Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն աշնանը սկսելու է պատրաստվել 2016թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Էկա Բեսելիան: Նրա խոսքերով, նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված են ներկուսակցական իրադարձություններ և միջոցառումներ:
Նշենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ղեկավարությամբ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել, որ սեպտեմբերին շրջաններում կայանալու են կուսակցական համաժողովներ:
«Կուսակցության առաջնորդները ակտիվորեն աշխատելու են երիտասարդական թևի ուժեղացման ուղղությամբ և կուսակցական գործունեությանը ավելի ակտիվորեն կներգրավվեն կանանց: Նոր մակարդակի վրա է բարձրացվու կուսակցության կառուցվածքային ուժեղացումը: Սեպտեմբերից սկսվելու են արտագնի միջոցառումները և համաժողովներ են կայանալու փուլ առ փուլ բոլոր շրջաններում», – այդ մասին նշվում է վարչապետի Facebook-յան պաշտոնական էջում: