Հայաստան-Սփյուռք եռօրյա համահայկական ֆորումը, որը մեկնարկվեց Երևանում սեպտեմբերի 18-ին, կարևոր մի իրադարձություն թողեց աննկատ: Բանն այն է, որ հենց այդ օրերին հայոց մայրաքաղաքում էր գտնվում ամերիկյան կոնգրեսմենների բավական ազդեցիկ մի պատվիրակություն:
Հայկական հարցերով Հայաստան էին ժամանել Կոնգրեսյան հանձնաժողովի համանախագահներ Ֆրենկ Պալլոնեն, Դեվիդ Վալդեյոն և Ջեքի Սփայեր Կանչելյանը, կոնգրեսմեններ Աննա Էշուն, Թրեյսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրենները:
Ամերիկացի օրենսդիրներին ընդունեցին երկրի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Իսկ երեկ երեկոյան կայացավ պատվիրակության հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Կառավարության մամլո-հաղորդագրությունում նշվում էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցության ամրապնդման հարցերը: «Ներդրումների աջակցման առումով վարչապետը նշեց առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրման կարևորության, ինչպես նաև Հայաստանի՝ ԱՄՆ-ի «GPS» մաքսային նախապատվությունների ցուցակում ընդգրկման մասին:
Կարապետյանը նաև բարձր գնահատեց երկու երկրների անխափան համագործակցությունը բարձր և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն իսկ մի շարք հաջող ծրագրեր կան»,- այս մասին հայտնեցին կառավարությունում:
Նշենք, որ հայկական կողմի համար կարևորագույն, միևնույն ժամանակ խնդրահարույց հարցերից մեկը հանդիսանում է ԱՄՆ-ի կողմից կրկնակի հարկման վերացումը, որը թույլ կտար ավելացնել առանց այդ էլ աննկատելի չափերի հասնող հայկական արտահանումը՝ ԱՄՆ: Սակայն ամերիկյան կողմը կրկնակի հարկումը վերացնել դեռևս չի շտապում, ինչի մասին Երևանում վերջերս հայտնեց ամերիկյան դեսպան Ռիչարդ Միլլզը:
Ներկա պահին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը հիմնականում ուղղվում է Վաշինգտոնի կողմից ֆինանսական աջակցության ստացմանը: Իհարկե Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի գալստով այդ օգնությունը զգալի չափերով կրճատվելու նկատառում ունի: Ընթացիկ տարվա մայիսին նոր նախագահի կառավարությունը առաջարկեց նվազեցնել ետխորհրդային մի շարք երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալները: Խորհրդատվությունների համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67%-ով՝ 2016թ.-ին՝ 20,4 մլն.$, իսկ 2018թ.-ին կլինի 6,8 մլն. $:
Դժվար չէ նկատել Կովկասյան տարածաշրջանի, հատկապես Հայաստանի հանդեպ ամերիկյան կառավարության հետաքրքրության նվազումը, ինչը սակայն չի կարելի ասել Կոնգրեսի մասին: Ու մոտեցումների այդ տարբերությունը առավել հստակ է արտահայտում ԱՄՆ-ի ներկա ներքաղաքական վիճակը, Թրամփի ու Կոնգրեսի միջև եղող հակասությունը: Հաշվի առնելով այն, որ ներամերիկյան տարաձայնությունների կենտրոնական թեման հանդիսանում է «ռուսական սպառնալիքը», Կոնգրեսի մեծ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ իր տրամաբանությամբ նույնպես կրում է հակառուսական ուղղվածություն: Ինչպես «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է կոնգրեսմեն Ջեքի Սփեյեր Կանչելյանը՝ «Կաշառակերության վերացման ու Ռուսաստանի ճնշման տակից դուրս գալու հարցում Հայաստանին օգնություն տրամադրելուն ԱՄՆ-ն վճռական է տրամադրված»: Այսինքն Երևան ժամանած կոնգրեսմենների առաջադրանքը դրանով իսկ պատկերվում է բավական հստակ՝ «Նրանք եկել են՝ Հայաստանին Ռուսաստանից ազատելու համար»:
Դատելով այս և այլ հայտարարություններից՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի հակասության նոր ալիքը Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակից, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանի կողքով էլ անտարբեր չի անցնի: Ու ներկա պահին անդրօվկիանյան ռազմավարների ու օրենսդիր մարմնում նրանց ներկայացուցիչների առաջադրանքի մեջ է մտնում առավելագույնս վերացնել Ռուսաստանի ազդեցությունը, թուլացնել նրա դիրքերը Հայաստանում ու տարածաշրջանում:
Այստեղ գործիքներն էլ, կնիքներն էլ նույնն են: «Մենք առաջին հերթին ցանկանում ենք ամրացնել մեր ընկերությունը, օգնել Հայաստանին թափ տալու դեռևս խորհրդային ժամանակներից մնացած կաշառակերության երևույթները, ստեղծելու նոր հնարավորություններ՝ Հայաստանում դեմոկրատիայի զարգացման համար: Ես կուզենայի, որ Հայաստանն ավելի շատ օգնություն ստանար, քանի որ Հայաստանին մենք դիտում ենք որպես մեր գործընկեր՝ այս տարածաշրջանում, որը գտնվում է Մոսկվայի ագրեսիվ ազդեցության տակ»,- ասում է հայկական ծագում ունեցողԿանչելյանը:
