Ողջ աշխարհում ամեն տարի` մարտի 21-ին նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը: Հունարենից թարգմանաբար` «պոեզիա» նշանակում է «ստեղծագործություն», և դա, թերևս, ամենաբարձր և միևնույն ժամանակ գրական խոսքի ամենկոնկրետ տեսակն է:
Պոեզիայի համաշխարհային օրվա մասին որոշումը ընդունվել է 1999թ-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՈՅԻ գլխավոր կոնֆերենսի 30-րդ սեսիայի ժամանակ: Պոեզիայի միջազգային օրվա գլխավոր նպատակն է ընդգծել ժամանակակից հասարակության կյանքում գրականության կարևոր դերը, միավորել ողջ աշխարհի պոետներին, ինչպես նաև պոետական ինքարտահայտման միջոցով ներկայացնել տարբեր լեզուներ և այդպիսով հնարավորւթյուն տալ մոռացման եզրին գտնվող լեզուներին կրկին հնչելու:
Հայաստանի կրթության նախարարության նախաձեռնությամբ` այգիներում, թանգարաններում, գարադարաններում, գրախանութներում, Հայաստանի միջնակարգ և հատուկ դպրոցներում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ:
Օրինակ` արևոտ, բայց մարտին հատուկ քամոտ այդ օրը Հայաստանի գրողների միության այգում Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով հավավքել էին հայ ժամանակակից գրողները, գրականագետները, մշակույթի և արվեստի գործիչերը, երևանյան դպրոցների աշակերտները: Հնչեցին դասականների ստեղծագործություններ, բոլոր ցանկացողները կարող էին լսել և շփվել հայ ժամանակակից բանաստեղծների հետ:
Ընթերցումներն ուղեկցվում էին երաժշտական համարներով: Գրքերի հուշարձանի մոտ, որը գտնվում է «Խնկո Ապեր» գրադարանից ոչ հեռու, «ԴԵՏԿ» բոյսբենդը ներկայացավ իր երգով, այնուհետև գրադարանի ակտիվ այցելուները ասմունքեցին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները: Մասնակիցներից մի քանիսը իրենց գերադասությունը տվեցին արտասահմանցի հեղինակների ստեղագործություններին, իսկ որոշները չվախեցան լսարանի դատին հանձնել սեփական ստեղծագործությունները:
Ինչպես Dalma News-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ Հուսիկ Արան, այսօր Հայաստանում լավ գրողներ շատ կան` արձակագիրներ, բանաստեղծներ: «Ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր երիտասարդ սերունդ է գալիս: Բայց, իհարկե, կան նաև թերացումներ: Երիտասարդ գրողներն առավելությունը տալիս են արատասահմանցի հեղինակներին, իսկ թարգմանությունները միշտ չէ, որ լավ որակի են: Միաժամանակ կորչում է դասական գրականության հանդեպ հետաքրքրությունը, ինչը արդյունքում ազդում է ժամանակակից գրողների լեզվային զարգացման վրա
Ես համաձայն եմ, որ Բակունցի լեզուն հնացել է, մեր դարաշրջանն ավելի ագրեսիվ և ակտիվ է, ինչը չի կարող չարտահայտվել գրականության մեջ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր շտքկումներն է մտցնում, իր լեզուն: Գրողն ամեն անգամ պետք է ինչ-որ բան վերցնի «փողոցից», ֆիլտրի և վերադարձնի հետ: Եվ դա, երբեմն, արդարացնում է որոշ դեպքերում փողոցային բառապաշարի իգտագործումը գրականության մեջ:
Մեծ խնդիր է նաև թարգմանչական դպրոցների, որակյալ մասնագետների բացակայությունը: Խորհրդային ժամանակաշրջանում այդ պատասխանատու և բարդ գործով ամեն մեկը չէր կարող զբաղվել, իսկ այսօր թարգմանությունների մակարդակը, ցավոք, անմխիթար է»:
Հուսիկ Արան նշեց նաև, որ մեր օրերում դասականների և կոմերցիոն գրողների միջև եղած սահմանը քիչ-քիչ անհետանում է: «Օրինակ` Պաուլո Կոելիոն անկասկած տաղանդավոր է, բայց, այնուամենայնիվ, նա կոմերցիոն գրող է: Նրա ստեղծագործությունները երկարակյաց չեն: Կանցնի 10 տարի և մարդիկ նորից կսկսեն իրենց գերադասությունը տալ Մարկեսին` օրինակ: Իսկ հրատարակիչները պետք է գումար աշխատեն, հետևաբար նրանք ստեղծում են և կշարունակեն ստեղծել Կոելիոյի նման հեղինակների:
Իմ կարծիքով` պոեզիան շատ բարդ է առևտրականացնել, գրեթե անհնար է: Հայաստանում այսօր չկան կոմերցիոն գրողներ: Դա ուրախալի է, քանի որ, իրականում, կոմերցիայի մեջ առաջին հերթին տուժում է ինքը` գրողը և նրա ստեղծագործությունը»,- ասաց գրող Հուսիկ Արան:
Տոնակատարության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարքում Երևանի Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցավ ֆլեշմոբ` 3-րդ դասարանցիների մասնակցությամբ: Երեխաները ներկայացրեցին իմպրովիզացիոն պար գրքերով:
Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի խոսքերով` այս տոնը այսքան մեծ և այսքան բարեհաջող Հայաստանում նշվում է առաջին անգամ: Այդ պատճառով որոշում կայացվեց տոնը երկարացնել ևս մեկ օրով: Տոնակատարություններն ավարտվեցին մարտի 22-ի ուշ երեկոյան` Երևանի ակումբներից մեկում ջազի ներքո բանաստեղծություններ կարդալով:
Պատրաստեց Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները` Lina Levine