Սիրիայում, որտեղ արդեն 5 տարի շարունակ արյունահեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, ականազերծման գործողություններում Հայաստանի ենթադրյալ մասնակցությունը կարող է Երևանի ու Մոսկվայի միջև եղած ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնի:

Հայաստանի պատրաստվածության, ինչպես նաև տվյալ ձևաչափին Սերբիայի մասնակցության մասին օգոստոսի վերջին հայտնեց ռուսական Պաշտպանության վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը: Նրա խոսքերով՝ համապատասխան ուղերձներ են հղվել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի ու Միացյալ արաբական էմիրությունների պաշտպանական վարչություններին:

«Իրենց ստորաբաժանումները պատրաստ են ուղարկել Հայաստանն ու Սերբիան, քննարկվում է նաև չինացի ականազերծողների ներգրավման հնարավորությունը»,- լրագրողներին այն ժամանակ հայտնեց Նովիկովը՝ «Բանակ- 2017» ֆորումի շրջանակներում:

upload-TASS_15090826-pic905-895x505-19092

Հայկական ԶԼՄ-ներից մեկի խնդրանքով մեկնաբանելով Նովիկովի հայտարարությունը՝ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնեց հետևյալը. «Երբ ընդունվի որոշումն ու լուծվեն բոլոր հարցերը, այդ ժամանակ էլ հասարակությունը պատշաճ կերպով կիրազեկվի»:

Ավելի ուշ այդ նախաձեռնությանը արձագանքեց նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Dalma News-ի հարցումներին այստեղ պատասխանեցին, որ դեռևս անցյալ տարի է վարչությունը իր ռուս կոլեգաների հետ աշխատանքային քննարկում արել Սիրիայում ականազերծման հումանիտար աշխատանքներին հնարավոր մասնակցության մասին:

«Այդ քննարկումների շրջանակներում սիրիական այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ չեն իրականացվում, ականազերծման հումանիտար առաքելության մեջ իր ստորաբաժանումների հնարավոր մասնակցության վերանայման հարցում Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել, տվյալ նախաձեռնության իրագործման, Սիրիական կառավարության համաձայնության ու միջազգային իրավական գործընթացների պահպանման դեպքում: Կոալիցիայի կազմավորման ընթացքի, նրա կազմի ու առավել ևս Հայաստանի Պաշտպանության նախարարության ժամանակացույցի տեղակայման մասին որևէ ինֆորմացիա ներկա պահին չկա»,- հայտնեցին վարչությունում:

Չնայած օպերացիայի որևէ ժամանակացույցի, Հայաստանի մասնակցության մասշտաբների մասին տեղեկատվության բացակայությանը, Սիրիայում պատերազմի հետևանքները լիկվիդացնելու հարցում նրա մասնակցության պատրաստակամությունը լրիվ հասկանալի է: Սիրիայում մինչև այժմ մնացել են արյունահեղ ճակատամարտների ողջ սարսափն ապրած հազարավոր հայեր:

Հատկանշական է, որ դեռևս հունիսի 28-ին Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատում էր, որ Հայաստանը մտադիր չէ առաջիկայում զինված ուժեր ուղարկել Սիրիա: Սակայն հայ նախարարի խոսքերով՝ Երևանը պատրաստ է մասնակցել հումանիտար աշխատանքներին:
Без названия (2)

Չնայած մեծ հայ համայնքի առկայությանը, անդրկովկասյան մեր երկիրը այս բոլոր տարիների ընթացքում զերծ էր մնում սիրիական ճգնաժամին որևէ մասնակցություն ունենալուց: Այսպես, 2014թ. մարտ ամսին հայաբնակ սիրիական Քեսաբ քաղաքում ճակատամարտերի թեժ պահին, երբ Ռուսաստանում արգելված ահաբեկչական «Ջեբհաթ Ան-Նուսրա» կազմակերպության զինյալների ճնշման ներքո բնակչությունը արագորեն լքեց քաղաքը, հայկական հասարակա-քաղաքական շրջանակներում հնչում էին այդտեղ խաղաղապահներ ուղարկելու արտահայտություններ: Սակայն այդ ժամանակ պաշտոնական Երևանը սահմանափակվեց միայն «ահաբեկչության դեմ պայքարի համախմբման անհրաժեշտություն» տիպի բանավոր արտահայտություններով: Միակ գործնական քայլը եղավ հայ պատգամավորների այցը Դամասկոս, որոնց նույնիսկ ընդունեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ներկայացնելով իրավիճակը տեղում:

Ռուսական նախաձեռնությանը միանալու այսօրվա որոշումը նախորդ տարիների պասիվության կողքին չափազանց ողջամիտ ու անհրաժեշտ է:

Ընդ որում, եթե սիրիական հարցում հայկական պետությունը միայն հիմա է պատրաստ որոշակի գործողությունների, ապա Կոսովոյում ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելություններին Երևանը մասնակցում է համապատասխանաբար 2008 և 2010թթ.-ից:

Ոչ մեծ հայկական մի խումբ ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցում է նաև Լիբանանում իրականացվող խաղաղապահական գործողություններին, և մի զինծառայողի էլ ուղարկել են… Մալի: Խաղաղապահների թիվը սովորաբար չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ Կոսովոյում ու Լիբանանում գումարային գտնվում են շուրջ 30 հայ զինծառայողներ, ևս 120 հոգի ծառայում է Աֆղանստանում:

tnyb-htQyu4

Ստացվում է որոշակի պարադոքս: Այն պահին, երբ Հայաստանը օգնում է արևմտյան «գործընկերներին», պայքարում է թալիբների հետ՝ հեռավոր Աֆղանստանում, Սիրիայում ահաբեկիչները գնդակահարում են հայ բնակչությանը, հողին հավասարեցնում նրանց դպրոցները, եկեղեցիներն ու տները: Ու դժվար թե կառավարության բարձր էշելոններից որևէ մեկը կարողանա տալ տրամաբանական պատասխանն այն հարցի, թե ինչու է սիրիահայերի գլխին կախված սպառնալիքը անտեսվում, իսկ օտարների պաշտպանությունը, տվյալ դեպքում Կենտրոնական Ասիայում ամերիկյան շահերը դառնում առաջնահերթային:

Եվ սա արդյո՞ք ոչ այն պատճառով, որ Սիրիայում վիճակի անկայունացման ու Աֆղանստանում «խաղաղապահ գործողությունների» հիմքում նույն ուժերն են կանգնած: Դժվար չէ հասկանալ, թե Երևանի համար որքան տհաճ ու կտրուկ արձագանք է առաջացրել արևմտյան մայրաքաղաքներում հայկական կողմի որևիցե առարկայական մասնակցություն՝ վերացնելու Սիրիայում այն պատերազմի հետևանքները, որը հրահրել էր Արևմուտքը:

Բնական է, որ Հայաստանի ու նույն Ռուսաստանի ռազմա-դիվանագիտական ու քաղաքական ներուժները անհամատեղելի են, դրա համար էլ անդրկովկասյան հանրապետությունը առավել խոցելի ու զգայուն է Վաշինգտոնի աղաղակների նկատմամբ: Դրա համար էլ պատահական չէ, որ հանրապետությունում չկան Աֆղանստանում «խաղաղապահ առաքելության» մասնակցության կատաղի ընդդիմադիրներ:

Սակայն դրանով հանդերձ սիրիական պատերազմում հայկական զինված ուժերի անգամ ենթադրյալ ներգրավումը հիստերիա է առաջացնում ամերիկյան ու եվրոպական ֆոնդերի կողմից հովանավորվող ԶԼՄ-ների շարքում: Այսպես, 1in.am պորտալը, որը հանդիսանում է Հայաստանում հակառուսական քարոզչության եղջյուրներից մեկը, Սիրիայի ականազերծման մասնակցության հարցի հետ կապված՝ գրում է. «Հայաստանը հնարավորինս պետք է խուսափի այն միջազգային օպերացիաներից, որոնք կարող են դառնալ մեր ԶՈՒ-երում մարդկային կորուստների պատճառ: Առանց այդ էլ հոգնեցուցիչ ղարաբաղյան պատերազմը սպառում է մեր հասարակությանն ու բանակին: Սիրիայում ռուսական ռազմագործողություններին Հայաստանի հավանական մասնակցությունը ահաբեկչության թիրախ են դարձնում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Մերձավոր Արևելքի մեր համայնքներին: Ու ի վերջո միջազգային գործընթացները տանում են ռուսական կայսրության անկմանը: Հայաստանն այս իրավիճակում պարտավոր է առավելագույն ճկուն արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի ավերակների տակ չհայտնվի»:

1in.am-ի տրամաբանությամբ՝ հայ խաղաղապահները Աֆղանստանում, որտեղ թալիբները համարյա ամեն օր պայթեցնում են ՆԱՏՕ-ական զինվորների, ու որտեղ հարևան Վրաստանը կորցրել է արդեն 30 զինծառայող, գտնվում է բացարձակ անվտանգության գոտում, իսկ Սիրիայում նրանք կարող են հայտնվել իսլամիստների հարվածների տակ:

Ավելի զվարճալի տեսք ունի Մերձավոր Արևելքում հայ համայնքի մասին սպառնալիքը: Անհասկանալի է, թե ինչ սպառնալիքի մասին կարող է գնալ խոսքն այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի հայ ամենախոշոր համայնքներից մեկը՝ սիրիական համայնքը քաղաքացիական պատերազմի արդյունքում հայտնվեց համարյա ոչնչացման եզրին: Ու այլ առաջադրանքների շարքում ռուսական առաջարկությունը կոչ էր անում կանգնեցնել հայաոչնչացման գործընթացը Սիրիայում:

Ինչ վերաբերում է ռուսական կայսրության անկմանն ու ավերակներին, ի մեծ դժբախտություն 1in.am-ի հեղինակի՝ Հայաստանը ամեն դեպքում Ռուսաստանի հետ միության պարագայում ավերակների տակ չի հայտնվի, սակայն նա այնուամենայնիվ ստիպված է հավաքել սիրիական ավերակները, որոնք այդպիսին են դարձել ամերիկացիների ու նրանց մերձարևելյան արբանյակների թեթև ձեռքով:

Սարգիս Տերտերյան