Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսական տան (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչություն) աշխատակիցներն ու կամավորներն այցելել են Գավառ քաղաքի մանկատուն։ Հանդիպումը, որը կապված չէր որևէ տոնի հետ, վերածվեց իսկական, անկեղծ ուրախության։ Հյուրերը նվերներ հանձնեցին մանկատան սաներին, որոնք ևս անակնկալներ էին պատրաստել երկար սպասված հյուրերի համար։
Մանկատունը, որտեղ ապրում են այս հրաշալի ու տաղանդավոր երեխաները, փոխըմբռնման ու աջակցության ստեղծագործական անկյուն է: Այստեղ միշտ երաժշտություն է հնչում, իսկ սաներն անգիր գիտեն տասնյակ երգեր, կարողանում են գորգեր հյուսել, գեղեցկություն ստեղծել կերամիկայից, բրդից, թղթից և այն ամենից, ինչ ընկնում է ձեռքի տակ։ Նրանք հիշում են բոլորին, ովքեր հյուր են գալիս իրենց, և թևնոցներ են հյուսում այն երկրների դրոշներով, որոնք չեն մոռանում իրենց մասին։
Ռուս դիվանագետները ևս ստացան փոքրիկ աշխատասեր ձեռքերով ստեղծված հուշանվերներ. չէ՞ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը և Երևանում Ռուսական տունը արդեն 10 տարի է, ինչ մանկատան սպասված հյուրերն են:
Դե, իսկ Գավառով անցնող յուրաքանչյուր ոք կարող է աջակցել երեխաներին՝ պարզապես մտնելով այդ տաք տունը և գնելով փափուկ բրդից, սիրուց ու հույսից հյուսված գեղեցիկ գորգերը։