Մայրաքաղաք Երևանը կքած է տարաբնույթ խնդիրների բեռան ներքո: Որոշներն առավել ակնառու են, որոշներն ավելի պակաս տեսանելի, սակայն դրանցից յուրաքանչյուրը խանգարում է հայոց մայրաքաղաքում հարմարավետ ապրելուն: Ջրամատակարարման ու աղբահանման հարցերը այդ դժվարությունների մի մասն են ընդամենը:
Պահպանենք ջուրը
Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը՝ Veolia Jur (ֆրանսիական Veolia Generale des Eaux ընկերության դուստրը) ընկերությունը օգոստոսի սկզբին դիմեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ ջրի սակագները բարձրացնելու առաջարկով:
Ներկա պահին ջրի սակագինը Հայաստանում կազմում է 180 դրամ/խ (0,37$): Կարծես թե ընկերությունն առաջարկում է սակագինը բարձրացնել մինչև 194,3 դրամ/խ (0,45$), այսինքն գրեթե 7 %-ով: Ինչպես ընկերության, այնպես էլ Ջրային տնտեսության պետական հանձնաժողովի աղբյուրները հաստատում են սակագների բարձրացման անխուսափելիությունը: Ընդ որում պետք չէ մոռանալ, որ 2017 թ. հունվարի 1-ից խմելու ջրի գինն արդեն իսկ բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր տարածքներում:
Երկու տարի առաջ Երևանը, և առհասարակ ողջ երկիրը երկար ժամանակ գտնվում էր օգտագործվող էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ցույցերի տենդում: «Էլեկտրական Երևան» անունը կրող իրադարձությունները սպառնում էի վերածվելու «Մայդանի», բայց փառք աստծո, բողոքի ցույցի մասնակիցներն ու ակտիվիստները խելամիտ մարդիկ դուրս եկան:
Այսօր, ինչպես երևում է քաղաքացիների ու «Ջրային Երևան» պետական մարմինների հանգստությանը ոչինչ չի սպառնում: Նախևառաջ դա ակնհայտ է, որովհետև սակագնի բարձրացվող 14,3 դրամը (8 ցենտ) մեկ տոննա ջրի համար (խորանարդը հենց տոննան է) կլինի գրեթե աննկատ սպառողների մեծամասնության, ամեն դեպքում կենցաղային ջրի սպառողների համար:
Սակայն որոշ արգումենտներ, որոնք բերում է Veolia Jur-ը, մեղմ ասած, զարմացնում են: Ահա, օրինակ, ընկերության մամլո-քարտուղար Մուրադ Սարգսյանն ասում է, թե ընկերությունը հույս ունի ջրի գնի բարձրացման հաշվին ապահովել համակարգի մոդեռնիզացիան, նրա խոսքերը փոխանցել է Sputnik Հայաստանը: Ուշադրություն դարձնենք «հույս ունի» բառին, այսինքն մոդեռնիզացիան կարող է նաև տեղի չունենալ, անգամ եթե սակագները բարձրացվեն, չէ՞ որ «հույս ունենալը» դեռ չի նշանակում «իրականացնել»: Մոդեռնիզացիան կարող է իրականացվել, ասենք սակագների թվով «-երորդ» բարձրացումից հետո:
Էլ ավելի զարմանալի է հնչում ընկերության ներկայացուցչի հաջորդ արտահայտությունը: Veolia Jur-ը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգում զգալի ներդրումներ անել, նրա աշխատանքը դարձնել առավել արդյունավետ (նվազեցնել կորուստները, էլեկտրաէներգիայի ծախսերը), իսկ դրանից ազատված միջոցները ուղղել երկրի տարածքներում ջրամատակարարման բարելավմանը:
«Իր հերթին պետությունը մեր ջրամատակարարման համակարգի ներդրումներին պարտավորվեց ավելացնել ևս 200 մլն դոլլար, դրա համար էլ գները սկզբում կբարձրացվեն, իսկ հետո կիջնեն»,- ասաց Սարգսյանը:
Միգուցե այս խոսքերի մեջ տնտեսական գիտության իմաստնությամբ թելադրված տրամաբանություն կա, սակայն «գները բարձրացնենք, որ հետո իջեցնենք» արտահայտությունը սովորական մարդու համար հնչում է անտրամաբանական: Ու բոլորը հիանալի հասկանում են, որ գները կարելի է մի քանի անգամ բարձարցնել, իսկ հետո մի փոքր իջեցնել, հայտարարելով այդ «իջեցման» մասին որպես մեծագույն բարեգթության, որը ընկերությունն անելու է Հայաստանի ժողովրդի համար:
Սարգսյանի խոսքերով ընկերությունը չի կարող ներդրումներ կատարել ու ջրամատակարարման համակարգի մոդեռնիզացիա անել առանց սակագների բարձրացման, այդ ժամանակ արդեն ջրի գնի իջեցումն ապագայում բացառված կլինի:
Մեխանիկորեն հարց է առաջանում, է՞լ ինչ չի կարող Veolia Jur-ը: Ահա օրինակ, խողովակաշարերին անօրինական միանալու ու համակարգի վատթարացման պատճառով առաջացող կորուստներից պարզվում է, որ այն չի կարող ստուգել բոլոր աբոնենտներին, հատկապես գյուղական համայնքներում: Դրա համար նոր խողովակաշարերի տեղադրումը միանգամից երկու նապաստակ կխփի, սակայն նման «որսի» համար ռեսուրս է հարկավոր, որն էլ ընկերությունը ձգտում է ունենալ, ինչպես Սարգսյանն է հավաստիացնում, սակագների «ժամանակավոր» բարձրացման արդյունքում:
Իսկ ահա թե ինչ է կարծում Սպառողների խորհրդատվության կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը. Հայաստանում ջրի սակագնի բարձրացումը հնարավոր է հանգեցնի այլ ծառայությունների թանկացմանը, այդպիսի փորձ արդեն կա, կարող է գնալ շղթայական ռեակցիա: Չիլինգարյանի կարծիքով Veolia Jur-ի՝ ջրի սակագնի բարձրացման ցանկությունը հիմնավորված չէ, քանի որ այս ընթացքում ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների որակը չի բարձրացել:
Կարեն Չիլինգարյանն անհասկանալի է համարում ընկերության առաջարկությունը. «Նրանք հեշտ ուղիներ են փնտրում, փոխանակ զբաղվեն ջրի կորուստների նվազմամբ, Երևանում 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 70-75 %»: Փորձագետը նաև նշեց, որ ջրի կորուստների նվազեցումը ընկերությանը ավելի մեծ շահույթ կբերի, քան տարիֆների բարձրացումը:
Մի խոսքով, հասարակությունն ու փորձագետները կարող են ցանկացած արգումենտ բերել, կարող են զարմանալ ու ձայնը կորցնելու աստիճան վիճել, միևնույն է՝ անօգուտ է: Ինչպես ցույց է տալիս փորձը, եթե մեզ մոտ որոշում են ինչ-որ բանի գին բարձրացնել, միևնույն է բարձրացնելու են, ոչինչ չի օգնի: Ընդդիմադիրների ոչ մի խելամիտ փաստարկ դեր չի խաղալու, մենատերը հասնելու է իր ուզածին:
Զգույշ, աղբ է
Հիմա մեկ այլ դժբախտության մասին: Երևանում աղբի հավաքման ու վերամշակման խնդիրը հավերժ արդիական է:
Իմպրովիզացված աղբանոցների կողքին, երբ աղբը լցնում են այնտեղ, որտեղ հարմար է, Երևանի տարբեր վայրերում կան նաև օրինականները, սակայն դրանից նրանք ավելի պակաս զզվելի չեն դառնում: Հիմա էլ դրանց ավելացել են աղբամաններն ու աղբատարերը, որոնց պետք է հետևի մեկ այլ՝ մայրաքաղաքում աղբահավաքման ոլորտի մենատեր «Սանիտեք» ընկերությունը:
Ընկերությունը վերջերս ընդունել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը կոչված է այլ խնդիրների կողքին կարգավորել նաև աղբի հավաքման խնդիրը: Սակայն էկոլոգները համոզված են, որ ոչ մի ծրագիր չի կարող լուծել խնդիրը, քանի կարգավորված չեն աղբանոցների վերահսկման խնդիրները:
Բնապահպան Ինգա Զարիֆյանը գտնում է, որ ծրագիրը կարգավորման խնդիր չի լուծում, իսկ մեզ համար հենց այդ հարցն է կարևոր: «Մենք իհարկե ունենք ռազմավարություն, սակայն այդտեղ աղբի վերամշակմանը ընդամենը մեկ տող է նվիրված, ու ոչ մի միջոցառում չի նախատեսվում»:
Միգուցե իրավիճակը կարողանան փոխել տուգանքները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում ենթադրվում են փոփոխություններ, որոնք զգալի տուգանքներ են սահմանում շրջակա միջավայրի՝ անպատեհ վայրերում շպրտված աղբի ու այլ թափոնների աղտոտման համար: Ընդ որում դա պետք է վերաբերվի ցանկացած աղբի՝ սկսած ծխախոտի մնացորդից մինչև շինարարական թափոններով հսկա բեռնատարը: Ենթադրվում է, որ խախտումները գրանցելու ու արձանագրություն կազմելու են Տարածքային զարգացման նախարարությունը (կամ ինչ-որ գերատեսչական մարմին), ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները: Սա միայն կարելի է ողջունել, ճիշտ այնպես, ինչպես այն փաստը, որ տուգանք սահմանելու հարցում հաշվի չեն առնվի աղբամանների անբավարարության բացառությունները: Նկատվում է նաև երկրի մայրաքաղաքում աղբի հավաքման ու վերամշակման օպտիմալացում:
Եվ ճիշտ է տուգանելը: Միայն թե հարկավոր է լինել հետևողական, ոչ թե մեկ- երկու ամիս կատարել, հետո բարեհաջող կերպով մոռանալ այդ տուգանքների մասին: Իսկ այստեղ հարկավոր է նվազագույնը չորս կազմակերպությունների՝ նախարարության, քաղաքապետարանի, ոստիկանության և իհարկե «Սանիտեք» ընկերության անմիջականության համատեղ աշխատանք:
Այլապես մենք կրկին ստիպված ենք լինելու հնարավորինս արագ անցնելու հատկապես ամառվա տապին անտանելի բուրող աղբամանների կողքով: Մարդիկ կդադարեն աղբը շպրտել անթույլատրելի վայրերում միայն նրա համար, որ գարշահոտության ու սև գոմաղբի պատճառով հնարավոր չէ մոտենալ աղբամանին: Իհարկե կմնան անուղղելիները, նրանք, ում անհնար է բացատրել, որ աղբանետման հատուկ վայրեր կան, սակայն դա արդեն բոլորովին այլ թեմա է:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը