Կապան կատարած այցի ընթացքում Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հանդիպել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզայան վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության հարցեր և սահմանային մարզի ոստիկանության աշխատակիցների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները, որոնք կազմակերպվել են Երևանում Ռուսական տան կողմից։
Նշենք, Երևանում Ռուսական տունն այս տարի նախաձեռնել էր Երևանում, Գյումրիում և Կապանում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ ոստիկանների համար, որոնք դասավանդում են փորձառու մասնագետներ։ Կապանում դասընթացները սկսվել են օգոստոսի 30-ին, Գյումրիում՝ սեպտեմբերին, իսկ Երևանում՝ նոյեմբերի կեսերին։
«Անվտանգության հարցերը ապահովող մարդիկ, իհարկե, շփվում են, այդ թվում՝ ռուսական կոնտինգենտի հետ։ Իսկ ռուսաց լեզվի իմացության կատարելագործումը կբարելավի փոխգործակցության գործընթացը։ Այս դեպքում անվտանգության մակարդակն ընդհանուր առմամբ ավելի բարձր կլինի»,- ասել է Վադիմ Ֆեֆիլովը։
Ալիկ Մամիկոնյանը համերաշխություն է հայտնել համագործակցության ամրապնդման կարևորության վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Երևանում Ռուսական տանը նման օգտակար նախաձեռնության համար։ Նա նշեց, որ Սյունիքի ոստիկանությունը ցանկանում է շարունակել նախագիծը։
«Կցանկանայինք հունվարից նոր խումբ ոստիկանների համար դասընթաց սկսել»,- ասաց Ալիկ Մամիկոնյանը։
Նշենք, «Պրոֆեսիոնալ» ծրագրով կորպորատիվ դասընթացներն ուղղված են մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ լեզվական գիտելիքների խորացմանը: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է, լսարանային պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ 80 րոպե տևողությամբ։ Դասընթացի ծավալը 72 ժամ է (56 ժամ՝ լսարանային, 16 ժամ՝ ինքնուրույն աշխատանք)։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են վերջնական թեստ և ստանում վկայական:
Կապանում ոստիկանների հետ պարապում է Երևանում Ռուսական տան Սյունիքի նախագծերի համադրող, բարձրակարգ ռուսերենի մասնագետ Լյուդմիլա Աղախանյանը։