«Ռուսական ազդեցության դեմ պայքարի» գլխավոր ոլորտներից մեկը էներգետիկան է: Կոնգրեսմենի խոսքերով՝ օրենսդիրները շահագրգռված են Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցով: Նրանք վստահ են, որ էներգակիրների մատակարարման պլանում Երևանը հիմա կախված է Մոսկվայից, որն իբր թե ձգտում է «վերականգնել ԽՍՀՄ-ը»: Ամերիկյան կողմի մտածելով՝ «Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունից դուրս գալը» ենթադրում է էներգիայի աղբյուրների վերականգնման զարգացում:
Դեռևս այս տարվա մայիս ամսին ֆորումներից մեկի ժամանակ ամերիկյան դեսպանը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտը մինչև 8 մլրդ $ ծավալով ներդրումների ներուժ ունի, ու որ ամերիկյան ներդրողները պատրաստ են վերանայել էներգետիկ ծրագրերում մասնակցության հնարավորությունը: Տեղացի փորձագետները, սակայն, միաձայն նշում են, որ էլեկտրաէներգիայի շուկան գերհագեցած է, հետևաբար այդքան էլ հասկանալի չէ, թե որտեղ են պատրաստվում ներդրումներ անել ամերիկյան ընկերությունները, եթե Հայաստանը էլեկտրաէներգիայի սեփական պահանջմունքները լրիվ բավարարում է, իսկ արտահանման որոշակի լուրջ ծավալների մասին դեռևս չի խոսվում:
Ընդ որում հայ պաշտոնական անձիք հավաստիացնում են, որ պատրաստ են համագործակցության, որպես հաջող օրինակ անդրադառնալով ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը երկրի խոշորագույն ակտիվ հանդիսացող Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վաճառքին:
Սակայն, ինչպես նշվեց վերևում, ամերիկացիների ակտիվությունը զուտ էներգետիկ բաղադրիչով չի սահմանափակվում: Նրանց ծրագրերի մեջ է մտնում «Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ի վերականգնումը» թույլ չտալը, ու այստեղ կոնգրեսմենը համարյա բառ առ բառ կրկնում է Հիլարի Քլինթոնի 5 տարվա վաղեմության հայտարարությունը:
Այն ժամանակ լինելով ԱՄՆ-ի պետքարտուղարը, նա հավաստիացնում էր, որ Մոսկվան ձգտում է վերականգնել Խորհրդային միությունը, «ինչը չի կարելի թույլ տալ»: Բացառված չէ, որ այդ համակարգում ԱՄՆ-ն ձգտի Հայաստանին Եվրասիական տնտեսական միության մեջ «տրոյական ձիու դերը» պարտադրել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի մեծ ու ազդեցիկ համայնքը, եվրոատլանտյան կառույցների՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ Երևանի բավական սերտ համագործակցությունը: Ինչպես հայտնի է, դրանցից առաջինի հետ Հայաստանն աշխատում է «Համագործակցության անհատական պլանի» շրջանակներում՝ մասնակցելով խաղաղարար առաքելություններին ու զորավարժություններին: Եվրոմիության հետ հանրապետությունը պատրաստվում է ստորագրել Համագործակցության համապարփակ համաձայնագիր: Փաստաթուղթը հաշվի է առնում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները, ու հիմնականում ուղղված է դատական համակարգի, հարկային վարչարարության բարելավմանը, ընտրությունների ինստիտուտի կատարելագործմանը և այլն: Ինչպես երևում է, ամերիկյան կողմի հետաքրքրությունը հայկական ուղղությամբ մոտ ապագայում միայն աճելու է, ու կոնգրեսմենների այցը Հայաստան համապատասխան տրամադրվածությունները շոշափելու միտում ուներ:
Բնականաբար ամերիկացիների գործողությունների հաջողությունները ենթադրում են Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից ընդառաջ որոշակի քայլերի ձեռնարկում: Այս առումով Երևանում արևմուտքի գործընկերների հայտարարություններին վերաբերվում են որոշակի առումով թերահավատորեն, հստակ իմանալով ամերիկյան խոստումների գինը: Չնայած հանրապետության ղեկավարության գործողությունների անկատարություններին ու թերություններին՝ մի շարք կարևոր ուղղություններում, այդ թվում նաև արտաքին քաղաքականությունում նրանց բնորոշ է պրագմատիկ մոտեցումը: Այդ պրագմատիզմը դեռևս թելադրում է ամեն կերպ ամրացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը հանդիսանում է երկրի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողը, ում հիմնական շուկան հագեցած է հայկական ապրանքներով, ով ժամանակակից ռազմամթերքի ու ռազմատեխնիկայի առաքիչն է, հարաբերական էժան էներգակիրների աղբյուրը: Հայաստանի տարածքում է նաև տեղակայված ռուսական ռազմաբազան, որի պարտականությունների մեջ է մտնում հանրապետության պետական սահմանների պահպանումը՝ ողջ շրջածով: Այս պայմաններում Հայաստանը լրիվ խելամտորեն է գերադասում ունենալ քիչը ձեռքում, քան շատը երկնքում:
Սարգիս Տերտերյան