժային կառույցներում աշխատելու փորձի բացակայության մասին, ինչը զինվորականների դեպքում կարևոր ցուցանիշ է հանդիսանում: Եվ որտեղից փորձ լիներ, եթե Թինա Խիդաշելին տասնյակ տարիներ է նվիրել իրավական կազմակերպություններում աշխատելուն:

Հիշեցնենք, որ ներկայիս պաշտպանության նախարարը 90-ականների կեսերին աշխատել է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցացիայում (GYLA), այնուհետև զբաղեցրել է Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ամերիկյան ֆոնդի Վրաստանի ներկայացցուցչության խորհրդի նախագահի պաշտոնը: Հասկանալի է, որ նման կազմակերպություններում մարդիկ պատահական չեն հայտնվում, և գուցե հենց այստեղից է գալիս Բիձինա Իվանաշվիլիի հակակրանքը դեպի Խիդաշելին. ասում են` նա անգամ սպառնացել է առաջին իսկ հնարավորության դեպքում վռնդել նրան պաշտպանության նախարարությունից:

Շատ փորձագետներ գտնում են, որ Խիդաշելին նշանակվել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության հրամանատար Սորոսի աջակցության շնորհիվ: Իր հարցազրույցներից մեկում ամերիկացի գրոծարարը խոստովանեց, որ «վարդերի հեղափոխության» և Սահակաշվիլիի` իշխանության գլուխ գալը, հաջողվեց բազմաթիվ ՀԿ-ների մասնակցության շնորհիվ, որոնց ղեկավարները հետագայում զբաղեցրին կարևոր պաշտոններ կառավարությունում:

Американский филантроп Джордж Сорос
Ամերիկացի բարերար Ջորջ Սորոսը

Նախարարի պաշտոնում Խիդաշվիլին իր գործունեությունը փորձում է կառուցել այնպես, ինչպես ժամանակին` Երիտասարդ իրավաբանների ասոցացիայում ղեկավար լինելով. հնարավորինս շատ տոլերանտություն, ինքնագովազդ և մտերիմ համախոհների աջակցություն: Անհնար է այլ կերպ բացատրել նրա վարած գենդերային քաղաքականությունը զինվորական միջավայրում:

Համաձայնվեք, որ ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցող մարդը չէր կարող զինվորականներին ստիպողաբար հանդուրժողականություն ցուցաբերելու կոչ անել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Հուսանք, որ այդչափ ամերիկանացված և տոլերանտ վրացական բանակը երբեք չի դառնա:

Թվում էր` հեղափոխությունից հետո Վրաստանը հեռացել է իշխանություններում կլանային և ընտանեկանության խորհրդային փորձառությունից, սակայն Խիդաշելին և իր ամուսինը` խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին (Հանրապետական կուսակցության նախագահը և GYLA-ի հիմնադիրներից մեկը), արդեն մի քանի տարի է հակառակն են ապացուցում:

Դավիդ Ուսուպաշվիլի

Ահա դեպքերից մեկը: Պաշտոնի անցնելուց մի քանի ամիս անց` օգոստոսին, Թինա Խիդաշելին կազմակերպեց, գրավի դիմաց, պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների ազատ արձակումը և պաշտոնների վերականգնումը, ովքեր դատապարտված էին այսպես կոչված` «կաբելների գործով»` տենդերի արդյունքների կեղծման և պետական միջոցները` ավելի քան 4 միլիոն լարի, վատնելու համար:

Կասկածյալներին` Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ղեկավարներին և պետական գնումների քարտուղարության երեք մասնագետներին, իրենց հովանավորության տակ վերցրեցին պատգամավորները: Նրանցից երկուսը` Վիկտոր Դոլիձեն և Զուրաբ Աբաշիձեն, սովորել են Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Դավիթ Ուսուպաշվիլին: Այդուհանդերձ` պարզ չէ, թե ով է պատգամավորների վրա ավելի շատ ազդեցություն գործել. կարծիք կա, որ Ուսուպաշվիլին հաճախ գործում է` առաջնորդվելով կնոջ կարծիքով:

Բայց, եթե նախկին նախարարի թմի հետ Խիդաշիլին կարողացավ կարգավորել հարաբերությունները, ապա ռազմական ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Տեղեկացված աղբյուրները խոսում են Խիդաշելիի և գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեի միջև հարաբերությունների կտրուկ սրացման մասին: Թեև գլխավոր շտաբի ղեկավարը ուղեկցում է նախարարին արտերկիր գործուղման և Վրաստանի տարածքում ուղևորությունների ժամանակ` նա «ցանկություն չունի» Խիդաշելիի կողքին գտնվելու`պնդում են Կապանաձեի շրջապատում:

Վախթանգ Կապանաձե

Շարքային ծառայողների մոտ Խիդաշելիի նախաձեռնությունները, և նրա` այդ պաշտոնում գտնվելու փաստը ինքնին առաջացնում է զսպված զարմանք: Ամեն դեպքում Վրաստանը տոլերանտ Գերմանիան չէ, որտեղ պաշտպանության նախարարը կին-գինեկոլոգ է, և ոչ էլ Չեխիան է, որտեղ պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է ջազային երգչուհի:

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը` երկրին պետք է ամուր ղեկավար, ով հեղինակություն կվայելի սպաների շրջանում և կարողէ պատշաճ ձևով կազմակերպել երկրի պաշտպանությունը արտաքին վտանգների դեպքում, և ոչ թե նախկին ամերիկանաված իրավաբան` հեռու գնացող քաղաքական հավակնություններով:

Էկա Չուգոշվիլի, քաղաքագետ, հատուկ Dalma News-ի համար