Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել առ այն, որ Բաքվի Գարադաղի շրջանի Ալյատ գյուղում ստեղծվի տնտեսական տարածք` ազատ առևտրային տարածքի նման, ներառյալ Բաքվի նոր միջազգային առևտրային նավահանգիստը:

Էկոնոմիկայի նախարարությունը «Բաքվի ծովային միջազգային առևտրային նավահանգիստ» ՀԲՄ-ի հետ համատեղ վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի նախագահին պետք է ներկայացնի Բաքվի Գարադաղի շրջանի Ալյատ գյուղում`ներառյալ Բաքվի նոր միջազգային առևտրային նավահանգիստը, ազատ առևտրային տարածքի նման տնտեսական տարածք ստեղծելու առաջարկ:

Նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեխ Զիյադովը հայտարարեց, որ Բաքվի ծովային, միջազգային առևտրային նավահանգստում ազատ առևտրի տարածքի ստեղծումը այն կդարձնի խոշոր տրանսպորային-լոգիստիկ կենտրոն:

Նրա խոսքերով` Իլհամ Ալիևի կարգադրությունը հանդիսանում է նավահանգիստը հանգույց դարձնելու ռազմավարության հիմքերից մեկը: Անհրաժեշտ իրավական բազան պատրաստ կլինի վեց ամիսների ընթացքում, այդ աշխատանքների մեջ կներգրավվեն նաև արտասահմանցի փորձագետներ:

Ազատ առևտրային տարածքը կսկսի լիարժեք գործել արդեն հաջորդ տարի և Բաքվի ծովային միջազգային առևտրային նավահանգիստը կդարձնի խոշոր տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն ինչպիսիք են Դուբայը, Սինգապուրը, Հոնկոնգը և Շանհայը:

Ազատ առևտրի տարածքը կզբաղեցնի 100-150հա տարածք` նավահանգստի ընդհանուր 400հա-ից, իսկ հետագայում կարող է նաև ընդլայնվել նավահանգստի ողջ տարածքով:

Դարձնելով Բաքուն պորտ-ֆրանկո (իտալ. port franco` ազատ նավահանգիստ)` նավահանգիստը, կամ նրա կոնկրետ հատվածը, որը կհանդիսանա պորտ-ֆրանկովյան տարած, կօգտվի ապրանքների անհարկ ներմուծման և արտահանման առավելությունից: Պորտ-ֆրանկոն (չի մտնում պետության մաքսային տարածք) կիրականացվի այն դեպքում, երբ ապացուցվի, որ ազատ առևտրի տարածքն իսկապես արդյունավետ կլինի:

Ներկայումս նավահանգստի տարածքում իրականացվում է նոր նավահանգստի կառուցման առաջին շրջանի երկրորդ փուլը, որը ամբողջովին կավարտվի միչև մյուս տարվա ավարտը:

Միջազգային նոր նավահանգստի կառուցումը սկսել է 2010թ-ի նոյեմբերին: Այն գտնվում է Բաքվից 65կմ հեռավորության վրա` Ալյաթի գյուղում: Նոր ծովային միջազգային նավահանգստի կառուցումը կընթանա երեք փուլով և կավարտվի 2015թ-ին:  Նախագծի առաջին փուլը ենթադրում է երկու լաստանավային, երեք բեռնային կայաններ բեռնարկղների ընդունման համար, «ռո-ռո» տեսակի նավերի և սովորական (ունիվերսալ) բեռների համար: Նախագծի երկրորդ փուլը նախատեսում է ևս 3 բեռնային կայանների կառուցում, երրորդը` հավելյալ երկու բեռնային կայան: Նավահանգիստը կարող է ընդունել տարեկան միչև 11,6 մլն տոննա բեռ:

project42_313

Նախորդ տարի բեռնարկղերի քանակը ավելացել է 118%-ով` 2013թ-ի համեմատ, որը TEU համարժեքով հավասար է 13307-ի: 2015թ-ին Բաքվի նավահանգստից օգտվող ուղևորների թիվը աճել է 10%-ով և կազմում է 10707 մարդ: 2015թ-ին տրանզիտային բեռների ծավալը հիմնական բեռնային տերմինալում կազմել է ընդհանուր բեռնաշրջանառության 46%-ը:

Եթե 2014թ-ին տրանզիտային բեռները կազմել են ընդհանուր բեռնաշրջանառության միայն 2%-ը, ապա ներկայումս այդ ցուցանիշը հավասար է 85%-իի: 2015թ-ին նավահանգիստ է մտել 3 տոննա բեռ, կանխատեսվում է, որ 2016թ-ին այդ թիվը կանցնի 6 միլիոն տոննան: 2015թ-ին արված աշխատանքի արդյունքում նավահանգիստը Ադրբեջանի բյուջե է փոխանցել ավելի քան 4 միլիոն մանաթ:

Նավահանգիստը կապված կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ: Կարող է դառնալ «ճանապարհ դեպի արևմուտք» Կենտրոնական Ասիայի երկրների համար և կդառնա կարևոր լոգիստիկ կենտրոն Ասիայից Եվրոպա ձգվող «Մետաքսե ճանապարհի» համար: Այս նախագծով հետաքրքրված են Թուրքմենիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Տաջիկստանը:

Ադրբեջանը ձգտում է նաև տարուղղորդել թուրքական բեռնահոսքը և կապել դրանք սեփական ենթակառույցին, այդպիսով տրանսպորտային հանգույց դառնալ և կարևոր զարկերակ հանդիսանալ թյուրքական երկրների համար: 2016թ-ի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի տարածքով Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա է տեղափոխվել 1582 բեռնատար մեքենա, ինչը 7,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Անցած տարվա հունվար-փետրվար ամիսներին Բաքու-Ակտաու-Բաքու ուղղությամբ տեղափոխվել է 215 բեռնատար:

Դրան նպաստեց Ադրբեջանի սահմանով բեռնափոխադրումների կարգի հեշտացումը, մասնավորապես` փոխադրումների ծախսերի իջեցումը 40%-ով:

Վրաստանի հետ միևնույն սակագնի մասին սկզբունքային համաձայնությունը բարձրացնում է առևտրային միջանցքի մրցունակությունը: Մեծ տարողությամբ մեքենաներով դեպի Ակթաու և Թուրքմենբաշի նավահանգիստներ բեռնափոխադրումների ծախսերը նվազեցվել են միչև 40%: Արտասահմանցի փոխադրողների համար ծախսերի կրճատումը կատարվեց տրանզիտային գործընթացների պարզեցման և դեպի ղազախական Ակթաու և թուրքմենական Թուրքմենբաշի ուղևորվող բեռնատար տրանսպորտների համար սակագների իջեցման հաշվին:

Բացի այդ` Բաքվի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լոգիստիկ հնարավորությունների հետ մեծ հույսեր է կապում նաև Աֆղանստանը: Աֆղանստանը հետաքրքրված է նաև այդ երկաքգծային ճյուղով, որի շահագործումը կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը, բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը և անվտանգությանը: Աֆղանստանը Թուրքմենստանի տարածքով կասպիական Թուրքմենբաշի նավահանգստի միջոցներով կարող է օգտագործել Ադրբեջանի հնարավորությունները Թուրքիա, Սև ծով և ԵՄ դուրս գալու համար:

Այդպիսով Հյուսիս-Հարավ նախագծի (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքվի մոտ նոր նավահանգստի կառուցումը, Ալյաթայի ԱՏԳ-ի ստեղծումը) իրականացումից հետո Ադրբեջանը կդառնա տրանսպորտային հանգույց, միջանցքների խաչմերուկ, այդպիսով նվազեցնել նավթային բնագավառից միակողմանի կախվածությունը, փոխելով տնտեսության կառուցվածքը, փոխելով ուղղությունը զուտ արտահանման ուղղվածությունից դեպի արտահանող-տրանզիտային մոդել:

Պատրաստեց Անար Մանսուրովը