Օտարերկրացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանում փոքր բյուջե ունեցող զբոսաշրջիկների համար նախատեսված հոստելների շինարարության նկատմամբ: Այդ մասին «Trend»-ին հայտնել է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Մուզաֆար Աղաքերիմովը:
Այսօրվա դրությամբ երկրում սուր զգացվում է նմանատիպ օբյեկտների կարիքը, ինչը իր ազդեցությունն է թողնում զբոսաշրջության մակադրակի վրա: Աղաքերիմովի խոսքով, իմանալով, որ Բաքվում հոստելների շինարարության շուկայի այդ ուղղությունը ոչ մեկի կողմից զբաղեցրած չէ, նպատակ ունեն այդ ոլորտում ներդրումներ իրականացնել:
«Սակայն մենք կցանկանայինք, որ այդ ոլորտում ներդրումներ կատարեին հայրենական ներդրողները»,-նշել է ասոցիացիայի ներկայացուցիչը:
Նա կարծում է, որ նմանատիպ հոստելները պետք է, առաջին հերթին կառուցվեն Բաքվում, քանի որ զբոսաշրջիկներն ամենից հաճախ այցելում են հենց մայրաքաղաքը: