Dalma News-ը հայտնի ֆուդ-բլոգեր և Yerevan Food Fest ղեկավար Աննա Մազմանյանի հետ քննարկել է 2018 թվականին Երևանում կայացած փառատոնը, երկրում ընթացող գաստրոփառատոնները, վերջին մտումները Հայաստանի ռեստորանային բիզնեսում, ինչպես նաև հանրապետությունում գաստրոզբոսաշրջության զարգացման հարցերը:

Աննա Մազմանյան

Ինչո՞վ այս տարի առանձնացավ Yerevan Food Fest-ը: Ինչ տարբերություններ եղան՝ համեմատած անցյալ տարվա փառատոնի հետ (մասնակիցները, հյուրերը, ծավալը և այլն):

Այս տարի մենք շտկեցինք ֆորմատը ևʹ քաղաքի հոբելյանի արթիվ, ևʹ ելնելով շուկայի պահանջներից, և ստացվեց հինգօրյա փառատոն դասախոսություններով, մաստեր-կլասերով, սեթ մենյույի մասնագետներով քաղաքի ռեստորաններում և, ամենակարևորը, մենք զարմացրեցինք նոր ֆորմատով քաղաքի գաստրոնոմիական մշակույթի համար. 4 ձեռքերով ընթրիքներ հրավիրվածների և տեղի խոհարարների հետ, ովքեր օգտագործում են բացառապես տարածաշրջանային մթերքներ՝ յուրաքանչյուր ընթրիք նվիրելով մեկ տարածաշրջանի: Մենք հրավիրել էինք հայտնի խոհարարների Ռուսաստանից, ինչպես նաև խոհարարի Հոլանդիայից՝ Michelin աստղ ունեցող: Ինչպես նաև բազմաթիվ պատվավոր հյուրերի և լրագրողների:

Հայաստանում շա՞տ կան գաստրոփառատոններ, որոնք անցկացվում են տարբեր կազմակերպությունների կողմից: Որքանո՞վ է նպատակահարմար գաստրոփառատոնների այսպիսի քանակությունը: Արդյո՞ք դրանք չեն խանգարում մեկը մյուսին:

Ինձ շատ հաճախ են այդ հարցը տալիս: Կա մի այնպիսի գործոն, որ շատ – դեռ չի նշանակում որակյալ: Սակայն, եթե դրանք գրագետ կերպով բաշխել ըստ տարածաշրջանների տարվա ընթացքում, յուրաքանչյուր թեմային հաղորդել անսովոր ֆորմատ, ակտիվ աշխատել իրադարձության լուսաբանման ուղղությամբ արտասահմանյան մամուլում, ապա ինչու ոչ: Սակայն, դեռևս դա տեղի չի ունենում:

Արդյո՞ք Հայաստանին հաջողվել է վերջին տարիների ընթացքում հայտարարել ինքն իր մասին, որպես գաստրոզբոսաշրջության կենտրոնի: Թեկուզ և տարածաշրջանային մակարդակով:

Կարծում եմ, մենք ճիշտ ուղղու վրա ենք: Մեր թիմի օգնությամբ անցյալ տարբա ընթացքում լույս տեսան ավելի քան 100 հոդվածներ, բլոգերական հրապարակումներ, հաշվետվությունների փոստեր և լուսանկարներ՝ գաստրոնոմիական Հայաստանի մասին: Մենք մասնակցում ենք միջազգային կոնֆերանսներին և ֆորումներին՝ ներկայացնելով Հայաստանը, հայտնի մասնագետների ենք հրավիրում Ռուսաստանից և Եվրոպայից: Եվ այս տարի նույնպես, մենք շատ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ներգրավելով նոր մասնագետների ռեստորանային բիզնեսի մեջ: Օրինակ, այս տարի Հայաստանում մենք ֆորում անցկացրեցիքն՝ «Գաստրոնոմիական զբոսաշրջությունը Հայաստանում» խորագրով: Հայաստանը արդեն հաստատ նրանց ուշադրության կենտրոնում է, ով ցանկանում է համեղ ճանապարհորդություններ:

Որքանո՞վ է հայկական խոհանոցը պահանջված այլ երկրներում, օրինակ, Ռուսաստանում: (ինչո՞ւ են ավելի քիչ հայկական ռեստորանները, քան վրացական կամ ադրբեջանական – եթե ուզում եք):

Հայկական խոհանոցն ունի բոլոր նախադրյալները այն բանի համար, որպեսզի դառնա պահանջված: Ամեն ինչ, բացի գրագետ մոտեցումից, որպեսզի հայկական խոհանոցը ճիշտ մատուցվի, և յուրաքանչյուր երկրում այս կոնցեպտը կարող է փոփոխվել՝ կախված պայմաններից, պահանջներից և ավանդույթներից: Անդրեյ Կուսպիցը, ով վերջերս եղել է մեր փառատոնի հյուրը, շատ ճիշտ բան ասաց: Մենք պատրաստում ենք մեզ համար: Նա նշեց, որ հայկական խոհանոցը պետք է դառնա այսպես կոչված երկրի դիվանագիտական ներկայացուցիչը: Իսկ հայերը պետք է մասսայականացնեն հայկական խոհանոցը, որպեսզի այն դառնա մարդկության սեփականությունը: Հենց այս ուղղությամբ էլ մենք աշխատելու ենք:

Ի՞նչ պլաններ ունեք հաջորդ տարվա համար:

Հաջորդ տարի փառատոնը կայանալու է սեպտեմբերին, նախապատրաստում ենք շատ հետաքրքիր խոհարարների, լրագրողների ժամանում, ներգրավելու ենք էլ ավելի շատ ֆերմերներ՝ ընթրիքների և սեթ մենյուների համար: Իսկ ամենակարևորը, որ մենք մեկնարկում ենք մի շարք նախագծեր, որոնք ներկայացնելու ենք հաջորդ տարի – դա Հայաստանի գաստրոնոմիական քարտեզն է, հիդը ռեստորաններով Yerevan Food Fest – ից և նույնիսկ կազմակերպելու ենք Հայաստանում առաջին Street Food փառատոնը բաց երկրնքի տակ:

 

Զրուցեց Հայկ Խալաթյանը

Լուսանկարները Ասատուր Եսայանցի