Հայտնի եգիպտացի երաժիշտ, երգահան, երգիչ Համզա Նամիրան, ում ստեղծագործությունները ճանաչում են վայելում ամբողջ Մերձավոր Արևելքում, ցնցեց հանդիսատեսին Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում մեծ հայ բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի «Նազանի» երգի կատարմամբ:
Ինչպես հայտնում է Արմպրեսսը, հղում կատարելով Alaraby TV Լոնդոնում հաղորդող արաբական ալիքին, այդ ալիքում առկա է Remix ծրագիրը, որտեղ նա պատմում է տարբեր բանահյուսական երգերի մասին մի շարք արաբական երկրներից: Սակայն, այս անգամ կատարողը որոշել էր երգել հայկական «Նազանին» ձևափոխած տարբերակով:
Ստացվեց հիանալի: Հրապարակում հավաքվածները, շունչները պահած, ունկնդրում էին մեծ հայ աշուղ Սայաթ-Նովայի նուրբ հնչյուններին և սիրային լիրիկային, կարծես կախարդված լինեին հիասքանչ երաժշտությամբ և Համզա Նամիրայի մոգական կատարմամբ: Տեսագրությունը երգիչը տեղադրել էր Facebook-յան իր էջում, որտեղ կան ավելի քան 5,5 միլիոն հետևորդներ, գրառելով այն, որպես «Հայ բանահյուսական երգ «Նազանի» remix-տարբերակ»: