2013թ-ին Հայստանի կառավարությունը հայկական երկնքի «ազատականացման» որոշում կայացրեց: Ենթադրվում էր, որ «բաց երկնքի» քաղաքականությունը առողջ մրցակցության առիթ կհանդիսանա, ինչը, իր հերթին, կազդի առաջարկվող ծառայությունների որակի և գնի վրա և այդպիսով կմեծացնի ուղևորափոխադրումների թիվը: Սակայն արդյունքում հայկական շուկան ոչ միայն լքեցին որոշ միջազգային ավիաընկերություններ, այլև ազգային փոխադրողը` «Արմավիան» զգալի զիջեց դիրքերը և ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը:
Երկիրն արդեն երրորդ տարին է ապրում է առանց ազգային ավիափոխադրողի, ինչը, ինչպես անընդհատ կրկնում են ինչպես արտահանման, այնպես էլ պետական մակարդակով, մեծ տնտեսական և քաղաքական ռիսկեր ունի:
Չնայած որոշ փորձագետների հայտարարությունների այն մասին, որ «բաց երկնքի» քաղաքականություն վարելով ընդհանուր առմամաբ իրավիճակը դեպի լավն է փոխվել, իսկ որոշ ավիաընկերություններ արդյունքում վերսկսել են իրենց գործունեությունը (խոսքը մասնավորապես «Չեխական ավիաուղիներ» և լեհական «LOT» ընկերությունների մասին է)` իրավիճակն օբյեկտիվորեն դեռևս բարդ է և ոչ միանշանակ: Այս ֆոնին հայկական ԶԼՄ-ներում հատուկ ակտիվությամբ տարածվում է ինֆորմացիա այն մասին, որ երկրում նոր ավիափոխադրող է հայտնվելու: Ունեցած տվյալների համաձայն` ավիափոխադրումների հայկական շուկայով լրջորեն կզբաղվեն վրացական ազգային ավիաուղիների ներկայացուցիչները: Սակայն իրադարձությունների զարգացման բոլոր քննարկվող տարբերակների մեջ ժողովրդին զարմացրեց այն փաստը, որ, իբր, նոր ավիաընկերության գլխավոր պաշտոններից մեկը կզբաղեցնի գործարար, «Արմավիա» ավիաընկերության նախկին սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը: Եվ չնայած` ինֆորմացիան այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ ժողովուրդին այս տեղեկատվությունը չէր կարող չանհանգստացնել: Կոլեկտիվ գիտակցության մեջ Բաղդասարովը դրականորեն չի ասոցացվում: Անմիջապես հարց առաջացավ` մի՞թե մենք նորից նույն սխալներն ենք կրկնում:
Հայաստանի քաղաքացիների անհանգստությունը հենց այնպես չէ:
2013թ.-ին հայ գործարար Միխայիլ Բաղդասարովի գլխավորած «Արմավիա» ընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին: Քննարկվում էին կատարվածի տարբեր պատճառներ: Ընկերության ներկայացուցիչները բազմաթիվ գործոններ էին առաջ քաշում, որոնց ազդեցության տակ ընկերությունը կործանվեց, երկրի շարքային քաղաքացիները և անգամ շատ փորձագետներ մինչ օրս պատկերացում չունեն, թե ինչ է կատարվել: «Արմավիան» ստեղծվել է ռուսական «Սիբիր» ավիաըկերության և գործարար Միայիլ Բաղդասարովի կողմից: 2005թ-ին Բաղդասարովը ձեռք բերեց «Սիբիր»-ի բաժնետոմսերի 70%-ը և դարձավ ընկերության սեփականատերը: Իր գործունեության առաջին տարիներին ընկերությունը ակտիվորեն զարգանում էր` բացվեցին նոր չվերթներ, հարստացվեց ինքնաթիռների պարկը: Բայց որոշ ժամանակ անց, նոր չվերթները սկսեցին փակվել թանկարժեքության և դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող միջազգային ավիաընկերությունների հետ մրցակցությանը չդիմանլու պատճառով:
Հետզհետե սկսեցին ամպեր կուտակվել Բաղդասարովի գլխավերևում: Ժամանակին` Սիրիայում կատարվող ռազմական գործողությունների պատճառով` մեծ թվով սիրիահայեր վերադարձան իրենց պատմական հայրենիք: Եվ հենց այդ պահին Բաղդասարովը որոշում կայացրեց` այդ ուղղությամբ գները բարձրացնելու: Երկար տևած աղմուկից և սկանդալից հետո «Արմավիան» այնուամենայնիվ վերադարձավ հին գներին, սակայն գործարարի հեղինակությանը արդեն մեծ վնաս էր հասցված:
Հայկական հասարակությունը ավելի վառ հիշեց ընկերության պարտքերի վերաբերյալ ծավալված սկանդալը, յոթ ամիս անձնակազմների աշխատավարձ չտալը: Ընկերության աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում` պահանջելով աշխատավարձի գոնե մասնակի վճարում: Աշխատանքի վերջին ամիսներին էկիպաժները հաճախ էի գործադուլ հայտարարում: Բայց աշխատակիցների պարտքերը մեղմ էին` այլ մեծ պարտքերի համեմատ: Հետզհետե պարզվեց, որ «Արմավիան» պարտք է գրեթե բոլորին: Մասնավորապես` ընկերությունը ВТБ բանկի կողմից տրամադրված 22 մլն.$ չփակված վարկ ուներ, որը վերցվել էր ինքնաթիռներ գնելու համար: «Արմավիան» 44,3 միլոն ռուբլի պարտք ուներ նաև «Վնուկովո» օդանավակայանին: Սոչիի և Կրասնոդարի օդանավակայններին ընկերությունը պարտք էր 1մլն. ռուբլի:
Երևանյան «Զվարթնոցը» նույնպես չխուսափեց այդ ճակատագրից: Օդանավակայանը մի քանի անգամ դադարեցրել է այս ավիաընկերության ինքնաթիռների սպասարկումը` կուտակված պարտքերի պատճառով: 2012թ.-ի մարտին «Զվարթնոցի» ղեկավարությունը մի շարք բանակցություններից հետո իջեցրեց ընկերության սպասարկման գները: 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին չվճարված պարտքերի պատճառով օդանավակայանը մերժեց «Արմավիայի» չվերթների սպասարկումը: Նույն օրվա երեկոյան ավիաընկերությունը վճարեց օդանավակայանին 1մլն.$` պարտքի մի մասը: Միջազգային օդանավակայանին «Արմավիայի» պարտքը հանգեցրեց նրան պատկանող ինքնաթիռների սպասարկման դադարեցմանը նաև 2012թ.-ի հոկտեմբերի 23-ի առավոտյան: Վերջապես 2013թ.-ի մարտի 29-ին ընկերությունը սկսեց սնանկացման ձևակերպման պաշտոնական գործընթացը:
Ղեկավարությունը կատարվածը բացատրեց միջազգային ճգնաժամով: Բաղդասարովը շտապեց հայտնել, որ միջազգային տնտեսական ճգնաժամը 2008թ-ին դարձավ սնանկացման պատճառ շատ այլ արտասահմանյան ընկերությունների համար ` «Կուբան», «Աերոսվիտ», Red Wings, American Airlines. «Ավիացիան այն բնագավառն է, որտեղ չի կարելի բավարարվել ունեցածով: Երեք տարիների ընթացքում «Արմավիա» ընկերության սեփականատերը այլ բիզնեսներից գումար է փոխանցել ավիափոխադրողին աջակցելու համար: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ այսպես աշխատելն այլևս հնարավոր չէ: Այդ պատճառով որոշում է կայացվել` դադարեցնել չվերթները և սկսել ընկերության սնանկացման գործընթացը»,- ասվում էր ընկերության վերջին հաղորդագրության մեջ: Արդյունքում` դա դարձավ ազգային երկրորդ ավիափոխադրողի սնանկացումը` 2003թ.-ին նման ճակատագրի արժանացավ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որի աշխատակիցները երկար տարիներ բողոքի ակցիաներ էին կազմակերպում և պնդում, որ իրենց թողել են ճակատագրի քմահաճույքին:
Այնուամենայնիվ մինչ օրս պարզ չէ, թե ինչը դարձավ այսչափ անմխիթար վիճակի պատճառ: Ինչու ազգային ավիափոխադրողը պարտքեր կուտակեց ողջ աշխարհում և ինչու, չնայած իրավիճակի անթույլատրելիությանը` պետությունը աջակցում էր Բաղդասարովի բոլոր ձեռնարկումները` աչք փակելով անսարք ինքնաթիռների, բարձր գների վրա, չնկատելով, որ անձնակազմները ամիսներով աշխատում են առանց վարձատրության, ինչու չփորձեց պետությունը պարզել իրավիճակը, այլ պարզապես զրկեց ընկերությանը արտոնագրից: «Արմավիայի» ինքնաթիռների (նշենք` ոչ ապահով)` հայկական երկնքից հեռանալու իսկական պատճառները դժվա թե երևէ իմանանք:
«Արմավիայի» սնանկացումից անմիջապես հետո տեղի շուկայում հայտնվեց նոր Air Armenia ընկերությունը: Սակայն նոր փոխադրողը այդպես էլ չկարողացավ իր դիրքերը պահել հայկական օդային տարածքում: Ներկայումս Air Armenia ընկերությունը թռիչքներ չի իրականացնում: Եվ այն նույնպես մեծ պարտքեր է կուտակել:
Այս պահի դրությամբ Հայաստան և հետդարձ չվերթները իրականացնում են բացառապես արտասահմանյան ավիափոխադրողները: Իսկ դա, ինչպես ասում են փորձագետները, լուրջ հետևանքներ կարող է ունենալ` արտակարգ իրավիճակների դեպքում: Կարող է գալ մի պահ, երբ Հայաստանը ամբողջական բլոկադայի մեջ կհայտնվի:
Եվ այսպիսի ոչ ուրախալի հեռանկարը ավելի սրացրեց այն ոչ միանշանակ ինֆորմացիան, որ հայաստանյան հորիզոնում շուտով` 2016թ.-ի ապրլին, կհայտնվի նոր ավիաընկերություն:
