Հայ-ռուսական համալսարանի Երախտագիտության այգում տիրում էր ընկերության և ջերմության մթնոլորտ: Նման էմոցիաների ժայթքման առիթ էր հանդիսացել Ալեքսանդր Գրիբոեդովի` մեծ և բազմակողմանի անձի, կիսանդրու տեղադրումը, ում հանճարը անողոք է գրական, դիվանագիտական և կոմպոզիտորական ասպարեզներում: Հուշարձանի բացումը հարմարացված է գրողի և դրամատուրգի մահվան 190-րդ տարելիցի հետ:
Գրիբոեդովը բազմակողմանի է
Գրիբոեդովի ազնվական գծերում համադրվել են խելքը, մարդասիրությունը և նրբանկատությունը, որոնք բնորոշ են իսկական ազնվականին` կարգավիճակով և արյամբ: Վեց եվրոպական և մի քանի արևելյան լեզուները, դիվանագիտական տակտը և ճկունությունը, տեքստեր և երաժշտություն ստեղծողի նրբանկատությունը Ալեքսանդր Սերգեևիչին մեծագույն հմայք են հաղորդել, ի հայտ են բերել նրա հսկայական ունակությունները և դրանք անցկացրել են ժամանակի և տարածության միջով:
Պատահական չէր Ա. Պուշկինը նշում, որ Գրիբոեդովը «ամենախելացի մարդկանցից մեկն է Ռուսաստանում: Հետաքրքրական է նրան լսելը»: 11 տարեկանում Ալեքսանդր Սերգեևիչն ընդունվել է Մոսկվայի համալսարան և այնտեղ բազմաթիվ ծրագրեր է յուրացրել, այնպես, որ մասնագիտությունների այսօրվա աստիճանավորմամբ գրողը «կգնահատվեր», որպես Գրիբոեդով-պոլիգլոտ (լեզվաբան, թարգմանիչ, բանասեր), Գրիբոեդով-իրավաբան (փաստաբան, դատախազ, դատավոր), Գրիբոեդով-պատմաբան, Գրիբոեդով-միջազգայնագետ և, իհարկե, Գրիբոեդովը չի անտեսել մասնագիտությունները մաթեմատիկայի և բնագիտության ասպարեզներից:
Սկզբում մի քիչ Գրիգորի Պոտոցկու մասին: Առաջին պլանում սպիտակ կտորով ծածկված հուշարձանի կողքին համեստորեն կանգնած է նա: Սպիտակահեր, բարի մորուքով և երկար խուճուճ մազերով: Այդ նա է` արարչի արարիչը: Միջնորդը՝ գեղեցկությունը գնահատողների և ստեղծագործվող օբյեկտի միջև:
Ո՞վ է նա: Գրիգորի Պոտոցկի՞յ: 150 հուշարձանների հեղինակ աշխարհի 50 երկրներում: Անկեղծ, բաց, ժպտերես: Նաև տրամադրող, էներգապես դրական լիցքավորված և բարի մոգ:
Գրիբոեդովի կիսանդրին՝ Պոտոցկու երրորդ քանդակն է Հայաստանում: Առաջինը` «բրոնզե կաթնում» շարքից, որպես բարության խորհրդանիշ, տեղադրվել է Արցախում, երկրորդը` հայտնի ռուս դաշնակահար Էնիլ Գիլելսկու հուշարձանը, գտնվում է Գյումրիում:
Քանդակագործը ձուլել է Գրիբոեդովի բրոնզե կիսանդրին կարճագույն ժամկետներում: Ընդամենը երկու օր պահանջվեց, որպեսզի բրոնզի մեջ ծնվի գրողի պատկերը` 70 սմ բարձրությամբ և 60 կգ քաշով: Ի՞նչը ոգեշնչեց մաեստրոյին նման տեմպերի: Ինչպիսի հիացմունքով էր նա խոսում գրողի ֆենոմենի մասին, այլ կերպ չէր կարող լինել:
«Գրիբոեդովը ռուս ոգու, ռուս մարդու, ռուս ինտելեկտի և մեծ ռուս փիլիսոփայի մարմնավորումն է, ավելի վառ ներկայացուցիչ դժվար է պատկերացնել», – հայտարարեց Պոտոցկին:
Ինչի՞ մասին է մտածում Պոտոցկու Գրիբոեդովը: Հեղինակից ավելի լավ չի կարելի ասել. «Երբ նայում ես նրա դեմքին, նա մտածում է մեկ բանի մասին. ե՞րբ մենք բոլորս կսովորենք սիրել, հասկանալ և աջակցել միմյանց: Երբ կավարտվեն այս երկպառակտվածությունը, այս բոլորովին անհասկանալի պայթյունները, անհասկանալի անջատվածությունը, չէ որ մենք բոլորս միևնույնն ենք. ռուսներ, ամերիկացիներ, հրեաներ, մոլդովացիներ՝ դա մեկ ամբողջություն է, մենք ոչնչով չենք տարբերվում, ինչի՞ համար ենք մենք պատերազմում: Ինչի՞ համար է այսքան անարդարություն: Չէ որ բավական է միայն լինել բարի, պարզապես գեղեցիկ»:
Զուգահեռներ անցկացնելով երկու ստեղծագործողների միջև, որոնք, ճիշտ է, տարբեր ժամանակային միջակայքերում են ապրում, կարելի է համաձայնել Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ և Հայաստանի նկարիչների միության կառավարման անդամ Աշոտ Թադևոսյանի կարծիքի հետ, որ Ալեքսանդր Գրիբոեդովը և Գրիգորի Պոտոցկին՝ բարի կամքի երկու դեսպաններ են, որոնք շատ բան են արել Հայաստանի և Ռուսաստանի ընկերության համար: Այդ կապակցությամբ, Գրիգորի Պոտոցկուն հանձնեցին շնորհակալական պատվոգիր և Հայաստանի նկարիչների միության անդամի հավաստագիր:
Գրիբոեդովը և Հայաստանը
Հայ ժողովուրդը, մասնավորապես Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, հարգանքի տուրք մատուցեցին մեծ ռուս գրող և դիվանագետ Ա.Ս. Գրիբոեդովին` ՀՌՀ Երախտագիտության այգում տեղադրելով բրոնզե կիսանդրին: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, հայ խորհրդարանի դաշինքների ղեկավարներ, ՀՌՀ Հոգեբարձուների խորհրդի անդամ Գեորգի Բոոսը, նախագծի մեկենաս Մեցո Իգիթյանը և հուշարձանի հեղինակ Գրիգորի Պոտոցկին: Նրանք բոլորը միաձայն համակարծիք եղան, որ այս միջոցառումով հերթական անգամ ապացուցեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների ընկերական և եղբայրական բնույթը:
Գրիբոեդովի դիվանագիտական գործունեության հսկայական և նշանակալի դերը հայերը կարող են զգալ նաև այսօր: Եթե 1828 թ․ Ալեքսանդր Սերգեևիչը չմասնակցեր Ռուսաստանի համար ձեռնտու Թուրքմենչայի խաղաղ պայմանագրի կնքմանը, հնարավոր է, չէր լինի այն, ինչ կա այսօր: Բոլորովին պատահական չէ, որ ՀՌՀ ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը իր խոսքի մեջ ընդգծում է Գրիբոեդովի առանձնակի անձը հայերի, հայ ժողովրդի և հայ պետականության պատմության մեջ:
«Մենք այսօր նոր Հայաստան ենք կառուցում, անկախ և ինքնակառավարվող Հայաստան Արևելյան Հայաստանի տարածքներում, որը կցվել էր Ռուսաստանի Կայսրությանը մեծապես ակնառու դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովի ջանքերի շնորհիվ», – նշեց նա:
Միայն Գրիբոեդովի թռիչքի անձը` նուրբ ներքին կազմակերպվածությամբ և ստեղծագործ էությամբ կարող էր, ինչպես նշեց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, «խորապես ցնցված լինել երկրի հնագույն մշակույթով, դրա սովորություններով, ավանդույթներով, ճարտարապետության հուշարձաններով և, իհարկե, հայ ժողովրդի անկեղծությամբ, հյուրասիրությամբ»: Եվ միայն Ալեքսանդր Սերգեևիչի մասշտաբի դիվանագետին օտար չէին մասնագիտական բարդությունները: Ահա թե ինչու նա չէր զլանում ռուս-պարսկական պատերազմի ընթացքում մասնակցել բոլոր մարտերին` Հայաստանի տարածքում, այդ թվում նաև Էրիվանի ազատագրմանը 1827 թ․ հոկտեմբերին:
Իր խոսքում Կարասինը հիշատակեց ևս մեկ փաստ Գրիբոեդովի դիվանագիտական առաքելությունից այն մասին, որ Կովկասում նրա գործունեության կենտրոնական տեղն էր զբաղեցնում հոգածությունը հայերի դրության մասին: Հենց Ալեքսանդր Սերգեևիչի թեթև ձեռքով և պնդմամբ Թուրքմենչայի պայմանագրի տեքստի մեջ ներառվեց մի կետ, համաձայն որի հայերին թույլատրվում էր լքել Պարսկաստանը և վերադառնալ իրենց պատմական հայրենիք:
Դիվանագետի այս մարդասիրական արարքը նպաստեց հայ ժողովրդի էթնիկ գոյատևմանը: Երկարատև հեռանկարում գրողի ռազմավարական քայլը կարևոր դեր խաղաց հայ-ռուսական փոխազդեցության, համագործակցության և եղբայրության պատմության մեջ:
Հայաստանի հետ Գրիբոեդովին կապում էր ևս մեկ ասպեկտ: 1827 թ․ դեկտեմբերին, Էրիվանի ազատագրումից երկու ամիս անց, իրացվեց Գրիբոեդովի հայտնի կատակերգությունը` «Խելքից պատուհաս»: Լրացուցիչ հայտնի է, որ օրախնդրական ստեղծագործությունը արգելված էր ներկայացման համար Ռուսաստանի թատրոններում: Կատակերգությունը նույնիսկ չէին թույլատրել հրատարակել, այդ պատճառով այն արտագրում էին ձեռքով: Այսօրվա դրությամբ ամբողջ երկրով գոյություն ունեն ավելի քան 40 000 ձեռագիր կրկնօրինակներ: Գրիբոեդովի կյանքի օրոք եզակի անգամ տեղի է ունեցել պիեսի ոչ ամբողջական թատերական ներկայացումը Սարդարսկու պալատի դահլիճում, այսինքն նախկին պարսիկ փոխարքայի դղյակի դահլիճում: Դերերը կատարում էին կրթված սպաներ, այդ թվում նաև աքսորյալ դեկաբրիստներ, իսկ բոլոր նախապատրաստական գործընթացները ղեկավարում էր Էրիվանյան կայազորի ղեկավար Աֆանասի Կրասովսկին:
Սոնա Ֆահրադյան