ՌԴ-ի և Արևմուքտի հակամարտության կենտրոնը՝ ուկրաինական ճգնաժամի սրացման պայմաններում, կարող է տեղափոխվել դեպի Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այդպիսի կարծիք են հայտնել ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor ընկերության փորձագետները:
Հետազոտության հեղինակները նշում են, որ 2008թ.-ի վրաց-հարավ օսական հակամարտությունից հետո ՌԴ-ը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Հայաստանում և այնտեղ ուժեղ տնտեսական և քաղաքական դիրքեր է գրավել:
Փորձագետները նշում են, որ Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական ներկայությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը ՌԴ-ի նհամար տարածաշրջանում գերակայող արտաքին ուժի կարգավիճակ է տալիս:
«Այնուամենայնիվ, Արևմուտքը մտադրված չէ թույլ տալ ՌԴ-ի ազդեցության ընդլայնումը նախկին խորհրդային տարածաշրջանում: Ուկրաինայում ապստամբության ժամանակ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը աջակցել են Կիևում ռուսամետ վարչակազմի տապալումը հօգուտ դեպի Արևմուտք կողմնորոշվածների:Արևմտյան երկրները հստակ հասկացնել են տվել, որ իրենց աջակցությունը չի սահմանափակվի Ուկրաինայով: Արևմուտքը սկսել է ռազմակայաններ կառուցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքում, ինչպես նաև ընդլայնել անվտանգության հարցում համագործակցությունը նախկին խորհրդային մի շարք երկրների հետ»,-նշել են փորձագետները:
Նրանց կարծիքով, ՌԴ-ի ու Արևմուտքի հակամարտության նոր կետ կարող է դառնալ Կովկասը: Այդ մասին է վկայում Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը օգոստոսի վերջին:
Բացի այդ, վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայում ճգնաժամի մեկնարկից հետո սկսել է սրվել հակամարտությունը Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, անսպասելի՝ երկու տասնամյակ համեմատաբար կայունությունից հետո:
Հեղինակները նշում են, որ ՌԴ-ը այդ հարցում զուսպ դիվանագիտական դիրքորոշում է որդեգրել: Մոսկվան երկու երկրներին երկխոսության կոչ է անում, իսկ որպեզ զսպման էլեմենտներ երկու երկրների ռազմական մատակարարումներ է իրականցնում: