Արցախյան հնագույն Չարդախլու գյուղը հայտնի է նաև նրանով, որ այդտեղ ապրել ու մեծացել են երկու մարշալ, տասներկու գեներալ, ԽՍՀՄ յոթ հերոս ու Խորհրդային Հայաստանի տասնյակից ավել բարձրագույն սպաներ: Սա դեռ առանց այն մարտիկների, ովքեր չապրեցին այնքան, որ պատվավոր կոչումների արժանանան:

Հենց այս գյուղում էլ 1897թվականի նոյեմբերի 20-ին ծնվել է Իվան Բաղրամյանը՝ անսովոր ճակատագրի տեր այդ մարդը: Ասենք, դա հետո միայն պարզ դարձավ, և ի դեպ, դրանից 9 տարի անց՝ 1906թ. Չարդախլույում լույս աշխարհ եկավ մեկ այլ ապագա մարշալ՝ Համազասպ Բաբաջանյանը:

Իվան Քրիստափորովի Բաղրամյանի պաշտոնական, «հանդիսավոր» կենսագրությունը բոլորին ամենայն մանրամասնությամբ հայտնի է: Ասենք, «ոչ հանդիսավորն» էլ է հայտնի, չնայած, որ այնտեղ որոշակի բացեր կան, առանց որոնց՝ անհնար է, թեպետ փաստ է, որ նման ծանրակշիռ մարդու կյանքում քիչ դրվագներ չկան, որոնք չեն ներդաշնակվում խորհրդային խոշոր ռազմաղեկավարի կյանքի ուղղու հետ:

24024568

Այն, ինչ թույլատրվում է զետեղել ուսուցողական գրքերում ու տպագրված հոդվածներում, տարեդարձների համար են: Իսկ ահա որոշ, ոչ այդքան հայտնի դրվագների մասին պետք է պատմել: Ինչ-որ բան նրա բարդ ճանապարհը հետազոտողներն են գտել, որոշ բաներ հիշել են թոռները, բնականաբար պապի պատմածներից:

«9 տարեկան հասակից մեծ դժվարությամբ ու քրտնաջանորեն ուսանել եմ երկաթգծային երկամյա ուսումնարանում, իսկ դրանից հետո ծնողներիս պատճառելով  նյութական մեծ դժվարություն՝ ուսանել եմ Թիֆլիսյան երկաթգծային տեխնիկական ուսումնարանում (1912-1915թթ.): Երկու ուսումնարանն էլ ավարտել եմ գերազանցով»,- ահա այսպես է գրել նա անձնական գործի ինքնակենսագրականում:

Երկաթգծում Բաղրամյանն աշխատում է ընդամենը մեկ-երկու ամիս ու կամավոր զորակոչվում բանակ: Իր ծառայությունը սկսում է պահեստային ենթակայության գումարտակից, հետո այն շարունակում սահմանային հետևակային գնդում ու մինչև 1917թվականի հունվարը ծառայում է Կովկասյան պահեստային հեծելազորային գնդում: Հետո Բաղրամյանին ուղարկում են ենթասպաների դպրոց, որն էլ ավարտում է 1917թվականին:

Փետրվարյան հեղափոխությունից հետո Բաղրամյանն աջակցում էր «Դաշնակցությանն» ու մասնակցություն ցուցաբերում թուրքական զորքերի դեմ իրականացվող մարտական գործողություններին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հայկական դիվիզիայի հրաձգա-հեծելազորային խմբում: Նա վաշտի, ջոկատի հրամանատար է եղել: Հենց այդ տարիներին, իսկ ավելի կոնկրետ՝ 1917թվականին Բաղրամյանն առաջին անգամ խուսափում է մահից: Ապագա Մարշալը հասակով մեկ փակում է թուրքի գնդակի մուտքը՝ ապահովելով իր ենթակաների նահանջը: Հետո թուրքական զորքերը գլխովին ջախջախվում են Սարդարապատի դարպասների մոտ:

Ու ահա այս դեպքից հետո սկսվում են ձախորդ օրերը: Տևում է այդ ամենն ընդամենը երկու տարի, սակայն դրանք նրա կյանքում հավանաբար երկու կարևոր տարիներ են եղել, ինչից հետո՝ 1920 թվականի ավարտին, Բաղրամյանը միացել է դաշնակյան կառավարության դեմ ընդվզողներին, ինքնակամ զորակոչվել Հայկական կարմիր բանակ, որպես ջոկատի հրամանատար: Եղել է 11-րդ բանակի հրամանատար, մասնակցել է դաշնակների զինված ջոկատների լիկվիդացմանն ու Խորհրդային իշխանության հաստատմանը՝ Հայաստանի հյուսիսում, իսկ հետո նաև Վրաստանում:

Թե ինչո՞ւ հանկարծ նրա համոզմունքներում այդքան կտրում շրջադարձ տեղի ունեցավ, հավաստի տեղեկություն այդ մասին չկա: Բնականաբար նա այդ մասին չխոսեց երբեք, իսկ եթե նույնիսկ խոսեր էլ, դա լինելու էր այն տարբերակը, որը պետք է ընդունելի լիներ Խորհրդային Հայաստանում:

