Նոյեմբերի 10-ին Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում անցկացվեց «Քրդական հարցն ու պետություն չունեցող ազգերի խնդիրները» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր Հայ- ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը: Միջոցառման հյուրերն ու մասնակիցները տվյալ խնդրով Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի, Modus Vivendi կենտրոնի, «Նորավանք» ֆոնդի ու Ռուս- հայկական համալսարանի մի շարք փորձագետներ էին:
Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պռոռեկտոր Պարգև Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ հատկապես կարևոր է կլոր սեղանի գիտական հիմքը: Եվ իսկապես, քրդական խնդրին վերաբերող սա առաջին իրական գիտական միջոցառումն է ողջ ետխորհրդային տարածքում: Պռոռեկտորի կարծիքով՝ հենց Հայ-ռուսական համալսարանի արևելագիտական ինստիտուտի ձևաչափն է հանդիսանում ուրույն հարթակ՝ տարածաշրջանային խնդիրների քննարկման, դրաց լուծման ուղիների ու անհրաժեշտ կոնցեպցիաների որոնման համար: Պարգև Ավետիսյանը հայտնեց նաև տվյալ ու այլ թեմաների հետ կապված տարբեր կարծիքների ու մոտեցումների նկատմամբ կառույցի բաց լինելու մասին:
Քրդական խնդրի ակադեմիական քննարկման կլոր սեղանի առաջնահերթության մասին խոսեց նաև ՀՌՀ Արևելագիտական ինստիտուտի պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Ինչ վերաբերում է պրոֆեսորի ելույթին՝ այն հիմնականում վերաբերում էր քրդերին վերաբերվող ցանկացած հարցի հետ կապված հսկայական քանակի առասպելների բացահայտմանը: Ասատրյանը մասնավորապես խոսեց ժամանակ առ ժամանակ քրդական խնդրով զբաղվող մի շարք «քաղաքական վերլուծաբանների» պրոֆեսիոնալիզմի բացակայության ու դիլետանտության մասին, ոովքեր այդ հարցի մեջ երբեք իրապես չեն խորանում: Պրոֆեսորը հիշեցրեց տասնյակ չիրականացած կանխատեսումների մասին, որոնք վերաբերվում էին իրաքյան «Քուրդիստանի» «անկախությանը», «քրդական պետության» զարգացմանը, և նույնիսկ փեշմերգայի քրդական միավորումների «մարտունակությանը»:
ՀՌՀ Համաշխարհային պատմության ու արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի դոցենտ Վիկտորիա Առաքելովան նույնպես նշեց ԶԼՄ-ներում ակադեմիական հասկացություններին ու հենց պատմական իրողությանը հակասող «փորձագիտական» կարծիքների առատության մասին: Արդյունքում մակերևութային տվյալներով այս պահի դրությամբ եղող մոնիթորինգը ցույց է տալիս նմանատիպ «փորձագետների» նվազագույնը հարցի մակերևութային իմացությունը, առավելագույնը՝ նրանց քաղաքական ներգրավվածությունը:
Այս համատեքստում հատուկ նշանակություն ունեցավ ՀՌՀ Համաշխարհային պատմության ու արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Երվանդ Մարգարյանի զուտ ակադեմիական զեկույցը՝ «Մերձեփրատյան սահմանը հնագույն ժամանակներից մինչ Բյուզանդիայի անկումը. Նոր իրականության աննկունությունը»: Զեկուցագիրը խոսեց ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի տարածքով անցնող պատմական սահմանագծերի հատման մասին, որը համաշխարհային քաղաքակրթությունների հնագույն խաչմերուկ է, ավանդույթների, կրոնների, մշակույթների ու կայսրությունների հատման սահման: Հռոմն ու Սասանյան Պարսկաստանը, Բյուզանդիան ու Արաբական խալիֆայությունը, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը բախվել ու համագործակցել են այստեղ՝ ստեղծելով հատուկ քաղաքական ու մշակութային պատկեր, զարգացման սեփական ձև, որը մինչև այժմ էլ իր տեղն ու նշանակությունն ունի: Պրոֆեսոր Մարգարյանը հայտնեց իր կարծիքն այն մասին, որ քրդերի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես և այլ տարածաշրջանային խնդիրներ, ելնելով պատմական համատեքստից, դժվար թե լուծում գտնեն տեսանելի հեռանկարում:
Կոնկրետ քրդական հարցով ելույթ ունեցավ Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի կոորդինատոր Յանա Ամելինան՝ նշելով քրդերի ու քրդական հանրաքվեի ու ներկա իրականության վերաբերյալ Ռուսաստանի ու Ամերիկայի միացյալ նահանգների խնդիրների հիմնական հակասությունները:
Քրդական հանրաքվեի հետ կապված աշխարհաքաղաքական հարցերին էր նվիրված նաև «Նորավանք» գիտակրթական ֆոնդի ներկայացուցիչ Արա Մարջանյանի զեկույցը: Փորձագետը վերլուծեց քաղաքական համատեքստն ու իրաքյան քրդերի հանրաքվեի հետևանքները՝ դրանք հիմնականում բացասական համարելով:
Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ոչ միայն Իրաքում, այլ նաև Թուրքիայում քրդական պետության ստեղծման հեռանկարները դիտեց Հայաստանի շահերի տեսանկյունից: Փորձագետի խոսքերով՝ «Քուրդիստանը», որին պետական ինստիտուտների, բանակի, քաղաքական ուղղվածությունների կողմնորոշման կառուցման երկար գործընթաց է սպասվում, ավելի անվտանգ կլինի Հայաստանի համար, քան ժամանակակից Թուրքիան է: Նույնիսկ ենթադրյալ քրդական պետության ռազմական ուժը, պարոն Պապյանի կարծիքով, ժամանակակից թուրքական հանրապետության ԶՈՒ-երի հետ ոչ մի կերպ չի կարող համեմատվել, և դրանց ձևավորումը Երևանի համար որոշակի «դադար» կլինի:
Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ոչ միայն Իրաքում, այլ նաև Թուրքիայում քրդական պետության ստեղծման հեռանկարները դիտեց Հայաստանի շահերի տեսանկյունից: Փորձագետի խոսքերով՝ «Քուրդիստանը», որին պետական ինստիտուտների, բանակի, քաղաքական ուղղվածությունների կողմնորոշման կառուցման երկար գործընթաց է սպասվում, ավելի անվտանգ կլինի Հայաստանի համար, քան ժամանակակից Թուրքիան է: Նույնիսկ ենթադրյալ քրդական պետության ռազմական ուժը, պարոն Պապյանի կարծիքով, ժամանակակից թուրքական հանրապետության ԶՈՒ-երի հետ ոչ մի կերպ չի կարող համեմատվել, և դրանց ձևավորումը Երևանի համար որոշակի «դադար» կլինի:
ՀՌՀ Համաշխարհային պատմության ու արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի դասախոս Անտոն Եվստրատովը իր հերթին խոսեց անդրսահմանային Քուրդիստանի գաղափարի փլուզման մասին, որը, քուրդ արմատականների կարծիքով, պետք է տեղի ունենար ժամանակակից Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի տարածքներում ու նույնիսկ շոշափեր Հայաստանը: Եվստրատովի կարծիքով՝ հիշյալ երկրների քրդերի գաղափարական, ազգային, լեզվաբանական ու որպես դրանց հետևանք՝ քաղաքական տարբերությունները, ու նույնիսկ երկրներից յուրաքանչյուրի շրջանակում նրանց ոչ միատարությունը հնարավորություն չի տալիս նույնիսկ տեսականորեն պատկերացնել որևէ «քրդական միություն»: Հետևաբար՝ միասնական «Քուրդիստանը» ոչ այլ ինչ է, քան առասպել, սակայն որը ակտիվորեն ջերմացվում է դրսից:
«Նորավանք» ֆոնդի փորձագետ Սամվել Մանուկյանը ուշադրության արժանացրեց Թուրքիայի քրդերին՝ համեմատելով նրանց արժեքային համակարգը հենց թուրքական արժեհամակարգի հետ: Խոսնակը բերեց մի շարք գրաֆիկներ ու դիագրամներ, որոնք մանրամասնում էին տվյալ խնդիրը:
Քրդական հանրաքվեի տնտեսական հետևանքներին էր նվիրված Հարություն Մեսրոպյանի ելույթը, ով ներկայացնում էր ՀՌՀ Տնտեսական ինստիտուտը:
Ի դեպ, քրդական հարցը Մերձավոր Արևելքի միակ «ցավոտ կետը» չէ: Այս առումով հատուկ նշանակություն ունեցավ ՀՌՀ Արևելագիտական ինստիտուտից Վահե Բոյաջյանի զեկույցը՝ նվիրված Իրանում բելուջական հարցին:
Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան Իրաքում անց կացված ռեֆերենդումը դիտեց թալիշների շահերի տեսանկյունից: Փորձագետի կարծիքով՝ քրդական պետությունը, ինչ ձևով էլ որ այն կառուցվի, թալիշների ու Հայաստանի հանրապետության համար բացասական գործոն է լինելու, քանի որ այն ուժեղացնելու է քրդական կլանը, որը փաստացի ղեկավարվում է ժամանակակից Ադրբեջանի կողմից: Կլոր սեղանի եզրափակիչ մասում քաղաքագետը ներկայացրեց «Մտածելով անհավատալիի մասին. Իմ պայքարը հանուն անկախ Թալիշստանի» վերնագրով իր գիրքը: Այդ աշխատանքը ներկայացնում է թալիշական ազգային շարժման մակարդակը, որտեղ, ինչն այդքան էլ հաճախ չի լինում, համադրվում են անձնազոհությունն ու ինտելեկտը, վճռականությունն ու հավասարակշռությունը: Եվ դրա շնորհիվ ապագայում Թալիշական պետությունը, որպես փյունիկ, վեր կհառնի մոխրի միջից, ու կդառնա տարածքային ու քաղաքական նոր գործոն՝ ողջ Հարավային Կովկասում: Ճիշտ այդպես նկարագրում է հեղինակը: