Ես քեզ սիրում եմ ավելին, քան Ծովը, և Երկինքը, և Երգը,

Ես սիրում եմ քեզ ավելին, քան ինձ տրված օրերը երկնային:

Միայն դու ես ինձ փայլում, ինչպես աստղ հեռավոր լռության մեջ,

Դու նավ ես, որ չի խորտակվում ոչ երազներում, ոչ ալիքների վրա, ոչ մշուշում:

Կ. Բալմոնտ

 

Սուրբ Վալենտինի օրը – դա հիանալի առիթ է՝ սերը դրսևորելու համար երկրորդ կեսի հանդեպ, որը, իհարկե, պետք է դրսևորել ոչ միայն տոն օրերին: Սակայն, այսպիսի օրերին կարելի է գոնե մեկ օրով մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին և պարզապես ժամանակ հատկացնել հենց այդ մարդուն՝ նրան ավելի երջանիկ դարձնելով: Դրա համար բոլորովին պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել նվերների վրա կամ ճոխ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել: Յուրաքանչյուրի սերը իրենն է, և այն արտահայտվում է տարբեր կերպ. ձեռքերի միահյուսում, հատուկ հայացք, հյուրասիրելու, ջերմացնելու, շոկոլադ նվիրելու, երգ կատարելու ցանկություն, ասելու, թե որքան շատ ես սիրում կամ համեստորեն լռելու… Ինչ էլ լինի, Սեʹրն է իշխում աշխարհը:

«Սիրահարված» Երևանի ոգին զգալու համար Dalma News-ի թղթակիցը շրջեց քաղաքի փողոցներով և դրոշմեց արագ թռչող ակնթարթները անմահ կադրի ներքո:

 

Մարիանա Հակոբյան