Անդրկովկասին միշտ էլ հատուկ է եղել էթնիկ- կրոնական վառ պատկերը: Այստեղ ավանդաբար միահյուսվել են տարբեր մշակույթներ ու տարբեր ավանդույթներ: Սակայն Խորհրդային միության փլուզումն ու բնակչության արմատականացումը ի վերջո հանգեցրին միազգ պետությունների ձևավորմանը: Ընդ որում էթնո-ժողովրդագրական փոփոխություններից տուժեցին նաև տարածաշրջանի հեղինակավոր ազգերը: Միմյանց հաջորդող կոնֆլիկտները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արտագաղթը, ազգերի միաձուլումը, ծնելիության անկումն ու մահացության ցուցանիշի բարձրացումը բացասաբար անդրադարձան Անդրկովկասի գրեթե բոլոր երկրների վրա:
Հայաստան
Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն, որտեղ էթնիկ փոքրամասնությունը կազմում է բնակչության 2 % -ից էլ պակասը: Սակայն մինչ Խորհրդային միության փլուզումը Երևանում բնակվում էին տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ 1989թ. հայոց մայրաքաղաքում գոյություն ունեին օսեթների, թաթարների, մոլդովացիների, ֆինների, ղազախների, ինգուշների, դարղինների ու այլ ազգերի համայնքներ: Էթնիկական այդ խճանկարը վերացավ 1990-ականներին, երբ Հայաստանի բնակչությունը բախվեց սոցիալական արհավիրքների հետ՝ պայմանավորված հիմնականում Ղարաբաղյան պատերազմով:
Բացի այդ, ռուսները հիմնականում ապրում էին երկրի հարավում, հատկապես Մուղանի հարթավայրում, որտեղ նույնպես ուղղափառներից բացի ապրում էին նաև մոլոկաններ, կրոնական այլ փոքրամասնություններ, ինչպես նաև պրիգուններ ու շաբաթականներ: Հիմա Ադրբեջանի հարավում ընդամենը մի քանի հարյուր ռուս է մնացել, ու նրանք հիմնականում գտնվում են Ջալիլաբադյան շրջանում: Ռուս բնակչության հիմնական մասը բնակվում է Բաքվում: Անկախ աղբյուրների տրամադրած տվյալների համաձայն՝ անդրկովկասյան այս երկրում վերջիններիս թիվը 90 հազարից չի անցնում: Չնայած նրան, որ դեռևս 1989թ. այդ թիվը կազմում էր 393 հազար մարդ:
Թալիշյան կազմակերպությունների տվյալներով՝ գրեթե 30 % թալիշներ (կամ 450 հազար՝ Ադրբեջանի թալիշական 1,5 մլն. բնակչությունից) դուրս են եկել երկրից:
Ադրբեջանական լեզգինների զգալի թիվ է տեղափոխվել Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստան, Ուկրաինա: Նման մի պատկեր էլ ավարների բնակության վայրերում է նկատվում: Զագաթալիի շրջանում ապրող շատ ավարներ տեղափոխվում են Ռուսաստան, իսկ ամենաքիչը երկրից հեռանում են Բելոկանի շրջանի գյուղերի ավարները:
Հրեական հատվածի արտահոսքը երկրից սկսվեց դեռևս Խորհրդային միության ժամանակներից ու շարունակվում է մինչև օրս: Ընդ որում, Բաքվից արտագաղթել են գրեթե բոլոր հրեա-աշքենազները, մնացել են միայն վրաց հրեաներն ու գրեթե 20 % լեռնային հրեաները, որոնք հիմա էլ խիտ բնակեցրել են Կրասնոյա Սլոբոդան (1991թ.-ից Գիրմիզի Գասաբա):
Եթե 1979թ. Ադրբեջանում ապրում էր 35,5 հազար հրեա, ապա 2015թ. այդ թիվը հասնում էր գրեթե 7 հազարի: Ռուսների հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում են լքել նաև ուկրաինացիները, որոնք հիմնականում ապրում են երկրի խոշոր քաղաքներում:
Բաքվում ապրող թաթարները 1989թ.-ից սկսած զգալի աճ էին ամրագրում, բայց 2010թ. սկսած նրանց թիվը նույնպես կրճատվեց: Հիմա երկրում ապրում է 25 հազար թաթար:
Թուրք-մեսխեթների այդպիսի մի թվաքանակ էլ բնակվում է երկրի կենտրոնական շրջաններում: Շատերը դեռևս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ տեղափոխվեցին Թուրքիա, Ուկրաինա ու Ռուսաստան:
Ադրբեջանի արևմտյան հատվածները շարունակում են լքել տեղաբնակ վրացիները, կամ, այսպես ասած, «ինգիլոյցիները», որոնց մեծամասնությունը սուննի մահմեդականներ են: Ինգիլոյցիների ուղղափառ վրացական հատվածը հեռանում է դեպի Վրաստան կամ Ռուսաստան:
Տարեց տարի կրճատվում է ուդինների՝ Ադրբեջանի տեղաբնիկ քրիստոնյաների թվաքանակը: Հիմա նրանք ընդամենը երկու գյուղերում են բնակվում: Ընդ որում հայերի հետ Վարդաշեն (այժմ Օգուզ) գյուղում ապրող ուդինները նույնպես դարձան փախստական ու երկիրը լքեցին դեռևս 1991թ.: Հիմա Օգուզի շրջանում ապրում է ընդամենը 20 ուդին: Այս ժողովուրդներով խիտ բնակեցված միակ գյուղը Նիջն է, որտեղ վերջիններիս թիվը հասնում է 3 հազարի: Եթե անցյալում ուդինները հայախոս էին, ապա հիմա, պետական քաղաքականության արդյունքում, շատերն անցան ադրբեջաներենի ու ուդինյան ազգանունների ավանդական «յան» վերջավորությունը փոխարինեցին «ի»-ի:
Վերջին հարյուրամյակի ընթացքում Ադրբեջանում ինտենսիվ կերպով են ընթանում ձուլման գործընթացները: Մի շարք էթնիկ խմբեր կամ ձուլվել են ադրբեջանցիներին, կամ գտնվում են թուրքացման փուլում: Այսպես, իրանալեզու թաթերի մեծ մասը, որոնք առաջներում զբաղեցնում էի մերձկասպյան տարածքները, այդ թվում նաև Ապշերոնը, ինչպես նաև Ադրբեջանի հյուսիսային ու կենտրոնական շրջանները, անցան թուրքերենին ու աստիճանաբար կորցրին իրենց դիմագիծը: Հիմա թաթերի շատ քիչ հատվածն է իրեն համարում իրանալեզու ազգերի սերունդ: Իրենց ազգային դիմագիծը պահպանած թաթերն ապրում են Լագիչ գյուղում, ինչպես նաև խիտ բնակվում են Գուբինյան շրջանի գյուղերում: Թաթական գյուղեր կան նաև Խաչմազի շրջաններում: Հատկանշական է, որ դեռևս անցյալ հարյուրամյակի 20-ական թթ. Դիվիչի շրջանի (ներկայումս Շաբանի շրջան) բնակչության մեծամասնությունը իրենց թաթեր էին համարում, հիմա նրանց անվանում են ադրբեջանցիներ: Նման իրավիճակ է նաև Ապշերոնի մի շարք գյուղերում: Հայտնի է, որ ադրբեջանական մայրաքաղաքի մի շարք բնակիչներ համարվում են իրանալեզու թաթերի սերունդներ:
Թուրքացումը հասել է նաև ժամանակակից Ադրբեջանի քրդական բնակչությանը: Եթե հավատանք պաշտոնական աղբյուրներին, ապա երկրում ապրում է ընդամենը 6 հազար քուրդ: Չնայած հայտնի է, որ միայն Ագջաբեդիում կա 30-ից ավել գյուղ, որտեղ ապրում են քրդերի սերունդներ: Քրդերի զգալի մի թիվ է ապրում նաև Գանձակում, ինչպես նաև Շամքիրի, Բարդինի, Քյուրդամիրի շրջաններում, ու նաև Բաքվում:
Լեզվա-մշակութային միաձուլման հզոր հարված հասել է շահդաղյան ժողովրդին: Հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում ապրող փոքրաթիվ ժողովուրդները դեռևս Խորհրդային միության օրոք արդեն համարվում էին ադրբեջանցիներ: Հինալուգցիները, ղրիզները, գապուտլիները, ալիկները, ջեքերն ու բուդուխները, որոնք լեզգինների հետ ազգային մոտ կապեր ունեն, այլևս Ադրբեջանի ժողովուրդների ցուցակներում չեն հաշվվում:
Արդյունքում թուրքալեզու միաձուլման ենթարկվեցին Ադրբեջանի ցախուրյան, ռութուլյան, ախվախյան, ագուլյան, ավարական ու մասամբ էլ լեզգիական գյուղերը: Ավելին, այս գյուղերի բնակիչները ոչ միայն կորցրել են իրենց լեզուն, այլ շատ հարցերում ընդունել են նաև ադրբեջանցիների մշակութային առանձնահատկությունները: Ու չնայած միազգ պետություն ստեղծելու փորձերին, Ադրբեջանի էթնիկ խմբերի մեջ դեռևս նկատվում են «ինքնությունների կուտակումներ», ինչը պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ գործոններով:
Անդրկովկասն ապրում է իսկական ժողովրդագրական ճգնաժամ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը շուտով հայտնվելու են ծերացող երկրների շարքերում, իսկ դա ոչ միայն կանդրադառնա էթնո-ժողովրդագրական ցուցանիշների վրա, այլ կբերի նաև երկրի բնակչության դեպոպուլյացիային, որն էլ ի վերջո վտանգի տակ կդնի տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությունը:
Պատրաստեց Արման Հակոբյանը