Նախադպրոցական պատրաստվածության կենտրոնը, որ բացվել է Ադրբեջանի մանկական միավորման (Azerbaijan Children Union) կողմից, կազմակերպիչները որոշեցին անվանել «Օդային օձ»: Փոխաբերությունն այսպիսին է՝ դեպի վերև ձգտող մանկական երազանքները նման են օդային օձերի, բայց եթե չլինի քամի դրանք չեն թռչի…Երեխաների դեպքում քամու դերը կատարում են կենսապայմանները, որտեղ նրանք ծնվել են: Մանկատան սաների համար, ում համար և նախատեսված են այս դասընթացները, այդ պայմանները ավելի քան անբարեհաջող են: Հետևաբար այս դասընթացները կոչված են քամու նման օգնել նրանց երազանքներին վեր բարձրանալ:
«Օդային օձ» դասընթացները ստեղծվեցին Թուրան Գարիևայի և Շավիգա Ֆարզալիևայի նախաձեռնությամբ՝ «աշխարհից թել առ թել» սկզբունքով, այսինքն նախաձեռնողների ֆինանսական միջոցներով և բոլոր նրանց աջակցությամբ, ովքեր անտարբեր չեն ասյ խնդրի նկատմամբ:
Բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին, թեև դասերը սկսել էին արդեն օգոստոսից: Ներկա պահին «Օդային օձ»-ում աշխատում են հինգ դժուսուցիչներ և մեկ հոգեբան: Այս նախագծի նպատակն է ներգրավել մանկատներում գտնվող երեխաներին դասերի մեջ և օգնել պատրաստվել դպրոցում սովորելուն:
Այս նախագծի մասին ավելի մանրամսն Dalma News-ին պատմեց Թուրան Գարիևան:
Ո՞վ է Թուրան Գարիևան, ինչպե՞ս ներակայցնեմ ձեզ ընթերցողներին:
Ադրբեջանի սովորական քաղաքացի: Աշխատում եմ բանկում, որպես վերլուծաբան և դասավանդում եմ ռազմավարակն մենեջմենթ «Խազար» համալսարանում:
Ի՞նչ է ներկայացնում իրենից ձեր և Շաֆիգա Ֆարզալիևայի «Օդային օձ» նախագիծը: Ինչով է այն տարբերվում նմանատիպներից:
Անկեղծ ասաց՝ երբ սկսում էինք մենք ծանոթ չէինք նմանատիպ այլ նախագծերի հետ: Իհարկե տեղյակ էի տարատեսակ բարեգործական ակցիաներից, բայց չէի լսել որբ երեխաների նախադպրոցական կրթույան համար որևէ կենտրոնի մասին: Հավանաբար հենց այդ առանձնահտկությունն ունի «Օդային օձ»-ը:
Պատմեք նախագծի ներքին խոհանոցից…
Մանկատունը ստեղծվել էր դեռևս 2007 թվականին Ադրբեջանին մանկական միավորման կողմից և այդ մանկատան սենյակներից մեկը մենք դարձրեցինք երեխաների նախադպրոցական պատրաստվածության դասասենյակ: Հետո ես համացանցում ծանոթացա Շավիգա խանումի հետ և իմացա, որ նա հաճախ է լինում մանկատանը: Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, այցելեցինք երեխաներին… Պարզվեց, որ ոչ բավարար պատրաստվածության պատճառով նրանք հաճախ չեն կարողանում դպրոց հաճախել: Մենք անմիջապես զանգահարեցինք միավորման ներկայացուցիչ Քյամալե Ագազադեին և «ալլո»-ից անմիջապես հետո ես ասացի ՝ «ուզում եմ երեխաներին դասեր տալ»: Թեև, հավատացեք, դեռևս չգիտեի, թե ինչպես պետք է կազմակերպել այդ ամենը: Եկա տուն և համացանցում հայտարարություն տեղադրեցի՝ երեխաների համար դպրոցական պարագաներ գնելու: Մեկ շաբաթվա ընթացքում ստացա ավելի քան 150 հաղորդագրություն և հեռախոսազանգերը չէին դադարում: Երեք օրում մենք գնեցինք բոլոր դասագրքերը իսկ մեկ ամսվա ընթացքում կահավորեցինք դասասենյակը: Շուտով մեզ միացավ մեր թիմի երրորդ անդամը՝ Այնուր Ալիևան, ում մենք մեր մեջ անվանում ենք՝ «Օդային օձի» առաջին ձեռքը: Որոշ ժամանակ անց նախագծին միացան նաև կամավոր ուսուցիչներ:
