Այս շաբաթ Թիֆլիսում ներկայացվեցին Վրաստանում հասարակական կարծիքների ուսումնասիրությունները, որոնք իրականացվել էին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում՝ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի վրացական ներկայացուցչության պատվերով: Արձագանքը հետազոտության արդյունքների վերաբերյալ իրեն երկար չսպասեցրեց, և քաղաքական գործիչների ու փորձագետների կողմից տրվեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական մեկնաբանություններ: Ստորև ներկայացնում ենք վրաց հրապարակախոս Իրակլի Չխեիձեի նյութը, որը նա գրել է հատուկ EADaily գործակալության համար:
20-րդ դարի սկիզբը նշանավորվեց Առաջին համաշխարհային պատերազմով, որին 20 տարի ընդմիջումից հետո հաջորդեց Երկրորդը: Պատմաբանները մինչ այսօր ի վիճակի չեն ոչ թե հստակ, այլ գոնե առավելագույնս իրականությանը մոտ նշել զոհերի թիվը, թեպետ նրանց հաշիվը մոտ է մի քանի տասնյակ միլիոնների: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ 20-րդ դարի գլխավոր ձեռքբերումն այն է, որ չսկսվեց Երրորդ համաշխարհայինը, որը, առանց որևէ կասկածների, միջուկային վերջակետ կդներ ամբողջ մարդկության գոյությանը: Արդեն ավարտին է մոտենում 21-րդ դարի երկրորդ տասնամյակը: Մենք, ի տխրություն բոլորիս, կարող ենք փաստել, որ Երկիր մոլորակի լայնարձակ տարածություններում մոլեգնում է Մեծ տեղեկատվական պատերազմը: Կարելի է երկար վիճել դրա համարակալման շուրջ` անվանել այն Առաջին, Երկրորդ կամ Տասներորդ, սակայն հարցի իմաստը դրանից չի փոխվում:
20-րդ դարի վերջին Միացյալ Նահանգները սրբորեն հավատացին նրան, որ արդեն վերջնականապես և ընդմիշտ մոտեցավ դեռևս Ուինսթոն Չերչիլի կողմից կանխատեսված Pax Americana-ն, որը փոխարինել էր իր բրիտանական նմանօրինակին: Ամերիկացիները հավատացին, որ իրենք այլևս աշխարհի ճակատագրի արարիչներն են՝ համաշխարհային օրենսդիրները, դատավորը, ոստիկանը և հարկահավաքը մեկ անձում: Սակայն, պարզվեց, որ նրանք սխալվել էին իրենց հաշվարկներում: Ռուսաստանը, որին արդեն հաշվի չէին առնում, հնազանդորեն ժպտալով մասնիկների բաժանվելու և քաղաքակիրթ մարդկությանը, որն, անկասկած, լիարժեք կերպով արժանի է դրան, իր բնական հարստությունները, որոնց նա տիրում է «անարդարացիորեն», կառավարման հանձնելու փոխարեն, ձեռք բերեց լուսավոր եւ հայրենասեր առաջնորդ: Ու ոչ միայն չմասնատվեց, այլև ամբողջությամբ անցավ իր պատմական առաքելության կատարմանը, որն է անհաղթահարելի պատնեշ լինել բոլոր նրանց ճանապարհին, ովքեր ձգտում են ձեռք բերել համաշխարհային առաջնորդությունը` սկսած Նապոլեոնից, Հիտլերից և այլն:
Իհարկե, քաղաքակիրթ Արևմուտքը նման ստորություն չէր սպասում իր գրեթե արդեն տապալված հակառակորդից: Ոչնչացնել Ռուսաստանը ռազմական ճանապարհով հավասարազոր է ինքնասպանություն գործելուն, քանի որ այսպես կոչված լիբերալները իրենց իշխանության տարիներին չհասցրեցին ամբողջովին տապալել միջուկային պատը և մինչև վերջ զինաթափել երկիրը: Ելքը մնում է միայն մեկը՝ կատաղի և անզուսպ տեղեկատվական պատերազմը: Անթիվ միլիարդ դոլարներ ներդրվեցին տեղեկատվական պատերազմի մեջ, որպեսզի ռուսաֆոբիա հրահրվի բոլոր երկրներում և մայրցամաքներում:
Այս առումով բացառություն չէր նաև Վրաստանը` նախկին Խորհրդային միության պետություններից մեկը:
Եվ այսպես՝ ինչպիսի՞ն են այս երկրում ռուսաֆոբիայի նոր խաչակիրների հաջողությունները: Համաձայն հետազոտության տվյալների, որն իրականացվել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով, ամբողջ երկրի մասշտաբով հարցվածների 60%-ը (ընդհանուր թվից, որը կազմում է 2298 մարդ, – EADaily) հակված են եվրոպական ձգտումների, մինչդեռ 29%-ը կողմ են Եվրասիական միությանը միանալուն: Կարծես թե, Արևմուտքը կարող է հանգիստ քնել, քանի որ արդյունքներն ավելի քան հուսադրող են` ամեն դեպքում, արևմտյան ժողովրդավարության կողմնակիցների կրկնակի առավելություն կա: Սակայն, ավելի խորը վերլուծությունը կարող է ցույց տալ փոքր-ինչ այլ պատկեր:
Հարկավոր է սկսել նրանից, որ հենց այդ NDI-ին Վրաստանում վաղուց արդեն դարձել է խոսակցությունների առարկա, իսկ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները և անկախ փորձագետները միաձայն պնդում են, որ տվյալ կազմակերպության կողմից իրականացված հասարակական կարծիքի բոլոր սոց. հարցումների արդյունքները բացարձակապես օբյեկտիվ չեն: Վրաստանում բոլորը շատ լավ գիտեն, որ այդ կազմակերպությանը պատվիրում են ոչ միայն հարցումներ, այլև դրանց ցանկալի վերջնարդյունքները: Դրա մասին երկրում չեն խոսել և չեն գրել միայն ծույլերը:
Չի կարելի շրջանցել այն փաստը, որ արդեն երրորդ տասնամյակն է, ինչ Վրաստանի բնակչությունն ապրում է անզուսպ հակառուսական քարոզչության պայմաններում: Այդ ֆոնի վրա նման թվերը ուղղակիորեն վկայում են, որ լվանալ Վրաստանի բնակչության ուղեղն այդքան էլ հեշտ չէ: NDI-ի հենց հարցադրումն արդեն իրենից ներկայացնում է տակտիկական խորամանկություն` յուրահատուկ թակարդ հարցվողի համար: Նրան առաջարկվում է հստակ և կատեգորիկ ընտրություն կատարել Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության միջև: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Եթե հարցաթերթում լիներ այնպիսի հարց, որն իրար չէր հակադրի այս երկու ուղղությունները, պառակտումը շատ ավելի փոքր կլիներ: Կա ևս մեկ
տագնապային ահազանգ արևմտյան քարոզչականների համար. 60%-ն, իհարկե, բավականին մեծ թիվ է, սակայն խնդիրն այն է, որ այն գրեթե 5%-ով քիչ է, քան եղել է նախորդ հարցումների ժամանակ: Նույն նախորդ հարցումների արդյունքով Եվրասիական ինտեգրման կողմնակիցների թիվը կազմում էր 24%: Կրկնենք, որ այս փոփոխությունները տեղի են ունենում Արևմուտքի համընդհանուր քարոզչական առավելության ֆոնի վրա:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Վրաստանում հարցվածների 36%-ը կարծում են, որ ԱՄՆ-ը գերազանցում է Ռուսաստանին իր ռազմական հզորությամբ, մինչդեռ 41%-ը կարծում են, որ հենց Ռուսաստանն է ռազմական առումով ավելի ուժեղ Ամերիկայից: Սա այն դեպքում, որ ամերիկյան ռազմական բյուջեն կազմում է 700 մլրդ դոլար, իսկ ռուսականը` ընդամենը մոտ 47 մլրդ դոլար, այսինքն՝ 15 անգամ պակաս: Սակայն, Վրաստանի բնակչությունն ունի աչքեր և ականջներ, ինչպես նաև իրադարձությունները դիտարկելու և վերլուծելու կարողություն: Այսպիսով, Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն ակնհայտորեն ցույց տվեցին, որ փողերով կարելի է արյունալի պատերազմներ «եփել», սակայն այդ պատերազմներում հաղթում են ոչ թե փողերը, այլ մարդիկ, ովքեր իրենց հայրենիքը չեն փոխում փողի հետ:
Եվրամիություն մտնելու կողմնակիցների թվի կրճատման միտումը չէր կարող չգրավել Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշա Հերմանի ուշադրությունը, որը հայտարարեց, որ էական վտանգ չի տեսնում, քանի որ չի կարծում, թե այդ միտումը երկարատև է: Չի կարելի չնկատել, որ դեսպանը փոքր-ինչ խորամանկում է: Այս միտումը արդեն բավականին երկար է տևում, և Եվրամիության համար ամենաբացասականն այն է, որ «վարդագույն ակնոցները» հանելու գործընթացը վրաց բնակչության մոտ շարունակվում է: Կյանքի իրականություններն արագ են սթափեցնում երևակայություններից և ցրում են պատրանքները: Դե բնական է, ընդդիմախոսները միանգամից կարող են հայտարարել, որ այս ամենի մեղավորը պետք է լինի տխրահռչակ «ռուսական քարոզչությունը»: Եվ այդպես, NDI հայտարարում է, որ հարցվածների 53%-ն ընդունում են, որ Վրաստանում գոյություն ունի ռուսական քարոզչություն: Սակայն, միևնույնն են պնդում հարցվածների 29%-ը ԵՄ քարոզչության, իսկ 28% ԱՄՆ քարոզչության վերաբերյալ: Այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը. հարցվածների 53%-ը կարծում են, որ ռուսական քարոզչությունը տարածում են վրացական հեռուստաալիքները, իսկ 32%-ը` քաղաքական կուսակցությունները:
Հատաքրքիր է, թե այդ ո՞ր վրացական հեռուստաալիքում և ի՞նչ տեսքով գոյություն ունի այդ «ռուսական քարոզչությունը», եթե բոլոր հեռուստաալիքները նույնիսկ Թիֆլիսում հատուկ օպերացիայի արդյունքում լիկվիդացված չեչենական ծագմամբ ահաբեկիչներին անվանում էին «ռուս քաղաքացիներ», որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ դա հենց ռուս քաղաքացիներ են, իսկ ռուսական անհանդուրժողականությունից ելնելով՝ Թիֆլիսում նույնիսկ փոխոցային կռիվներ էին կազմակերպել:
Մենք բազմիցս գրել ենք տարբեր քաղաքական գործիչների փորձերի մասին, որոնք իրենց ընտրական նպատակների համար օգտագործում են բնակչության մեջ առկա ձգտումը դեպի Ռուսաստանը, սակայն լուրջ հաջողությունների հասնել քաղաքական հարթակում նրանց մոտ չի հաջողվել, քանի որ բնակչությունը չհավատաց նրանց անկեղծությանը: Այնպես որ, քաղաքական կուսակցությունները ևս չեն կարող լինել ռուսական քարոզչության տարածողներ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել ևս մեկ փաստի վրա: Եթե տարածքային ամբողջականությունը «սուրբ կով» է հանդիսանում, ապա հասարակ մարդու համար այն գնալով լցվում է բազմաթիվ խնդիրներով՝ աղքատության, տարրական չքավորության և գնալով մեծացող վատատեսության: Այս ամենից հետո մնում է ընդունել մի պարզ բան՝ ռուսական հաջողությունների գլխավոր քարոզիչը մնում է ինքը կյանքը և իրականությունը: Այդ պատճառով պետք չէ վատնել ուժերը մեղավորներին գտնելու համար:
Հրապարակախոս Իրակլի Չխեիձեն հատուկ EADaily գործակալության համար