Արդեն 2016թ.-ն է, բայց նոր տարվա հետ հին խնդիրները ոչ միայն չեն անհետացել, այլև սկսել են ավելի խորանալ: 2015թ.-ը` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ադրբեջանում հիշվեց բազմաթիվ քաղաքական և տնտեսական, ինչպես նաև սպորտային ու մշակույթային իրադարձություններով: Բայց ինչպես էլ ժողովրդին զբաղեցնես, միևնույնն է տնտեսական հարցերն ու խնդիրները մնում են առաջնային:

Եթե հարցնել ադրբեջանցիների մեծ մասին, թե ինչով է հիշվել 2015թ.-ը, հավանաբար, բոլորը կպատասխանեն` էներգետիկ ռեսուրսների գնի կտրուկ անկումով և ազգային դրամի երկու դևալվացիաներով, ինչի հետևանքով մանաթի գինը նվազեց դոլարի համեմատ գրեթե երկու անգամ` մեկ դոլլարի դիմաց 0.78-ից միչև 1.55 մանաթ:

Այս բոլոր իրադարձությունների արդյունքում` տարեմուտը նշանավորվեց Ադրբեջանի ողջ բնակչության համար մեծ ցնցումով: Մի կողմից` բոլոր մթերքների գները բարձրացան ավելի քան 70%-ով, մյուս կողմից` սկսվեցին համատարած կրճատումներ գրեթե բոլոր ոլորտներում: Բացի դա` միանգամից անաշխատանք մնացած քաղաքացիները բանկերում ունեն դեռ չմարված վարկեր, որոնց մի մասինը դոլարով է:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը:

Խոսելով տնտեսական ճգնաժամի և էներգետիկ ռեսուրսների գնի անկման հետևանքների մասին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնեց, որ չնայած բոլոր խնդիրներին` Ադրբեջանը ամրապնդել է իր տնտեսությունը, համախառն ներքին արտադրանքը աճել է ավելի քան 1%-ով, իսկ արդյունաբերական արտադրությունը աճել է 2,4%-ով: «Ոչ նավթային արտադրությունը աճել է 8,4%-ով: Սա ինձ շատ է ուրախացնում, որովհետև ցույց է տալիս, որ վերջին տարիներին Ադրբեջանի ոչ միայն նավթային արդյունաբերությունն է զարգացում ապրում: Հենց այդ 8,4% աճը ոչ նավթային արտադրությունում ես համարում եմ մեր գլխավոր նվաճումը»,- ասաց նա:

10
Իլհամ Ալիև

Նախագահը նաև նշեց, որ ահրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի արտահանման հնարավորությունները, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում: «Մենք պետք է գտնենք սպառողական նոր շուկաներ, բացի նրանց, որոնց հետ վաղուց ենք աշխատում: Մեր գյուղամթերքի հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ մինչ օրս մեր ապրանքի պահանջարկը չի նվազում: Մենք պետք է ապահովենք այդ պահանջարկը և ռուսական շուկա դուրս գանք` արտադրանքի ավելի մեծ քանակությամբ»,- ասաց նախագահը:

Նախագահը նշեց նաև, որ շատ լուրջ աշխատանք պետք է տարվի արդյունաբերական արտադրանքի ոլորտում, պետք է ստեղծվեն տեխնոպարկեր, արդյունաբերական կլաստերներ: «Բոլոր տարածաշրջաններում պետք է ստեղծվեն արդյունաբերական տարածքներ: Ես արդեն մի քանի անգամ բարձրացրել եմ շրջաններում արդյունաբերական տարածքներ ստեղծելու հարցը: Բայց ներկայումս իրականացվում է մեկ նախնական նախագիծ Նեֆթչալայի մարզում: Ինչու՞ չեն դրանք իրականացվում նաև այլ շրջաններում»,- հարց է առաջադրում Ալիևը:

Երկրի ղեկավարը հայտնեց նաև, որ այս տարվա ընթացքում կլինեն նաև կառուցվածքային բարեփոխումներ,- «Դրա կարիքը զգացվում է: Պետք է մշակվի ավելի օպերատիվ և ճկուն կառավարման մեխանիզմ: Որոշակի ոլորտներ որոշ դեպքերում կրկնօրինակում են իրար, ինչը անթույլատրելի է»:

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը իր հերթին հայտարարեց խիստ էկոնոմիկայի ռեժիմի անցման մասին: Նավթի գնի նվազումն, ինչպես նաև Ադրբեջանի Կենտրոնական Բանկի փոխարժեքային նոր քաղաքականությունը ենթադրում են որոշ փոփոխություններ 2016թ.-ի պետբյուջեի կանխատեսումներում:

87049
Սամիր Շարիֆով

«2015թ.-ին երկրի բյուջեյի համաձայն` բոլոր սոցիալական պարտականությունները, հիմնական պետական ծրագրերը և առաջնային համարվող նախագծերը ամբողջովին ֆինանսավորվել են: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պետբյուջեի շահույթը կազմել է պլանավորածից 2,3 մլրդ-ով պակաս (11,6%): Շահույթի կրճատման հիմնական պատճառը նավթի համաշխարհային գնի անկումն է:  Այս պատճառով` դրամային պահուստների խնայման նպատակով` պակասեցվել է Նավթային ֆինդի փոխանցումները պետբյուջե: 2015թ.-ին ոչ նավթային ոլորտից պետբյուջե է մտել 6,95 մլրդ. մանաթ, ինչը նախատեսածից ավելի է 200 մլն. մանաթով, իսկ 2014թ.-ի համեմատությամբ` 694 մլն. մանաթով (9,5%): Ընդհանուր առմամբ` ոչ նավթային ոլորտի հարկերի մասնաբաժինը կազմել է 40,5%, ինչը 2014թ.-ի համեմատությամբ ավել է 6,5%-ով»,- հայտնեց Շարիֆովը:

Նախարարը նաև ասաց, որ նախատեսում է ձեռնարկել մի շարք միջոցառումներ մանաթի փոխարժեքի նվազման և առավել խոցելի խավի համար առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման հետևանքները չեզոքացնելու համար: «Այս ամենի հետ միասին, հաշվի առնելով երկրի ներսում և դրա սահմաններից դուրս արվող ներդրումային ծախսերը` պետք է լուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են եկամուտների համակարգված հաշվետվություն պատրաստելը, ինչը կապահովի 2016թ.-ին և հետագա երեք տարիներին խնայման խիստ ռեժիմը, ֆինանսական կարգապահության ուժեղացումը և պետական միջոցների խնայողական օգտագործումը, ինչպես նաև պետական համակարգի կառավարման կատարելագործումը, պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների ղեկավարման բարեփոխումների անցկացումը, պետական գույքի մասնավորեցման գործընթացին հավելյալ ստիմուլ հաղորդելը, բանկային համակարգի հիմնարար կոնսոլիդացիան և համակարգի հանդեպ վստահության աճը»,- ասաց Շարֆովը:

Bloomberg-ը հավատում է մեզ, մենք նույնպե՞ս հավատում ենք մեզ:

Վերջերս Boomberg գործակալությունը հասարակայնացրեց աշխարհի տնտեսությունների վարկանշային ցուցակը: Գործակալության կանխատեսումներ համաձայն շատ երկրներում սպասվում է ՀՆԱ-ի անկում: 2016թ-ին աճի ցածր ցուցանիշներ կունենան անգամ Ճապոնիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեյցարիան: Վարկանշային ցուցակը կազվել է գործակալության կողմից իրականացրած 2015թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի անալիզի արդյունքների հիման վրա, այսինքն այն ժամանակ, երբ Ադրբեջանում կատարվեց երկրորդ դեվալվացիան: Bloomberg-ի փորձագետները Ադրբեջանի համար սահմանեցին 54-րդ տեղը` 93 պետությունների միջև: Բացի դա` 2016թ.-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի աճ 2,4 %-ով:

Հետաքրիր է, որ տեղացի փորձագետները տրամադրված են ավելի վատատեսորեն: Ադրբեջանցի տնտեսական շատ վերլուծաբաններ գտնում են, որ քանի դեռ չեն կատարվի արմատական բարեփոխումներ, տնտեսական ազատականացում` դրական ոչինչ սպասել պետք չէ:

Տնտեսագետ Սամիր Ալիևը խոսելով Ադրբեջանի էկոնոմիկայի մասին` ասաց, որ ներկայումս գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը լուրջ չի վերաբերվում այս տենտեսական ճգնաժամին և դեռ հավատում է էներգետիկ ռեսուրսների գնի աճին:

Սամիր Ալիև

«2014թ.-ի ամառվանից սկսած` նավթի գինը սկսեց նվազել: Իսկ վերջերս սկսել է անկում ապրել ավելի մեծ արագությամբ: Մեկ տարի է անցել, բայց դեռ չի երևում, որ պետությունը սկսել է տնտեսական համակարգի բարեփոխումները: Այնպիսի միջոցներ են ձեռնարկվում, որոնք կապ չունեն համակարգային հիմնարար փոփոխությունների հետ»,- ասաց փորձագետը` Dalma News-ի թղթակցի հետ զրույցում:

Տնտեսագետի կարծիքով` պետությունը նախ պետք է որոշի գլխավոր խնդիրները, որոնք առաջացել են դևալվացիայի հետևանքով, հետո միայն, այդ խնդիրների հիման վրա, կազմի հակաճգնաժամային ծրագիր:

«Ծրագիրն իր մերջ պետք  է ներառի կառավարման և կառուցվածքային բարեփոխումներ: Բացի դա` պետք է իրականացնել բյուջեի կոնսոլիդացման քաղաքականություն և այն պետք է բեռնաթափված լինի: Նաև պետք է կոմունալ համակարգում բարեփոխումներ լինեն, որտեղ սուբսիդավորման նվազեցման նպատակով պետք է ներգրավվեն մասնավոր ընկերությունները: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կրկնօրինակող պետհամակարգերի միացում»,- նշեց փորձագետը:

Ալիևը ավելացրեց նաև, որ այս բարեփոխումների պատճառով կդիտվի գործազրկության աճ, այդ պատճառով պետք է ընդունել աշխատաշուկայի զարգացման ծրագիրը: «Եվ որ ամենակարևորն է` մանր և միջին ձեռնարկատերերը պետք է ֆինանսավորվեն: Այդ ծրագիրը կարող է ձգվել 3-5 տարի: Բայց որպեսզի կարճ ժամանակում արդյունք լինի, պետք է տետեսագիտական մեթոդներով կանխարգելել գնաճը: Իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան միջոցներ կիրառել պետական մաքսային գծի ազատականացման համար` ստրատեգիական մթերքների ներմուծման համար մաքսային հարկերը պետք է նվազեն, կամ որոշակի ժամանակով  ընդհանրապես հանվեն: Ինչպես նաև պետք է նվազեցվի բենզինի գինը»,- ընդգծեց նա:

Ի՞նչ է կատարվում բանկային համակարգում և որտե՞ղ են տարադրամի փոխանակման կետերը:

Պատասխանելով Dalma News-ի հարցին այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանկային համակարգում, ինչպես նաև` ինչու էին վերջին շրջանում փակվել տարադրամի փոխանակման կետերը տնտեսական վերլուծաբան Ֆիկրետ Մամեդովը հայտնեց, որ երկրում իրացվելիության ճգնաժամ է: «Դեռևս միայն արտարժույթի: Այդ պաճառով` ունենալ շատ փոխանակման կետեր` նպատակահարմար չէ: Ինչ վերաբերվում է բանկերին` դանք այսօր հարվածի տակ են` ազգայի փոխարժեքով վերցված վարկերի պայմաններում մանաթի արժեզրկումը, պարտապանների վճարունակության անկումը, ինչը խդրահարույց վարկերի ավելացման պատճառ է դառնում, արտաքին փոխառումների հնարավորության բացակայությունը` վարկանիշը հուսադրող չէ: Համապատասխանաբար` խնդիրները շարունակվում և խորանում են, ինչը կհանգեցնի հավելյալ կրճատումների»,- նշեց փորձագետը:

12511900_10208380957030671_294802734_n (1)
Ֆիկրետ Մամեդով

Նրա խոսքերով` տնտեսության նավթային բումի տարիների ընթցքում բանկերը չկարողացան նշանակալից դեր ձեռք բերել, որոնք կկարողանային ապահովել տնտեսության կարգավորումը: «Կարելի է միայն դրանցից մի քանիսը առանձնացնել, որոնք կարող են բանկ կոչվել: Մնացածը գրավատուն են հիշեցնում, որոնք իվիճակի են ֆինանսավորել հեռախոսի գնում, փռի կամ ռեստորանի շինարարություն:

Այսօր մտեք ցանկացած բանկ որևէ իսկապես աշխատող արտադրական կամ տեխնոլոգիական նախագծով` նրանք ձեզ կնայեն ինչպես ոխարները նոր դարպասներին: Դրա պատճառն այն է, որ չկան համապատասխան մասնագետներ` որևէ նախագծի հեռանկարները, ռիսկերը և մարկետինգային արժեքը գնահատելու կարողությամբ»,- ասաց նա:

Մամեդովը ավելացրեց նաև, որ մի քանի տարի առաջ փորձագետը առաջարկել է ստեղծել նախագծերի միջբանկային գնահատման գործակալություն, բայց, ցավոք, գաղափարն աջակցություն չստացավ: «Ենթադրվում էր ստեղծել այնպիսի կազմակերպությունը, որը կոմերցիոն հիմունքներով կապահովեր նախագծերի պրոֆեսիոնալ գնահատում: Եթե այսօր նայել բանկերին իրենց տոքսիկ ակտիվներով, ապա կտեսնենք, որ պարտքերի չմարման պատճառով բանկերը առգրավել են արտադրողական կառույցներ, արտադրական և հարակից տարածքներ, պահեստներ և այլ ակտիվներ, որոնք այսօր ոչ մի շահույթ չեն բերում ոչ բանկին, ոչ պետությանը, ոչ էլ մասնավոր գործարարին

Այդ պատճառով էլ մենք առաջարկեցինք ճգնաժամային կառավարման ծրագիրը, երբ մի խումբ մասնագետներ գնահատում են ակտիվները և վերցնում են դրանք իրենց կառավարման տակ` գրագետ կառավարման և խելամիտ մարքեթինգի և վաճառքի շնորհիվ այն շահութաբեր դարձնելու նպատակով: Ցավոք` բանկերը չարձագանքեցին նաև այդ առաջարկին, քանի որ համակարգի ներսում ոչ ոք չի ուզու մպատասխանատվությունն իր վրա վերցնել: Այդ պատճառով էլ շատերը կշարունակեն դանդաղ, բայց վստահ մահանալ: Իրավիճակը հնարավոր կլինի փրկել էժան և երկար փողերի լիցքը տնտեսություն` արտադդրության և զարգացման համար: Որ ճանապարհը կընտրի կառավարությունը` ցույց կտա ժամանակը»,- ասաց տնտեսագետը:

Կենտրոնական բանկի քաղաքականության և հնարավոր դեֆիցիտի մասին:

Կենտորանական բանկի քաղաքականությունը Dalma News-ին մեկնաբանելով` Ակրամ Հասանովը հայտնեց, որ ԿԲ-ն ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ քաղաքականություն էր վարում: «Դևալվացիա պետք է լիներ շատ ավելի վաղ: Առհասարակ պետք չէր ավելի քան 10 տարի ուժով պահել մանաթի փոխարժեքը: Դրա համար առանձնապես խելք էլ չէր անհրաժեշտ: Նավթադոլարների հաշվին մանաթի հավասարակշիռ փոխարժեք պահելը բարդ բան չէր: Իրականում պետք էր սովորական բանկային համակարգ ստեղծել, ապահովել բանկերը էժան վարկերով, մանաթի փոխարժեքը դարձնել շուկայական և ճկուն:

thumb_20150803121506672 (1)
Ակրամ Հասանով

Դրա փոխարեն ստեղծվել է տգետ բանկային համակարգ` առանց ռիսկային մենեջմենթի, կորպորատիվ կառավարման, ներքին վերահսկողության, և արդյունքում` բանկերը խորտակվում են խնդրահարույց վարկերի տակ:

Բանկերը չէին ապահովվում մանաթային վարկերով և վարկ էին վերցնում արտերկրում` դոլլարով, և իրենք էլ վարկ են տվել դոլլարով, արդյունքում` մեզ մոտ մինչ օրս չտեսնված դոլարացում է, այդ թվում` նաև վարկային, ինչը դարձել է խնդրահարույց ակտիվների աճի պատճառ: Հասարակությունը սովորել է մանաթի ստաբիլ փոխարժեքին այդ պատճառով էլ առանց երկար մտածելու վարկ է վերցրել դոլարով: Արդյունքը անմխիթար է»,- ընդգծեց Հասանովը:

Ադրբեջանում գնաճի մասին փորձագետն ասաց, որ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ, բայց անում է դա հիմնականում ադմինիստրատիվ ձևով, ինչը, հավանաբար, կբերի ապրանքների պակասի:

«Այսինքն իսկական հաջողություն չի լինի: Կառավարությունը հայտարարել է մոնոպոլիաների դեմ պայքար, բայց արդյունքը դեռ չի երևում: Հնարավոր է` շուտով այն լինի: Դեռ սպասում ենք: Կառավարությունը փորձում է պայմաններ ստեղծել գործարարության զարգացման և պաշտպանության համար: Իհարկե, շատ ուշ է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Որովհետև առանց գործարարության չի լինի նաև նավթային համակարգը, նշանակում է` նաև կարգավորված տնտեսություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է ամեն ինչ ավելի ու ավելի համակարգված անել»,- եզրափակեց նա և ավելացրեց, որ ադրբեջանական տնտեսությունը չի կարողանա դիմակայել նավթի գնի նոր իջեցումներին:

Նիդջան Գաջիև