Հայաստանում այսօր հիշում են ավերիչ երկրաշարժի զոհերին: Ուղիղ 30 տարի առաջ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, 11 անց 41 րոպեին, բնական աղետը տարավ ավելի քան 25 հազար մարդկանց կյանք՝ գրեթե ջնջելով երկրի երեսից Սպիտակ քաղաքը: Հայաստանի կյանքը մեկ վայրկյանում բաժանվեց «մինչ» և «հետո»-ի, և ահա արդեն 30 տարի է մեզ չի հաջողվում լիկվիդացնել Սպիտակի երկրաշարժի հետևանքները:

Այն դեկտեմբերյան առավոտը մեկ վայրկյանում ոչնչացան Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր) և Հայկական ԽՍՀ բազմաթիվ այլ բնակելի կետեր: Ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 8-10 բալ՝ Ռիխտերի 12 բալանոց սանդղակով: Դա 20-րդ դարի առավել ուժեղ երկրաշարժն էր Կովկասում: Տարրերքը ներգրավել էր Հայաստանի տարածքի 40%-ը՝ գրեթե 1 մլն մարդ բնակչությամբ. վնասվեցին 21 քաղաքներ և տարածաշրջաններ, 342 գյուղեր, որոնցից 58 ամբողջովին ավիրվեցին: Ավելի քան 25 հազար մարդ զոհվեց, մոտ 19 հազար մարդ ստացավ տարբեր աստճանի վնասվածքներ և վիրավորումներ:

Հիշարժան օրվա նախօրեին փորձագետները Երևանում փորձել են գնահատել, թե որքանո՞վ է Հայաստանը կարողացել հաղթահարել հանկարծակի փորձանքը և դրա հետևանքները, ո՞վ առաջինը օգնության ձեռք մեկնեց և ինչու՞ մինչ այսօր Հայաստանում գոյություն ունի «աղետի գոտի»:

«Երկրաշարժի հասցրած վնասը գնահատվում է $14 մլրդ (1989 թ. գներով)՝ առանց հաշվի առնելու փրկարարական և վերականգնողական աշխատանքների վրա ծախսերը: Առավել ուժեղ վնասվել է Սպիտակ քաղաքը, որտեղ զոհվել է բնակիչների մոտ 50%-ը (9732 մարդ), վիրավորվել են 1280 մարդ, առանց տանիքի են մնացել 8, 7 հազար մարդ: 433 բնակելի տներից ամբողջովին ոչնչացվել են 274-ը: Լենինականում՝ ժամանակակից Գյումրին, 232 հազար մարդ բնակչությամբ փլատակների տակ մահացել է մոտ 10 հազար մարդ, վիրավորումներ են ստացել 4430 մարդ, առանց տանիքի են մնացել 180 հազար մարդ: Քանդման ենթակա էր պետական բնակարանային ֆոնդի 70% և 18,7% մասնավոր տներ, ամբողջովին քանդվել էին տասներկու հարկանի և ինը հարկանի շենքերի 90%, հինգ հարկանի շենքերի 10%-ը», այս մասին «Սպիտակի երկրաշարժի 30 տարին. ողբերգության պատմությունը, փորձը և դասերը» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, չնայած գոյություն ունեցող և անգնահատելի օգնությանը, որը գալիս էր ամբողջ աշխարհից, փրկարարական և վերականգնողական աշխատանքների հիմնական ծանրությունը ընկած էր ԽՍՀՄ տարածաշրջանների վրա: Ողբերգության հետևանքների լիկվիդացման հանձնաժողովը գլխավորեց ԽՍՀՄ Նախարարների Խորհուրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, որը դրսևորեց իրեն որպես տաղանդավոր կազմակերպիչ և նրբանկատ մարդ: Ողբերգության առաջին րոպեներից Խորհրդային Միության տարբեր տարածաշրջաններից շուրջօրյա և անդադար կերպով աղետի գոտի էին ժամանում բժիշկներ, փրկարարներ, շինարարներ, տեխնիկա, հումանիտար օգնություն, դրամական միջոցներ: Միայն № 700412 հաշվին՝ (Հայաստանի համախորհրդային ֆոնդ) դրա գոյության 100 օրերի ընթացքում փոխանցվել է ավելի քան 1, 374 մլրդ ռուբլի:

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը. «Երկրաշարժից հետո եկել էի Հայաստան 2 օրով, բայց ընդմիշտ մնացի այնտեղ»

«Սպիտակում տեղի ունեցածի երրորդ օրը Խորհրդային Միությունում հայտարարվել էր համազգային սգո օր: Սպիտակի երկրաշարժի հետևանքների լիկվիդացումը առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ ձեռք բերեց միջազգային բնույթ: Միխայիլ Գորբաչյովը, իմանալով ողբերգության մասին, ընդհատեց իր միջազգային այցը և ուղևորվեց Հայկական ԽՍՀ: Նա միանգամից հումանիտար օգնություն խնդրեց գրեթե բոլոր արտասահմանյան երկրներից: Երկրաշարժի հետևանքերի լիկվիդացմանը մասնակցում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Իսրայելը, Նորվեգիան և ևս 107 պետություններ: 1989 թ․ մայիսի 10-ի դրությամբ Հայկական ԽՍՀ օգնություն էր ստացել աշխարհի ավելի քան 110 երկրներից՝ $550 մլն չափով, այդ թվում Իտալիայից՝ $94, 8 մլն, ԳԴՀ՝ $84, 2 մլն, ԱՄՆ՝ $41, 6 մլն, Մեծ Բրիտանիայից՝ $38 մլն, ՉԽՍՀ՝ $34, 5 մլն, Ֆրանսիայից՝ $27, 9: Օտարերկրյա մասնագետների թիվը, ովքեր մասնակցել են Հայաստանում փրկարարական աշխատանքներին, կազմել է ավելի քան 3, 6 հազար մարդ՝ ներառյալ մեկ ու կես հազար փրկարարներ 26 արտասահմանյան երկրներից և մոտ 500 բժիշկներ՝ 16 երկրներից»,- նշեց Հարությունյանը:

Առաջիններից Հայաստան օգնության եկան խորհրդային զինվորականները: Հայաստանում վերականգնողական և փրկարարական աշխատանքներում հատուկ դեր խաղաց ՌԽԴՍՀ-ն: Տվյալ ողբերգության հետևանքները ամենաարագ կերպով լիկվիդացնելու համար 1988-1991 թթ․ գործի էր դրվել ՌԴ ամբողջ պոտենցիալը: Սակայն Սպիտակի երկրաշարժի հետևանքների լիկվիդացումը գրաֆիկից ընթանում էր նկատելի ուշացումով և որոշ ժամանակով դադարեցվեց ԽՍՀՄ փլուզման հետ կապված։

«Սպիտակի երկրաշարժը 20-րդ դարի խոշորագույն բնական աղետներից է, շոշափեց միլիոնավոր մարդկանց ճակատագրեր և դարձավ ազգային աղետ Հայաստանի համար: Տնտեսական վնասը, որը հասցրեց վերը նշված աղետը, բավականին համադրելի է Ավղանական պատերազմի վրա կատարած ծախսերի և Չերնոբիլյան ատոմակայանի վթարի հետևանքների լիկվիդացման հետ: Երկրաշարժը անուղղելի հարված հասցրեց Հայկական ԽՍՀ և ընդհանուր ամբողջ երկրի ազգային տնտեսությանը, նպաստեց խորհրդային պետության տնտեսական և քաղաքական ճգնաժամի խորացմանը և դարձավ ԽՍՀՄ փլուզման յուրահատուկ կատալիզատորը»,- հայտարարեց Հարությունյանը:

Երախտագիտության հուշարձանը խորհրդային զինվորին Սպիտակում

Հայաստանի ողբերգությունը ցնցեց ամբողջ աշխարհը: Օգնության մասին առաջարկներ եկան փաստացի ողբերգությունից հետո առաջին իսկ ժամերի ընթացքում, սակայն ողբերգության հետևանքների լիկվիդացման հիմնական դերը ստանձնեց ԽՍՀՄ-ը: Շիրակի պետական համալսարանի դոցենտ, պատմաբան Լիլիթ Ասոյանի խոսքով, 1988 թվականի երկրաշարժը թույլ տվեց կարևորագույն եզրակացություններ անել և հիմք հանդիսացավ՝ ԽՍՀՄ-ում տարբեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների լիկվիդացման որակավորված և ճյուղավորված համակարգի ստեղծման համար: 1989 թ․ ստեղծվել է ԽՍՀՄ արտակարգ իրավիճակների Նախարարների Խորհուրդի Պետական Հանձնաժողով, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի ԱԻՆ-ը, հետագայում նաև Հայաստանինը: Նաև վերանայվեցին շինարարության նորմերը սեյսմովտանգ հատվածներում, մշակվեցին հատուկ ծրագրեր աղետի գոտու վերականգնման վերաբերյալ:

«Օգնությունը եկավ 113 պետություններից, բոլոր մայրցամաքներից: Նույնիսկ այն երկրներից, որոնց հետ ԽՍՀՄ-ը չուներ դիվանագիտական հարաբերություններ՝ Իսրայել, Հարավային Կորեա, Չիլի և ՀԱՀ: Ցավակցումը Հայաստանի ժողովրդին քաղաքական տարաձայնություններից և տարբերություններից ավելի ուժեղ գտնվեց: Լայն բարեգործական գործունեություն Հայաստանում ծավալեց համաշխարհային հայտնի Մայր Թերեզան: Այս տխուր ժամանակաշրջանում Հայաստանի բնակիչները հատուկ ուժով զգացին իրենց հայրենակիցների աջակցությունը, ովքեր բնակվում էին աշխարհի տարբեր անկյուններում: Ողբերգությունից արդեն մեկ շաբաթ անց Շարլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը՝ պատմական հայրենիքին օգնելու միջոցներ հավաքելու համար, որը հավաքեց 6 միլիոն դոլար: Էական ֆինանսական օգնություն ցուցաբերեցին բիզնեսմեն և բարեգործ Ալեք Մանուկյանը և հայ ֆինանսիստ, միլիարդեր Քըրք Քըրքորյանը», – նշեց նա:

Բացի տուժածներին օգնությունից և տարրերքի հետևանքների լիկվիդացումից, օրակարգում հայտնվեցին ավելի գլոբալ բնույթի հարցեր: Էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշեց, որ 1989 թ․ փետրվար-մարտին, երկրաշարժից գրեթե երեք ամիս անց, անվտանգության նկատառումներից ելնելով փակվեց Հայկական ԱԷԿ-ը, իսկ հետո սկսեցին բամբասանքներ պտտվել, իբր թե, ԽՍՀՄ-ում միջուկային «սեյսմիկ» զենքի փորձարկման կամ կիրառության մասին, որը առաջացրել էր Սպիտակի երկրաշարժը: Սակայն, այս միֆը ծնվել էր ծավալվող քաղաքական և գեոքաղաքական գործընթացներով տարածաշրջանում և նպատակ ուներ հրահրել հակախորհրդային, իսկ հետագայում նաև հակառուսական հասարակական տրամադրություններ:

Կլոր սեղան Երևանում` Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ

Իսկ պատմաբան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Արմեն Մանվելյանը անվանեց գլխավոր պատճառը, թե ինչու մինչ այժմ Հայաստանում չեն կարողանում հաղթահարել Սպիտակի երկրաշարժի հետևանքները:

«Խորհրդային Միության փլուզումը ցավոտ հարված հասցրեց ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին, իսկ Հայաստանը, որն այն պահին փորձում էր հաղթահարել վիշտը, որը նրա գլխին թափվեց 1988 թ․ դեկտեմբերի 7-ին, մինչ այժմ զգում է այդ վշտի արձագանքները: Այս տարիների ընթացքում Հայաստանը, որը դեմ առ դեմ հայտնվեց երկրաշարժի հետևանքների հետ, շատ բան արեց աղետը հաղթահարելու համար: Սակայն մենք դեռ էլ ավելին պետք է անենք՝ այն վերջնականապես հաղթահարելու համար: Այդ հաղթանակին մենք կկարողանանք հանգել միայն համատեղ ջանքերի շնորհիվ, այդ թվում նաև մեր ընկերների, որոնք, ինչպես և այն ժամանակ, միշտ պատրաստ են օգնել», – ավարտեց Մանվելյանը:

 

Լինա Մակարյան