Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատար խաղացող Յուրա Մովսիսյանին վերջերս հետապնդող անհաջողությունները հիմնականում բացատրվում են նրա ստացած վնասվածքով: Արդյունքում` տաղանդաովր խաղացողը չկարողացավ թմի հիմնական կազմ մտնել` կարծում է ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) փոխնախագահ, լեգենդար սպարտակի խաղացող, 50-ականների խորհրդային լավագույն  հարձակվող Նիկիտա Սիմոնյանը:

jura-movsisjan_14529540481495050761

Ինչպես արդեն հաղորդել էինք` «Սպարտակը» հայտարարեց, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվում է ամերիկյան «Ռեալ Սոլտ-Լեյկ» ակումբ: «Հիմա ԱՄՆ-ում ֆուտբոլը արագ զարգանում է, այնպես որ ես չեմ կարծում, որ Մովսիսյանի համար սա քայլ էր դեպի ետ: Նման դեպքերում բաժանվում են բարյացակամ և պետք է շնորհակալություն հայտնել նրան` Ռուսաստանում անցկացրած ժամանակի համար»,- ասաց Նիկիտա Սիմոնյանը RUSARMINFO-ին: Իսկ այն հարցին, թե ինչու Ռուսաստանում Մովսիսյանը վառ կարիերա չունեցավ, կարող է պատասխանել թերևս միայն Յուրան: ՌՖՄ փոխնախագահը գտնում է, որ վերջերս Մովսիսյանի խաղում դիտվում էր «մոտիվացիայի կորուստ»:

c98f58592b5eddee7b2720e87d282943
Նիկիտա Սիմոնյան

 

«Չեմ ուզում նեղացնել Յուրային, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառն իր մեջ է` նա կորցրել է պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ»,- ասաց Նիկիտա Սիմոնյանը:

 

 

Մովսիսյանի անցումը ձևակերպված է դեռևս, որպես վարձակալություն` «Սպարտակի» և ամերիկյան ակումբի միջև համաձայնագիրը կնքված է մինչև 2016թ.-ի դեկտեմբերի 1-ը: Սակայն` փորձագետները կասկածում են, որ նա երբևէ կհայտնվի դաշտոմ կարմիր և սպիտակ համազգեստով:

Իրավիճակը փոխելու անհրաժեշտություն վաղուց կար: «Սպարտակը» վերջին տարիներին կանգնած էր նույն տեղում, կամ որ ավելի վատ է` հետաճ էր ապրում: Մասնագիտական առումով չէին աճում նաև ֆուդբոլիստները` ստիպված լինելով յուրաքանչյուր խաղաշրջան սկսել նոր մազրչի հետ: Մովսիսյանը, ում վրա նաև ազդեցին առողջական խնդիրները, կտրուկ հետ ընկավ: «Նրա պատմության մեջ ամենացավալին հենց դա է` ընդհամենը մեկուկես տարում նա կորցրեց այն ամենն, ինչ ձեռք էր բերել երկար տարիների համառ աշխատանքի շնորհիվ»,- գրում է Սպորտ-էկսպրեսը:

Թերթի կարծիքով` հայ ֆուտբոլիստը վստահ բարձրանում էր կարիերայի աստիճաններով` հատկապես հաջողակ էր նրա խաղը «Կրասնոդարում», որտեղ տեղափոխվեց Դանիայից:

210373

«Մովսիսյանը չէր զարմացնում հանդիսատեսին ինչ-որ գերունակություններով, չէր տարբերվում արագությամբ կամ տպավորիչ դրիբլինգով: Նա միշտ աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, համառությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ, տուգանայինում ժամանակին բացվելու ունակությամբ, ուժեղ և հստակ հարված հասցնելով: Մովսիսյանը ստաբիլ խփում էր և օգուտ բերում թմին: Պարզ էր, որ շուտով լինելու է հաջորդ քայլը դեպի առաջ: Եվ այդ քայլը դարձավ 2013թ-ին Մոսկվա տեղափոխվելը: «Սպարտակում» նա այնքան լավ էր խաղում, որ արժանի էր հոտնկայս ծափահարությունների: Առաջին իսկ հանդիպման ժամանակ «Տերեկի» դարպասներին հեթ-տրիկ` նման դեբյուտ կարմիր-սպիտակ հանդիսականը վաղուց չէր տեսել: Բացի դա ֆորվորդը հարվածում էր թե մոտիկ տարածությունից` առաջ անցնելով պաշտպաններից, թե հեռվից հզոր հարվածով, թե արագությամբ առաջ անցնելով` հանգիստ հրելով գնդակը հակառակորդի դարպասներ»,- գրում է թերթը:

Այդ ժամանակ թվում էր, որ հայ ֆորվորդը իվիճակի է երկար տարիներ պահպանել թմի առաջատար խաղացողի դիրքերը: Այնուհետև հաջոդեց «հրաշալի խաղաշրջան»` Մովսիսյանի հարվածած բազմաթիվ հաղթական գոլերով, հարձակվողին սկսեցին համարել թմի լավագույն ռմբարկու: «Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Վալերիյ Կարպինն ազատվեց աշխատանքից, իսկ Դմիտրի Գունկոյի օրոք թիմը իր նման չէր, Մովսիսյանին հնարավոր չէր մեղադրել անտարբերության մեջ` նա իր գոլերը խփում էր: Իսկ 2013թ.-ի աշնանը, կարևոր մրցությունների շրջանում, հայ մարզիկը դւորս դաշտ էր դուրս գալիս ներարկումներից հետո, քանի որ ծնկի շրջանում ուժեղ ցավեր ուներ: Եվ միայն ԲԿՄԱ-ի (ЦСКА) հետ հանդիպումից հետո մեկնեց վիրահատության համար»:

big_1445319960_6539442

Իսկ հետո սկսեցին տրավմաները: Դրանք հետապնդում էին Մովսիսյանին իր սպորտային կարիերայի ողջ ընթացքում և դարձան նրա խնդիրների գլխավոր պատճառը: Երկուսուկես տարում ֆորվորդը ստացավ 9 տարատեսակ վնասվածքներ: «Բուժում, վերականգնում, մի քանի հանդիպում` հերթական տրավման: Էլ ե՞րբ վերականգնվել: Հետևաբար անհետացան նրա գործողությունների կտրուկությունը, ինքնավստահությունը, առանց որի Մովսիսյանը դարձավ լրիվ այլ հարձակվող»,- ասվում է հոդվածում:

Վալերի Կարպինը, այնուհետև Մուրադ Յակինը (շվեյցարացի մասնագետ, էթնիկ թուրք` խմբ.) սկսեցին հավակնություններ ներկայացնել հարձակվողւ նկատմամբ և արդյունքում` Մովսիսյան ազգանունը հայտնվեց թմից դուրս մնացողների ցուցակում: Սակայն` Յակինի աշխատանքից դուրս գալուց հետո Մովսիսյանը չէր թաքցնում իր ուրախությունն ու ոգևորությունը և չէր հերքում Ամերիկա վերադառնալու հավանությունը: Ընդհակառակը` ասում էր, որ ուզում է որքան հնարավոր է արագ ուժերը վերականգնել և օգնել իր գործընկերներին:

«Նրան, իսկապես, հաջողվեց սպասվածից արագ վերականգնվել` արդեն առաջին փուլում: «Կռասնադարի» և «Ռուբինի» դարպասներին կարևոր, հաղթական գոլեր, ձգտումը դաշտում` մի պահ թվաց, թե առաջվա Մովսիսյանը վերադարձել է: Հետո սկսեցին նոր վնասվածքներ և ընդհատում: Թեև իր խաղի ժամանակ աչքերի առաջվա փայլն էլ չկար»… պարզ դարձավ, որ «Սպարտակը» և Մովսիսյանն արդեն չօգնեցին իրար առաջ գնալ և բաժանվելը` լավագույն տարբերակն էր:

Դեկտեմբերին տեղեկատվություն հայտնվեց, ըստ որի Կարմիր-սպիտակները չեն ցանկանում ֆորվորդին վարձակալության տալ, այլ համառում են վաճառել: Արդյունքում` հանարովր եղավ պայմանավորվել միայն ժամանակավոր աշխատանքի անցնելու համար: «Հնարավոր է, որ մենք հեփի-էնդի ականատես լինենք և ամերիկյան վերաբեռնումից հետո թարմ և առողջ Մովսիսյանը կվերադառնա` Մոսկվայում ռմբարկուի հրաշքներ գործելու: Բայց, հավանաբար, եթե ինչ-որ մի բան էլ կարող է նրան վերադարձնել նախկին մարզավիճակին` դա նոր պայքարն է: Իսկ «Սպարտակն» արդեն անցած պատմություն է»,- ավարտում է մարզական թերթը:

10317

29-ամյա ֆուտվոլիստը ծնվել է Բաքվում, բայց շուտով հայ ծնողների հետ տեղափոխվում է Հայաստան: ԱՄՆ-ում նա դառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Մովսիսյանը մոսկովայի «Սպարտակի» համար խաղացել է 62 մրցություն, որոնցում 25 գոլի հեղինակ է դարձել: Հայաստանի հավաքականի կազմում նա առաջնախաղ ունեցավ 2010թ-ի օգոստոսին` Իրանի  հավաքականի հետ հանդիպման ժամանակ: Մովսիսյանի խոսքերով` նրան հրավիրել են խաղալ ԱՄՆ հավաքականի կազմում, բայց նա նախընտրել է խաղալ իր պատմական հայրենիքի հավաքականում: Հայաստանի կազմում նա ունեցել է 9 խաղ, խփել` 5 գնդակ: Ընդհանուր առմամբ Յուրա Մովսիսյանը խաղացել է 223 պաշտոնական մրցություններում, 80 գոլ խփել, ինչը բավական բարձր արդյունք է: