Մի քանի տարի Հայաստանը նախապատրաստվում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Հետ նայելով անցյալ շաբաթվան, ներթափանցելով ֆրանկոֆոնյայի մթնոլորտի մեջ, կարելի է ասել, որ տոնը հաջողվել է: Եվ արդարացի է միջազգային մամուլի գնահատականը, որ ըստ ներկայացուցչականության մակարդակի և թափի այս միջոցառումը խոշորագույնն էր Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ և այն անկասկած դրական ազդեցություն կունենա երկրի իմիջի վրա, որը դեռևս հինգ ամիս առաջ անցել է «թավշյա հեղափոխության» միջով:

Եթե նայենք պատմության «դարակներին» և խոսենք արձանագրային թվերով, ապա ամեն ինչ ստանում է հետևյալ տեսքը. Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1880 թ., այն կիրառել են նշելու համար բոլոր այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն լեզվով: Ինքը՝ կազմակերպությունը ստեղծվել է 1970 թ. Նիամեյայում (Նիգեր)՝ Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն անվանմամբ, և միայն 20 տարի առաջ, 1998 թ., այն ստացել է իր ներկայիս անվանումը: Ներկայումս ՖՄԿ միավորում է 84 պետություններ և 274 մլն հռետորներ 5 մայրցամաքներից: Հայաստանը կազմակերպությունում ձեռք է բերել դիտորդի կարգավիճակ 2003 թ. Ուագադուգույում (Բուրկինա – Ֆասո) տեղի ունեցած ՖՄԿ գագաթնաժողովի ժամանակ, իսկ 2008 թ. կանադական Քվեբեկում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ստացավ կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով 54-րդ երկիրը ՖՄԿ կազմում:

Երևանյան գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 26 պետությունների ղեկավարներ, 2 փոխնախագահներ, 9 վարչապետներ և 3 փոխվարչապետներ: Նրանց թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (նշենք, որ Թրյուդոն դարձել է Կանադայի առաջին վարչապետը, ով պաշտոնական այցով ժամանել է մեր երկիր), Մոնակոյի արքայազն Ալբեր II, Շվեյցարիայի, Լիվանի և այլ երկրների նախագահներ:

Սակայն, արդարացի չէ կարծել, որ դա պարզապես արձանագրված միջոցառումների շղթա էր, ընդհակառակը. գագաթնաժողովը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ընդհամենը մի քանի օրվա ընթացքում փոփոխել մայրաքաղաքի մթնոլորտը, զարմացնել բարձրաստիճան հյուրերին, որոնք թվում է, թե քիչ բաներից կարող են զարմանալ և դժվար թե միշտ գոհ են վերադառնում նմանատիպ այցելություններից: Սակայն, հույս ունենանք, որ Հայաստանի մոտ դա ստացվեց:

Սակայն, չէ որ միջոցառումը չէր կենտրոնացել միայն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև ամբողջ մայրաքաղաքում, որը ներթափանցված էր ջերմ, տոնական մթնոլորտով:

Շամանյան պարերը հաջողության գրավականն են

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայացավ «Ֆրանկոֆոնիայի գյուղի» բացումը, որտեղ տեղադրված էին 40 տաղավարներ, որոնք ներկայացնում էին ՖՄԿ 20 անդամ երկրները: Այցելուներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ, և դրանցից ամենավառը Ռունադայի ԱԳ նախարարի պարն էր, ով չկարողացավ երկար մնալ պարզապես հանդիսատեսի դերում և միացավ պարուհիներին իր երկրից՝ հավաքվածների բուռն ծափահարությունների ներքո: Ի դեպ, տիկին Լուիզ Մուշիկիվաբոն արդեն հոկտեմբերի 12-ին ընտրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր գլխավոր քարտուղար:

Իսկ երջանկությունն այնքան մոտ էր…

Մինչդեռ գագաթնաժողովի ժամանակ պետությունների ղեկավարները քննարկում էին օրակարգը, նրանց կանայք ձեռքերը ծալած չէին նստել: Հայ հասարակության ուշադրության կենտրոնում էր Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, ով հաճույքով զբոսնում էր Երևանում, երեք օրերի ընթացքում նրան կարելի էր տեսնել մայրաքաղաքի փողոցներում ինչպես ամուսնու ուղեկցությամբ, այնպես էլ առանց նրա: Եվ առանց զավեշտալի դեպքերի էլ չմնացինք: Այսպես, առաջին իսկ օրը տիկին Մակրոնը որոշել էր այցելել Վերնիսաժ և զմայլվել ձեռքի աշխատանքներով: Ֆրանսիայի առաջին տիկինը մեծ աժիոտաժ առաջացրեց՝ զարդավաճառները շտապում էին նվիրել նրան սեփական ստեղծագործությունները, իսկ պատահաբար այնտեղ հայտնված Երևանի բնակիչները և զբոսաշրջիկները նույնիսկ հնարավորություն ստացան լուսանկարվելու ժպտերես կնոջ հետ:

Իսկ մեկ այլ զավեշտալի դեպք էլ ավելի բարձրացրեց տոնական տրամադրությունը և երկար ծիծաղի պատճառ դարձավ ամբողջ Վերնիսաժով մեկ. արծաթյա զարդերի վաճառողուհիներից մեկը, իմանալով, թե ով է իր բարձրաստիճան հյուրը, որոշել էր նրան նվիրել մի հավաքածուն՝ նռան հայկական խորհրդանշով և համբուրել փոքր-ինչ շփոթված Բրիջիթ Մակրոնին:

Ավելին, նա որոշել էր, որ նման գեղեցկուհուն չի սազում քաղաքում միայնակ շրջել, իսկ հետևաբար, նրա բարձրահասակ կոստյումով ուղեկիցը ոչ այլ ոք է, քան նրա ամուսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և անմիջախես հաջորդ բնազդն էր համբուրել նաև նրան, այլևս ե՞րբ նրան նման հնարավորություն կընձեռնվի: Ճիշտ է, հետո պարզվեց, որ նման հնարավորություն նրան այդպես էլ չէր ընձեռնվել, քանի որ տիկին Մակրոնի ուղեկիցը նրա թիկնապահն էր: Սակայն ինքն՝ իրավիճակը, այնքան ուրախացրեց և զվարճացրեց բոլոր ներկաներին, որ հրաժեշտ տալուց Բրիջիթը ինքը համբուրեց կազուսային իրավիճակը ստեղծողին և հեռացավ ժպիտը դեմքին:

Սերը քաղաքում

Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ բոլորի հայացքները մի քանի օրերի ընթացքում սևեռված էին Էմանուել և Բրիջիթ Մակրոնների վրա: Նրանց սիրո, ամուսնության և ջերմ հարաբերությունների պատմությունը մինչ այժմ էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սե՞ր է դա, թե՞ խաղ հանդիսատեսի համար: Չէ որ ամուսնական զույգ, որում տղամարդը փոքր է կնոջից 24 տարի, ամեն օր չես հանդիպի… սակայն, հանդիպելուց էլ նրանք անհերքելի տպավորություն են թողնում: Եվ նույնիսկ եթե դա խաղ է, իսկ այս խոսքերի հեղինակը ամեն դեպքում հավատում է սիրուն, ապա այնքան բնական, որ ոչ ոքի անտարբեր չի թողնում: Եվ երևանցիները համոզվեցին անկեղծ զգացմունքների ուժի մեջ, չէ որ Ֆրանսիայի առաջին զույգը չէր թաքնվում մարդկանցից և հաճույքով զբոսնում էր հոկտեմբերյան Երևանի կենտրոնով՝ ձեռք ձեռքի բռնած:

Շառլ Ազնավուրի տուն-թանգարան այցելելուց, Կասկադի լավագույն ռեստորաններից մեկում ընթրելուց հետո, Ֆրանսիայի նախագահը և նրա կինը հրաժարվեցին վարորդի ծառայություններից և ոտքով իջան Կասկադի աստիճաններով՝ վայելելով ոչ միայն հպարտ Արարատի տեսքը, այլև ճարտարապետական կոթողները, որոնցով զարդարված է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հուշահամալիրներից մեկի տարածքը: Դժվար է հիշել, թե առաջին դեմքերից էլ ովքեր են այդքան անմիջական կերպով շրջել Երևանով, լուսանկարվել ցանկացողների հետ, հետաքրքրվել հուշարձաններով, որոնք հանդիպում են ճանապարհին՝ հրաժարվելով վարորդի ծառայություններից և ճանապարհ անցնելով Կասկադից մինչև գրեթե Հանրապետության հրապարակ: Եվ այնքան անմիջական, որ անծանոթ մարդիկ չէին վախենում մոտենալ ֆրանսիական հանրապետության ղեկավարին և նույնիսկ ծաղիկներ նվիրել նրա կնոջը: Էմանուել Մակրոնը ժպիտով ընդունեց այս ժեստը, սակայն հետաքրքիր է, թե ինչ է սպասվում այդ տղամարդուն տանը, եթե, իհարկե, նա չի շտապել նույն ծաղկեփնջից նաև կնոջ համար գնել

Եռագույնը հավաքածուի համար

Անցած գագաթնաժողովի մեկ այլ վառ իրադարձություններից էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այցը: Բարձրահասակ, գեղեցիկ, յուրօրինակ, գեղեցիկ ժպիտով՝ նման բնութագրիչները ավելի շատ բնորոշ են հոլիվուդյան աստղերին, քան քաղաքական գործիչներին, սակայն Թրյուդոն կոտրեց այս կարծրատիպը, քանի որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի գեղեցիկ ղեկավարն է: Որպես Կանադայի վարչապետ՝ նա առաջին անգամ էր այցելել Հայաստան, սակայն, պարզվեց, որ դա առաջին այցը չէր մեր երկիր, քանի որ հեռավոր 1984 թ. նա եղել է մեզ մոտ հոր հետ: «Պյերոմ Թրյուդոն արդեն եղել էր Հայաստանում: Եվ հույս ունեմ, որ նա հասկանում է, որ այն խորհրդային ժամանակաշրջանում նրանք հոր հետ միայնակ չէին. մեր Ազգային անվտանգության ծառայության արխիվում մենք գտանք ահա այս լուսանկարը: Հատկանշական է, որ, քանի որ Ջասթինը այն ժամանակ դեռ պատանի էր, ապա հետաքրքրություն չէր էլ առաջացրել անվտանգության ծառայության համար և չէր հայտնվել տեսախցիկների կադրերում: Եվ ես հաճույքով եմ ձեզ հանձնում այս լուսանկարը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ընթրիքի ժամանակ՝ Կանադայի վարչապետի պատվին՝ հանձնելով իր գործընկերոջը լուսանկարը:

Սակայն, դա միակ նվերը չէր, որը Ջասթին Թրյուդոն տարավ Հայաստանից: Տեղյակ լինելով 45-ամյա վարչապետի հատուկ սիրո մասին օրիգինալ գույներով և պատկերներով գուլպաների հանդեպ, հայկական Braind ընկերությունը, Artsocks հետ համատեղ, գուլպաներ էր արտադրել հայկական եռագույնով: Ճիշտ է, հատուկ հավաքածուն սահմանափակ քանակությամբ է, ընդամենը երկու զույգ է, որոնցից մեկը գնացել է Կանադա, իսկ երկրորդը մնացել է հայկական վարչապետի մոտ: Հրապարակելով լուսանկարը իր Facebook-յան էջում՝ Փաշինյանը գրել է. «Ջասթինի հետ պայմանավորվել ենք, որ վաղվա հանդիպմանը երկուսս էլ հագնելու ենք այս գուլպաները»:

***

Իսկ ավելի ուշ պարեր են եղել հայկական երաժշտության ներքո, և մի քանի տասնյակ պետությունների առաջնորդներ հաճույքով պարում էին, ինչպես նրանց ցույց էին տալիս Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Արվել են նաև սելֆիներ քաղաքական գործիչների երջանիկ դեմքերով, որոնք համացանց էր գցում Փաշինյանը և նույնիսկ մատուցողները: Իսկ Բրիջիթ Մակրոնը, ով ևս մեկ օր տրամադրել էր Կասկադով զբոսանքին և Գաֆեսչյանի թանգարանի այցելությանը, չէր ցանկանում հեռանալ: Նրա խոսքով, Հայաստանում նրանց համար շատ բաներ ավելի հասկանալի էին դարձել, իսկ այդ ջերմ և անսովոր ընդունելությունը, որը նրանց սպասում էր այստեղ, երկար ժամանակ կմնա նրանց հիշողություններում. «Մենք չենք ցանկանում հեռանալ»,- հայտնեց նա: Հրաժեշտ տալով Նիկոլ Փաշինյանին՝ Էմանուել Մակրոնը շնորհակալություն հայտնեց այսպիսի կարճ ժամանակում և այդքան բարձր մակարդակով գագաթնաժողովի նախապատրաստման համար:

 

Լիա Խոջոյան