Источник: официальная страница Фейсбук Посольства Армении в России

Իսկապես պատմական իրադարձություն տեղի ունեցավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի հայրենական թատրոնի կյանքում՝ անցած երեքշաբթի առաջին անգամ վերջին 60 տարիների ընթացքում «Գայանե» բալետը «մեկնեց» Ռուսաստան և Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում ցույց տվեց իրեն իր ամբողջ շքեղությամբ:

Ներկայացումը, որի մասին խոսվում էր բավականին երկար և շատ, անցավ լիակատար անշլագի պայմաններում և բուռն ծափահարությունների ներքո ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Զարմանալի չէ «Գայանե»-ի ներկայացմանը այս պատմական բեմում պատրաստվում էին բավականին մանրակրկիտ, հարդարելով շքեղ զգեստների յուրաքանչյուր ծալքը և բառացիորեն փոշիները փչելով գեղեցիկ դեկորացիաներից, որոնք պատրաստվել էին մեծն Մինաս Ավետիսյանի գծագրերով:

Իրադարձության նշանակության մասին էր խոսում ուշադրությունը դրա հանդեպ նախ և առաջ մեր պետության ղեկավարության կողմից. բալետին ներկա էր Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Իսկ ներկայացումը սկսվելուց առաջ պաշտոնական ելույթով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղղեկ Կոնստանտին Օրբելյանը:

Դեսպան Տողանյանը մասնավորապես նշեց․

«Հարգելի Վլադիմիր Ռոստիսլավովիչ, հարգելի տիկին Հակոբյան, վարչապետի տիկին…. 57 տարի առաջ այս մեծ բեմի վրա, այս դահլիճում մեր հանրապետության ներկայացուցիչները, երկրի ղեկավարները, մշակույթի և գիտության գործիչները, մեր ժողովրդի լավագույն որդիները պատվում էին Արամ Իլիչ Խաչատուրյանին:

Երբ մենք վեհապետ Եզրասի հետ մտածում էինք ինչպես նշել մեր հանրապետության 100-ամյակը, մենք միանշանակ եկանք այն եզրակացությանը, որ այդ իրադարձությունը պետք է կապված լինի մեծն երգահան Արամ Իլիչի անվան հետ, ում 115-ամյակն էինք նշում այս տարի: Արամ Իլիչի ամբողջ կյանքը անխզելիորեն կապված էր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ, սակայն նա ապրում և ստեղծագործում էր այստեղ՝ Ռուսաստանում և մեզ է թողել ժառանգություն, որը համաշխարհային արվեստի մասնիկ է:

«Գայանե» բալետը ոչ միայն փոքր հայկական գյուղի կյանքի պատմություն է, դա մեծ սիրո, հավատարմության, ազնիվ և աշխատասեր մարդկանց սխրագործությունների պատմություն է: Հենց այդպիսին էին ռուս-հայկական հարաբերությունները վերջին մի քանի դարերի ընթացքում: Իսկ Արամ Իլիչի հայտնի սուսերով պարը՝ դա մեր ժողովրդի անպարտելի ոգու, զգացմունքների, էներգիայի մարմնավորումն է, որն ուղղված է բացառապես ստեղծելուն։ Եվ այդ բեկումը այսօր և հիմա այս բեմում պետք է ոգևորի մեզ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի ակտիվ, բազմակողմանի և խորը դարձնելու համար։ Ինչին էլ ուղղված է մեր կառավարությունը: Շնորհակալ ենք ձեզ և հաճելի դիտում»։

Հոբելյանական ներկայացմանը մասնակցելու բացառիկ հնարավորություն էին ստացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի և Աթանես Առաքելյանի ղեկավարությամբ, թատրոնի բալետային խումբը, առաջատար սոլիստներ՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաև թատրոնի սոլիստներ Սոնա Վարդանյանը, Վահագ Մարգարյանը և Ռազմիկ Մարուքյանը:

Բալետային թատերախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը մեծ ջանքեր թափեց։ Պարողների և բալետուհիների բարձր տեխնիկան նշեցին բոլորը, ում հաջողվել էր բալետի տոմս հայթայթել: Այնպես որ զուր չէր, որ մեկ տարի առաջ Կ. Օրբելյանը թատրոն վերադարձրեց բալետմայստեր Գրիգորյանին, ով մոտ չորս տարի աշխատում էր Ռոստովում: «Առավոտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Թատրոնում «Գայանե»-ի սպասվելիք ներկայացման կապակցությամբ մաեստրոն նշեց. «Այսօրվա դրությամբ մեր բալետային թատերախումբը անճանաչելի է, այն պարզապես հրաշալի է»:

Հրաշալի է նաև ինքնին բալետային բեմադրությունը, որը ստեղծվել է 1974թ․ հայկական բալետի կենդանի լեգենդ, ակնառու պարող, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կողմից: «Խաչատուրյանի երաժշտության մեջ բալետմայստերը առաջին հերթին հիմք է փնտրում ազգային բնավորության ստեղծման համար, ընդհանրացված մինչև խորհրդանիշով, չսահմանափակվելով ազգագրական ինքնությամբ… Նա նրբորեն զգում է խաչատուրյանական ստեղծագործության ոճը, դրա վառ ազգային բնորոշությունը, կրակոտ խառնվածքը և մելոդիկ լեզվի հարստությունը։ Եվ դրա համաձայն ստեղծում է ներկայացումը․․․․»,- չի զլանում գովել գրախոսության հեղինակը։

Ինքը՝ վարպետը, առանց հաճույքի պատմում է Արամ Խաչատուրյանի հետ աշխատանքի իր փորձի մասին: «Արամ Իլիչը տեսել էր ինձ ժողովների պալատի բեմին։ Ես համար էի պարում «Գայանե»-ի երաժշտության մի հատվածի հիման վրա: Եվ Արամ Իլիչը հանդիպեց ինձ հետ այդ նույն օրը. «Որդիս, իսկ դու կարո՞ղ ես «Գայանե» բալետ բեմադրել»: Եվ ես, որպես պիոներ պատասխանեցի. «Այո, կկարողանամ»: Սակայն այն ժամանակ ես դեռ բալետներ չէի բեմադրում… Խաչատուրյանը հետևում էր իմ յուրաքանչյուր քայլին: Երբ լիբրետոն պատրաստ էր, ասաց. «Թռիր Մոսկվա, կաշխատենք»: Եվ ես թռա: Այնուհետև Արամ Իլիչը համերգներով Կիևում էր, և ես կրկին հրատապ մեկնում էի Կիև… Մի խոսքով դա երկարատև, սակայն զարմանալիորեն հետաքրքիր գործընթաց էր», – Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց Վիլեն Գալստյանը:

Բալետի ներկայացման նախօրեին զգացմունքներով լի էր նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Մեծ Թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա պարզաբանեց, թե ինչու՞ հայկական թատրոնի ժամանումը Մոսկվա կարելի է համարել պատմական իրադարձություն. «Բալետը Երևանից վերջին անգամ Մոսկվայում էր եղել 1975թ․, որից հետո հայկական բալետային թատերախումբը այստեղ հանդես չէր եկել»: Բացի այդ 1975թ․, զրուցակցի խոսքով, հայ դերասանները Մեծ Հաղթանակի 30-ամյակի առթիվ պարում էին Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետը: Եվ եղել է դա ոչ թե Մեծ Թատրոնում, այլ Կրեմլում:

«Չափազանցություն չհամարեք, սակայն այժմ թատերական Մոսկվան թնդում է, հետաքրքրությունը բալետի նկատմամբ շատ մեծ է…»,- հարցազրույցի ժամանակ նշեց Ռուսաստանի վաստակավոր արտիստը, որը նա տվել էր «Առավոտ» թերթին, մեկնելուց ոչ շատ առաջ: Հետաքրքրությունը, նրա խոսքով, թելադրված է ինչպես Հայաստանում տեղի ունեցած կատարելապես նոր փոփոխություններով, այնպես էլ այն վերելքով, որն այժմ ապրում է օպերայի և բալետի հայկական թատրոնը: ՌԻԱ Նորությունների հետ հարցազրույցի ժամանակ գեղղեկն ասաց, որ նախատեսված են բազմաթիվ պրեմերաներ և նոր բեմադրություններ. «Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք «Անուշ» օպերայի նոր բեմադրություն կատարել: Եվ հնարավոր է մենք այն բերենք այստեղ՝ Մոսկվա մեկ տարի անց: Այն այստեղ երբեք չի եղել: Հետաքրքիր կլինի»

Դե ինչ շնորհիվ նախաձեռնության կազմակերպիչների՝ Հայաստանի և Ռուսաստանի դեսպանատների, և մասնավորապես նախագծի գլխավոր տնօրեն, հումանիտար և մշակութային հարցերով դեսպանի օգնական Կարեն Խաչատրյանի, ինչպես նաև ռուսական և նոր-նախիջևանյան վեհապետ, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ բեմադրությունը մեծ հաջողությամբ պսակվեց: Դրա ապացույցն է մոսկովյան հայրենակիցների հիացած արձագանքը, որոնք լցված էին սոցցանցերում: «60 տարի անց հարյուրավոր հայեր հավաքվեցին պատմական բեմի մոտ, որպեսզի նորից տեսնեն մեծն Մինասի վառ աշխատանքները և զմայլվեն հայրենիքի վերածննդով: Չէ որ, եթե մի քանի ամիս առաջ մենք նման էինք նվագախմբի, որը պատրաստվում էր ներկայացմանը, յուրաքանչյուրը նվագում էր իր գործիքի վրա, ապա այսօր մենք ինչպես մեծ բալետի վերջին գործողությունում, վեցնելով սուսերը, պայքարում ենք ապագայի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Տիգրան Գասպարյանը:

«Հիանալի ներկայացում է: Հագեցած էինք հպարտության զգացումով և հիացմունքով: Շնորհակալ ենք կազմակերպիչներին»,- նշել էր Ռուսաստանում ՀՀ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում Գայանե Քոչարյանը:

«Հիանալի իրադարձություն է: Հպարտության զգացում է ոչ միայն ներկայացման համար, այլև հանդիսատեսի: Չեմ հիշում մի դեպք, երբ դահլիճում նստածները մեզ մոտ առաջացնեին այդքան ջերմ զգացողություններ, սեր և հարգանք»,- օգտատեր Նանա Ֆիրունցի գրառումը:

«Շնորհակալ ենք բոլորից հայկական սփյուռքին այսպիսի նվեր մատուցելու համար։ Դուք ընտիր եք, դուք լավն եք»,- գրել է Էդուարդ Ախիջանովը: Ընդհանուր առմամբ, օգտատերերը համամիտ են մեկ հարցում. որքան ավելի շատ նմանատիպ ներկայացումներ կազմակերպվեն Մոսկվայում և Ռուսաստանում, այնքան ավելի շատ առիթներ նրանք կունենան հպարտանալ իրենց ազգությամբ, իրենց ժողովրդով: Իսկ ամենակարևորը՝ ավելի մեծ հնարավորություն է ծանոթացնել հայկական արվեստի հետ մեծացող սերնդին, ծնված ՌԴ-ում, և դեռևս քիչ ծանոթ իրենց պատմական հայրենիքի իրական ոգու հետ:

Դե ինչ մնում է հուսալ, որ դիվանագիտական ներկայացուցչությունը դեռևս շատ առիթներ և կարևորը հնարավորություններ կունենա նմանատիպ վառ իրադարձություններ կազմակերպելու համար: Եվ Աստված դրան օգնական:

 

Իրինա Գրիգորյան