Գաղտնիք չէ, որ աշակերտի համար սնունդը նույնքան կարևոր է, որքան այն, թե ինչ են սովորեցնում նրան: Գաղտնիք չէ նաև, որ դպրոցական սնունդի հետ կապված հարցերը Հայաստանում, մեղմ ասած` այնքան էլ բարվոք վիճակում չէին: Շատ փոքր թվով հայկակա դպորցներն չունեին անհրաժեշտ տարածք, ենթակառույցներ, սարքավորումներ և մասնագետներ մանկական տաք ճաշեր պատրաստելու համար, այնպես որ երեխաներին կերակրելու ողջ ծանրությունը ընկնում էր, ինչպես միշտ, ծնողների ուսերին: Եվ բնավ գաղտնիք չէ, որ շատ ընտանիքներ, հատկապես Հայաստանի առանձին շրջաններում, միշտ չէ, որ կարող են ապահովել երեխային անհրաժեշտ սնունդով, որը պետք է նրա լիարժեք ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար:
Երկրում գործում են բազմաթիվ արտասահմանյան բարեգործական ընկերություններ և ծրագրեր, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը կամ իրագործում են բազմապիսի բարեփոխումներ` դրանցից որոշներն իսկապես անհրաժեշտ են, մյուսները այլ նպատակով են իրականացվում:
Այս ամբողջ բարեգործական բազմազանության մեջ «Հայաստանում դպրոցական կայուն սննդի զարգացման» ծրագիրը, ՄԱԿ-ի Համաշխարհային Սննդամթերային Ծրագրերի Խորհրդի կողմից հաստատված, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրագործվող և 2011թ-ից Ռուսաստանի «Ոլորտային սննդի ինստիտուտի» տեխնիկական համագործակցությամբ ընթացող, հատուկ առանձնանում է, և փորձագետների գնահատմամբ` հանդիսանում է երկրի մասշտաբներով ամենահաջողվածներից մեկը:
Ծրագրի կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել, առաջին հերթին այն պատճառով, որ այն օգնում է մեր հասարակության ամենախոցելի անդամներին` տարրական դպրոցի երեխաներին և, որպես հետևանք, նրանց ընտանիքներին և ամբողջ երկրին: Բացի դա, ինչպես նշեց Հայաստանի կրթության և գիտության հիմա արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ԱՊՀ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների երկրորդ համագումարի ժամանակ` սա ոչ միայն հումանիտար օգնություն է, այլ զարգացման օգնություն, քանի որ հնարավորություն է տալիս Ռուսաստանի ֆինանսական աջակցության շնորհիվ մշակել նաև հետագայում իրագործելի ծրագիր` արդեն Հայաստանի կառավարության կողմից հատկացված միջոցներով:
Ծրագրի իրականացումն արդեն բերել է Հայաստանի դպրոցական սննդի ազգային ծրագրի մշակմանը և հետագա ընդունմանը կառավարության կողմից: Ծրագիրը կգործի մշտական հիմունքներով և իրենից ներկայացնում է երկրի Սոցիալ-տնտեսական աճի ընդհանուր ռազմավարության մի մասը:
Ծրագրի գլխավոր նպատակի` տարական դպրոցներում սովը և թերի սնվածությունը վերացնելու համար Ռուսաստանի Դաշնության կողմից վեց տարիների ընթացքում (2010-2016թթ.) հատկացվել է 18 մլն. դոլար: Այս պահին ծրագիրը թույլ է տալիս որակյալ սննդակարգ ապահովել շուրջ 60000 աշակերտների` Հայաստանի 10 շրջանների 900 դպրոցներում: Այն հատկապես ակտուալ է սահմանամերձ տարածաշրջաններում, որտեղ ծանրագույն տնտեսական իրավիճակի պատճառով ընտանիք կերակրելը չափազանց բարդ է դարձել: Հենց այդ պատճառով ծրագիրը մեկնարկեց հանրապետության սահմանամերձ մարզերից:
Ակնհայտ է, որ առանց արտաքին հավելյալ ֆինանսավորման նախագծի իրականացումը անհնար կլիներ` առաջին հերթին պետական բյուջեի սահմանափակ լինելու պատճառով: Բացի դա` Հայաստանի օրենսդրությունը չի պարտավորեցնում պետական կրթական հաստատություններում դպորցական սննդի ապահովումը` վերջիններս միայն պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն: Այդ պատճառով նախագծի իրականացմանը կցվեցին նաև դպրոցներում գործող ծնողկոմիտեները: Ծնողները և համայնքները իրենք էին լրացնում փոքրիկների սննդակարգը` դպրոց բերելով սննդամթերք:
Բացի հիմնական նպատակին հասնելը` «Կայուն սննդի զարգացումը» բարենպաստ է նաև այլ ոլորտների զարգացման համար, ծառայում է, որպես ագրո-արդյունաբերական համալիրի զարգացման գործոն, նպաստում է աշխատատեղերի բացմանը, ինչը իր դրական ներդրումն է ունենում տնտեսության ընդհանուր զարգացման մեջ:
Այս ծրագրի իրականացման համար շրջաններում հատուկ աճեցվում են հավելյալ մթերքներ: Նշվում է նաև աշխատատեղերի բացման մասին` վերը նշված գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար նոր աշխատողներ ներգրավելու շնորհիվ:
Ինչպես նշում են փորձագետները` դրական արդյունքներից մեկը այն է, որ ծրագիրը հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն եղավ դպրոցների ներկայիս դրության և դրանց ենթակառույցների մանրամասն հետազոտություն անցկացնել: Հետազոտությունը անցկավեց և օգնեց գտնել համակարգի բոլոր թերությունները և հնարավորինս բարեփոխումներ անել: Բացի դա` դպրոցները և մասնավորապես` դպրոցական ճաշարանները ապահովվեցին անհրաժեշտ սարքավորումներով և նյութատեխնիկական բազայով: Ինչպես նաև մշակվեցին և հաջողությամբ ներդրվեցին դպրոցական սննդի նորմատիվներ, իսկ դա նշանակում է, որ երեխաները ոչ միայն քաղցած չեն մնում, այլև ստանում են օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր վիտամինները և միկրոէլեմենտները, ինչը ուղղակիորեն նպաստում է երեխաների առաջադիմությանը:
Այս ծրագրի ևս մեկ դրական կողմը այն է, որ այն ինչ-որ չափով, նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքի շրջանառությանը, քանի որ անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մի մասը ներմուծվում է հենց Ռուսաստանից:
Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով` ծրագիրը կընդլայնվի 2021թ-ին և կընդգրկի Հայաստանի բոլոր շրջանները, այդ թվում նաև Երևանը:
Ծրագրի շրջանակներում կրթական հիմնարկները վերահսկվում են Հայաստանի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջազգային սննդային ծրագրի կառավարման մարմինների կողմից: Դպրոցներ են հաճախում տարատեսակ պատվիրակություններ` այդ թվում և Ռուսաստանից: Այդպես 2015թ-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի համար 1 դպրոց այցելեց Ռուսաստանի ֆինանսների նախարարության դելեգացիան` նախարարի տեղակալ Ս.Ա. Ստորչակի գլխավորությամբ: Այդ դպրոցը առաջիններից էր, որ ներգրավվեց դպրոցական սննդի ծրագրի մեջ և երեխաներին թխվածքաբլիթներ տալու փոխարեն սկսեց տաք ճաշեր մատուցել փոքրիկներին: Պատվիրակությանը դիմավորեց դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանը, ով շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի կողմից աջակցության համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ տարրական դասարանների փոքրիկներին տաք ճաշ տրամադրել:
Արարատի մարզի կրթության վարչության ղեկավար Ա. Գասպարյանը ասաց.
«Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ, իսկ այժմ նաև պետական ֆինանսավորմամբ, մենք ձգտում են հասնել նրան, որ դպրոցում օրվա ընթացքում մեր փոքրիկները ապահովված լինեն համեղ, տաք և անվտանգ սնունդով, ինչը, անկասկած, դրական ազդեցություն կունենան նրանց սովորելու ցանկության և ունակությունների վրա»:
Իր հերթին ՄԱԿ-ի ՊՀԾ Հայաստանյան տնօրեն Պասկալ Միշուն նշեց, որ նախագծի իրականացման ընթացքում շատ բաների ենք հասել, բայց, այնուամենայնիվ, առջևում դեռ մեծ աշխատանք կա անելու` Դպրոցական սննդի ազգային ծրագրի ամրապնդման համար, այդ թվում` տեղում կադրային պոտենցիալի զարգացման հաշվին, տնօրեններին և դպրոցների աշխատակիցներին սովորեցնելով դպրոցական կայուն սննդի արդյունավետ կառավարման հիմունքներին, իսկ խոհարարներին` անվտանգ և բազմազան դպրոցական սննդի պատրաստման հիմունքներին և ժամանակակից մոտեցումներին:
Առջևում իսկապես շատ աշխատանք կա անելու, բայց այսօր ադեն ակնհայտ է, որ «Դպրոցական կայուն սննդի ծրագիրը» ամենահաջողված և կարևոր ծրագրերից մեկն է, որը այս պահին իրականացվում է Հայաստանում: Կարևոր է, որ այն ստանում է ինչպես ժողովրդի, այնպես էլ Հայաստանի կառավարության աջակցությունը: Փոքրիկ Հայաստանն իզորու չէ միայնակ հաղթահարել բազմաթիվ ընթացիկ խնդիրները, որոնք ինչպես տնտեսական են, այնպես էլ սոցիալական, իսկ երեխաներին ցուցաբերվող օգնությունը, ովքեր երկրի հույսն ու գլխավոր կապիտալն են, չի կարող ընդունվել առանց երախտագիտության:
Հուսով ենք, որ կտեսնենք այն օրը, երբ լիարժեք մանկական սնունդը բոլոր դպրոցներում կդառնա ամենասովորական և բնականոն երևույթ:
Պատրաստեց Անժելիկա Տեր-Նահապետյանը