Բելառուսն ու Վրաստանը կակտիվացնեն համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Այդ կապակցությամբ, նախօրեին, Բելառուսի Հանրապետության նախարարներ խորհուրդը իր 25.08.2015 №711 որոշմամբ հաստատել է Բելառուսօ Հանրապետության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա ապրիլի 23-ին՝բելառուսական պատվիրակության Թբիլիսի այցելության ընթացքում:
Նախարարների խորհդրի մամուլի ծառայության փոխանցմամբ, Բելառուսի ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել Բելառուսի Հանրապետության կողմից ներպետական գործընթանցների իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:
Մինչ այդ, «Грузия-Онлайн»-ի տեղեկացմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այս տարվա ընթացքու Վրաստանում դեսպանատան բացելու ցանկության մասին:
«Կարծում եմ, տարվա ընթացքում մենք այդ հարցը կլուծենք: Բյուջեում համապատասխան գումարներ կհատկացվեն և տարվա ընթացքում Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն մենք անպայման կբացենք»,-նշել է Բելառուսի առաջնորդը լրագրողների հետ զրույցում: