Հայաստանի օգտակար հանածոների նկատմամաբ բազմաթիվ ընկերությունների հետաքրքրությունը չի նվազում և որպես արդյունք` անընդհատ քննարկվում են նոր ներդրումները և նոր հանքերի մշակումները:
Ինչպես նախորդ տարվա վերջին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` Lydian International ընկերությունը ֆինանսական համաձայնության է եկել Orion Mine Finance и Resource Capital Funds կազմակերպության հետ` Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ֆինանսավորման վերաբերյալ` 325 մլն$-ով: Ինչպես նշեց նախարարը` հանքի մշակումը կիրականացվի երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հավելյալ միջոցներ ներգրավել Միջազգային ֆինանսական համագործակցության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հաշվին: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 460-480 մլն.$, ինչի արդյունքում, ինչպես հայտնում է Ճշմարիտյանը, Հայաստանն ամեն տարի կստանա 12-14 մլն տոննա ոսկի: Հանածոյի այդպիսի ծավալները էկոնոմիկայի տեսանկյունից առավել շահավետ և նպատակահարմար կդարձնեն Հայաստանում ոսկյա ձուլակտորների արտադրությունը:
«Ներդրումային ծրագրերի իրականացումը կսկսենք 2016թ.-ի գարնանը: Շինարարության մեջ զբաղված կլինեն 1.5 հզ. մարդ: Մոտ 60 մլն դոլար կտրամադրվի ոսկու և արծաթի վերամշակմանը, 80 մլն դոլար` տեխնոլոգիական հարստացմանը, 160 մլն-ը` թափոնների արտանետման տեխնոլոգիապես նոր գծերի ձեռքբերմանը»,- ասաց Ճշմարիտյանը: Նա նշեց, որ արտադրությունը կկազմակերպվի ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ:
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում` Արփի և Որոտան գետերի միջև` Ամուլսարի վրա: Ապացուցված և հնարավոր ոսկու պաշարները կազմում են 2,42 մլն ունցիա ոսկի (75,26 տոննա) և 11,29 մլ ունցիա (351տ.) արծաթ: Չափագրված և գնահատված ռեսուրսները` 3,03 մլն ունցիա ոսկի, կանխատեսված` 2,01 մլն ունցիա: Lydian International Ltd-ը զբաղվում է երկրաբանական հետազոտություններով և ոսկու արդյունահանմամբ: Ընկերության խոշոր բաժնետերեր են EBRD և IFС ընկերությունները:
Հարկ է նշել, որ Հայաստանում բրիտանական Lydian International ընկերության նախագիծը ակտիվորեն քարոզվում էր Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատների կողմից:
Սակայն` հանքավայրի շահագործումը լուրջ տագնապների առիթ է հանդիսանում բնապահպանների համար: Նրանք պնդում են, որ Ամուլսարի շահագործումը լուրջ ռիսկեր է կրում շրջակա ջրամբարների և Ջերմուկի հանգստավայրային պոտենցիալի համար, ինչպես նաև կա Սևանի ջրի թթվեցման վտանգ:
Ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ Ամուլսարի մշակման ժամանակ կկիրառվի կույտային տարալվացման մեթոդը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն և այլ մեթոդների համեմատ` քիմիական նյութերի ավելի քիչ օգտագործում` այդ թվում և ցիանիդի: Եվս մի առավելություն, նրանց կարծիքով, արտադրության փակ ցիկլն է, որը բացառում է ծանր մետաղների թափանցումը շրջակա միջավայր:
Սակայն` մի շարք փորձագետներ այդ հայտարարությունները բլեֆ են համարում, քանի որ այդ դեպքում նախագիծը կդադարի տնտեսապես շահավետ լինել: Նրանց պնդմամբ` շահավետ գործունեություն հնարավոր է ծավալել միայն, եթե չհետևեն, կամ մասնակի հետևեն բոլոր էկոլոգիական պահանջներին: Եվ ընկերության ներկայացուցիչների հայտարարությունները ներկայումս ուղղված են ցրել լեռնարդյունաբերող ընկերության գործունեության շուրջ առաջացած նեգատիվ տրամադրությունները:
«Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի կարծիքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հանքավայրի շահագործումը բաց եղանակով չի կարող անվտանգ լինել` էկոլոգիայի տեսանկյունից: Հետևաբար` լեռնարդյունաբերությամբ զբաղվող ընկերության հայտարարությունները չեն կարող դիմադրել քննադատությանը: «Ամուլսարի հանքավայրի շահագոծումը պատճառ կդառնա ավելի վտանգավոր նյութերի արտանետումների` ցինկի, վանադիումի, կապարի, ռադիոակտիվ նյութերի: Ավելին` Ամուլսարը Արփա և Որոտան գետերի հունի մոտ է: Դրանք միակ գետերն են, որոնք դեռևս մաքուր են մնում: Սակայն` հանքավայրի մշակումը լուրջ վնասներ կհասցնի այդ գետերի էկոհամակարգին: Իսկ Արփա գետի աղտոտումը իր հետևից կբերի մեկ այլ խդիիր` Սևանի աղտոտում»,- ասել է Զարաֆյանը մեզ Verelq լրատվական-վերլուծողաբանական կենրոնին տված հարցազրույցում:
Զգալի վնաս կկրի նաև զբոսաշրջային ոլորտը, քանի որ հանքավայրը գտնվում է Ջերմուկին շատ մոտ, որը համարվում է հանրապետության տուրիստական ամենակարևոր տեղանքներից մեկը: Անհասկանալի է նաև, թե ինչ կլինի Ջերմուկի հանքային ջրերի հետ, քանի որ հզոր պայթյունները, որոնց միջոցով պետք է շահագործվի Ամուլսարի հանքավայրը, կարող են բերել երկրաբանական բացասական փոփոխությունների:
Ամուլսարից բացի` վտանգ է ներկայացնում նաև Ջերմուկին մոտ գտնվող մեկ այլ բազմամետաղային հանքավայրի մշակումը: Այստեղ երկրաբանական-հետազոտական աշխատանքներ իրականացնելու ծրագրեր ունի կանադական Centerra Gold ընկերությունը: Այս ընկերության ծրագրեը անհանգստություն առաջացրեցին մոտակա բնակելի տարածքների բնակիչները: Խոսքը Վայոց Ձորի մարզի Գոմք և Հարթավան համայնքների մասին է: Բանը նրանում է, որ «Կապույտ» հանքային գոյացությունը գտնվում է Գոմք և Հարթավան համայքների ջրի հունի մոտ և հանքավայրի շահագործման դեպքում այդ աղյբյուրներին մեծ վնաս կհասցվի: Հետազոտությունները պետք է անցնեն 18.9 ք.կմ տարածքում` 2016-2018թթ.-ի ընթացքում: Հետազոտությունների արդյունքում պետք է որոշվի հանքում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենիումի և տելուրիում պարունակությունը:
«Սենտերա Մայնին» ՍՊԸ-ն Centerra Gold ընկերության մասնաճյուղն է և ֆինանսական շղթայի մեջ է Centerra Exploration B.V. ընկերության հետ: Centerra Gold ընկերությունն իր հերթին զբաղվում է Ղրղզստանում Կումտոր ոսկու հանքավայրի շահագործմամբ, որից Ղրղզստանի կառավարությունը մասնաբաժին ունի: Ընկերությունը նաև շահագործում է Մոնղոլիայի Boroo հանքավայրը, գործարար հետաքրքրություններ ունի Թուրքիայում և Կանադայում: Թեև վերջնական որոշում դեռ չի կյաացվել, բայցևայնպես, հանքավայրի մշակման դեպքում Ջերմուկը շրջապատված կլինի բազմաթիվ պոչամբարներով և հորատումներով:
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններն ամենաքիչը զայրույթ են առաջացնում: Երկրում զբոսաշրջության զարգացման և զբոսաշրջիկների հոսքի մեծացման մասին խոսում են բոլորը: Չի մոռացվում, թե ինչպես Վարչապետ Տիգրան Սարգսյանը անվանեց Ջերմուկը գրեթե տարածաշրջանային տուրիստական կենտրոն, երբեմն իրականացնելով այնպիսի աբսուրդային ծրագրեր, ինչպիսին է մժեղների դեմ պայքարը, ինչի համար բյուջեից դուրս էին գրվում տասնյակ միլիոն դրամներ:
Զբոսաշրջությունը «առաջնային» ուղղվածություն է մնում նաև Սարգսյանից հետո: Սակայն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ոլորտը ամրապնդելու և էկոհամակարգը պաշտպանելու համար իրական և արդյունավետ քայլերի փոխարեն` երկրի կառավարությունը թույլ է տալիս արտասահմանյան ընկերություններին ոսկու որոնումների նպատակով շահագործել երկրի ընդերքը` ահռելի վնասներ հասցնելով Հայաստանի էկոլոգիային: Եվ որպես այսօրվա «նեոգաղութարարների» գործունեության արդյունք`Հայաստանի շատ շրջաններում` Սյունիք, Լոռի, Տավուշ, կարելի հանդիպել բազմաթիվ պոչամբարներ, որոնք կուլ են տալիս բնության հրաշալի լանդշաֆտները, թունավորում են ամեն ինչ` բարձրացնելով սեյսմիկ վտանգը: Ընդհանուր առմամբ` երկրում կա 15 խոշոր պոչամբար: Բացի դա` գործում են շուրջ 500 հանքավայրեր, ևս 300-ը գտնվում են ձևավորման փուլում:
Ամուլսարի հանքավայրը միայն մեկ օրինակն է այն բանի, թե ինչպես են արագ և խոշոր շահույթի ոչնչացնում էկոհամակարգերը, թափոններով աղտոտում արտաքին և ընդերքային ջրերը: Աղտոտված ջրերը հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակներով: Արդյունքում ծանր մետաղները տեղափոխվում են գյուղատնտեսական և այլ մթրքների մեջ և սննդային օղակի միջոցով հասնում մարդու օրգանիզմին` դառնալով տարբեր հիվանդությունների պատճառ:
Էկոլոգների կարծիքով` կառավարության անդամներն իրենք էլ տարված են անմիջապես հարստանալու գաղափարով, չեն կարող և չեն ուզում իրական միջոցներ ձեռնարկել այս դժվար իրավիճակը ուղղելու համար:
Կառավարության որոշումը լեռնահանքային բիզնեսի վերաբերյալ չեն բխում պետության կամ հասարակության հետաքրքրություններից, այլ բացառապես տնտեսվարող սուբյեկտների: Հարկ է նշել նաև, որ ներդրողները միայն Հայաստանում է, որ չեն հետևում էկոլոգիական չափորոշիչներին, բայց, օրինակ, նույն Կանադայում սույն ընկերությունները հետևում են էկոլոգիայի վերաբերյալ օրենքների բոլոր պահանջներին: Իսկ Հայաստանի էկոնոմիկայի առաջընթացի մասին հայտարարությունները, որ «Ամուլսարի հաջողությունը` հայաստանի Հաջողությունն է»` ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, որի նպատակն է երկրի ազգային հարստության նկատմամբ թալանչական մոտեցումն արդարացնելը:
Կան նաև մեկ` ոչ պակաս կարևոր պահ` երկրում գործող լեռնարդյունաբերող ընկերությունները ամբողջովին ազատված են հարկային վճարումներից` պոչամբարներ և արտանետումների համար: Շատ փորձագետների կարծիքով` եթե դրանց վրա հարկեր լինեին, ապա գումարը կկազմեր մի քանի հարյուր եվրո, ինչը կլիներ շատ ավելին, քան բոլոր հարկերն ու վճարումները միասին վերցրած, որոնք կատարվում են յուրաքնաչյուր տարի ընկերությունների կողմից: Շահույթի առյուծի բաժինը հասնում է օֆշորային ընկերություններին, ինչպես նաև դրանց ետևում թաքնված հայ բարձրաստիճան չինովնիկներին և միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպություններին: Դրանց ջանքերի շնորհիվ էլ Հայաստանում ընդունվեցին այս թալանը ապահովող մի շարք օրենքներ և որոշումներ: Այս դեպքում նոր աշխատատեղեր բացելու հեռանկարները նույնպես չեն կարող արդարացում լինել հնարավոր վնասների համար: Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` լեռնային արտադրության մեջ զբաղված են 10 հզ.-ից պակաս մարդ: Երկրի ՀՆԱ-ի չափաբաժինն այս բնագավառից կազմում է 5%: Կարևոր է նաև այն փաստը, որ այս բնագավառում ձեռք բերված մոտ 95% արդյունքը ապահովվում է 5-6 խոշոր հանքավայրերից, որոնք վաղուց են շահագործվում: Այստեղից կարելի է հետևություն անել, որ նոր հանքավայրերի շահագործումը չի կարող ազդեցություն ունենալ մարդկանց զբաղվածության կամ ՀՆԱ-ի ձևավորման վրա:
Հայաստանն այսօր փաստացի վերածվել է օգտակար հանքանյութերի մատակարար և հումքային հավելված այլ երկրների համար: Եվ այս իրավիճակը շտկելը, ցավոք, դեռևս անհնար է:
Աշոտ Սաֆարյան հատուկ Dalma News-ի համար