Ավանդապես վերջին մի քանի տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում «ԱրմՏեքԿոնգրես» բիզնես- ֆորումը անցկացվել է երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես՝ ԱՄՆ-ում: Բայց այս տարի կազմակերպիչները որոշեցին փոխել ձևաչափը և 8-րդ ֆորումը անցկացնել Հայաստանում (Երևան, 12 հոկտեմբերի):

Ֆորումում, որն անցնում էր «Սովորել անցյալից, բացել ապագան» կարգախոսի ներքո, ամեն տարի մասնակցում են պետական կառույցների, առաջատար գիտական և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների հետ անմիջական կապ ունեցող տարբեր երկրների մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Ֆորումի նպատակն է աջակցել երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, խթանել միջազգային բիզնես կապերի ամրապնդումը և նպաստել նոր ներդրումների ներգրավումը:

Այս պահի դրությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության ամենից ակտիվ զարգացող ոլորտներից է: Արդեն 2000-ականներին կառավարությունը այդ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության համար առաջնային: Այժմ Հայաստանում գործում են շուրջ 400 ԻՏ ընկերություններ: 2014թ.-ի համեմատությամբ՝ նրանց թիվը ավելացել է 25%-ով: Դրանք միասին արտադրում են են տարեկան 475 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է երկրի ՀԱԱ-ի 5 %-ը՝ ապահովելով 20-25 % աճ: Նախատեսվում է, որ 2018թ.ին ԻՏ ոլորտի շրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի:

 

Բջջային հավելվածների մշակումը՝ նոր ուղղություն երիտասարդ հայ մասնագետների համար

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է բջջային հավելվածների մշակման ոլորտը, որը ներառում է և՜ խաղեր, և՜ հասարակական – կրթական ծրագրեր, որոնց ներբեռնումների քանակը հասնում է հարյուր հազարների: Դրանց թվում կան հավելվածներ, որոնք նախատեսված են ոչ միայն հայկական շուկայի, այլև արտասահմանյան օգտատերի համար: Իսկ ոլորտի ամրամնդման համար Երևանում ամեն տարի անցկացվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ AppCON միջազգային կոնֆերանսը և Mobile App Expo բջջային հավելվածների ցուցահանդեսը:

Ամենապահանջված հայկական բջջային հավելվածի նախագիծտ PicsArt-ն է, որը նախատեսված է լուսանկարների մշակման և խմբագրման համար: Այն արդեն ներբեռնել են միլիոնավոր օգտատերեր: Տարվա սկզբին PicsArt-ը զբաղեցրեց Apple App Store-ի անվճար հավելվածների թոփ 100- յակի 5-րդ տեղը:

Dalma News -ը պատրաստել է հայ ծրագրավորողների կողմից մշակված ամենահայտնի և հետաքրքրիր բջջային հավելվածների ընտրանին:

 

Սովորեցնում ենք հայերեն բջջային հավելվածի միջոցով

Microsoft կորպորացիայի հայկական ներկայացուցչությունը մշակել է վիդեոդասերի անվճար բջջային հավելված՝ նախատեսված WindowsPhone օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսների համար:

Հավելվածը ներառում է 10-15 րոպե տևողությամբ վիդեոդասեր՝ 7-8-րդ դասարանի հայոց լեզվի քերականության և Microsoft կրթական ծրագրերի բովանդակությամբ:

Այս նախագծի մշակման մեջ մասնակցել են Կրթության և գիտության նախարարության մասնագետները, իսկ հենց վիդեոդասերը համապատասխանում են են պետական կրթական ծրագրին: Այս հավելվածը կարելի է ներբեռնել Մարկետից՝ հավաքելով Mlg: Մեր կարծիքով՝ այն օգտակար կլինի երկրից դուրս բնակվող հայերի համար:

 

Ստուգում ենք տեսողությունը

Հայ ծրագրավորոցների Eye Care Plus ծրագիրը նախատեսված է տեսողության ստուգման և բարելավման համար: Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը բավականին շատ ժամանակ է անցկացնում համակարգչի առջև, ինչը, իհարկե, ազդում է մեր տեսողության վրա: Դուք պետք է ծախսեք ընդամենը 10 րոպե, և ծրագիրը կգնահատի ձեր տեսողությունը՝ թեստերը վեր կհանեն հիմնական խնդիրները, իսկ վարժությունները կարող են իրականացնել հիվանդության պրոֆիլակտիկա:

Առաջադրանքների կատարումից հետո դուք կստանաք մոտավոր արդյունք յուրաքանչյուր աչքի համար: Բոլոր անցած թեստերը և վարժությունները անցկացվում են հատուկ բաժին՝ վիճակագրություն: Android-ի հատուկ հավելվածը մեխանիկորեն կհիշեցնի ձեզ այս կամ այն վարժություն կատարելու անհրաժեշտության մասին:

Ստուգման համար օգտագործվում են հատուկ բժշկական թեստեր: Իհարկե, Eye Care Plus-ը չի փոխարինի աչքաբանին, բայց կնախազգուշացնի տեսողության վատթարացման մասին, կնվազեցնի հիվանդանալու հավանականությունը և կօգնի հանել աչքերի լարվածությունը: Հայկական հավելվածը առկա է Google Play-ում և ներբեռնվել է ավելի քան 200 հազար օգտատերերի կողմից: Ըստ վիճակագրական տվյալների՝ այն հատուկ համբավ ունի Ռուսաստանում և Չինաստանում:

 

Հայկական Zangi-ն գրավում է Skype-ի և Viber-ի շուկան

Հայկական մասնագետների կողմից մշակված Zangi (զանգի՜ր) հավելվածը, ապահովում է աուդիո և վիդեո զանգեր և ֆայլերի և ինտերակտիվ հաղորդագրությունների փոխանակում նույնիսկ շատ թույլ ինտերնետ կապի պայմաններում: Հավելվածը առկա է Android և iOS պլատֆորմներով աշխատող սարքերի համար: Մշակման գործընթացում են WindowsPhone-ի և անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակները: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնել են շուրջ 250 հազար օգտատերեր: Այն հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Zangi-ի մշակողները ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ոչ թե ժամանցային, այլ հարմարավետության հետ կապված գործառույթներին: Այս հավելվածը աչքի է ընկնում նաև իր նորարարական մոտեցումներով, որոնց թվում է ձախլիկների համար նախատեսված ստեղնաշարի գործառույթը:

Հայ ծրագրավորողների հաջողություններըի մասին է նշում նաև արտասահմանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված Red Herring պարբերականը:

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանը կարողացել է կառուցել իր ԻՏ սեկտորը, որն այժմ հանդիսանում է նախանձի առարկա ոչ միայն Կովկասում, այլև դրա սահմաններից դուրս:

Բացի այդ հոդվածը հիշեցնում է, որ Հայաստանը հայտնի է եղել իբրև ԽՍՀՄ «Սիլիկոնի հովիտ» , իսկ բարձր որակավորմամբ ժառանգորդները այսօր էլ շարունակում են ակտիվորեն զարգացնել ոլորտը:

Արժե նաև նշել, որ 2019թ.ին Հայաստանը կհյուրընկալի Համաշխարհային տեխնոլոգիական ֆորումը: WCIT-2019-ը անցկացնելու հայտը ներկայացվել է 2014թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից: