Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը արգելում է հայ վարորդներին առանց համապատասխան միջպետական լիցենզիայի իրականացնել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստան և հակառակը: Համաձայն նոր օրենսդրությանը, լիցենզիան ուղևորափոխադրումների համար պետությունը տրամադրում է միայն այն կազմակերպություններին, որոնք կանոնավոր մշտական երթաշրջաններ են կատարում դեպի Ռուսաստան և հակառակը: Արդեն մի քանի օր է վարորդներին թույլ չեն տալիս հատել «Բագրատաշեն» անցակետը Ռուսաստան մեկնելու համար, ինչը չէր կարող չառաջացնել բողոքի ալիք:

Հատկանշական է, որ դեռևս մայիսին Հայաստանի տրանսպորտի նախարարությունը դիմել էր ռուսական կողմին՝ հայկական կազմակերպությունների վարորդների համար նախատեսված կանոնների ներմուծման հետաձգման խնդրանքով, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներով և հակառակը: Հայտարարվել էր, որ երեք ամիսների ընթացքում հայ ուղևորափոխադրողները աշխատելու են ինչպես նախկինում, մինչև հարցը լուծում ստանա: Սակայն, ակնհայտ է, որ հետաձգում տեղի չի ունեցել, և տասնյակ կազմակերպություններ և վարորդներ, որոնք ոչ կանոնավոր շրջաերթեր էին իրականացնում դեպի Ռուսաստան և հակառակը, լուրջ խնդրի առջև կանգնեցին:

Ի դեպ, համաձայն Dalma News-ի աղբյուրներին, մոտակա ժամանակահատվածում պետք չէ որևէ փոփոխությունների սպասել, քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով, որը մոտ օրերս մեկնարկելու է Ռուսաստանում, ռուսական կողմը ուժեղացրել է անվտանգության միջոցները, այդ թվում նաև սահմաններին: Այդ պատճառով դժվար թե այժմ այդ հարցը հնարավոր լինի լուծել այն բանալիով, որը կհամապատասխանի դժգոհ վարորդների պահանջներին:

Հունիսի 4-ի առավոտյան կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի ընթացքում պահանջներ էին առաջադրվում հանդիպել անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի հետ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, սակայն կառավարությունը առանց ուշադրության չթողեց նրանց խնդիրը: Թեպետ դրա լուծման համար, անկասկած, միայն հայկական կողմի կամքը շատ քիչ է:

Ինչպես մատմեցին դժգոհ վարորդները, որոնց արդեն մի քանի օր է թույլ չեն տալիս հատել Ռուսաստանի հետ սահմանը, խնդիրները սկսվում են համապատասխան լիցենզիայի ձեռք բերման գործընթացից, որը հավասար պայմաններ չի տրամադրում բոլոր ուղեևորափոխադրողներին: Գոյություն ունի ինչ-որ խառնաշփոթ, որի չի երաշխավորում, որ Ռուսաստանում փոխադրողը չի տուգանվի մի կլորիկ գումարով: Օրինակ, որպես անօրինական փոխադրող սահմանը հատելու համար տուգանքը կազմում է 120 000 ռուբլի, սակայն խնդիրը նրանում է, որ երբեմն այդ թույլտվությունը առկա է, սակայն ուժի մեջ չէ:

Հենց այդ պատճառով ուղևորափոխադրողները կառավարությունից պահանջում են վերացնել պետտուրքերը 50000 և 150000 դրամի չափով, վերադառնալ լիցենզավորման հին համակարգին, որը չէր ստեղծում նման արհեստական արգելքներ և չէր սպառնում նրանց ֆինանսական բարեկեցությանը: Առավել ևս, որ նրանց խոսքերով, տվյալ փոփոխությունների հասարակական քննարկումներ նախարարությունը չի կազմակերպել:

Dalma News-ի հետ զրույցում փոխադրումների քաղաքականության բաժնի ղեկավար Դավիթ Մելքոնյանը պարզաբանեց, որ նախկինում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար չէր գործում համաձայնեցման գործընթացը, սակայն սահմանվել էր պետտուրք: Արդյունքում այս ոլորտը հայտնվեց գրեթե պատական վերահսկողությունից դուրս՝ մարդիկ աշխատում էին, սակայն տուրք չէին վճարում, իսկ շատերը իրականում կատարում էին կանոնավոր փոխադրումներ, թեև անկանոնների անվան տակ խուսափում էին այդ գործունեության գրանցումից: Այդ պատճառով պետությունը փոխեց իր դիրքորոշումը և առաջարկում է բոլոր ցանկացողներին գրանցվել և կատարել այդ փոխադրումները: Եվ, պարզ է, մարդիկ խուսափում են դրանից, որպեսզի հարկեր և տուրքեր չվճարեն:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ շատ բողոքողներ սխալ մոտեցում ունեն, նրանք պահանջում են փոփոխել գործընթացը նրանց համար, ովքեր, իրենց խոսքերով, իրենց չեն համարում խոշոր փոխադրողներ, ինչը իրենց կարող է փույլ տալ ունենալ «ոչ այնքան լավ» տրանսպորտ փոխադրողների համար: Սակայն պետության համար, և առավել ևս ուղևորների համար, ովքեր պատրաստվում են օգտվել փոխադրողների ծառայություններից, փոխադրման պայմանները պետք է հավասար լինեն՝ նախ և առաջ ապահովվի հարմարավետությունը և անվտանգությունը, անկախ այն բանից, թե կազմակերպությունը մեծ է թե փոքր:

Illustration: Shantnews.am

Արդեն հունիսի 6-ին կառավարությունում կողմերի միջև հանդիպում տեղի ունեցավ: Դիտարկվեցինք այս բարդ խնդրի լուծման բոլոր տարբերակները, որոնք համապատասխանում էին ինչպես փոխադրողների, այնպես էլ պետության պահանջներին: Որոշվեց, որ որպեսզի միջպետական ուղեևորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների միջև հաստատվեն հավասար մրցակցային պայմաններ, նրանք կարող են մասնակցել տենդերներին, որոնք կհայտարարվեն մոտակա ժամանակներում: Տենդերներում հաջողությունների հասնելու համար կազմակերպությունները պետք է ապահովեն առաջարկվող ծառայությունների անհրաժեշտ մակարդակը և անվտանգության աստիճանը: Իսկ այդ գործընթացի թափանցիկության համար հանձնաժողովի մեջ ներառել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անձանց, ովքեր ունեն մասնագիտական որակավորում:

 

Լինա Մակարյան