Արդեն մի քանի օր է, ինչ Աստանայում իր աշխատանքն է սկսել «Էքսպո-2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի հիմնական թեման «Ապագայի էներգիան» է: 100 երկիր և ավելի քան 10 միջազգային կազմակերպություններ ներկայացնում են էներգաօգտագործման խնդրի իրենց տեսլականը:
Արդյո՞ք փիառն արժեր երկրի միլիարդներին
Այս ցուցահանդեսը անկախ Ղազախստանի ամենամասշտաբային ծրագիրն է: Սպասվում է, որ ծրագրին կայցելեն 2 միլիոն մարդ, իսկ այցելությունների ընդհանուր թիվը կկազմի մոտավորապես 5 միլիոն: Ըստ «Աստանա Էքսպո- 2017» ազգային ընկերության գլխավորի՝ Ախմեթջան Եսիմովի, ցուցահանդեսի բացման պահին այն երկրի վրա արդեն 400 և ավել մլրդ թենգ նստեց (1,3 մլրդ դոլլարից ավել):
Ընդ որում ղազախական մամուլը նշում է, որ միայն հանրապետական բյուջեից «Աստանա Էքսպո-2017» ազգային ընկերություն մուտք է եղել 583 մլրդ: Եվս 1,465 մլրդ թենգ ցուցահանդեսին տրամադրել է մայրաքաղաքային բյուջեն:
Նման հսկա գումարները բնականաբար որոշակի դժգոհություններ են առաջացրել ղազախական հասարակությունում, ինչպես և իրենց վրա են սևեռել երկրի ղեկավարության ուշադրությունը: Ստուգումների արդյունքում ձերբակալվել են որոշ պաշտոնյաներ, ովքեր զբաղվում էին ցուցահանդեսի կազմակերպմամբ, մասնավորապես «Աստանա Էքսպո- 2017» ազգային ընկերության ղեկավարող տնօրեն Սուլամբեկ Բարկինխոեվը:
Նավթի գնի կտրուկ անկման պայմաններում, ինչը մեծ ազդեցություն ունեցավ Ղազախստանի բյուջեի վրա, երկրի փիառի հետ կապված հսկայական ծախսերի նպատակահարմարության քննարկումները գնալով ավելի թեժանում էին:
Ընդ որում այստեղ հարկ է հատուկ նշել, որ դա ոչ մի կերպ չանդրադարձավ Էքսպո-ի մասնակիցների ու հյուրերի հանդեպ տեղի բնակիչների վերաբերմունքի վրա: Ոչ միայն կամավորները, այլ Աստանայի բնակիչները շատ ջերմ ու հյուրընկալ կերպով դիմավորեցին ցուցահանդեսի արտասահմանյան հյուրերին:
Ալիևի տարօրինակ բացակայությունը
Թե ինչպիսի նշանակություն է երկրում տրվում այդ միջոցառմանը, վկայում էր շինարարության նոր թափն ու հրավիրված հյուրերի մակարդակը: Ի դեպ վերջին հարցի հետ կապված ընդունող երկրին իր օժանդակությունը ցույց տվեց նաև Աստանայում ՇՀԿ խորհրդի նիստը, որտեղից մասնակից-պետությունների ղեկավարները, որոնց մեջ էին այնպիսի գերտերությունների լիդերներ, ինչպիսին է օրինակ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, սահուն կերպով տեղափոխվեցին բացման շքեղ արարողության սրահ: Բացման արարողությանն այցելեցին ՇՀԿ ոչ անդամ մի շարք երկրների պետության ղեկավարներ ու կառավարություններ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրներից ու Եվրոպայից (օրինակ Իսպանիայի թագավորը):
Ընդ որում, Հայաստանի ու Ղազախստանի նախագահների ջերմ հանդիպման ֆոնին, բավական տարօրինակ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը: Հայաստանում, որպես կանոն, Ղազախստանին դիտում են որպես Եվրազեսում ու ՀԱՊԿ-ում Բաքվի շահերի գլխավոր լոբբիստ, ասենք երկու երկրներն էլ հաճախ են խոսում թյուրքական միասնականության մասին: Ու կամա, թե ակամա հանգում ես այն մտքին, որ այդ երկու երկրների հարաբերություններում մի բան այն չէ: Դժվար է հավատալը, որ ղազախական կողմը, հրավիրելով իր երկիր այդքան երկրի ղեկավարների, հրավեր չի ուղարկել իրեն այդքան մտերիմ տերությանը: Էքսպո-ի բացման արարողության ժամանակ Ադրբեջանը պետք է ներկայացներ Էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, սակայն նախարարի հանկարծամահության պատճառով բացմանը ադրբեջանական կողմին այդպես էլ ոչ-ոք չներկայացրեց:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն ու վերականգնվող էներգետիկա
Ինչ վերաբերում է հենց ցուցահանդեսին, ապա շատ մասնակիցներ էներգետիկ ոլորտում ունեցած ձեռքբերումների փոխարեն Էքսպո-ն վերածել էին իրենց երկրի զբոսաշրջության տեսարժան վայրերը գովազդելու հարթակի: Ու եթե Ադրբեջանը ցուցադրության ժամանակ ներկայացնում էր նավթի ու գազի ոլորտում իր ձեռք բերած հաջողությունները (որը դժվար ապագայի էներգետիկա համարվի), ապա վրացական տաղավարում ուշադրության կենտրոնում էր վրացական գինին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չնայած նրան, որ Հայաստանի տաղավարը հարավկովկասյան երեք պետությունների տաղավարներից ամենափոքրն էր, թեմատիկորեն այն ավելի էր համապատասխանում ցուցադրության կոնցեպցիային:
«Ցուցահանդեսի հիմնական թեման, ինչպես գիտեք, ապագայի էներգիան է: Ցուցահանդեսը նվիրված է դրան, իսկ դա նշանակում է, որ մենք այս տաղավարում առաջին հերթին պետք է ներկայացնենք ապագայի էներգետիկ ծրագրերը, նորամուծություններն ու լուծումները: Երկրորդը, սա Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, նրա ներդրումային գայթակղությունն ու ներդրումային ծրագրերը ներկայացնելու հնարավորություն է»,- հայ լրագրողներին տաղավարի բացման ժամանակ այսպես հայտնեց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա ավելացրեց նաև, որ հայկական ընկերությունները հերթականությամբ կներկայացնեն իրենց ապրանքները՝ Էքսպո-2017 –ի բոլոր 3 ամիսների ընթացքում: Իսկ թե հատկապես ո՞ր ընկերությունները, այդ մասին նախարարը չխոսեց:
Այդ հարցին հստակ պատասխան տալ չկարողացավ նաև Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հայկական ֆոնդի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
«Անկեղծ ասած այս պահին շատ դժվար է ասելը, թե քանի ընկերություն կմասնակցի: Էքսպո- ն մենք վարում ենք մամուլի շնորհիվ, ու մենք բաց ենք: Այս պահին կարող ենք ընդունել ու ուսումնասիրել հայ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող ցանկացած հայտ»,- հայտնեց նա:
Մելկիկյանը նշեց, որ իր ապրանքը Էքսպո-ին անձամբ ներկայացնում է միայն մեկ հայկական ընկերություն՝ «Լոկատորը»: Իսկ նրանից բացի ներկայացվում են ևս 5-6 ընկերությունների բուկլետներ ու գովազդային նյութեր: Նա նաև հայտնեց, որ ֆոնդը Էքսպո-2017-ին կներկայացնի արևային, երկրաջերմային ու քամու էներգիայի ոլորտում Հայաստանի հնարավորությունները:
«Ինչպես արդեն նշվել է, «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի հիմնական թեման դա ապագայի էներգիան է: Այս ոլորտում Հայաստանի հանրապետությունը կներկայացնի վերականգնվող էներգետիկայի, արևային, ջրային, երկրաջերմային ու քամու պաշարների ներկայիս ներդրումային հնարավորությունները: Մենք հատուկ ներդրումային ամսագիր ենք պատրաստել, որի էլեկտրոնային տարբերակը ներկայացնում ենք այստեղ, որտեղ ամեն մի ոլորտում թվերով հստակորեն ցույց ենք տալիս, թե ինչ հնարավորություններ ունեն ներդրողները, եթե նրանք այսօր գան ու համապատասխան ներդրումներն անեն Հայաստանում»,- ասաց նա:
Պետք է նշել, որ բավական լավատեսական տպավորություն է թողնում «Լոկատոր» ընկերությունը:
«Մենք միշտ ներկայացնում ենք կառավարման, հեռաչափային ու հեռակառավարման ավտոմատ համակարգեր: Մեր ընկերության սոֆթով այսօր կառավարվում ու վերահսկվում է Հայաստանի ողջ խմելու ջուրը, շտապ օգնությունն ու նման գլոբալ ծառայություններ: Այսօր մենք ջրից անցնում ենք էներգետիկային: Ներկայացնում ենք համակարգեր, որոնք այսօր կարող են նպաստել էլեկտրաէներգիայի խնայողությանը, խոշոր ձեռնարկատիրություններում և քաղաքներում դրա ճիշտ տեղաբաշխմանը»,- EADaily-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Լոկատոր» ընկերության տնօրեն ու համասեփականատեր Արման Խաչատրյանը:
Ղազախական բիզնեսի ներկայացուցիչներն արդեն հայտնել են համագործակցության հետ կապված իրենց շահագրգռվածության մասին ու նշել, որ Հայաստանն ի սկզբանե բարձր տեխնոլոգիաներ ներկայացնող երկիր է եղել, այս մասին նույնպես հայտնեց Խաչատրյանը:
«Մեզ հետ համագործակցելը նրանց հետաքրքիր է: Որովհետև «երկաթ» ունեն, իսկ դրա հետ կապված սոֆթը չունեն: Դրա համար էլ նրանց հետաքրքրում է այն ընկերությունը, որը, ըստ էության, այսօր սոֆթի անսահմանափակ ռեսուրս ունի: Սովորաբար ցանկացած ծրագրային ապահովում, որը նախատեսված է որևէ օբյեկտի վերահսկման համար, անկախ նրանից, թե դա ինչ է՝ ջուր, էլեկտրաէներգիա, թե գազ, աշխատում է որոշակի «երկաթի», արտադրողի հետ մեկտեղ: Մեր սոֆթի յուրահատկությունը նրանում է, որ մենք այն համընդհանուր ենք դարձրել, այսինքն այն հասանելի է ցանկացած արտադրողի»,- ավելացրեց Խաչատրյանը:
Ուզում ենք հույս հայտնել, որ Էքսպո-2017-ի շնորհիվ «Լոկատորը» նոր գործընկերներ կգտնի, իսկ Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության ֆոնդը կգտնի ներդրողներ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար: Իսկ ամենակարևորը, պետական համապատասխան մարմինները եզրահանգումներ կանեն, ու հետագա նմանատիպ միջոցառումների ժամանակ, եթե ընդունեն մասնակցության որոշում, հայկական տաղավարները զինված կլինեն համապատասխան մակարդակով, ու տարածաշրջանի հարևաններին չեն զիջի թեկուզ միայն ներկայացվածությամբ ու ձևակերպմամբ:
Պատրաստեց Հայկ Խալաթյանը