Ավելի քիչ, քան մեկ ամիս անց Երևանը վերջապես նոր քաղաքապետ կունենա, և բազմաթիվ խնդիրներ, որոնք ի հայտ եկան Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, վերջապես լուծում կստանան … դե կամ էլ չեն ստանա, սակայն այդ դեպքում երևանցիները կկարողանան մեղադրել կոնկրետ մարդու, այլ ոչ թե քաղաքապետարանն ընդհանուր առմամբ, որտեղ այսօր զբաղված են անձնական խնդիրներով, չէ՞ որ հայտնի չէ, թե ընտրություններից հետո ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները: Այնպես որ, Երևանը պատրաստվում է գլխով սուզվել նախընտրական մթնոլորտի մեջ, մայրաքաղաքը խեղդվում է կեղտի, աղբի, հակասանիտարիայի մեջ:

Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 23-ին, նախընտրական արշավը կտևի ընդամենը 12 օր՝ սկսած սեպտեմբերի 10-ից․ արտահերթ ընտրությունները թելադրում են իրենց կանոնները: Այս միջոցառման տարբերություններից ևս մեկը կայանում է նրանում, որ սա առաջին նման մասշտաբի ընտրություններն են հետհեղափոխական Հայաստանում, և եթե նախկինում քաղաքական խաղացողները մասնակցում էին դրանց չցանկանալով կամ էլ դեկորացիայի համար, քանի որ ի սկզբանե հայտնի էր Հանրապետական կուսակցության «հաղթանակի» մասին, ապա այս անգամ ամեն ինչ այլ է լինելու: Առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խափանել ընտրակաշառքների բոլոր փորձերը և ցանկացած կեղծարարությունները, որոնց հեղինակները՝ խոստանում են իշխանությունները, շատ դաժանաբար կպատժվեն: Ըստ էության նոր իշխանությունների համար Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները փորձ է գլխավոր քաղաքական իրադարձությունից առաջ, որն է խորհրդարանի արտահերթ ընտրությունները: Այնպես որ, Երևանի քաղաքապետին, առանց որևէ կասկածի կընտրեն առավելագույնս օրինական և հնարավոր է Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում, վերջապես ազատ և թափանցիկ ընտրություններ կանցկացվեն: Ծայրահեղ դեպքում ցանկություն կա հավատալ դրան:

Կարելի է ենթադրել, որ հենց այս գործոններով է բացատրվում քաղաքական ուժերի բարձր շահագրգռվածությունը ընտրություններին մասնակցելու մեջ: Մայրաքաղաքային քաղաքապետարանի համար պայքարելու են 4 դաշինքներ և 9 կուսակցություններ (նրանց փաստաթղթերը արդեն տրված են ԿԸՀ, որը մինչև սեպտեմբերի 3-ը արդեն ուսումնասիրել է նրանց համապատասխանությունը): Դիմում են ներկայացրել «Իմ քայլը», «Լույս», «Երևանի հանրություն» և «Երևանցիներ» դաշինքները, ինչպես նաև ԲՀԿ, ՀՅԴ, «Հայկազունիներ», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր ծիրանի», «Ժողովրդական ուղի» և ՀԺԱՄ կուսակցությունները։ Սակայն հիմնական պայքարը Երևանի համար կընթանա երեք թեկնածուների միջև՝ Հայկ Մարության («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյան («Բարգավաճ Հայաստան») և Արտակ Զեյնալյան («Լույս»):

Հայկ Մարության

Հայտնի կատակերգու դերասան և կասսայինների ռեժիսոր (և տվյալ դեպքում կասսայականությունը ամենևին չի սահմանում որակը, սակայն, ինչպես ասում են, պահանջարկը ծնում է արտադրանքը) Հայկ Մարությանը ժողովրդական թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր և գրեթե միշտ գտնվում էր ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին: Վերջինս էլ դառնալով նոր կառավարության ղեկավարը չի դավաճանում ինքն իրեն և իր աջակիցներին նշանակում է բարձր պաշտոնների: Ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ Հայկ Մարությանը կդառնա Հայաստանի մշակույթի նախարարը, ինչը քննադատության ալիք բարձրացրեց: Սակայն այն բանի մասին խոսակցությունների ֆոնին, որ Տարոն Մարգարյանը՝ հանրապետականների իշխանության վերջին պատվարը, պատրաստվում է հրաժարական տալ (ինչը տեղի ունեցավ հուլիսի 9-ին), Մարությանի անունը սկսեցին հնչեցնել՝ որպես ապագա քաղաքապետի: Ճիշտ է նրա ճանապարհը դեպի այդ բաղձալի աթոռը այնքան էլ հարթ չէր. կրկին հասարակությունը ոչ միանշանակ արձագանքեց և արձագանքում է նրա թեկնածության հանդեպ, կարծելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ընտրել ավելի ծանրակշիռ մեկին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իշխանության հիերարխիայի այս կարևորագույն պաշտոնին հավակնողները բավականաչափ էին: Իշխանության ներսում հիմնական մրցակիցն էր այժմյան խորհրդարանի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, սակայն նրա հավակնությունները արմատախիլ արվեցին:

Այնուամենայնիվ, չնայած Մարությանի հանդեպ կանխամտածած վերաբերմունքին, նրա շանսերը շատ մեծ են Փաշինյանի գործոնի շնորհիվ: Փորձագետները նշում են, որ հաղթանակի համար բավական կլինի, որպեսզի Փաշինյանը մեկ անգամ կանգնի թեկնածուի կողքին և քաղաքացիներին կոչ անի իրենց ձայնը տալ նրա համար: Իսկ ինքը՝ թեկնածուն, խոստանում է հաղթանակի դեպքում ակտիվորեն սկսել լուծել մայրաքաղաքային խնդիրները և ցանկանում ենք հավատալ, որ այդպես էլ կլինի:

Նաիրա Զոհրաբյան

Ո՞վ չգիտի հայկական խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկին: Մասնագիտությամբ լրագրող, բնույթով ակտիվիստ այս կինը մեծ թափով ներխուժեց քաղաքականություն 2007թ. և 10-ից ավել տարիների ընթացքում այդպես էլ չպակասացրեց իր թափը: Այն կարճ ժամանակահատվածը հայտնի քաղաքական իրադարձություններից հետո՝ կապված Գագիկ Ծառուկյանի անվան հետ, Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ գլխավորել է կուսակցությունը և մեկ ու կես տարի գտնվել է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկին: Իհարկե, ԲՀԿ պատմության մեջ սա առաջին ընտրությունները չեն, սակայն գրեթե բոլորի կարծիքները համընկնում են այն բանի շուրջ, որ Ծառուկյանը առաջին անգամ ճիշտ ընտրություն է կատարել, և Նաիրա Զոհրաբյանը հստակորեն հավակնում է դառնալ Հայկ Մարությանի լուրջ մրցակիցը:

Ավագանու խորհրդի նախորդ ընտրությունների ժամանակ՝ 2017թ․մայիսին ԲՀԿ-ն չի մասնակցել, չնայած 2013թ․ ընտրություններին մասնակցությունը նույնպես չի կարելի հաջող համարել, մասնավորապես քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանի թեկնածության պատճառով: Երևանցիները այդպես էլ չհասկացան, թե ինչու՞ Ծառուկյանի ընտրությունը կանգնեց հենց նրա վրա՝ հայկական սփյուռքի վառ ներկայացուցչի, ոչ պակաս վառ շեշտադրումով… Սակայն դա արդեն անցյալում է, իսկ մոտ ապագայում Նաիրա Զոհրաբյանը կփորձի կոնվերտացնել դրական հասարակական կարծիքները ընտրողների ձայների և վերցնել քաղաքապետի աթոռը:

Արտակ Զեյնալյան

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համարվում է ամենաազնիվ քաղաքական գործիչներից մեկը մեր ժամանակներում: Նրան հարգալից են վերաբերում ինչպես նախկին իշխանությունը ի դեմս Հանրապետական կուսակցության, այնպես էլ ներկայիս իշխանությունները: Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը շարունակելու է «Ելք» խմբակցության իր գործընկերներից անջատման քաղաքականությունը և ընտրություններին կմասնակցի իր կուսակցության հետ միասին, առանց Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, և երբ պարզ դարձավ, որ վերջինները չեն պատրաստվում անմասն մնալ Երևանի համար պայքարից, այն հարցը, թե «ո՞վ է գլխավորելու ցուցակը», չառաջացավ:

Արտակ Զեյնալյանի անունը ի սկզբանե հնչեցվել է, որպես քաղաքապետի թեկնածուի, ընդ որում մինչ այն, երբ «Լույս» խմբակցության հայտը պաշտոնապես ներկայացվել է ԿԸՀ, բամբասանքներ էին պտտվում, որ Փաշինյանը ուլտիմատում է ներկայացրել․ եթե Զեյնալյանը մասնակցի ընտրություններին, ապա պետք է դիմում ներկայացնի նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին, քանի որ նման մրցակցություն նա չի հանդուրժի: Օրերս Զեյնալյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա գտնվելու է արձակուրդի մեջ, սակայն միայն սեպտեմբերի 23-ից հետո մենք բոլորս կիմանանք, թե ուլտիմատումի մասին բամբասանքները որքանով էին անհիմն կամ արդարացված:

Ցանկանում ենք նշել, որ այդ ընտրությունները նախկիններից տարբերվում են նաև նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ, չնայած ինչ թաքցնենք, ամբողջ երկրի պատմության մեջ, առաջին անգամ է, որ Երևանի համար պայքարելու են միանգամից մի քանի կին թեկնածուներ: Բացի Նաիրա Զոհրաբյանից ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Եվ եթե հաշվի առնենք, որ ամբողջ Հայաստանում չկա ոչ մի քաղաք, որի քաղաքապետը կին է, ապա դրական միտում-ձեռքբերումը ակնհայտ է: Մնում է հաջողություն մաղթել բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին պայքարում, իսկ երևանցիներին՝ հուսալ լավագույն ապագան իրենց սիրելի քաղաքի համար:

 

Լինա Մակարյան