Այսօր հայտնի է միայն այն, որ վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիր Իասե Զաուտաշվիլին Հայաստանում նոր ավիաընկերություն է հիմնում: Նախնական տվյալներով` այն կստեղծվի «Airzena» միջազգային փոխադրողի հիմքով` դրա անձնակազմի մի մասը և ինքնաթիռները կանցնեն նոր` «Armenia» ընկերության տրմադրության տակ:
Հայաստանում նոր ավիաընկերության բացման մասին հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Ում հետ և ինչպես կհամագործակցի վրացական կողմը Հայաստանում հայտնի կդառնա մոտակա ասուլիսի ժամանակ: «Airzena»-ի գործադիր տնօրենի տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը Dalma News-ի հետ զրույցում նշեց, որ ղեկավարությունը չի պատրաստվում ընկերությունն առանց անձնակազմի թողնել: Վրացական մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ «Airzena» ընկերությունը վերջին շրջանում դժվարություններ ունի վրացական շուկայում: Դա կապված է այստեղ ռուսական ավիաընկերությունների դիրքերի ամրապնդմամբ: Հիշեցնենք, որ «Airzena» դադարեցրել է դեպի Եվրոպա չվերթները` ուղևորների բացակայության պատճառով: «Ես չեմ պատրաստվում հեռանալ «Airzena»-ից, և ընկերությունը կշարունակի գործել: Առանց այդ ընկերության ես չեմ լքի Վրաստանը, դա անհնար է»,- հայտնեց Ռոբերտ Հովհաննիսյանը` չցանկանալով մանրամսներ հայտնել:
Նմանատիպ ինֆորմացիա ներկայացրեց նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր գրասենյակի մամուլի խոսնակ Ռուբեն Գերձելյանը: Նրա խոսքերով` վրացական կողմի հետ գաղտնիքները չբացելու մասին համաձայնություն կա: «Մոտ երկու շաբաթից կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Իսկ առայժմ ես չեմ կարող ավելին ասել, քան վրացական կողմը, մասնավորապես` Ռոբերտ Հովհաննիսյանը»,- հայտնեց Ռուբեն Գրձելյանը Dalma News-ի թղթակցին:
Նոր ավիաընկերության ստեղծման մասին լուրերի հետ մեկտեղ, սկսեցին խոսել այն մասին, որ նոր ընկերության ղեկավարության կազմում իր տեղը կունենա նաև Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ վրացական Georgian Airlines ընկերությունը առաջարկել է իրեն փոխնախագահի պաշտոնը: Նաև ասա, որ վճարել է բոլոր պարտքերը և ամբողջովին ազատ է:
Armenia ավիաընկեությունում Բաղդասարովի գլխավոր տնրենի պաշտոնին նշանակելու մասին լուրերի մասին Ռուբեն Գրձելյանը ասաց, որ դրանք անհիմն են: «Նման բան չկա և չի կարող լինել, քանի որ հայտնի են վրացական ազգային ավիաընկերության բաժնետերերի անունները և Բաղդասարովը ննրանց մեջ չկա: Հավանաբար այդ լուրերը տարածվել են Բաղդասարովի ասուլիսից հետո, որտեղ նա հայտարարել է, որ նրան առաջարկել են փոխնախագահի պաշտոն Georgian Ailrlines-ում: Սակայն հետո ընկերության կողմից հերքվել է այդ ինֆորմացիան, հետևաբար կարիք էլ չկա այդ լուրերը քննարկելու»,- հավատացրեց նա:
Բացի դա` Hetq.am առցանց հրատարկությունը հրապարակել է Georgian Ailrlines-ի պաշտոնական տվյալները` հունվարի 15-ի դրությամբ: Փաստաթղթերում ասվում է, որ այս պահին ընկերության գործադիր տնօրենը Գիվի Դավիթաշվիլին է, իսկ նրա առաջին տեղակալը` ՌոբերտՀովհաննիսյանը: Վրացական ազգային փոխադրողի 80% բաժնետոմսերը պատկանում են Դավիդ Գաիաշվիլիին, իսկ մնացած 20%-ի սեփականատերն է հանդիսանում Georgian Air Service ՍՊԸ-ին:
Այսօրվա դրությամբ դժվար թե որևէ մեկը կարողանա հստակ կանխատեսում անել, թե ինչպիսին կլինի Վրաստանի հետ համագործակցությունը: Միայն մնում է սպասել երկու կողմերի պաշտոնական հայտարարություններին և (ինչպես միշտ) հուսալ, որ նոր ավիափոխադրողը իրեն նախորդողների ճակատագրին չի արժանանա:
Սակայն գլխավոր հարցը, թե արդյոք երկիրը ձեռք կբերի ազգային ավիաուղիներ գոնե տեսանելի ապագայում, այդպես էլ օդից կախված կմնա: համենայնդեպս դեռևս ռեալ հեռանկարներ չկան:
Պատրաստեց Լիանա Բաբայանը