Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում տեղի ունեցավ տարեվերջյան միջոցառում, որին մասնակցում էին բոլոր սաները։
Փոքր խմբի աշակերտները ներկայացան հեքիաթային տարբեր կերպարներում։ Նրանք արտասանեցին ամանորյա բանաստեղծություններ, պարեցինք գեղեցիկ բեմադրված պարեր՝ միջոցառումն ավարտելով տոնական երգերով։
Միջին ու ավագ խմբի սաները հանդես եկան ասմունքով, ապա կազմակերպեցին խաղեր՝ այդ ամենն իրականացնելով ռուսաց լեզվով։ Վիկտորինայում հաղթողներն արտասանեցին, երգեցին ու պարեցին։ Օրվա տոնական տրամադրությունը և հեքիաթի զգացումն ապահովված էր։