Անկեղծ կլինեմ՝ գործը սկսելիս չէի պատկերացնում, որ այն այսքան ծավալուն կլինի: Եթե ինձ հիմա պատմեին, որ ես պետք է անեմ և առաջարկեին զբաղվել այս նախագծով, ես հավանաբար կհրաժարվեի՝ վախենալով նման պատասխանատվությունից: Բայց հանդիպել մեծ թվով հրաշալի մարդկանց հետ՝ դա աննկարագրելի զգացողություն է: Միավորելով իրենց ուժերը նրանք ստեղծեցին այսպիսի մի բան ոչնչից:
Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում այդ դասընթացների ստեղծմանը:
Մեծամասամբ արձագանքները դրական էին: Ընկերությունում, որտեղ ես աշխատում եմ, նույնիսկ այն աշխատակիցները ում հետ ես շփում չունեի, մոտենում էին և առաջարկում իրենց ֆինանսական օգնությունը: Հիմա ինձ երբեմն կանգնեցնում փողոցում և հետաքրքրվում նախակրթարանի հարցերով: Անընդհատ նամակներ և զանգեր են գալիս: Մի խոսքով ՝ աջակցությունը մեծ է: Թեև եղել են նաև բացսական պահեր: Նման դեպքերում մենք փորձում էինք պարզապես ուշադրություն չդարձնել և շարունակում էինք աշխատել՝ առանց հուսահատվելու:
Ինչպիսի՞ սպասված և անսպասելի խոչընդոտների հանդիպեցիք…
Ամենաբարդը նեմուծվող գումարները ճշգրիտ և ճիշտ ժամանակին տարաբաժանելն էր: Դրա համար մեզ պետք էր աշխատանքի կոնկրետ բաժնումը: Շատ ջանք թափեցինք և հաղթահարեցինք բոլոր դժվարությունները՝ լինելով թիմ: Ինչ վերաբերվում է երեխաների հետ անմիջական աշխատանքին… Այս երեխաներից շատերը անցել են տնային բռնությունների միջով և ամենալուրջ խնդիրը նրանց հոգեբանական ցնցումներն են: Նրանք դեռ շատ փոքր են, բայց յուրաքանչյուրի թիկունքում մի պատմություն կա, որ երևի մի ողջ վեպի մեջ հնարավոր չի լինի տեղավորել: Նրանցից մի քնաիսի հետ ծանոթանալուց հետո ես դեռ երակար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ… դա, իհարկե… շատ բարդ է…
Dalma News. նշենք, որ բացի որբ երեխաներից, մանկատանը գտնվում են նաև երեխաներ, ովքեր դարձել են ընտանեկան բռնության զոհ, կամ այստեղ ե բերվել ժամանակավոր՝ ընտանիքում սոցիալական խնդիրների առկայության պատճառով:Նախագծի կառավարիչները ասում են, որ որոշ ժամանակ անց դասընթացները կանցկացվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Ինչպիսի՞ դասեր քաղեցիք դու ձեզ համար՝ երեխաների հետ շփումից:
Նրանցից ոմանց հայացքներից խուսափում եմ՝ ամաչելով ծնողներիս սիրով լի իմ մանկության համար: Իսկ ամենամեծ դասը եղավ երեխաների ժպիտները: Երբ այդպիսի կյանքից հետո նա շարունակում է ժպտալ, մեր կյանքի մանր խնդիրները այնքան անիմաստ են թվում:
Այսպիսով՝ հասարակ քաղաքացիներն են իրականացնում այն, ինչով պետք է զբաղվեն իշխանությունները…
Կարծում եմ, եթե քաղաքացիները ակտիվորեն առաջ քաշեն նման խնդիրները, ապա իշխանությունները առանց պատասխանի չեն թողնի այս հարցերը: Ես հույս ունեմ:
Ի՞նչ պետք է սովորեն ձեզանից նրանք, կցանկանային մասնակից լինել նման նախագծերում:
Նախ՝ պետք է հավատարիմ մնալ «քիչ խոսքեր, շատ գործ» սկզբունքին, երկրորդ՝ ստեղծել հաշվետվության թափանցիկ համակարգ: Երրորդ՝ կարողանալ գրագետ և գեղեցիկ ներկայացնել արված աշխատանքը:
Նարմին Նյոգտե