Պյատիգորսկում հուլիսի 4-6-ն անց կացվեց «Կովկասյան երկխոսություն» VI ամենամյա միջազգային գիտա-կրթական ծրագիրը՝ կազմակերպված Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ֆոնդի և Պյատիգորսկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ:
Նախագծի շրջանակներում Ադրբեջանի Միլլի Մեջլիսաի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Dalma News –ի թղթակցին տված էքսքլյուզիվ հարցազրույցի ժամանակ պատմեց Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի վիճակի ու այդ բանակցություններից իր սպասումների մասին:
Ղարաբաղյան հակամարտության գոտում, իրավիճակի սրացման ֆոնին, հայկական կողմը պարբերաբար իր ուշադրությունը սևեռում է այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է կատարել անցյալ տարվա ընթացքում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներկայացումը:
Եկեք ավելի հստակ լինենք, պայմանավորվածություն առաջին հերթին ձեռք է բերվել կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման, իսկ երկրորդը՝ Անջեյ Կասպրշիկի առաքելության ծավալման հարցով: Նա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է, ով մոնիթորինգ է իրականացնում կրակի դադարեցման գծում: Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին լարվածությունն ու կրակահերթերը չեն սահմանափակվում միայն Ղարաբաղի շփման գծով, այլ անցնում են նաև հայ-ադրբեջանական սահման, նա հանդես եկավ առաքելությունների թիվը մեծացնելու առաջարկով: Համաձայնություն տվեց ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը: Վիճելի հարցը, որքան ես գիտեմ, նրանում է, թե արդյո՞ք շփման գոտում կստեղծվեն մշտական դիրքեր, թե ինչպես որ մինչև այժմ էր՝ առաքելությունը կիրականացվի շփման գծում, իսկ մոնիթորինգից հետո կվերադառնան մայրաքաղաք:
Այս հարցով դեռևս փոխադարձ համաձայնություն չկա: Իսկ ինչ վերաբերվում է միջադեպերի հետաքննությանը, որքան ինձ հայտնի է, Ադրբեջանը նման մեխանիզմի ներդրման համաձայնություն չի տվել, ու դրանք իրականության մեջ չեն քննարկվում:
Ի՞նչ կարելի է սպասել անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայից հետո կողմերի կոշտ դիրքորոշումների ֆոնին կատարվող բանակցային գործընթացներից:
Եթե ռեալ խոսենք, ապա կազանյան հանդիպումից հետո կարգավորման բանակցություններ չեն իրականացվում: Դրանից հետո եղած բոլոր հանդիպումների ժամանակ ըստ էության միայն պայմանավորվել են բանակցային նոր փուլ մեկնարկելու մասին: Ու մինչև օրս կողմերը նույնիսկ չեն կարողացել հստակ բանակցային օրակարգ համաձայնեցնել, որովհետև հանդիպում են նախագահները, ԱԳՆ ղեկավարները ու պայմանավորվում սկսել բանակցային նոր փուլը, որից հետո էլի ինչ-որ միջադեպ է արձանագրվում կամ հայկական կամ ադրբեջանական կողմից ու բանակցությունները տապալվում են:
Մինչև օրս նույնիսկ չի հաջողվում պայմանավորվել, թե հատկապես որ հարցի շուրջ են բանակցություններ իրականացվելու: Որովհետև հայկական կողմն առաջին պլան է մղում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների բանակցային օրակարգը, շփման գոտու կայունացումը, իրականացվող միջադեպերի մոնիթորինգը ու հետաքննությունը, ինչը բովանդակալից բանակցությունների բացակայության դեպքում նշանակում է գոյություն ունեցող ստատուս-քվոի պահպանում:
Ադրբեջանական կողմը դրա ճիշտ հակառակն է պնդում: Կրակի դադարեցում հայտարարվեց, որպեսզի հստակ կերպով ռազմական կոնֆլիկտի վերացման պայմանավորվածություն ձեռք բերվի: Ես միայն հիշեցնեմ, որ Պաշտպանության նախարարների կողմից ստորագրված համաձայնագրում ոչ մի ժամկետի մասին չէր խոսվում, բայց այդտեղ հստակ գրված էր, որ 10 օրերի ընթացքում պետք է ռազմական կոնֆլիկտի վերացման համաձայնագիրը պատրաստ լինի: Անցել է 20 տարի, ու մենք մինչև հիմա չենք կարողանում ռազմական հակամարտության դադարեցման հարցում համաձայնության գալ, ինչը անշուշտ պարտավորեցնող բնույթ կկրեր: Այնպես որ ռազմական հակամարտությունն ըստ էության չի վերացել:
Ո՞վ է դրանում մեղավոր: Հայկական ու ադրբեջանական մամուլը դրա համար մեղադրում է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներին: Միջնորդ-երկրները իրենց հերթին նշում են, որ չեն կարող հակամարտություն լուծել այդ հակամարտության մասնակիցների փոխարեն:
Հարցը նույնիսկ նրանում չէ, թե ով է մեղավոր: Եթե խոսքը Մինսկի համանախագահների մասին է, ապա պետք է ինքներս հասկանանք, թե ովքեր են նրանք, ու ինչ են ի վիճակի անել: Մեծ հաշվով նրանք իրենց ԱԳՆ-ների միջին մակարդակի դիվանագետներ են: Կարծում եմ, որ իրենց երկրներում նրանց աշխատանքային հարթության մակարդակը սահմանափակվում է արտաքին գործերի փոխնախարարներով: Հազվագյուտ դեպքերում միայն կարող է լինել նախարարը, այն էլ եթե հարկ համարի լսել նրանց, բայց հաստատ երկրի ղեկավարները չեն Մինսկյան խմբի համանախագահները: Մտածել այն մասին, թե Մինսկի խմբի համանախագահները իրավասու են ինքնուրույն ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա ու կարգավորման գործընթացն առաջ մղել, պարզապես իլյուզիա է:
Իսկ իրենց երկրները կարո՞ղ են ճնշում գործադրել:
Համանախագահող երկրները, որոնք են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, ի դեմս իրենց նախագահների, ծայրահեղ դեպքում՝ ԱԳՆ ղեկավարները, կարող են ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա: Բայց նրանց ուշադրությունը ավելի սուր միջազգային խնդիրների վրա է սևեռված: Մինսկի խմբի համանախագահները կարող են ինչ-որ առաջարկություններ առաջ բերել, հող նախապատրաստել, իսկ կարևորը՝ տեղեկացնել իրենց ղեկավարներին: Բայց անմիջապես ազդել Բաքվի կամ Երևանի վրա, չեն կարող: Այնպես որ եկեք նրանց բարձր մակարդակի հայցեր չներկայացնենք:
Ինչ վերաբերվում է երկրների ղեկավարներին ու ԱԳՆ-ներին, ապա պետք է հասկանալ, որ այդ մեզ համար է Ղարաբաղյան հակամարտությունը առաջնակարգ նշանակություն ունեցող, իսկ նրանց ուշադրությունն այսօր կենտրոնացած է Սիրիայի, Ուկրաինայի, Կորեայի, Իրանի, Իրաքի վրա: Այնտեղ ավելի մեծ մակարդակի արյուն է հեղվում, ու մեծ գերտերությունների բախման հավանականության ռիսկն ավելի մեծ է:
Ահա, օրինակ՝ Ղարաբաղում ապրիլյան պատերազմական գործողություններ իրականացվեցին, անմիջապես արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կայացավ ու ջանքեր գործադրվեցին նրա համար, որպեսզի դարդարեցվեն պատերազմական գործողություններն ու կանխվի սողացող իրավիճակի վերածումը մեծամասշտաբ պատերազմի: Երբ հնչում են կրակահերթեր, նրանք սահմանափակվում են զսպվածություն ցուցաբերելու հորդորներով ու կոչերով: Այնպես որ դեռևս չի երևում, թե հարավսլավյան հակամարտության «Դեյթոնի» նման մի բան իրականացնելու մեծ ցանկություն կա, որպեսզի ամեն ինչ մղվի դեպի խաղաղ բանակցություններ:
Դեպի ո՞ւր է տանում ներկա իրավիճակի զարգացումը: Արդյո՞ք պետք է մեկ այլ՝ նոր «ապրիլի» սպասենք:
Ոչ միայն «ապրիլ», կարող է և ավելի վատ լինել: Ողջամիտ մարդու համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, դա ամենաանցանկալի սցենարն է: Չէ՞ որ իրատեսական չէ սպասել, որ կողմերից ինչ-որ մեկը ռազմական գործողությունների արդյունքում կփլուզվի ու կհանձնվի: Հետևաբար, այնուամենայնիվ հարկ է լինելու վերադառնալ բանակցություններին: Եթե ինքներս չուզենանք, մեզ գերտերությունները կստիպեն բանակցությունների սեղանի մոտ նստել: Իսկ այդ ընթացքում կմահանան հարյուրավոր, Աստված մի արասցե, հազարավոր երիտասարդներ: Բնակչությունն ավելի կչարա, ու բանակցություններ վարելն էլ ավելի բարդ կլինի: Մեկ այլ հարց է, որ ես չեմ հավատում, որ Մինսկի խմբի համանախագահներն ինքնուրույն կարող են կանխել վատթարագույնը:
Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման իրական ազդակներ ամենայն հավանականությամբ պետք է սպասել ռուսական կողմից: Սակայն ես կարծում եմ, քանի Մոսկվան չի հստակեցրել, թե ինչպես է պետք կառուցել ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ու նրա կառավարչական համակարգի հետ իր հարաբերությունները, այլ խնդիրների վրա չի շեղվի: Ավելի թեժ թեմաներ կան՝ Սիրիան, Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, պատժամիջոցներն ու նոր սկսվող սպառազինությունների մրցավազքն ու «լայթ» սառը պատերազմը: Առանց այդ խնդիրները տեղայնացնելու ու առանց Ռուսաստանի ղեկավարության սպառանալիքի, դժվար թե այն սկսի լրջորեն զբաղվել Ղարաբաղյան կոնֆլիկտով:
Սակայն ռուսական արտաքին քաղաքականության օրակարգում ղարաբաղյան հակամարտության խնդիրը համեմատաբար ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օրակարգերում: Իմ ուշադրությունը գրավեց մի զեկույց՝ պատրաստված ՌԴ ֆինանսների նախկին նախարար Կուդրինի կողմից, ով ղեկավարում է Ռուսաստանի նախագահի ռազմական հետազոտությունների կենտրոնն ու անմիջական մուտք ունի դեպի Վլադիմիր Պուտինը: Նրան հանձնարարված է մշակել Ռուսաստանի ռազմավարությունը Պուտինի նախագահության հաջորդ ժամանակահատվածի համար: Կուդրինի ղեկավարությամբ պատրաստված զեկույցում կա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական բաղադրիչ: Դրանում հստակ ասվում է, որ ուկրաինական ու վրացական ճգնաժամերը տվյալ պարագայում կարգավորելը բարդ է, ու հարկ է դրանք տեղայնացնել, և խորհուրդ է տրվում ակտիվացնել մերձդնեստրյան ու ղարաբաղյան ուղղությամբ միջնորդությունը: Եթե դա լինի, կարծում եմ, որ որոշակի առաջխաղացման կարող ենք հասնել: Չարժե բոլոր խնդիրները միանգամից լուծելու ու հայ- ադրբեջանական հինավուրց հակամարտության լիակատար ու վերջնական կարգավորման ապահովման պատրանք փայփայել: Դա չափազանց բարդ է, նույնիսկ անհնար: Սակայն կարգավորման առաջխաղացումը մինչև այն պահը, երբ պատերազմական ռիսկերը եթե չդառնան էլ զրոյական, գոնե մոտենան դրան, հնարավոր է, ու դա կլինի ոչ միայն ի օգուտ հայերի ու ադրբեջանցիների, այլ նաև ողջ տարածաշրջանի:
Զրուցեց Հայկ Խալաթյանը