Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) 2004 թվականից բանակվում է Բեռլինում եւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Աշխարհն Աբահամին ճանաչում է որպես բռնցքամարտիկ, սակայն քչերը գիտեն, որ նա մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն:

Նա բռնցքամարտում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսն Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը:

Бой Артура Абрахама и Кингсли Икеке
Արթուր Աբրահամի և Իկեկե Քինգսլիի բռնցքամարտը

Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 52 մենամարտ, որոնցից 46-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 7 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014, 2015) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր “Box Sport” ամսագրի վարկանիշի:

 

Аветик Абраамян в детстве
Ավետիք Աբրահամյանը մանկության տարիներին

Արթուր Աբրահամը թեպետ հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, բայց հայրենիքում հպարտության խորհրդաիշ է: Հայերի համար նա ավելին է քան ուղղակի բռնցքարամտիկ: Աբրահամը, ինչպես եւ Վիկ Դարչինյանը, Հենրիխ Մխիթարյանը, ահշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ այլոք, դարձել է ազգային հպարտության խորհրդանիշ:

Թերեւա ասյպես կարելի է բացատրել նրան շնորհված պարգեւների բազմազանությունը: Նա Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով:

2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար”: 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել է Սփյուռքի նախարարության “Պողոս Նուբար” մեդալով:

2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար: 2015 թվականի հոկտեմբերի 14-ին արժանացել է “Երևանի պատվավոր քաղաքացի” տիտղոսին:

Dalma News-ի հետ զրույցում Արթուր Աբրահամը խոսեց իր առաջիկա պլաների, սպորտում դոպինգի ու քաղաքականության դերակատարության եւ պրոֆեսիոնալ ռինգից իր հեռանալու հանարավորության մասին:

Պարոն Աբրահամ, եթե չեմ սխալվում, Դուք պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել եք 52 մենամարտ, ունեք 46 հաղթանակ: Այս տարվա հուլիսի 15-ին Լոնդոնում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի ելքն, իհարկե, Ձեր օգտին չէր: Մինչ այդ սակայն այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ռոբին Կրասնիկի հետ մենամարտում Դուք հաղթեցիք ու իրավունք նվաճեցիք չեմպիոնական գոտու համար ռեւանշ մենամարտ անցկացնել մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ, որին պարտվել էիք մեկ տարի առաջ: Արդյոք կկայանա՞ այդ մենամարտը, կա՞ արդեն պայմանավորվածություն ու ընդհանրապես ի՞նչ ծրագրեր ունեք պրոֆեսիոնալ բռանցքամարտի ոլորտում միջնաժամկետ հեռանկարում:

Դեռ որևէ մենամարտի հստակ որոշում չկա, բանակցությունների, քննարկումների փուլում է, փետրվար ամսին պարզ կլինի… Այս պահին անուններ տալ, մենամարտի ժամկետ կամ վայր ասել չեմ կարող:

Վերջերս գերմանական MDR Thuringen ու Thuringer Allgemeine պարբերականները հրապարակում են տարածել այն մասին, որ տեղի իրավապահ մարմինները ստուգում են հայազգի Կարո Մուրատին և Արթուր Աբրահամին՝ կասկածելով վերջիններիս մաֆիայի հետ կապի մեջ: Ասացեք խնդրեմ, ի՞նչ ստուգումների մասին է խոսքը եւ ինչո՞ւ է այս պատմության մեջ հիշատակվում Ձեր անունը:

Ես այդ ամենից տեղյակ չեմ, մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին ներկա չեմ եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունեմ:

karo-arthur]i-jpg
Կարո Մուրատ և Արթուր Աբրահամ

Պարոն Աբրահամ, չեմ կարող չանդրադառնալ Ռուսաստանի ազգային օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու՝ ՄՕԿ-ի որոշմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ըստ Ձեզ, պարունակո՞ւմ է այն իր մեջ քաղաքական երանգներ: Արդյոք պե՞տք է զրկել ռուսաստանցի մարզիկներին հնարավորությունից հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո եւ հաղթանակի դեպքում:

Ես կուզեի, որ Ռուսաստանի թիմը հանդես գար, նրանք ուժեղ են և արժանի են օլիմպիադային թիմով մասնակցելու: Անշուշտ, առանց դոպինգի: Կարծում եմ, որ կարելի էր ինչ-որ պատժամիջոցներ կիրառել, բայց ընդհանրապես զրկել, պետք չէր:

Ընդհանրապես շատ է խոսվում սպորտում քաղաքականության եւ դոպինգի ազդեցությունների մասին, թեպետ միշտ կարեւորվում է այդ երկու գործոնների ազդեցության զրոյացումը: Ըստ Ձեզ, ի՞նչ դերակատարում ունեն այս երկու ոչ սպորտային երեւույթները ժամանակակից սպորտում:

Ես շատ կցանկանամ, որ սպորտը հեռու լինի քաղաքականությունից, իսկ  մարզիկները՝ դոպինգից: Երբ դու քրտնաջան մարզվում ես, երբ դու ամեն ինչ անում ես հաղթելու համար, հետո բոլորովին այլ պատճառներով չես մասնակցում կամ պարտվում ես, դա շատ վիրավորական է:

Որպես բռնցքամարտիկ Դուք հանդես եք գալիս Գերմանիայում: Ինչպես եք գնահատում այս մարզաձեւվի վիճակը Հայաստանում: Ինչո՞ւ այն չի կայանում ՀՀ-ում, որն է պատճառը՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմը, ֆինանսավորման սակավությո՞ւնը: 

Ակնհայտ է, որ շատ բան է արվում Հայաստանում բռնցքամարտի վիճակը լավացնելու ուղղությամբ: Արդյունքներն էլ են ակնհայտ: Մարզիկները պետք է շատ պարապեն, տեղում իրար հետ մենամարտեն, հետո ուժեղագույնները գնան տարբեր միջազգային մրցույթների մասնակցեն, հաղթեն… Հենց այդպես էլ զարգանում է բռնցքամարտիկը և բռնցքամարտը:

Abraam7Անդրադառնանք մի փոքր Ձեր առօրյա կյանքի ռեժիմին: Դուք շարունակում եք զբաղվել բռանցքամարտով: Օրվա ընթացքում որքա՞ն ժամանակ եք հատկացնում մարզումներին: Բռանցքամարտը նաեւ վտնագավոր սպորտաձեւ է, հնարավոր են վնասվածքներ: Ինչպե՞ս են վերաբերում ընտանիքում Ձեր մարզումներին ու մենամարտերին:

-Երբ հանգստի մեջ եմ, այդ օրերին չեմ մարզվում, սննդակարգում սահմանափակումներ չունեմ: Ոչ մի դեպքում ալկոհոլ չեմ օգտագործում: Որևէ մենամարտից առաջ մի քանի ամիս ամենօրյա ռեժիմով օրական երկու անգամ երեքական ժամով մարզվում եմ, այդ թվում՝ վազք, լող: Այսինքն՝ ոչ միայն բուն բռնցքամարտը, այլև մյուս մարզաձևերը ներառված են իմ մարզումների գրաֆիկի մեջ: Այո, բռնցքամարտը վտանգավոր մարզաձև է, սակայն այն արդեն ինձ համար սովորական է դարձել, ընտանիքում ինչպես առաջ, հիմա էլ լավ չեն վերաբերվում, ամեն մենամարտից առաջ նկատում եմ լարվածություն, անհանգստություն, սակայն արդեն շատ ուշ է, ես այլևս չեմ հրաժարվի բռնցքամարտից՝ դրա վտանգավորության պատճառով:

Артур Абраам во время тренировок
Արթուր Աբրահամը մարզումների ժամանակ

Մտածում կամ մտածե՞լ եք արդյոք պրոֆեսիոնալ ռինգից հեռանալու մասին: Ունենք, Ձեզ համար սահմանագիծ, նպատակ, որին հասնելուց հետո կարող եք հեռանալ ռինգից: Ու ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար բռնցքամարտը: Այն աշխատանք է, հոբբի, սիրած մարզաձեւ, թե՞ մեկ այլ բան:

Այո, մեկ կամ մեկ ու կես տարուց կհեռանամ բռնցքամարտից: Մինչ այդ պետք է վերանվաճեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բռնցքամարտն իմ կյանքն է:  Սիրում եմ նաև ֆուտբոլ, բայց եթե ես նորից ընտրելու լինեի, ապա առանց վարանելու կընտրեի բռնցքամարտը:

 

Զրուցեց Արշալույս Մղդեսյանը