Illustration: newsarium.org

Խորհրդային ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ-ի և ՌՍՖՍՀ-ի պատվավոր մարզիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով շնորհված, «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հանդիսանում է ոչ միայն սպորտային աշխարհի, այլև ողջ հայ ժողովրդի հպարտությունը: 92 տարեկանում լինելով Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահը՝ նա շարունակում է ակտիվ զբաղվել ֆուտբոլի հարցերով և իր փորձով կիսվել երիտասարդ սերնդի հետ: Dalma News-ը ներկայացնում է լեգենդար ֆուտբոլիստի հետ հարցազրույցը:

Խնդրում եմ, պատմե՛ք ձեր արմատների մասին:

– Իմ ծնողները Արևմտյան Հայաստանից են (ներկայիս Թուրքիայից): Երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց Հայոց ցեղասպանությունը (1915-1923թթ.), նրանք ապաստանեցին Ռուսաստանում, ավելի ճիշտ` Կրասնոդարի երկրամաս Արմավիր քաղաքում: 1926 թ. հոկտեմբերի 12-ին ծնվեցի ես՝ Մկրտիչ Պողոսի Սիմոնյանս:

Ընտանիքը տեղափոխվեց Սուխումի քաղաք (Աբխազիա): Հայրս` Պողոս Մկրտչի Սիմոնյանը, կոշկակար էր: Մայրս` Վարսենիկ Սիմոնյանը, շատ բարի կին էր, տնային տնտեսուհի: Հայրս շատ էր ուզում, որ ես իրավաբան դառնամ, ինչպես հորեղբայրս: Բայց ճակատագիրն ինձ համար ընտրեց մեկ այլ ճանապարհ, և ես կարողացա երջանկացնել իմ հորը: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, այն բանի համար, որ ես դարձա հայտնի ֆուտբոլիստ: Ես Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի եմ:

Նիկիտա Սիմոնյան: Լուսանկար անձնական արխիվից

Ինչպե՞ս սկսեց ձեր սպորտային ճանապարհը:

– Ամեն ինչ սկսվեց Դինամոյի թիմից, որտեղ իմ առաջին մարզիչը դարձավ Շոթա Լոմինաձեն: Մարզիչներ Վլադիմիր Գորոխովն ու Աբրամ Դանգուլովը ևս կարևոր դեր խաղացին իմ կյանքում, նրանք ինձ նկատեցին «Դինամո»-ի կազմում՝ Մոսկվայի «Կրիլյա Սովետով» թիմի հետ խաղում, որտեղ ես երկու գոլ խփեցի և մենք հաղթեցինք: 1946 թ.-ին տեղափոխվեցի Մոսկվա, և ինձ առաջարկեցին դառնալ «Կրիլյա Սովետով»-ի խաղացող: Մոսկվայում մնալու տեղ չունեի: Վլադիմիր Գորոխովը և նրա կինը` Կլավդիա Իվանովան, իրենց երկու երեխաների հետ ապրում էին մեկ սենյականոց բնակարանում: Եվ նրանք ինձ առաջարկեցին ապրել իրենց մոտ: Ես գիշերում էի խորդանոցում՝ սնդուկի վրա: Այդպես ապրեցի երեք տարի, և մինչ այժմ շնորհակալ եմ նրանց, որ երկրորդ ծնողի պես դարձան ինձ համար:

Ի՞նչ ֆուտբոլ է ձեզ համար:

– Ես մանկուց չէի կարող պատկերացնել իմ կյանքը առանց ֆուտբոլի, և այդ սերը ինձ բերեց մեծ սպորտային նվաճումներ: Հիմա ես Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար կազմում եմ: Հավանաբար, կանխորոշված էր՝ ապրել և ծառայել մեծ սպորտին:

Նիկիտա Սիմոնյանի անձնական արխիվից լուսանկար:

Պատմե՛ք ձեր առաջին ոսկե հաղթանակի մասին:

– Շատ հաղթանակներ եղան, բայց մեկն անմոռանալի էր՝ 1956 թ.-ի Օլիմպիական խաղերը, որոնք տեղի ունեցավ Ավստրալիաի Մելբուռն քաղաքում: Ես երկու գոլ խփեցի և մենք դարձանք օլիմպիական չեմպիոն: Ինչպես նաև, 1958 թ.-ին ԽՍՀՄ ազգային հավաքականը հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում: Սպարտակը նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Ֆուտբոլային իմ ողջ կարիերայի ընթացքում ես խփեցի 160 գոլ և դարձա լավագույն ռմբարկու, մասնակցեցի չորս առաջնությունների և երկու ԽՍՀՄ գավաթների:

1973-ին Դուք մարզում էիք Երևանի «Արարատ» թիմը, որը նվաճեց ԽՍՀՄ Գերագույն գավաթը և դարձավ մրցաշրջանի չեմպիոն: Ի՞նչ զգացումներ ունեիք հաղթանակից հետո:

– Ինձ համար դա կյանքիս ամենակարևոր և երջանիկ պահերից մեկն է: Հաղթանակը մեծ ուրախություն էր իմ բազմաչարչար ազգի համար: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ ամենակարևորը ջանասիրությունն է, կարգուկանոնը և գործի հանդեպ հարգանքը:

«Արարատ-73»-ը մի թիմ է, որի անունը ոսկե տառերով գրված է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Ապրեն տղաները: Ինձ համար հաղթանակը ամենակարևորն էր, քանի որ խաղը նայում էր իմ մայրը էր և երջանիկ էր:

«Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Թիմը վերադառնում է Երևան: Առաջինն ինքնաթիռից դուրս է գալիս և դուրս է հանում գավաթը թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը, որին հետևում է թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Լուսանկարը` Նիկիտա Սիմոնյանի անձնական արխիվից:

Ո՞վ է ձեր սիրած ֆուտբոլիստը:

– Իմ սիրած ֆուտբոլիստը խաղում էր Հունգարիայի ազգային հավաքականում, թիմի տաղանդավոր և պայծառ ավագն էր՝ Ֆերենց Պուշկաշը:

Դուք ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությանը խաղացելեք Պելեի հետ նույն դաշտում: Երբ հիմա հանդիպում եք, ինչ-որ բան հիշո՞ւմ եք:

– Այո՛, երբ մենք տեսնում ենք միմյանց, նա միշտ հիշում է, որ խաղի ժամանակ ես հարվածեցի նրա ոտքին: Ես պատասխանում եմ. «Ինչպես ես կարող էի հարվածել քո ոտքին, եթե ես հարձակվող եմ, և դու նույնպես հարձակվող ես»: Եվ մենք ծիծաղում ենք:

Պելե, Լեոնիդաս և Նիկիտա Սիմոնյան: Լուսանկարներ անձնական արխիվից:

Դուք հայտնի և սիրված մարզիկ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում ճանաչվածությանը:

– Ես սովորաբար չեմ մտածում այդ մասին, ապրում եմ բոլորի նման: Շնորհակալ եմ, որ ճակատագիրը ժպտաց ինձ: Շնորհակալ եմ հայ և ռուս ժողովուրդներին, իմ ծնողներին և բարի մարդկանց, ովքեր հանդիպեցին իմ ճանապարհին:

Բնավորության ո՞ր գիծը չեք սիրում:

– Ինձ դուր չի գալիս սուտը, դավաճանությունը և անազնվությունը: Ցավոք, աշխարհն այս կերպ է ստեղծված: Չար և բարի: Լավ ր վատ: Սպիտակ ու սև:

Երբեմն մեզանից ոչինիչ կախված չէ, բայց կան շատ հարցեր, որտեղ մենք կարող ենք ազնվորեն վարվել և պահել մեր խոսքը: Ես շատ եմ հարգում մարդկանց մեջ այդ հատկությունը:

1971թ., «Սպարտակ»-ը՝ ԽՍՀՄ գավաթի հաղթող: Երջանիկ ֆուտբոլիստները օդ են նետում Նիկիտա Սիմոնյանին: Լուսանկարներ անձնական արխիվից:

Ո՞վ է Ձեզ համար լավ մարդը:

– Լավ մարդը նա է, ով չի մոռանում ուրիշների արած բարի գործերը:

Ո՞րն է հաջողության բանալին:

– Տաղանդ, քրտնաջան աշխատանք և սեփական ուժերը ցուցադրելու հարթակ: Եվ ամենակարևորը մի քիչ հաջողակությունն է:

Ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում:

– Ես սիրում եմ դասական, սիմֆոնիկ երաժշտություն, օպերա: Իմ սիրելի կոմպոզիտորներն են Չայկովսկին և Բեթհովենը:

Յուրաքանչյուր հայ զինվոր համարում է իրեն գեներալ. համաձա՞յն եք:

– Այո, համաձայն եմ, մեծն ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանն ասել է. «Յուրաքանչյուր հայ ոչ թե գեներալ է, այլ՝ գեներալիսիմուս»:

Ձեր մաղթանքները հայ ժողովրդին:

-Հայ ժողովուրդը տառապյալ ժողովուրդ է: Մաղթում եմ նրան լավ և երջանիկ կյանք: Եվ, իհարկե, նոր հաղթանակներ ֆուտբոլում:

 

Զրուցեցին Լուսինե Գրիգորյանը և Վարդիթեր Գրիգորյանը