Իրանը այս պահին մեծ ուշադրություն է դարձնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը:
Դիվանագետը անդրադառնալով տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականությանը նշել է, որ Իրանի ԱԳՆ-ի ակտիվ գործունեության արդյունքը կայանում է նրանում, որ Թեհրանը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Իր ուշադրության մանրամասները դեսպանը չի հայտնել: