Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսեն Պակային հայտարարեց, որ Թեհրանը սկսել է Ղազվին-Ռեշտ և Աստարան (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային տարածքների շինարարական աշխատանքները` միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի շրջանակներում:
Աստարան (Իրան)-Աստարա (Ադրբեջան) տարածքի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա, իսկ Ղազվին-Ռեշտը` 2017 թ-ի ընթացքում: Միաժամանակ կանցկացվեն Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարական աշխատանքները:
Աստարաչայ գետի վրա Աստարան (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի շինարարության նախագիծը և քարտեզը արդեն պատրաստ են: Մոտ ժամանակներում այդ փաստաթղթերը կներկայացվեն Ադրբեջանի նախագահին: Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը: Շինարարության մեջ ներդրվել է 400 մլն. $:
«Հյուսիս-Հարավ» երկաթգիծը կմիացնի Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Այն որպես միավորող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների միջև:
Նախնական հաշվարկներով`երկաթգիծը տարեկան կկարողանա փոխադրել 1,4 միլիոն ուղևոր և 5-իվ 7 միլիոն տոննա բեռ: Երկաթգծի ողջ տարածության վրա կկառուցվի 22 թունել և 15 կամուրջ:
Ադրբեջանի երկաթուղային «ձգտումը» դեպի հարավ համընկավ արևելյան ուղղվածության հետ` Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹկ) երկաթգծային նախագծի իրականացման շրջանակներում:
Փետրվարի 12-ին Թբիլիսիում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարների հերթական հանդիպումը, որի հիմնական թեման կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, այդ նախագծի կարգավիճակը, ներկայիս փուլում առկա խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները: Միջոցներ կձեռնարկվեն ճանապարհի կառուցումը արագ ավարտելու համար:
Անկարան նույնպես արագացնում է ԲԹԿ ե/գ-ի շինարարությունը իր տարածքում: Թուրքական Կարս նահանգում ակտիվորեն տարվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները: Հարկ է նշել, որ Թուրքիայի տարածքով է անցնում ԲԹԿ երկածգծի 79 կմ-ն, որից 58-ը` կարսով:
Ենթակառուցողական նախագծերը իրականացվում են Ադրբեջանի անմիջական ֆինանսական միջամտությամբ: Բաքուն վրացական հատվածի կառուցման համար տրամադրել է 775 մլն $ վարկ: Տվյալ նախագծի ֆինանսավորումը պետական նավթային հիմնադրամի կողմից կատարվում է ըստ Ադրբեջանի նախագահի կարգադրության: Երկաթուղային միջանցքի առավելագույն փոխադրողական հնարավորությունը մեկ տարում 17 մլն տոննա է: Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կկազմի մեկ միլիոն ուղևոր և 6,5 տոննա բեռ:
Ադրբեջանը բացի հարավային ուղղվածությունը` Իրան-Պարսից ծոց և արևելյան` Վրաստան-Սև ծով-Թուրքիա, ձգտում է դառնալ տրանզիտային երկիր կամ «պատուհան դեպի արևմուտք» Ղազախստանի և Թուրքմենստանի համար` Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տրասպորտային-լոգիստիկ խոշոր օպերատորները հիմնել են կոնսորցիում Չինաստանից և Եվրոպայից բեռների տեղափոխման համար: Դա հնարավորություն կտա մեծացնել Բաքվի արտահանման և ներմուծման գործընթացները դեպի Կենտրոնական Ասիա և հակառակը, գրավել Ադրբեջանի տրանսպորտային ուղիները, ինչպես նաև համապատասխան ենթակառույցներ ստեղծել Կասպից ծով-Սև ծով միջանցքի համար:
Տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի օգտագործման համար (Արևելք-Արևմուտք)` Ադրբեջանի իշխանությունները շահագործման են հանձնել Բաքվի մոտակայքում գտնվող Ալյատի համայնքի նոր նավահանգիստը: Նոր միջազգային նավահանգստի շինարարությունը սկսել էր 2010թ.-ի նոյեմբերին: Նավահանգիստը կարող է ընդունել տարեկան միչև 11,6 միլիոն տոննա բեռ: Նավահանգստային հզոր ենթակառույց ստեղծելը շատ կարևոր է` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով բեռների տեղափոխման տեսանկյունից, որովհետև երկաթգիծը միացված է նավահանգստին: Թուրքիայից դեպի Ղազախստան և Թուրքմենստան Կասպից ծովով բեռնատար մեքենաների տեղափոխման համար «Ադրբեջանի կասպիան ծովային նավային ընկերությունը» վերջերրս գործի է դրել «Պրոֆեսոր Գյուլ» լաստանավը: Ներկայումս Կասպից ծովով վագոնների և անվատեխնիկայի տեղափոխությունն իրականացնում են 11 լաստանավեր և երկու Ro-Ro կարգի նավեր: Մասնավորապես` 6 լաստանավ և 1 Ro-Ro նավ գործադրված է Բաքու-Ակտաու ուղղթյամբ, իսկ 5 լաստանավ և մեկ Ro-Ro նավ` Բաքու-Թուրքմենբաշի:
Այսպիսով` Ադրբեջանը նավթի գների անկումից հետո, փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, զարգացնելով դրա տրանզիտային հնարավորությունները, վերածվելով տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի ինչպես Կենտրոնական Ասիայի և Չինաստանի, այնպես էլ անմիջական հարևանների` ՌԴ-ի, Իրանի և Վրաստանի համար: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այն ԲԹԿ-ի և Ադրբեջանի տարածքի շնորհիվ դուրս է գալիս Կասպից ծոց և թյուրքական աշխարհ, Ադրբեջանը դառնում է Անկարայի «պատուհանը» դեպի Եվրասիա և Թուրան:
Ադրբեջանի «Լոգիստիկ դիվանագիտությունը» բացի զուտ պրագմատիկ, տնտեսական դիվիդենտների տալիս է նաև աշխարհաքաղաքական առավելություններ: Տրանզիտային երկրի կարգավիճակը բարձրացնում է երկրի հեղինակությունը ինչպես ԵՄ և ԱՄՆ (արևմուտք), այնպես էլ տարածաշրջանային պետությունների` Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև 21-րդ դարի նոր աշխարհաքաղաքական բևեռի` Չինաստանի համար, որը իրականացնում է Մեծ մետաքսե ճանապարհի ռազմավարությունը:
Անար Իբրագիմով