«Սահմանադրության պաշտպանության միություն» ոչ կառավարական կազմակերպությունը բողոքի ցույց էր կազմակերպել Թբիլիսիում թուրքական դեսպանատան առաջ` ուղղված թուրքական բանտերում բանտարկյալների հանդեպ առանձնակի դաժանության դեմ: Այսպիսով հավաքվածները իրենց ցավակցությունն էին հղում այն բանտարկյալների ընտանիքներին, ովքեր անազատության մեջ են հայտնվել ազատ կամքի դրսևորման համար: Բացի դա` ակցիայի մասնակիցները կոչ արեցին վրացական իշխանությանը որևէ կերպ արձագանքել հարևան պետության սահմաններում կատարվող հակադեմոկրատական գործողություններին:

index

«Սահմանադրության պաշտպանության միության» նախագահ Գիյա Պացուրիայի խոսքերով` թուրքական բանտերում ներկայումս կատարվում է այն, ինչ տեղի էր ունենում վրացական բանտերում Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին:

Հաճախ բանտարկյալները ենթարկվում են սեքսուալ բնույթի բռնությունների:

«Հենց այդ պատճառով մենք բողոքի ցույց ենք կազմակերպել: Սա ինձ համար վերջին կաթիլն էր նաև այն պատճառով, որ ես Սահակաշվիլիի ռեժիմի առաջին քաղբանտարկյալն էի, ով Ստրասբուրգում հաղթեց Վրաստանի դեմ դատավարությունում` անօրինական ձերբակալման գործով»,- ասաց Պացուրիան:

13871750_10207187439147597_387027907_n

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին, թե ինքը ստիպված է ժամանակավոր դուրս գալ մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի սահմաններից:

Թուրքական դեսպանատան դիմաց հավաքվածները գտնում են, որ հիմնականում ժամանակավոր որոշումները շատ ավելի երկար են տևում, քան հստակեցված ժամկետները:

«Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ: Հատկապես կառավարությունը: Այն գալիս է և գնում է, իսկ մարդիկ մնում են: Այսօր Թուրքիան մեր հիմնական առևտրային գործընկերն է: Մենք չեն խառնվում հարևան երկրի քաղաքական գործերին: Դա մեզ չի վերաբերվում: Քանի որ 80 միլիոն բնակչություն ունեցող պետությունը, որը հազարավոր տարիների պատմություն ունի, իվիճակի է ինքնուրույն որոշել` ինչ անել: Սակայն Էրդողանի հայտարարությունը` Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի սկզբունքներից  ժամանակավոր հեռանալու մասին, ստիպում է, որ մենք այսօր այստեղ լինենք»,- բացատրում է ՍՊՄ-ի նախագահը:

13872594_10207187439227599_1740465821_n

Բացի այդ` Պացուրիան հայտարարեց, որ տեղեկատվություն ունի թուրքական բանտերում բանտարկյալներին բռնաբարելու մասին, ինչի մասին լռելը հավասարազոր է այդ հանցանքի մասնակիցը լինելուն:

Ինչպես հայտնեց կազմակերպության նախագահը, Թուրքիան հանդիսանում է վրացական Աջարիա ինքնավար պետության գարանտ, դա նշանակում է, որ վրացական կառավարությունը կարող է իր դժգոհությունը և բողոքը արտահայտել սահմանակից պետության սահմաններում դեմոկրատական սկզբունքերի խախտման վերաբերյալ:

Հ.Գ. Նշենք, որ Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները հրաժարվեցին ընդունել ակցիայի մասնակիցների միջնորդությունը և անտեսեցին նրանց բողոքի ցույցը:

Շորենա Կարչավա` Dalma News-ի համար