Արդեն Լենինգրադում Բաղրամյանն ավարտում է հեծելազորային դպրոցը, կուրսերը, ու վերջապես Ռազմական ակադեմիան, և 1935 թվականի նոյեմբերին նրան գնդապետի կոչում են տալիս: Իսկ հենց հաջորդ տարի, նրան բանակի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար նշանակելուց հետո, ԱԳԿԲ-ի (Աշխատավորա-գյուղացիական կարմիր բանակ) շարքերում սկսվում են մասսայական զտումներն ու «հայկական բուրժուական բանակի» ծառայողի կոմպրոմատը հավաքվում է բավական օպերատիվ: Այն ժամանակ Բաղրամյանին պաշտպան է կանգնում Անաստաս Միկոյանը:

Բայց 1937 թվականին նրան այնուամենայնիվ հեռացնում են բանակից, ինչը նա չափազանց ծանր է տանում: Մնալով առանց գոյության միջոցի, Բաղրամյանը փորձում է հասնել արդարության ու ծառայության վերականգնվել: Ի վերջո նա կարողանում է տեսակցություն խնդրել Վորոշիլովից ու վերադառնում է Կարմիր բանակ:

Հայրենական Մեծ պատերազմը Բաղրամյանը դիմավորում է Կիևի հատուկ ռազմական գոտում: Սեպտեմբերին խորհրդային ուժերի կիևյան խմբավորումը հայտնվում է շրջափակման մեջ: Իվան Սերգեյի Բաղրամյանը՝ Բաղրամյան- մարշալի թոռը պատմում է, որ որոշվում է շրջափակումից դուրս գալ երկու խմբով. «Գեներալ Կիրպոնոսի ղեկավարությամբ ռազմաճակատի հիմնական ուժերի դուրս բերման ապահովման համար պապիկը մարտիկների խմբի հետ պետք է շեղող մանևր աներ՝ դուրս գար ամենավտանգավոր հատված: Եվ ստացվել էր այնպես, որ նա շրջափակումից կարողացել էր դուրս բերել  ոչ միայն իր խումբը, այլ նաև իրեն միացած ավելի քան 20 հազար մարտիկի ու հրամանատարների, իսկ ահա Կիրպոնոսն ու նրա խմբի մարտիկները չեն կարողանում դուրս գալ ու բոլորը զոհվում են»:2a7f78c808f7d7c7a26692b7ec3b79d2

Բաղրամյանին պարգևատրում են Ճակատամարտի Կարմիր դրոշի առաջին կարգով, իսկ 1941 թվականի դեկտեմբերի վերջին նա դառնում է գեներալ-լեյտենանտ: Սակայն առջևում ևս մեկ փորձություն էր…

1942 թվական, գարուն: Բաղրամյանը Հարավ-արևմտյան ուղղության շտաբի ղեկավար է, նա հարձակվողական գործողություն է մշակում Խարկովի մոտակայքում: Տարբեր հանգամանքներից ելնելով այդ օպերացիան, պետք է խոստովանել, այն ժամանակ ձախողվեց: Մի շարք պատճառների հետ մեկտեղ Ստալինը, որպես պարտության գլխավոր մեղավոր, մատնացույց արեց հենց Բաղրամյանին:

Սակայն Բաղրամյանն անձամբ, առանց Գլխամասային գրասենյակի ու Գլխավոր շտաբի չէր կարող պատասխանատու որոշում ընդունել, առավել ևս, որ ճակատ էին ժամանել Բուդյոննին ու Վորոշիլովը, ովքեր համարյա բաց տեքստով հայտարարեցին, որ նրան գնդակահարելու են: Ռազմական դատարանից այն ժամանակ էլ Բաղրամյանին փրկեց Ժուկովի միջամտությունը: Վերջինս գեներալ-լեյտենանտին համարում էր տաղանդավոր զորահրամանատար, ու պատերազմի ընթացքում Իվան Քրիստափորովիչը դա բազմիցս ապացուցեց թե Ժուկովին, թե Գլխամասային գրասենյակին, թե ինքն իրեն:

1945թ. Բաղրամյանին ու նրա հրամանատարության ներքո գտնվող Զեմլանդական օպերատիվ խմբին հանձնարարվում է վերցնել Քյոնիսբերգը՝ Ադոլֆ Հիտլերի սահմանմամբ՝ «գերմանական ոգու անառիկ ամրոցը»: Ահա այդ ամրոցը Բաղրամյանը վերցնում է 3 օրվա ընթացքում, ինչի արդյունքում քյոնիսբերգյան ամրոցի հրամանատար գեներալ Օտտո Լաշին Հիտլերը մահապատժի է ենթարկում: Իհարկե հեռակա կարգով: Այդ օպերացիայի համար Իվան Բաղրամյանը պարգևատրվում է Սուվորովի առաջին աստիճանի օրդենով: Հետո արդեն Մոսկվայի Հաղթանակի շքերթը…

Պատերազմից շատ հետո՝ 1958թ. Բաղրամյանը դառնում է ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության թիկունքի ղեկավար: Գրեթե անմիջապես նրան բարձրագույն կազմակերպչի ու ռազմաղեկավարի պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու հնարավորություն է տրվում:

Հարկավոր էր իրականացնել կարևորագույն մի օպերացիա՝ «Անադիր» անունով: 1959թ. Կուբայում հաղթանակ են տանում հեղափոխականները՝ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ: 1961 թվականին Քոչինոսի ծոցում ամերիկյան օդանավի վայրէջքը՝ «Զապատա» օպերացիան, ձախողվում է, սակայն ԱՄՆ-ն շարունակում է պատրաստվել Կուբայի նվաճմանը: Գրեթե միաժամանակ ԽՍՀՄ-ի հարավային սահմաններին ամերիկացիները տեղադրում են միջուկային մարտագլխիկներով «Յուպիտեր» հրթիռներ, որոնք ի վիճակի են ծածկել ԽՍՀՄ-ի ողջ եվրոպական հատվածը:

Դրան ի պատասխան՝ Խորհրդային ղեկավարությունը որոշում է ընդունում միջին հեռավորության հրթիռներ տեղադրել Կուբայում, ինչը պարտավորվում էր իրականացվել հենց ԽՍՀՄ-ի Պաշտպանության ու Ծովային նավատորմի նախարարության «Անադիր» օպերացիայի շրջանակներում: Մատակարարման ու նյութական մասի հրամանատարը Թիկունքի ղեկավար Իվան Քրիստափորի Բաղրամյանն էր:

Պետք է նշել, որ անգամ իր ամենամոտ հարազատներին մինչև կյանքի վերջին օրը Բաղրամյանն այդ գործողության մասին ոչինչ չպատմեց: Հիշում է մարշալի թոռը. «Այն, որ պապիկն այդ պատմության մեջ գլխավոր գործող անձանցից մեկն է եղել, մենք իմացել ենք բոլորովին վերջերս: Ընտանիքում այդ մասին ոչ մի բառ չի պատմվել: Հայտնի էր միայն, որ 1960 թվականի սկզբին նա գործուղման պետք է մեկներ Կուբա, սակայն այն ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել»:

Եվ ահա թե ինչ էր անհրաժեշտ անել. գաղտնի դեպի Կուբա էր պետք նետել հրթիռային դիվիզիա ( հրթիռներով 40 մեկնարկային սարքեր), 4 մոտոհրաձգային գունդ (գնդին սպասարկող՝ «Լունա» փոքր հեռավորության 3 հրթիռային դիվիզիա, որոնք ի վիճակի էին միջուկային լիցքավորում անել), երկու օդային պաշտպանական դիվիզիա (144 մեկնարկային կայան՝ զենիթային C-75 հրթիռների համար), 2 գունդ նավատորմա-գծային հրթիռ, Ил-28 ճակատային ռմբարկիչների ստորաբաժանում, երկու ինքնաթիռային գունդ, սուզանավային, սուզանավակային ստորաբաժանումներ, հրթիռային նավերի բրիգադ: Բավակա՞ն է… Եվ սա ցուցակի մի մասն է ընդամենը…

Фото: © Sputnik/ Юрий Абрамочкин
Фото: © Sputnik/ Юрий Абрамочкин

Ողջ անձնակազմը՝ ավելի քան 50 հազար մարդ, պետք է ծառայեր բարվոք պայմաններում, հագներ ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական հագուստ, ընդ որում թե զինվորները, թե սպաները: Բնականաբար դիվիզիայի ու ռազմական շրջանների պահեստներում այդպիսի հագուստ այդ քանակով չկար: Դրան գումարած՝ նորմալ պայմաններ տեխնիկայի համար, վառելանյութի ու քսանյութերի, պահեստամասերի բավարար քանակ: Ու այդ ամենը ոչ թե հարևան քաղաք, այլ ուղիղ դեպի Կուբա:

Իվան Քրիստափորի Բաղրամյանը ամենից էլ հիանալի գլուխ հանեց: Նրա մարդիկ արագ գործեցին, հստակ, սահմանված ժամկետների մեջ, գաղտնիության պատշաճ մակարդակը պահելով: Ինչո՞ւ: Գուցե պատճառը ենթակաների՝ իրենց հրամանատարի հանդեպ ունեցած վերաբերմունքի մե՞ջ էր:

Մարշալի մահից հետո նրա հոբելյաններից մեկի ժամանակ ելույթ ունեցավ մի գեներալ, ով ծառայել էր Բաղրամյանի հրամանատարության ներքո: «Մենք վախենում էինք Իվան Քրիստափորիչից: Բայց ոչ այնպես, ինչպես Ժուկովից, Երեմենկոյից, այլոցից: Պարզապես վախենում էինք հիասթափեցնել նրան»:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը